comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԲԱՐՁ­ՐԱ­ՃԱ­ՇԱԿ, ԼՈՒ­ՍԱ­ՊԱՅ­ԾԱՌ ՄԵ­ՂԵ­ԴԻ­ՆԵ­ՐԻ ԱՆԿ­ՐԿ­ՆԵ­ԼԻ ՀՄԱՅ­ՔՈՎ
Logo
Print this page

ԲԱՐՁ­ՐԱ­ՃԱ­ՇԱԿ, ԼՈՒ­ՍԱ­ՊԱՅ­ԾԱՌ ՄԵ­ՂԵ­ԴԻ­ՆԵ­ՐԻ ԱՆԿ­ՐԿ­ՆԵ­ԼԻ ՀՄԱՅ­ՔՈՎ

Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

Հա­մեր­գա­շար` նվիր­ված Տիգ­րան Ման­սու­րյա­նի 80-ա­մյա­կին

Սիր­ված ու ճա­նաչ­ված կոմ­պո­զի­տոր, ՀՀ ժո­ղովր­դա­կան ար­տիստ, ար­վես­տի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ: Նախ­կին ԽՍՀՄ-ում ժա­մա­նա­կա­կից ե­րաժշ­տու­թյան ռահ­վի­րա­նե­րից է և ա­ռա­ջի­նը, ով ժա­մա­նա­կա­կից կոմ­պո­զի­ցիոն հնար­ներ է ներ­մու­ծել հայ­կա­կան ե­րաժշ­տար­վեստ: Հե­ղի­նակ է նվա­գախմ­բա­յին, կա­մե­րա­յին, երգ­չախմ­բա­յին և վո­կալ գոր­ծե­րի, ո­րոնք կա­տար­վել և կա­տար­վում են ամ­բողջ աշ­խար­հում: Նա գե­ղար­վես­տա­կան նոր հիմ­քի վրա վե­րած­նել է կո­մի­տա­սյան սկզ­բունք­նե­րը: Նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը հայ­կա­կան ժա­մա­նա­կա­կից ե­րաժշ­տար­վես­տի և ժո­ղովր­դա­կան ա­վան­դույթ­նե­րի հե­տաքր­քիր միա­հյու­սու­թյուն են ի­րենց լու­սա­պայ­ծառ, ար­տա­հայ­տիչ մե­ղե­դի­նե­րով, բարձ­րա­ճա­շակ, ըն­տիր հն­չե­րանգ­նե­րով: Գրել է ՙՁյու­նե թա­գու­հին՚ բա­լե­տը (ըստ Ան­դեր­սե­նի), սիմ­ֆո­նիկ եր­կեր, կոն­ցերտ­ներ` թավ­ջու­թա­կի և նվա­գախմ­բի, ջու­թա­կի և լա­րա­յին նվա­գախմ­բի, ալ­տի և կա­մե­րա­յին նվա­գախմ­բի, ՙԱր­վեստ քեր­թու­թյան՚ երգ­չախմ­բի հա­մար (խոսք` Ե. Չա­րեն­ցի), կա­մե­րա­յին եր­կեր, լա­րա­յին կվար­տետ­ներ, սո­նատ­ներ, ՙՀա­վա­տով խոս­տո­վա­նիմ՚ (ըստ Ներ­սես Շնոր­հա­լու), վո­կալ շար­քեր (չորս հայ­րեն Նա­հա­պետ Քու­չա­կից), ՙՄայ­րա­մու­տի եր­գեր՚ (խոսք` Հա­մո Սա­հյա­նի), ՙԵր­կիր Նաի­րի՚ (խոսք` Վա­հան Տե­րյա­նի), ՙԳար­նան եր­գեր՚ (խոսք` Հովհ. Թու­մա­նյա­նի): Ման­սու­րյա­նի` կի­նոն­կար­նե­րի հա­մար գր­ված ե­րաժշ­տու­թյունն ա­ռանձ­նա­նում է անկ­րկ­նե­լի մե­ղե­դայ­նու­թյամբ, քնա­րա­կա­նու­թյամբ և մե­ծա­պես նպաս­տում է ֆիլ­մի գե­ղար­վես­տա­կան նկա­րագ­րի ամ­բող­ջաց­մա­նը. ՙՆռան գույ­նը՚, ՙՀայ­կա­կան հո­ղի գույ­նը՚, ՙԿտոր մը եր­կինք՚, ՙՄենք ենք, մեր սա­րե­րը՚, ՙՍգա­վոր ձյու­նը՚, ՙԳի­քոր՚, ՙՀին օ­րե­րի եր­գը՚, ՙՄեր ման­կու­թյան տան­գոն՚…Գրել է նաև ՙՋոն ար­քա՚, ՙՀա­ցա­վան՚, ՙՄեծ լռու­թյուն՚ բե­մադ­րու­թյուն­նե­րի ե­րաժշ­տու­թյու­նը:

Կոմ­պո­զի­տո­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը կա­տար­վել են Լոն­դո­նի, Փա­րի­զի, Հռո­մի, Մի­լա­նի, Բեռ­լի­նի, Վիեն­նա­յի, Մոսկ­վա­յի, Նյու Յոր­քի, Լոս Ան­ջե­լե­սի և այլ քա­ղաք­նե­րի խո­շո­րա­գույն հա­մեր­գա­յին դահ­լիճ­նե­րում: Հրանտ Մաթևո­սյա­նը նրա մա­սին ա­սել է. ՙԱ­ռանց Տիգ­րա­նի իմ սե­րուն­դը միայն համր ուխ­տա­վոր էր լի­նե­լու՚:
Տիգ­րան Ման­սու­րյա­նի ՙՌեք­վիե­մը՚` գր­ված Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան թե­մա­յով (2018թ.) ար­ժա­նա­ցել է Դա­սա­կան ե­րաժշ­տու­թյան մի­ջազ­գա­յին մր­ցա­նա­կին ՙԺա­մա­նա­կա­կից ե­րաժշ­տու­թյուն՚ ան­վա­նա­կար­գում:
Տիգ­րան Ման­սու­րյա­նի 80-ա­մյա­կին նվիր­ված մի­ջո­ցա­ռում­նե­րի մեկ­նար­կը տր­վեց Ստե­փա­նա­կեր­տում, Վե­րած­նն­դի հրա­պա­րա­կում: Մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա էին ԱՀ նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը, Ար­ցա­խի հոգևոր ա­ռաջ­նորդ Պարգև ար­քե­պիս­կո­պոս Մար­տի­րո­սյա­նը, ՀՀ և ԱՀ Ազ­գա­յին ժո­ղով­նե­րի նա­խա­գահ­ներ Ա­րա­րատ Միր­զո­յա­նը, Ա­շոտ Ղու­լյա­նը, Երևա­նի և Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պետ­նե­րը, պաշ­տո­նա­տար ան­ձինք, Հա­յաս­տա­նից ժա­մա­նած հյու­րեր:

Մի­ջո­ցա­ռու­մը, որ կազ­մա­կեր­պել էին ՀՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյու­նը, Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նը, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը, ող­ջույ­նի խոս­քով բա­ցեց Երևա­նի քա­ղա­քա­պետ Հայկ Մա­րու­թյա­նը: Նա իր խոս­քում մաս­նա­վո­րա­պես նշեց, որ այդ օր­վան ե­րաժշ­տա­սեր­նե­րը եր­կար են սպա­սել, և որ ին­քը եր­ջա­նիկ է, որ ան­վա­նի կոմ­պո­զի­տո­րի ժա­մա­նա­կա­կիցն է, որ վա­յե­լել և վա­յե­լում է նրա լու­սա­վոր ներ­կա­յու­թյու­նը: Նա նշեց, որ հո­բե­լյա­նա­կան մի­ջո­ցառ­ման կազ­մա­կեր­պու­մը Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նը նա­խա­ձեռ­նել է դեռևս տա­րես­կզ­բին` հուն­վար ամ­սին, և որ այդ գոր­ծը պատ­շաճ մա­կար­դա­կով կազ­մա­կեր­պե­լու հա­մար ներգ­րավ­վել են լա­վա­գույն մաս­նա­գետ­ներ, կազ­մա­կեր­պու­թյուն­ներ: Հ. Մա­րու­թյա­նը տե­ղե­կաց­րեց, որ հո­բե­լյա­նա­կան մի­ջո­ցա­ռում­նե­րը կշա­րու­նակ­վեն Երևա­նում, կա­վարտ­վեն մշա­կու­թա­յին մայ­րա­քա­ղաք Գյում­րիում` ամ­բող­ջաց­նե­լով մտահ­ղաց­ման հա­մա­հայ­կա­կան բնույ­թը: ՙՅու­րա­քան­չյուր այ­ցե­լու­թյուն Ար­ցախ մեզ հա­մար ուխ­տագ­նա­ցու­թյուն է,-ա­սաց Երևա­նի քա­ղա­քա­պե­տը,-հայ­րե­նա­սի­րու­թյան յու­րօ­րի­նակ դա­սըն­թաց, միևնույն ժա­մա­նակ դրա­կան լից­քե­րի, մաք­րու­թյան և լա­վա­տե­սու­թյան աղ­բյուր: Առ­հա­սա­րակ, Ստե­փա­նա­կեր­տի մթ­նո­լոր­տը վեր­ջին ժա­մա­նակ­նե­րում ներ­ծծ­ված էր տո­նա­կան բարձր տրա­մադ­րու­թյամբ` ֆուտ­բո­լի մի­ջազ­գա­յին մր­ցա­շար, Հա­մա­հայ­կա­կան խա­ղեր, հա­մերգ­ներ. Ար­ցախն այդ խո­շոր մի­ջո­ցա­ռում­ներն ըն­դու­նեց և ճա­նա­պար­հեց պատ­վով, հա­յու­թյա­նը հեր­թա­կան ան­գամ ցույց տա­լով իր միա­վո­րող և հա­մախմ­բող նե­րու­ժը՚: Ար­ցա­խում երևա­նյան մշա­կույ­թի օ­րե­րի շր­ջա­նակ­նե­րում պատ­վի­րա­կու­թյու­նը ե­ղավ զո­րա­մա­սե­րում, և օր­վա մեջ մեծ խոր­հուրդ կար: Հ. Մա­րու­թյանն իր խոս­քում ա­սաց, որ հա­յոց զին­վո­րը, զեն­քով պաշտ­պա­նե­լով իր հողն ու հայ­րե­նի­քը, պաշտ­պա­նում է հա­զա­րա­մյակ­նե­րի հա­յոց գո­յու­թյան կռ­վա­նը` հայ մշա­կույ­թը: Նա հա­վաս­տիաց­րեց, որ հա­յոց եր­կու մայ­րա­քա­ղաք­նե­րի միջև բո­լոր ո­լորտ­նե­րում հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը խո­րա­նա­լու է, ընդ­լայն­վե­լու, շա­րու­նակ­վե­լու է: Երևա­նի քա­ղա­քա­պե­տը Տիգ­րան Ման­սու­րյա­նին մաղ­թեց ե­ռանդ ու եր­կա­րա­կե­ցու­թյուն, ա­պա ՙԱր­գիշ­տի Ա­ռա­ջին՚ հու­շա­մե­դալ­նե­րով պարգևատ­րեց ան­վա­նի կոմ­պո­զի­տո­րին և Ստե­փա­նա­կեր­տի քա­ղա­քա­պետ Սու­րեն Գրի­գո­րյա­նին:

Բե­մում Հա­յաս­տա­նի պե­տա­կան սիմ­ֆո­նիկ նվա­գա­խումբն էր (գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար և գլ­խա­վոր դի­րի­ժոր Սեր­գեյ Սմ­բա­տյան): Հա­մեր­գա­շա­րում ընդգրկված էր Վար­պե­տի` կի­նոն­կար­նե­րի հա­մար գր­ված ե­րաժշ­տու­թյու­նը: Ե­րաժշ­տու­թյան հետ ներ­դաշ­նակ ցու­ցադր­վում էին կադ­րեր հայտ­նի կի­նոն­կար­նե­րից:
ՙԵ­րաժշ­տու­թյուն գրելն ինձ հա­մար գործ չէ: Ինք­նար­տա­հայտ­ման մի­ջոց էլ չէ: Ես եմ: Ես ապ­րում եմ: Ա­ռանց մո­լեգ­նու­թյան ոչ մի բան չի ծն­վում: Մեր ա­մեն մի չծն­ված գործ առ հայ­րե­նիք, առ ժո­ղո­վուր­դը և նրա պատ­մու­թյու­նը ու­նե­ցած սի­րո պա­կա­սի ար­տա­հայ­տու­թյուն է՚ (Տիգ­րան Ման­սու­րյան):
Լի­բա­նա­նա­հայ, Շու­շիի ՙՎա­րան­դա՚ ման­կա­կան, պա­տա­նե­կան, ե­րի­տա­սար­դա­կան երգ­չախմ­բի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար, խմ­բա­վար, ե­րա­ժիշտ Զա­քար Քե­շի­շյա­նին խնդ­րե­ցինք իր խո­հե­րով կիս­վել մեր ըն­թեր­ցող­նե­րի հետ. ՙՏիգ­րան Ման­սու­րյանն ինձ հա­մար մաս կկազ­մե հայ կոմ­պո­զի­տո­րա­կան ար­վես­տի այն մեծ դպ­րո­ցին, որ ու­նի Հա­յաս­տա­նը և ո­րով կհ­պար­տա­նա հա­յու­թյու­նը: Ստեղ­ծած է մնա­յուն ար­ժեք­ներ: Նա ին­ձի հա­մար սի­րե­լի գո­յու­թյուն է. ես հպարտ եմ, որ Երևա­նի Կո­մի­տա­սի ան­վան կոն­սեր­վա­տո­րիա­յում ու­սա­նե­լիս իմ դիպ­լո­մա­յին աշ­խա­տանք­նե­րից մե­կը կրում է նրա ստո­րագ­րու­թյու­նը (ինքն այն տա­րի­նե­րին կոն­սեր­վա­տո­րիա­յի ռեկ­տորն էր): Ա­ռիթ ու­նե­ցած եմ իմ երգ­չախմ­բե­րով կա­տա­րե­լու նրա բազ­մա­թիվ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը և զգա­ցած եմ, թե երգ­չախմ­բի կա­տա­րող­ներն ինչ­քան են սի­րել այդ եր­գե­րը, ո­րով­հետև ա­նոնք շատ մա­քուր ծնունդ­ներ են, կբ­խին ստեղ­ծա­գոր­ծա­կան մա­քուր ա­կունք­նե­րեն: Տիգ­րան Ման­սու­րյա­նը տվել է և տա­լիք ու­նի հայ ե­րաժշ­տու­թյա­նը, հա­մաշ­խար­հա­յին ե­րաժշ­տու­թյա­նը, աշ­խար­հին: Իր վաս­տա­կին մեջ իր ա­նու­նը կեր­տած կոմ­պո­զի­տոր է, ո­րուն հա­մար ե­րախ­տի­քի խոսք կա­րե­լի է ը­սել և ու­րա­խա­նալ իր պայ­ծառ գո­յու­թյամբ:
Խոր­հր­դան­շա­կան է, որ հա­մեր­գա­շա­րը հա­մըն­կել է Ար­ցա­խի ան­կա­խու­թյան օ­րե­րուն: Մեր տան մեջ մեզ տան­տեր ճա­նա­չե­լու լա­վա­գույն և ա­րյամբ նվաճ­ված մեծ ի­րո­ղու­թյուն է այս տո­նը: Պի­տի ը­սեմ, որ այն թա­փած ա­րյու­նը չպի­տի զուր վատն­վի, ե­թե չկա­րո­ղա­նանք պա­հել-պահ­պա­նել այն, ինչ ձեռք ենք բե­րել ա­րյան գնով, չկա­րո­ղա­նանք ապ­րիլ մեր նա­հա­տակ­նե­րի հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նող կյան­քով մը, կեր­տե­լով նո­րը` ա­վե­լի ա­մուր, ա­վե­լի պատ­րաս­տա­կամ, ա­վե­լի միաս­նա­կան, ա­վե­լի ու­շիմ և իմ­սա­տուն կյան­քով, ան­կա­խու­թյունն իր խոր­հուր­դը կկորս­նց­նե, և ա­տոր հա­մար մենք կեր­տե­ցինք, ինչ­պես Ար­ցա­խի հիմնն է ա­սում, մեր տուն-ամ­րո­ցը: Եվ տերն ենք այս երկ­րին, տի­րա­կալն ենք, և՜ ա­ղան ենք, և՜ ծա­ռան ենք: Թող խա­ղա­ղու­թյու­նը լի­նի հա­րատև և շա­րու­նա­կա­կան՚:

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.