ԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԼԵԶՎԻ ՀԻՄՆԱԴԻՐԸ

ՙԻր ողջ կր­քո­տու­թյամբ հան­դերձ հայ­կա­կան եր­գը ող­ջա­խոհ է, իր ողջ կրա­կո­տու­թյամբ հան­դերձ՝ զուսպ է ար­տա­հայ­տու­թյուն­նե­րի մեջ։ Դա մի պոե­զիա է՝ արևե­լյա­նի պես գու­նեղ, արևմտյա­նի պես ի­մաս­տուն, պոե­զիա, որ գի­տե վիշտն ա­ռանց հու­սա­հա­տու­թյան, կիրքն ա­ռանց մո­լեգ­նու­թյան, հիաց­մուն­քը, ո­րին սա­կայն խորթ է ան­զս­պու­թյու­նը՚։ Վա­լե­րի ԲՐՅՈՒ­ՍՈՎ

 Կոմ­պո­զի­տոր, ազ­գագ­րա­գետ, գիտ­նա­կան, խմ­բա­վար, ման­կա­վարժ, բա­նաս­տեղծ, հայ դա­սա­կան ե­րաժշ­տու­թյան, ազ­գա­յին կոմ­պո­զի­տո­րա­կան դպ­րո­ցի հիմ­նա­դիր, ում ան­ձը հայ ժո­ղո­վուր­դը նույ­նաց­նում է Մես­րոպ Մաշ­տո­ցի հետ ե­րաժշ­տու­թյան աս­պա­րե­զում։ Աշ­խար­հը հիա­ցավ Կո­մի­տա­սով։ Եվ տիե­զե­րա­ծա­վալ հո­լո­վույթ­նե­րում ան­ջն­ջե­լի կնի­քով հաս­տատ­վեց նրա ինք­նա­տի­պու­թյու­նը, որ հա­վեր­ժե­լու է հայ ժո­ղովր­դի հետ` ա­նընդ­հատ քն­նարկ­ման նյութ դարձ­նե­լով իր կեն­սագ­րու­թյու­նը, իր ան­ձը, ապ­րում­ներն ու հո­գե­վի­ճա­կը, ինչ­պես նաև թո­ղած ահ­ռե­լի մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյու­նը: Ժա­մա­նա­կը հաս­տա­տեց Մեծն Կո­մի­տա­սի ստեղ­ծա­գոր­ծա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը։ Իր բազ­մաբ­նույթ գոր­ծու­նեու­թյամբ դառ­նա­լով ազ­գա­յին ե­րաժշ­տա­կան մաս­նա­գի­տա­կան լեզ­վի հիմ­նա­դի­րը՝ Կո­մի­տա­սը ե­ղավ նաև իր ժո­ղովր­դի, իր ազ­գի ինք­նա­ճա­նաչ­ման մաս­նա­կից­նե­րից պա­նիս­լա­միզ­մի, պան­թուր­քիզ­մի ա­ղե­տա­բեր գա­ղա­փա­րա­խո­սու­թյան զար­գաց­ման ժա­մա­նակ­նե­րում: Հայ ազ­գա­յին մաս­նա­գի­տաց­ված ե­րաժշ­տու­թյունն այ­սօր աշ­խար­հին ներ­կա­յա­նում է իր ինք­նու­րույն, ինք­նա­տիպ բո­վան­դա­կու­թյամբ։ Աշ­խար­հի ա­մե­նա­տար­բեր հե­ղի­նա­կա­վոր բե­մա­հար­թակ­նե­րում և այ­լուր հն­չում են հայ կոմ­պո­զի­տոր­նե­րի ազ­գա­յին ցայ­տու­նու­թյամբ օժտ­ված բազ­մա­զան ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը, ո­րոնք ա­ռա­ջին հեր­թին ա­ռանձ­նա­նում են ե­րաժշ­տա­կան մտա­ծո­ղու­թյան յու­րա­կեր­պու­թյամբ։ Կո­մի­տա­սի ժա­մա­նա­կա­կից­նե­րից շա­տերն ըն­կա­լե­ցին ու գնա­հա­տե­ցին նրա գոր­ծի նշա­նա­կու­թյու­նը, կարևո­րու­թյու­նը և մաս­նա­գի­տա­կան բարձր մա­կար­դա­կը։ Կո­մի­տաս¬կոմ­պո­զի­տո­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան հան­ճա­րը բա­ցա­հայտ­վեց ժո­ղովր­դա­կան եր­գի մշակ­ման հիմ­քով, ո­րը ժա­մա­նա­կի պա­հանջն ու թե­լադ­րանքն էր։ Ազ­գա­յին ե­րաժշ­տու­թյու­նը պետք է ծն­վեր ժո­ղովր­դա­կան ստեղ­ծա­գոր­ծու­թյան ա­կունք­նե­րից և ժո­ղովր­դա­կան եր­գի ստեղ­ծա­գոր­ծա­կան մշա­կու­մը Վար­դա­պե­տին պի­տի հասց­ներ հա­մա­մարդ­կա­յին ար­վես­տի բար­ձունք­նե­րը։ Նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյունն ա­ռանձ­նա­ցող երևույթ էր հա­մաշ­խար­հա­յին ե­րաժշ­տամ­տա­ծո­ղու­թյան հա­մա­կար­գում։ Սե­փա­կան եր­կե­րում ևս (ՙԿա­քա­վիկ՚, ՙԱզ­գա­յին օրհ­ներ­գը՚, ՙԱ­նուշ՚ օ­պե­րա­յի հատ­ված­ներ) Կո­մի­տա­սը հիմն­վում էր ազ­գա­յին ե­րաժշ­տա­կան ֆոլկ­լո­րի տի­պա­կան գծե­րի վրա։ Ձայ­նագ­րե­լու, մշա­կե­լու գոր­ծըն­թա­ցում եր­գը հղկ­վում, բյու­րե­ղաց­վում էր՝ ստա­նա­լով գե­ղար­վես­տա­կան նոր ո­րակ և ար­տա­հայտ­չա­կա­նու­թյուն։ Կո­մի­տա­սյան եր­գի յու­րա­քան­չյուր մշա­կում, ա­մեն մի տար­բե­րակ հայտ­նա­բե­րում էր մաս­նա­գի­տա­կան մտա­ծո­ղու­թյան նոր հնար­ներ՝ ներ­կա­յաց­նե­լով կո­մի­տա­սյան յու­րա­տիպ ո­ճի ձևա­վոր­ման ըն­թաց­քը։ Լիո­վին տի­րա­պե­տե­լով եվ­րո­պա­կան ե­րաժշ­տա­կա­ռու­ցո­ղա­կան օ­րի­նա­չա­փու­թյուն­նե­րին՝ Կո­մի­տա­սը մշա­կեց ազ­գա­յին ե­րաժշ­տու­թյու­նից բխող սե­փա­կան ստեղ­ծա­գոր­ծա­կան ոճ՝ հմ­տո­րեն զու­գակ­ցե­լով եվ­րո­պա­կան հա­մա­կարգն ազ­գա­յին¬ժո­ղովր­դա­կան նո­րա­րա­րա­կան սկզ­բունք­նե­րի հետ։

Ստեղ­ծա­գոր­ծո­ղի ցայ­տուն ան­հա­տա­կա­նու­թյու­նը դրսևոր­վեց ոչ միայն ժո­ղովր­դա­կան մշա­կում­նե­րով, այլև հոգևոր եր­կե­րում։ Նրա հան­ճա­րեղ ան­հա­տա­կա­նու­թյու­նը նո­րո­վի բա­ցա­հայ­տեց հայ գեղ­ջուկ և հոգևոր եր­գի թե­մա­տիկ¬ժան­րա­յին, հու­զա­կան¬կեր­պա­րա­յին հարս­տու­թյուն­նե­րը։ Նա հայտ­նա­բե­րեց գեղ­ջուկ և հոգևոր եր­գե­րի փո­խա­դարձ կա­պը. Կո­մի­տա­սի ՙՊա­տա­րա­գը՚ հայ հոգևոր ե­րաժշ­տու­թյան բազ­մա­ձայն մեկ­նու­թյան նոր և ար­ժե­քա­վոր երևույթ է։ Նո­տագ­րե­լով և կորս­տից փր­կե­լով հայ եր­գի հա­զա­րա­վոր նմուշ­ներ՝ Կո­մի­տա­սը որ­պես ազ­գագ­րա­գետ խո­րա­մուխ ե­ղավ ազ­գա­յին եր­գի ու­սում­նա­սի­րու­թյան մեջ։ Նա հայ ժո­ղովր­դա­կան ե­րաժշ­տու­թյան հա­վաք­ման գոր­ծը դրեց միան­գա­մայն նոր, տրա­մա­բա­նո­րեն կան­խամ­տած­ված, գի­տա­կան հիմ­քե­րի վրա։ Հայ ժո­ղովր­դա­կան եր­գե­րի ա­նա­ղարտ նմուշ­ներ հայտ­նա­բե­րե­լու նպա­տա­կով ազ­գագ­րա­գետ Կո­մի­տա­սը շր­ջում էր Հա­յաս­տա­նի գա­վառ­նե­րով՝ ու­սում­նա­սի­րե­լով նաև հարևան ժո­ղո­վուրդ­նե­րի ժո­ղովր­դա­կան եր­գեր (քր­դա­կան, պարս­կա­կան, տաճ­կա­կան)։

Կո­մի­տաս¬գիտ­նա­կա­նը հիմ­նա­վո­րեց ազ­գա­յին ինք­նու­րույն ե­րաժշ­տու­թյան գո­յու­թյան փաս­տը։ Իր եր­կա­րատև հե­տա­զո­տու­թյուն­նե­րով նա ա­պա­ցու­ցեց հայ ե­րաժշ­տար­վես­տի կարևո­րա­գույն ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը, հնա­դա­րյան ծա­գումն ու զար­գաց­ման ինք­նա­տիպ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։ ՙՀայն ու­նի ինք­նու­րույն ե­րաժշ­տու­թյուն՚,¬այս ա­ռանց­քա­յին միտ­քը դար­ձավ Կո­մի­տա­սի ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քի հա­վա­տամ­քը։ Նա ցույց էր տա­լիս հայ եր­գի մեջ ամ­փոփ­ված գե­ղար­վես­տա­կան բարձր հատ­կա­նիշ­նե­րը։ ՙԱզ­գի մը լե­զուն ու գրա­կա­նու­թյու­նը կա­րող են ձևա­փոխ­վիլ ու զար­գա­նալ՝ օ­րի­նակ առ­նե­լով ու­րիշ ազ­գե­րեն, բայց երբ այն ինք­նա­հա­տուկ լե­զու և գրա­կա­նու­թյուն ու­նի, ու­նի և ինք­նու­րույն ե­րաժշ­տու­թյուն։ Ամ­բողջ արևմտյան ազ­գե­րը զար­գա­ցան՝ սնունդ առ­նե­լով հին հու­նա­կան քա­ղա­քակր­թու­թյան բե­կոր­նե­րեն՝ լա­տի­նա­կա­նի մի­ջո­ցով, բայց և այն­պես, յու­րա­քան­չյուր արևե­լյան ազգ ու­նի ու­րույն ե­րաժշ­տու­թյուն, որ ոչ հույն է և ոչ լա­տին։ Ռու­սաց ար­դի լե­զուն ու­նի մոտ 60 հա­զար օ­տա­րազ­գի բառ, որ ազ­գայ­նաց­վել է, և ռու­սը զար­գա­ցել է օ­տար քա­ղա­քակր­թու­թյամբ, նույ­նիսկ իր տա­ռե­րը հու­նա­կա­նի վրա են կա­ղա­պար­ված, սա­կայն և այն­պես ու­նի ինք­նու­րույն լե­զու և ինք­նա­տիպ ե­րաժշ­տու­թյուն։ Ճիշտ նույն ճա­նա­պարհն են ան­ցել մեր Ե դա­րու սր­բա­զան վե­րա­նո­րո­գիչ­նե­րը։ Ա­նոնք կրթ­վե­ցան Ա­թենք և Ա­ղեք­սանդ­րիա՝ այդ ժա­մա­նակ­նե­րի լու­սա­վո­րու­թյանց կենտ­րոն­նե­րում, որ­պես մենք այժմ Եվ­րո­պա­յում, ա­պա հայ­րե­նիք վե­րա­դառ­նա­լով՝ կեր­տե­ցին ու վե­րա­կազ­մե­ցին, ըստ օ­րի­նա­կի հույն և ա­սո­րի լե­զու­նե­րու, մեր գրա­բա­րը և մեզ ա­վան­դե­ցին ոս­կե­դա­րու մա­տե­նագ­րու­թյու­նը։ Ե­թե ճշ­մար­տու­թյուն են այս բո­լո­րը, ա­պա ու­րեմն, ճշ­մար­տու­թյուն է և այն, որ մեզ տվին նույն­պես և ե­րաժշ­տու­թյուն, որ այն­քան հա­րա­զատ է ու ազ­գա­յին և այն­քան ինք­նու­րույն է ու ինք­նա­տիպ, որ­քան իր լե­զուն ու գրա­կա­նու­թյու­նը, ո­րով­հետև յու­րա­քան­չյուր ազ­գի ե­րաժշ­տու­թյունն իր ազ­գի հն­չա­կան ելևէջ­նե­րեն կծ­նի ու կծա­վա­լի։ Հայ լե­զուն ու­նի իր հա­տուկ հն­չա­վո­րու­թյու­նը, ու­րեմն և հա­մա­պա­տաս­խան ե­րաժշ­տու­թյուն՚ (Կո­մի­տաս)։ Մեկ այլ՝ ՙՀա­յը ու­նի ինք­նու­րույն ե­րաժշ­տու­թյուն՚ հոդ­վա­ծում գրում է. ՙԽեղճ հայ ժո­ղո­վուրդ, ազգ ես և ինք­նու­րույն այն­քան, որ­քան մյուս­նե­րը, այդ ոչ ոք կա­րող է հեր­քել։ Ու­նիս հա­տուկ լե­զու, կխո­սիս։ Ու­նիս հա­տուկ ու­ղեղ, կդա­տիս։ Ու­նիս հա­տուկ մար­դա­բա­նա­կան կազմ, ո­րով կզատ­վիս այլ ազ­գե­րեն ու ա­նոնց կազ­մեն։ Սա­կայն սիրտդ, որ զգաց­մանդ աղ­բյուրն է, քուկդ չէ ե­ղել...՚։ Ազ­գա­յին ար­ժա­նա­պատ­վու­թյան ինչ­պի­սի բարձր գի­տակ­ցու­թյամբ է գրել Մեծն Կո­մի­տասն այս տո­ղե­րը։
Տի­րա­պե­տե­լով երգ­չախմ­բի հա­րուստ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րին՝ խմ­բա­վա­րի բարձր վար­պե­տու­թյամբ Կո­մի­տա­սը եր­գե­ցիկ խմ­բեր էր կազ­մում՝ զար­մաց­նե­լով և հիաց­նե­լով հայ և օ­տա­րազ­գի ե­րաժշ­տա­սեր հա­սա­րա­կու­թյա­նը։ Թիֆ­լի­սում, Փա­րի­զում (1905-1906) տված հա­մերգ­նե­րը հայ ե­րաժշ­տու­թյան հաղ­թա­նա­կի տո­նա­հան­դես­ներն էին։ Կո­մի­տա­սը հն­չեց­նում էր քա­ռա­ձայն եր­գեր (ին­քը կա­տա­րում էր ա­րա­բե­րեն, պարս­կե­րեն եր­գեր՝ ցույց տա­լով հայ և օ­տար եր­գե­րի տար­բե­րու­թյու­նը)։ 1893-ից ղե­կա­վա­րում էր Էջ­միած­նի Գևոր­գյան ճե­մա­րա­նի երգ­չա­խում­բը, 1910 թվա­կա­նից՝ Պոլ­սում 300 հո­գուց կազմ­ված ՙԳու­սան՚ երկ­սեռ երգ­չա­խում­բը։ Կո­մի­տա­սի խմ­բա­վա­րա­կան ար­վես­տը, ժա­մա­նա­կա­կից­նե­րի վկա­յու­թյամբ, օժտ­ված է մո­գա­կան ու­ժով։
Կո­մի­տաս¬ման­կա­վար­ժի ա­ռաջ քա­շած ե­րաժշ­տա­գի­տա­կան հա­մա­կար­գի դրույթ­ներն այ­սօր էլ ար­դիա­կան են։ Նա կարևո­րում էր ժո­ղովր­դա­կան, հոգևոր ե­րաժշ­տու­թյան, պա­րի ու­սուց­ման դերն ա­ճող սերն­դի գե­ղար­վես­տա­կան, գե­ղա­գի­տա­կան դաս­տիա­րա­կու­թյան գոր­ծում։
Կո­մի­տա­սը գրել է նաև բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներ, ո­րոնք քաջ ծա­նոթ չեն ըն­թեր­ցո­ղա­կան լայն զանգ­ված­նե­րին։ Ստորև ներ­կա­յաց­նում ենք մի փունջ։

ՙԱԱ՚