comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՐ­ՑԱ­ԽՈՒՄ ՊԱՏ­ՐԱՍՏ­ՎՈՒՄ ԵՆ ԿՐ­ԹԱ­ԿԱՆ ՖՈ­ՐՈՒ­ՄԻ
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՐ­ՑԱ­ԽՈՒՄ ՊԱՏ­ՐԱՍՏ­ՎՈՒՄ ԵՆ ԿՐ­ԹԱ­ԿԱՆ ՖՈ­ՐՈՒ­ՄԻ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ հոկ­տեմ­բե­րի 29-ից նո­յեմ­բե­րի 1-ը Ստե­փա­նա­կեր­տում կանց­կաց­վի ՙՍահ­մա­նե­լով կր­թու­թյան նոր տես­լա­կա­նը՚ խո­րագ­րով ՙԱր­ցա­խի կր­թա­կան ֆո­րում-2019-ը՚: Ծրագ­րի գոր­ծըն­կեր կազ­մա­կեր­պիչն է ՙԴա­սա­վան­դի՜ր, Հա­յաս­տան՚ կր­թա­կան հիմ­նադ­րա­մը:

Սեպ­տեմ­բե­րի 27-ին ԿԳՍ նա­խա­րա­րու­թյու­նում տե­ղի ու­նե­ցած հա­մա­տեղ մամ­լո ա­սու­լի­սում նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը և ՙԴա­սա­վան­դի՜ր, Հա­յաս­տան՚ հիմ­նադ­րա­մի տա­րա­ծաշր­ջա­նի ղե­կա­վար Ար­մեն Հով­հան­նի­սյա­նը տե­ղե­կու­թյուն­ներ տվե­ցին հա­մա­ժո­ղո­վի նպա­տա­կի, անց­կաց­ման կար­գի մա­սին:
Ն. Ա­ղա­բա­լյա­նի խոս­քով` կր­թու­թյու­նը մեր երկ­րի զար­գաց­ման գե­րա­կա­յու­թյուն­նե­րից է, որն ա­նընդ­հատ փո­փոխ­վող, կա­տա­րե­լա­գործ­վող ո­լորտ է և պետք է հա­մա­պա­տաս­խա­նի ժա­մա­նա­կի պա­հանջ­նե­րին և ա­րագ ար­ձա­գան­քի առ­կա փո­փո­խու­թյուն­նե­րին: Կր­թա­կան հիմ­նախն­դիր­նե­րը և դրանց լուծ­ման ու­ղի­նե­րը հս­տա­կեց­նե­լու հա­մար նա կարևո­րում է այդ խն­դիր­նե­րի ճիշտ վեր­հա­նու­մը, հե­տա­զո­տու­թյու­նը ո­լոր­տում ներգ­րավ­ված լա­վա­գույն մաս­նա­գետ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ և կր­թու­թյան նոր հա­յե­ցա­կար­գի և ռազ­մա­վա­րու­թյան մշակ­ման հա­մար նա­խադ­րյալ­նե­րի ստեղ­ծու­մը: Նա­խա­րա­րը տե­ղե­կաց­րեց, որ ար­դեն ա­ռանձ­նաց­րել են այն խն­դիր­նե­րը, ո­րոնք ա­վե­լի հա­ճախ են քն­նարկ­վում, ու­նեն հան­րա­յին հն­չե­ղու­թյուն և այն­պի­սիք, ո­րոնք դուրս են մնա­ցել ու­շադ­րու­թյու­նից, բայց ո­րոնք շատ կարևոր են կր­թու­թյան զար­գաց­ման հա­մար:
Նա­խա­րա­րի տե­ղե­կատ­վու­թյամբ` ֆո­րու­մը բաղ­կա­ցած կլի­նի եր­կու փու­լից` նա­խա­պատ­րաս­տա­կան և հիմ­նա­կան: Նա­խա­պատ­րաս­տա­կան փու­լում կազ­մա­կեր­պիչ­նե­րը կըն­դու­նեն հայ­տեր կր­թու­թյան հար­ցե­րով շա­հագր­գիռ ան­ձան­ցից: Մաս­նակ­ցել ցան­կա­ցող­նե­րը կա­րող են հայտ ու­ղար­կել նա­խա­րա­րու­թյան կամ eduforum2019@gmail. com է­լեկտ­րո­նա­յին հաս­ցեով մինչև հոկ­տեմ­բե­րի 11-ը: ՙԱկն­կա­լում ենք, որ Ար­ցա­խի կր­թա­կան ֆո­րու­մը կդառ­նա հար­թակ կր­թու­թյան հիմ­նախն­դիր­նե­րի շուրջ շա­հագր­գիռ քն­նար­կուկ­նե­րի, բա­նա­վե­ճե­րի, ա­ռա­ջա­դեմ փոր­ձի ու կր­թա­կան նոր տեխ­նո­լո­գիա­նե­րի ներ­կա­յաց­ման, մաս­նա­գի­տա­կան նե­րու­ժի բա­ցա­հայտ­ման, ման­կա­վարժ­նե­րի մաս­նա­գի­տա­կան կա­տա­րե­լա­գործ­ման, ինչ­պես նաև հա­մա­գոր­ծակ­ցա­յին նոր կա­պե­րի ստեղծ­ման հա­մար՚,-ա­սաց Ն. Ա­ղա­բա­լյա­նը:
ՙԴա­սա­վան­դի՜ր, Հա­յաս­տան՚ հիմ­նադ­րա­մի տա­րա­ծաշր­ջա­նա­յին ղե­կա­վար Ա. Հով­հան­նի­սյանն ա­սաց, որ ֆո­րու­մի մաս­նա­կից­նե­րը կըն­տր­վեն հայ­տե­րի ու­սում­նա­սի­րու­թյան ար­դյուն­քում: Հայ­տա­դի­մում­նե­րում մար­դիկ կա­րող են ընտ­րել ի­րենց հե­տաք­րք­րող թե­մա­նե­րը: Լիա­գու­մար նիս­տից հե­տո հինգ զու­գա­հեռ են­թախմ­բե­րում կր­թու­թյան ճա­նաչ­ված փոր­ձա­գետ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ կլի­նեն քն­նար­կում­ներ: Ինչ­պես տե­ղե­կաց­րեց Ն. Ա­ղա­բա­լյա­նը, ա­ռան­ձին են­թախմ­բե­րում կմաս­նակ­ցեն նաև ա­վագ դպ­րո­ցի ա­շա­կերտ­ներ, ակ­տիվ ծնող­ներ:
Ա. Հով­հան­նի­սյա­նի կար­ծի­քով` ֆո­րու­մը կլի­նի ան­նա­խա­դեպ հար­թակ երկ­խո­սու­թյուն­ներ ստեղ­ծե­լու հա­մար:

;