[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱ­ՄԱԽ­ՄԲ­ՎԵԼ ՀԱ­ՄԱԶ­ԳԱ­ՅԻՆ ԳԱ­ՂԱ­ՓԱՐ­ՆԵ­ՐԻ ՇՈՒՐՋ

Հեր­մի­նե ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Սեպ­տեմ­բե­րի 28–ին Ար­ցա­խի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի միու­թյու­նում (ԱԱՄ) տե­ղի ու­նե­ցավ ՙՀայ­րե­նյաց պաշտ­պան՚ ե­րի­տա­սար­դա­կան կազ­մա­կեր­պու­թյան 6-րդ հա­մա­ժո­ղո­վը։ Ներ­կա էին ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջությ­ւան փոխ­նա­խա­րար Գա­յա­նե Գրի­գո­րյա­նը, Ար­ցա­խի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի միու­թյան աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար Է­դուարդ Խա­չատ­րյա­նը,ԱՀ ՄԵ և զբո­սաշր­ջու­թյան ե­րի­տա­սար­դու­թյան բաժ­նի պետ Դա­վիթ Ղու­կա­սյա­նը, Ար­ցա­խի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի միու­թյան աշ­խա­տա­կազ­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ։

Հա­մա­ժո­ղո­վը մեկ­նար­կեց ԱՀ օրհ­ներ­գի կա­տար­մամբ։
ՙՀայ­րե­նյաց պաշտ­պան՚ ե­րի­տա­սար­դա­կան կազ­մա­կեր­պու­թյան կա­տա­րած աշ­խա­տանք­նե­րի մա­սին հան­գա­մա­նո­րեն զե­կու­ցեց Անդ­րա­նիկ Գրի­գո­րյա­նը: Նրա խոս­քով` կազ­մա­կեր­պու­թյունն իր առջև խն­դիր է դրել հայ ե­րի­տա­սար­դու­թյա­նը հա­մախմ­բել հա­մազ­գա­յին գա­ղա­փար­նե­րի շուրջ, նպաս­տել նրանց հոգևոր, ֆի­զի­կա­կան զար­գաց­մանն ու հայ­րե­նա­սի­րա­կան ո­գու բարձ­րաց­մա­նը, ամ­րապն­դել ե­րի­տա­սարդ սերն­դի կա­պը մեր ազ­գա­յին ար­ժեք­նե­րի և հա­յոց պե­տա­կա­նու­թյան անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վո­րը հան­դի­սա­ցող զին­ված ու­ժե­րի հետ։Հաշ­վե­տու ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում կազ­մա­կեր­պու­թյան կող­մից ի­րա­կա­նաց­ված ծրագ­րերն ու մի­ջո­ցա­ռում­նե­րը ուղղ­ված են ե­ղել ե­րի­տա­սար­դու­թյան շր­ջա­նում ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան, հոգևոր - մշա­կու­թա­յին և գի­տա­կան մա­կար­դա­կի բարձ­րաց­մա­նը, ա­զատ ժա­ման­ցի ակ­տիվ կազ­մա­կերպ­մա­նը, մա­տաղ սերն­դի ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան դաս­տիա­րա­կու­թյանն ու նրանց աշ­խա­տանք­նե­րի կազ­մա­կերպ­մա­նը։ Իր միաս­նա­կա­նու­թյամբ ու հա­մախ­մբ­վա­ծու­թյամբ ՙՀայ­րե­նյաց պաշտ­պան՚ ե­րի­տա­սար­դա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը կա­րո­ղա­ցել է ար­մա­տա­վոր­վել ԱՀ ե­րի­տա­սար­դա­կան դաշ­տում։ Այս ա­մե­նին զու­գա­հեռ ու­սում­նա­սիր­վել են առ­կա սո­ցիալ- տն­տե­սա­կան հիմ­նախն­դիր­նե­րը, հնա­րա­վո­րինս ստեղծ­վել են պայ­ման­ներ շր­ջա­նա­յին, մաս­նա­վո­րա­պես` գյու­ղա­կան ե­րի­տա­սար­դու­թյան լիա­կա­տար ինք­նադրսևոր­ման հա­մար։
Ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան բնույ­թի մի­ջո­ցա­ռում­նե­րի շր­ջա­նակ­նե­րում ի­րա­կա­նաց­վել են այ­ցե­լու­թյուն­ներ ՊԲ զո­րա­մա­սեր, հրաձ­գա­րան­ներ և մար­տա­կան դիր­քեր։Մի քա­նի ան­գամ հայ­րե­նյաց պաշտ­պան­նե­րը մաս­նակ­ցու­թյուն են ու­նե­ցել ՊԲ ին­ժե­նե­րա­կան աշ­խա­տանք­նե­րին, այ­ցե­լել են մար­տա­կան դիր­քեր, մաս­նակ­ցել ապ­րի­լյան դի­մա­կա­յու­թյան ժա­մա­նակ զոհ­ված հե­րոս­նե­րի ծն­դյան տա­րե­լից­նե­րին։ Կազ­մա­կեր­պել են շա­բա­թօ­րյակ Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի ան­վան պու­րա­կում։ Սպոր­տա­յին բնույ­թի մի­ջո­ցա­ռում­նե­րի շր­ջա­նա­կում ի­րա­կա­նաց­վել են տար­բեր մի­ջո­ցա­ռում­ներ։
Անց­նե­լով հա­ջորդ կե­տին` ներ­կա­յաց­վեց ՀՊ ԵԿ նո­րըն­տիր վար­չու­թյան ան­դամ­նե­րին: Իր հեր­թին նո­րըն­տիր վար­չու­թյունն ընտ­րեց ՙՀայ­րե­նյաց պաշտ­պան՚ ե­րի­տա­սար­դա­կան կազ­մա­կեր­պու­թյան նոր նա­խա­գահ` ի դեմս Գևորգ Սարգ­սյա­նի: Նո­րըն­տիր նա­խա­գա­հը շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց վս­տա­հու­թյան հա­մար, հա­վաս­տիաց­րեց, որ նոր ե­ռան­դով ու ոգևո­րու­թյամբ կշա­րու­նա­կի ՙՀայ­րե­նյաց պաշտ­պան՚-ի սուրբ գոր­ծը։ Հա­մա­ժո­ղո­վը ա­պա­գա գոր­ծու­նեու­թյան մա­սին կա­յաց­րեց մի շարք ո­րո­շում­ներ։
Լսե­լով և քն­նար­կե­լով ՀՊ ԵԿ վար­չու­թյան ան­դամ­նե­րի զե­կու­ցում­նե­րը եր­կա­մյա գոր­ծու­նեու­թյան մա­սին, հա­մա­գու­մա­րը փաս­տում է, որ ան­ցած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում մեծ աշ­խա­տանք է կա­տար­վել մա­տաղ սերն­դի ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան դաս­տիա­րա­կու­թյան, ՀՊ ԵԿ շար­քե­րը հա­մալ­րե­լու, ԱՀ միաս­նա­կան ե­րի­տա­սար­դա­կան դաշ­տի ձևա­վոր­ման, պատ­մա­կան հու­շար­ձան­նե­րի պաշտ­պա­նու­թյան, Ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տում զոհ­ված հա­յոր­դի­նե­րի ըն­տա­նիք­նե­րին և հա­րա­զատ­նե­րին բա­րո­յա­հո­գե­բա­նա­կան և ֆի­զի­կա­կան օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րե­լու, բա­նակ-հա­սա­րա­կու­թյուն կա­պի ամ­րապ­նդ­ման և այլ ուղ­ղու­թյուն­նե­րով։
Հա­մա­գու­մա­րը միևնույն ժա­մա­նակ փաս­տում է, որ ա­ռա­ջի­կա­յում անհ­րա­ժեշտ է ա­վե­լի ակ­տի­վաց­նել կազ­մա­կեր­պու­թյան գոր­ծու­նեու­թյու­նը, ըն­թաց­քա­վո­րել չլուծ­ված խն­դիր­նե­րը, որ­պես­զի ՙՀայ­րե­նյաց պաշտ­պա­նը՚ կա­րո­ղա­նա հան­դես գալ ողջ ար­ցա­խա­հայ ե­րի­տա­սար­դու­թյան ա­նու­նից։ Հա­մա­գու­մա­րը կազ­մա­կեր­պու­թյան հե­տա­գա գոր­ծու­նեու­թյան վե­րա­բե­րյալ ըն­դու­նեց մի շարք ա­ռանց­քա­յին ո­րո­շում­ներ: Դրան­ցից են` հա­մախմ­բել հայ ե­րի­տա­սար­դու­թյա­նը, նրանց մեջ սեր­մա­նել հայ­րե­նի երկ­րի պաշտ­պա­նու­թյան, զար­գաց­ման ու հզո­րաց­ման գա­ղա­փա­րը։ Ա­ռաջ­նորդ­վել ՙՄեկ ազգ, մեկ հայ­րե­նիք, մեկ պե­տու­թյուն՚ և ՙՀայ­րե­նի­քի ա­պա­գան ե­րի­տա­սար­դու­թյան ձեռ­քե­րում է՚ կար­գա­խոս­նե­րով։ Նպաս­տել ազ­գա­յին և մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի պահ­պան­մանն ու երկ­րում մշա­կու­թա­յին կյան­քի զար­գաց­մա­նը։ Կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­նե­րի հետ ի­րա­կա­նաց­նել պատ­մամ­շա­կու­թա­յին կո­թող­նե­րի բա­րե­կարգ­ման և մաս­նա­կի վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներ։ Մաս­նակ­ցել հայ ե­րի­տա­սար­դին հա­յոց բա­նա­կում պատ­վով ծա­ռա­յե­լու նա­խա­պատ­րաստ­ման գոր­ծըն­թա­ցին։ Հա­ճա­խա­կի այ­ցե­լել զո­րա­մա­սեր և ծա­նո­թաց­նել բա­նա­կի ա­ռօ­րյա­յին։ Կազ­մա­կեր­պել ա­րիու­թյան դա­սեր և հան­դի­պում­ներ ա­զա­տա­մար­տիկ­նե­րի հետ։ Նպաս­տել բա­նակ-հա­սա­րա­կու­թյուն կա­պի ամ­րապ­նդ­մա­նը։ Կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­նե­րի և զին­ծա­ռա­յող­նե­րի հետ հա­մա­տեղ պար­բե­րա­բար ի­րա­կա­նաց­նել տա­րաբ­նույթ ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան ծրագ­րեր, ե­րի­տա­սար­դու­թյան գի­տա­կան և ին­տե­լեկ­տուալ մա­կար­դա­կի բարձ­րաց­ման հա­մար կազ­մա­կեր­պել սե­մի­նար-քն­նար­կում­ներ, դա­սա­խո­սու­թյուն­ներ, կոն­ֆե­րանս­ներ, ին­տե­լեկ­տուալ խա­ղեր։
Ձեռ­նար­կել անհ­րա­ժեշտ մի­ջոց­ներ հաշ­ման­դամ­նե­րի, զոհ­ված և ան­հայտ կո­րած ա­զա­տա­մար­տիկ­նե­րի ըն­տա­նիք­նե­րի սո­ցիալ-կեն­ցա­ղա­յին պայ­ման­նե­րի բա­րե­լավ­ման հա­մար, նրանց մշ­տա­պես պա­հել ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում։
ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան փոխ­նա­խա­րար Գա­յա­նե Գրի­գո­րյա­նը, շնոր­հա­վո­րե­լով ՀՊ ԵԿ նո­րըն­տիր կազ­մին, շեշ­տեց, որ ՙՀայ­րե­նյաց պաշտ­պան՚-ը ԱՀ եր­տա­սար­դա­կան դաշ­տում միշտ էլ հա­վա­տա­րիմ է ե­ղել հա­մազ­գա­յին գա­ղա­փար­նե­րին: Ար­ցա­խի ա­զա­տա­մար­տիկ­նե­րի միու­թյան աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վար Է­դուարդ Խա­չատ­րյա­նը նույն­պես շնոր­հա­վո­րեց վար­չու­թյան նո­րըն­տիր կազ­մին և նշեց, որ ՙՀայ­րե­նյաց պաշտ­պան՚ ե­րի­տա­սար­դա­կան կազ­մա­կեր­պու­թյան կող­մից կա­տար­վող բո­լոր աշ­խա­տանք­նե­րը նպա­տա­կաուղղ­ված են մեր երկ­րի անվ­տան­գու­թյան ա­պա­հով­մա­նը։

;