comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԲԵՄՈՒՄ ՙԱՐԵԳ՚-Ն Է
[ARM]     [RUS]     [ENG]

ԲԵՄՈՒՄ ՙԱՐԵԳ՚-Ն Է

Նվարդ Ա­ԼԵՔ­ՍԱ­ՆՅԱՆ

 Բեյ­րու­թի ՙՆոր սե­րունդ՚ մշա­կու­թա­յին միու­թյան ՙԱ­րեգ՚ պա­րախմ­բի օ­րերս կա­յա­ցած տա­րե­կան ամ­փո­փիչ ե­լույ­թը նվիր­ված էր Մայր Հա­յաս­տա­նին ու հա­մայն հա­յու­թյա­նը: Ե­րեք օր­վա ըն­թաց­քում պա­րախմ­բի 70 ան­դամ­նե­րը լի­բա­նա­նա­հայ և օ­տա­րազ­գի հան­դի­սա­տե­սին ներ­կա­յա­ցան ՙՆոր Հա­յաս­տան՚ գու­նեղ ծրագ­րով: Հա­մույ­թի պա­րու­սույց և գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար Շա­հե Դե­միր­ճյա­նի հա­մոզ­մամբ՝ ՙՍփյուռ­քում մեր գո­յատևու­մը, զար­գա­ցումն ու ինք­նու­թյան պահ­պա­նու­մը դժ­վար է ի­րա­գոր­ծել ա­ռանց մշա­կույ­թի պահ­պան­ման և տա­րած­ման՝ հատ­կա­պես նոր սերն­դի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի շր­ջա­նում՚:

ՙՆոր սե­րունդ՚ մշա­կու­թա­յին միու­թյունն այս ա­ռու­մով տաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ գոր­ծադ­րում է բո­լոր ջան­քե­րը՝ հա­յա­պահ­պա­նու­թյու­նը հա­մա­րե­լով գերն­պա­տակ: Հա­մեր­գա­շա­րի բաց­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյա­նը ներ­կա­նե­րին ուղղ­ված ող­ջույ­նի խոս­քում հենց այս մա­սին է նշել միու­թյան ա­տե­նա­պե­տու­հի, ՙԱ­րա­րատ՚ օ­րա­թեր­թի գլ­խա­վոր խմ­բա­գիր Ա­նի Եփ­րե­մյա­նը: Միու­թյան յու­րա­քան­չյուր ձեռ­նարկ ևս մեկ ան­գամ հա­վաս­տում է, որ անհ­նար է հայ­րե­նի­քից հե­ռու հա­յո­րեն ապ­րել՝ հո­գում չու­նե­նա­լով ազ­գա­յին ա­նանց ար­ժեք­նե­րի հան­դեպ սերն ու պատ­կա­ռան­քը: Իսկ հայ մշա­կույթն իր բազ­մա­դա­րյան պատ­մու­թյամբ ու ի­մաստ­նու­թյամբ զո­րա­վիգ է դե­պի ի­րեն ե­կո­ղին: Վկան՝ հայ և օ­տար հան­դի­սա­տե­սի հա­մակ­րան­քը շա­հած և տա­րեց­տա­րի ա­վե­լի հաս­տա­տուն հե­տա­գիծ ու­նե­ցող ՙԱ­րեգ՚ պա­րա­խում­բը: Հայ­կա­կան պարն իր էու­թյամբ մեր ժո­ղովր­դի անն­կուն էու­թյունն է, նրա խառն­ված­քի ա­մե­նաան­տես ո­րակ­նե­րի ո­գե­ղեն ար­տա­հայ­տու­թյունն ու ե­րա­զան­քի ա­ներևույթ մարմ­նա­ցու­մը: Եվ ՙԱ­րե­գը՚ հենց պարն է ընտ­րել իբրև գոր­ծող ճա­կատ՝ լի­բա­նա­նա­հայ հա­մայն­քի նոր սերն­դի ազ­գա­յին դաս­տիա­րա­կու­թյան դժ­վա­րին գոր­ծում՝ ա­սել է Ա­նի Եփ­րե­մյա­նը:
Լեփ-լե­ցուն դահ­լիճ­նե­րում կա­յա­ցած հա­մերգ­ներն այս ան­գամ էլ դար­ձան հայ­կա­կան պա­րե­րի մի յու­րա­տե­սակ շքա­հան­դես. ՙՄախ­մուր աղ­ջիկ՚,ՙՆա­զա­նի՚,ՙԿա­տակ պար՚… Պա­րախմ­բի հայ­տագ­րի մի մա­սը կազ­մող՝ մեք­սի­կա­կան, գն­չուա­կան, ռու­սա­կան, ե­գիպ­տա­կան պա­րե­րը՝ ՙԱ­րե­գի՚ շնոր­հա­լի մա­տուց­մամբ, նույն­պես ար­ժա­նա­ցան հան­դի­սա­տե­սի ջերմ ըն­դու­նե­լու­թյա­նը: Ե­ռօ­րյա հա­մեր­գա­շա­րի եզ­րա­փա­կիչ ա­կոր­դը ՙԲերդ՚ պարն էր՝ աշ­խար­հաս­փյուռ հա­յու­թյան հա­մար ազ­գա­յին ար­ժեք­նե­րի պահ­պան­ման ա­նա­ռիկ ամ­րո­ցի իր խոր­հր­դով, քան­զի նրա դեմ ան­զոր են բո­լոր ար­հա­վիրք­նե­րը, և հա­յը շա­րու­նա­կե­լու է ապ­րել ու ա­րա­րել՝ հա­նուն իր ինք­նու­թյան ու հա­վեր­ժող Մայր Հայ­րե­նի­քի: