comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԿՈՄԻՏԱՍ՚ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ-ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՙԿՈՄԻՏԱՍ՚ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ-ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԿՈՄԻՏԱՍ՚ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ-ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՙԿՈՄԻՏԱՍ՚ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱԺՈՂՈՎ-ՓԱՌԱՏՈՆԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Ինչ­պես գի­տենք, 2019 թվա­կա­նը հռ­չակ­վել է Կո­մի­տա­սյան տա­րի` մեծն եր­գա­հա­նի ծնն­դյան օր­վա 150-ա­մյա­կի կա­պակ­ցու­թյամբ: Ամ­բողջ տա­րին Հա­յաս­տա­նում, Ար­ցա­խում, Սփյուռ­քում տե­ղի են ու­նե­ցել և շա­րու­նակ­վում են զա­նա­զան մի­ջո­ցա­ռում­ներ` հա­մերգ­ներ, կոն­ֆե­րանս­ներ, ցու­ցա­հան­դես­ներ, դա­սըն­թաց­ներ: Այդ մի­ջո­ցա­ռում­նե­րից կարևո­րա­գույ­նը դար­ձավ սեպ­տեմ­բե­րի 26-ից մինչև հոկ­տեմ­բե­րի 8-ը (Կո­մի­տա­սի ծնն­դյան օ­րը հին ու նոր տո­մար­նե­րով) Երևա­նում ըն­թա­ցող ՙԿո­մի­տաս՚ գի­տա­ժո­ղով-փա­ռա­տո­նը, ո­րի շր­ջա­նակ­նե­րում տե­ղի են ու­նե­նում հա­մերգ­ներ, դա­սըն­թաց­ներ, հան­դի­պում­ներ:

Հոկ­տեմ­բե­րի 1-ին և 2-ին Շու­շիում` Սուրբ Ղա­զան­չե­ցոց ե­կե­ղե­ցում, Ստե­փա­նա­կեր­տում` Սուրբ Աստ­վա­ծա­մոր Հո­վա­նու Մայր տա­ճա­րում և Գան­ձա­սա­րի Սուրբ Հով­հան­նես Մկրտ­չի ե­կե­ղե­ցում տե­ղի ու­նե­ցան հայ հոգևոր ե­րաժշ­տու­թյան հա­մերգ­ներ, ո­րոնց ծրագ­րե­րում ընդգրկված էին թե՜ Կո­մի­տա­սի կող­մից մշակ­ված հոգևոր եր­գե­րը, Կո­մի­տա­սի պա­տա­րա­գից հատ­ված­ներ, թե՜ ըն­դհ­նա­րա­պես հայ միջ­նա­դա­րյան ե­րաժշ­տու­թյու­նը:
Հոկ­տեմ­բե­րի 1-ին Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տում կա­յա­ցավ հա­մերգ` նվիր­ված Մեծն Կո­մի­տա­սի 150-ա­մյա­կին: Հա­մեր­գին ներ­կա էին ՀՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րար Ա­րա Հա­րու­թյու­նյա­նը, ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րար Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նը, ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը, պաշ­տո­նա­տար այլ ան­ձինք, հյու­րեր Հա­յաս­տա­նից:
Հա­մեր­գին ըն­դա­ռաջ Կո­մի­տա­սի թան­գա­րան-ինս­տի­տու­տի տնօ­րեն Նի­կո­լայ Կոս­տան­դյանն իր խոս­քում կարևո­րեց Կո­մի­տա­սին նվիր­ված մի­ջո­ցա­ռում­նե­րի անց­կա­ցումն Ար­ցա­խում:
Հա­մեր­գին ե­լույթ ու­նե­ցան Հա­յաս­տա­նի հինգ լա­վա­գույն երգ­չախմ­բեր` Հա­յաս­տա­նի պե­տա­կան ա­կա­դե­միա­կան երգ­չա­խում­բը` մաեստ­րո Հով­հան­նես Չե­քի­ջյա­նի, Երևա­նի պե­տա­կան կա­մե­րա­յին երգ­չա­խում­բը` Հա­րու­թյուն Թո­փի­կյա­նի, ՙՀո­վեր՚ պե­տա­կան կա­մե­րա­յին երգ­չա­խում­բը` Սո­նա Հով­հան­նի­սյա­նի, Հա­յաս­տա­նի պե­տա­կան կա­մե­րա­յին երգ­չա­խում­բը` Ռո­բերտ Մլ­քե­յա­նի, ՙԳե­ղարդ՚ եր­գե­ցիկ խում­բը` Ա­նա­հիտ Պա­պա­յա­նի ղե­կա­վա­րու­թյամբ: Ե­լույթ­ներ ու­նե­ցան նաև ան­հատ կա­տա­րող­ներ` եր­գիչ­ներ Լու­սի­նե Ա­զա­րյա­նը (սոպ­րա­նո), Ակ­սել Դա­վե­յա­նը (տե­նոր), դաշ­նա­կա­հար Լևոն Ջա­վա­դյա­նը:
Այս հրա­շա­լի գա­ղա­փա­րի կազ­մա­կեր­պիչ­ներն են ՀՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյու­նը, Կո­մի­տա­սի թան­գա­րան-ինս­տի­տու­տը, Գեր­մա­նիա­յում ՀՀ դես­պա­նու­թյու­նը: Ար­ցա­խում ան­ցած մի­ջո­ցա­ռում­նե­րին միա­ցան նաև ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը և ՀԱԵ ար­ցա­խյան թե­մը:
Գե­րա­գույն հա­ճույք և ու­րա­խու­թյուն ապ­րե­ցին ուն­կն­դիր­նե­րը կեն­դա­նի հիաս­քանչ այդ կա­տա­րում­նե­րից: Ու նաև ափ­սո­սանք. այս­քան ան­թե­րի կա­տա­րում­ներ մեկ էլ ե՞րբ կլ­սեն: Այս մտ­քե­րով կիս­վե­ցինք Հա­յաս­տա­նի պե­տա­կան կա­մե­րա­յին երգ­չախմ­բի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար և դի­րի­ժոր Ռո­բերտ Մլ­քե­յա­նի հետ, ով հա­մա­ձայ­նեց և շա­րու­նա­կեց. ՙԵվ դա այն դեպ­քում, երբ Կո­մի­տա­սը հայ ժո­ղովր­դին թո­ղել է իր ինք­նա­տի­պու­թյամբ հզոր ու հա­րուստ ժա­ռան­գու­թյուն, և ո­րի շատ քիչ մա­սին ենք ծա­նոթ՚: Պետք է այդ ժա­ռան­գու­թյունն ա­ռա­վել խո­րու­թյամբ քա­րո­զել՚: Խմ­բի ղե­կա­վա­րը հրա­վի­րե­լու դեպ­քում պատ­րաս­տա­կա­մու­թյուն հայտ­նեց իր խմ­բով գալ Ար­ցախ և մի շարք հա­մերգ­նե­րով` ոչ միայն Ստե­փա­նա­կեր­տում, այլև շր­ջան­նե­րում, ե­կե­ղե­ցի­նե­րում, հնա­րա­վո­րինս ամ­բող­ջա­կան ներ­կա­յաց­նել Կո­մի­տա­սի անկ­րկ­նե­լի ժա­ռան­գու­թյու­նը:
;