comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԱՇ­ՆԱՆ ՄԻ Ե­ՐԵ­ԿՈ` ՇՈՒ­ՇԻԻ ՙՀԵ­ՔԻԱԹ­ՆԵ­ՐԻ ՏԱ­ՆԸ՚
[ARM]     [RUS]     [ENG]

ԱՇ­ՆԱՆ ՄԻ Ե­ՐԵ­ԿՈ` ՇՈՒ­ՇԻԻ ՙՀԵ­ՔԻԱԹ­ՆԵ­ՐԻ ՏԱ­ՆԸ՚

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Սեպ­տեմ­բե­րյան մի ե­րե­կո Շու­շիի ՙՆա­րե­կա­ցի՚ ար­վես­տի միու­թյան ՙՀե­քիաթ­նե­րի տան՚ բա­կում հա­վաք­վել էին ՙԼավ է­լի՚ հայ­կա­կան ալ­տեր­նա­տիվ ֆոլկ-ռոք խմ­բի եր­կր­պա­գու­նե­րը և պար­զա­պես լավ ե­րաժշ­տու­թյան սի­րա­հար­ներ: Բա­կում, ի զար­մանս խմ­բի ան­դամ­նե­րի, ա­սեղ գցե­լու տեղ չկար:

Ի դեպ, խումբն ա­ռա­ջին ան­գամ է Ար­ցա­խում, թե­կուզ գոր­ծում է ան­ցյալ դա­րի 90-ա­կան­նե­րից:
Խում­բը կազ­մա­վոր­վել է 1996թ. Վա­նա­ձո­րում: Այն հիմ­նել են Մհեր Մա­նու­կյանն ու Գոռ Մխի­թա­րյա­նը, ո­րոնք ՙSnack՚ խմ­բից էին: Մհե­րին և Գո­ռին միա­ցան Վա­հե Տեր­տե­րյա­նը և Դա­վիթ Գրի­գո­րյա­նը ՙԱլք՚ խմ­բից: Մեկ տա­րի անց տղա­նե­րը ձայ­նագ­րե­ցին ի­րենց ձայ­նե­րի­զը: Ալ­բո­մում տեղ գտավ 21 երգ` 11-ը հա­յե­րեն և 10-ը` անգ­լե­րեն: 1999 թվա­կա­նին թո­ղարկ­վեց խմ­բի երկ­րորդ ալ­բո­մը: Երկ­րորդ ձայ­նե­րի­զը տղա­նե­րին ճա­նա­չում բե­րեց: Իսկ ՙՃամ­փոր­դա­կան՚ ու ՙԳտա քեզ եր­կն­քում՚ եր­գե­րը հի­թեր դար­ձան:
Եր­կու այս ալ­բոմ­նե­րի ձայ­նագ­րում­նե­րից հե­տո խում­բը կազ­մա­լուծ­վեց, բայց 2001-ին կր­կին միա­վոր­վեց: Ինչ­պես խոս­տո­վա­նում է Մհեր Մա­նու­կյա­նը, եր­կու ալ­բոմ­նե­րի եր­գերն էլ այն­քան պա­հանջ­ված էին, որ նրանք հաս­կա­ցան` դեռ շա՛տ-շատ չգր­ված ու չերգ­ված եր­գեր են ի­րենց սպաս­վում:
2006թ. խում­բը թո­ղար­կում է հեր­թա­կան ալ­բո­մը: 2012-ի ամ­ռա­նը տե­ղի ու­նե­ցան բա­ցօ­թյա հա­մերգ­ներ Երևա­նում և Վա­նա­ձո­րում: 2018-ին խում­բը ձայ­նագ­րեց իր չոր­րորդ` ՙԱնձրևա­շուն՚ ալ­բո­մը:
Ին­չի՞ մա­սին են ՙԼավ է­լի՚ խմ­բի եր­գե­րը, որ այդ­քան պա­հանջ­ված ու սիր­ված են դառ­նում: Խո­սենք թվե­րով. ՙYoutube՚ կայ­քում տե­ղա­կայ­ված եր­գե­րի վի­ճա­կագ­րու­թյու­նը վկա­յում է, որ լա­վա­գույն եր­գե­րից մե­կը` ՙԳտա քեզ եր­կն­քում՚, ու­նի մի­լիո­նից ա­վե­լի դի­տում­ներ: Հա­մա­ձայ­նեք, հայ­կա­կան լսա­րա­նի հա­մար դա տպա­վո­րիչ ու պատ­կա­ռե­լի թիվ է:
Եվ ինչ­պես են­թադր­վում է, ստա­ցա ան­կեղծ պա­տաս­խան. ՙՄենք եր­գում են այն բա­նե­րի մա­սին, ին­չը տվյալ պա­հին ապ­րում ենք, ինչն ուժ­գին զգա­ցո­ղու­թյուն­ներ է ա­ռա­ջաց­նում, ստի­պում մտա­ծել: Հրանտ Մաթևո­սյա­նը մի դի­պուկ ար­տա­հայ­տու­թյուն ու­նի, որ, կար­ծում եմ, ցան­կա­ցած ստեղ­ծա­գոր­ծո­ղի հա­մար է ճշ­մա­րիտ. պետք է ՙբաց նյար­դի պես կանգ­նել աշ­խար­հի առջև՚: Ե­րա­ժիշ­տի, եր­գա­հա­նի դեպ­քում դա դառ­նում է երգ՚:
Խմ­բի եր­գե­րի մեջ ակն­հայ­տո­րեն նկա­տե­լի է արևմտաեվ­րո­պա­կան ժա­մա­նա­կա­կից ե­րաժշ­տու­թյան ուղ­ղու­թյուն­նե­րի, ինչ­պես և հայ ե­րաժշ­տու­թյան ազ­դե­ցու­թյու­նը: Ինչ­պե՞ս են հա­մադր­վում այդ­քան տար­բեր ե­րաժշ­տա­կան ուղ­ղու­թյուն­նե­րը խմ­բի ստեղ­ծա­գոր­ծա­կան խառ­նա­րա­նում: ՙԳի­տե՞ք,- ա­սում է Մհեր Մա­նու­կյա­նը,- ա­մե­նա­տար­բեր ուղ­ղու­թյուն­նե­րից ե­կող ե­րաժշ­տու­թյան ազ­դե­ցու­թյունն էլ ու­նե­ցանք: Ան­ձամբ իմ ե­րաժշ­տա­կան ձևա­վոր­ման վրա մեծ ազ­դե­ցու­թյուն ու­նե­ցան իմ ծնող­նե­րի ճա­շա­կը, նրանց լսած ե­րաժշ­տու­թյու­նը: Իսկ նրանք լսում էին և՜ դա­սա­կան ե­րաժշ­տու­թյուն, և՜ ռոք, և՜ ջազ: Ունկ­նդ­րում էի իմ ա­վագ եղ­բոր, ըն­կեր­նե­րի լսած և ան­գամ ինձ պա­տա­հա­կա­նո­րեն հան­դի­պած ե­րաժշ­տու­թյու­նը: Կարևորն այն է, որ մենք չենք տար­րա­լուծ­վել որևէ մեկ ե­րաժշ­տու­թյան մեջ: Բայց բո­լո­րից վերց­րել ենք տար­րեր, ո­րոն­ցից էլ ստա­ցել ենք մե­րը, ո­րը ոչ մե­կի նման չէ: Երբ դե­ռա­հաս էի, ինձ վրա շատ մեծ ազ­դե­ցու­թյուն ու­նե­ցավ Վլա­դի­միր Վի­սոց­կին: Ա­մե­նա­մեծ խթա­նո­ղը` եր­գեր գրե­լու, ինքն էր: Եվ իմ ա­ռա­ջին եր­գը շատ էր նման նրա եր­գե­րին: Ան­շուշտ, կաս­կած­ներ կա­յին` դա ի՞մն է, թե՞ ոչ: Բայց երբ հաս­կա­ցա, որ իմ եր­գե­րը դուր են գա­լիս մարդ­կանց, կաս­կած­ներն ան­հե­տա­ցան, ես հա­մոզ­վե­ցի, որ դա իմ ճա­նա­պարհն է՚:
Ինչ­պես նշե­ցինք, խումբն ա­ռա­ջին ան­գամ է Ար­ցա­խում: Մհեր Մա­նու­կյա­նի խոս­տո­վա­նու­թյամբ, տղա­նե­րը չէին սպա­սում, որ Ար­ցա­խում այդ­քան եր­կր­պա­գու­ներ կլի­նեն ու այդ­քան ջերմ ըն­դու­նե­լու­թյուն: Ե­թե ի­մա­նա­յին, ան­կեղ­ծա­նում է նա, ա­վե­լի շուտ կգա­յին: Դե ինչ, ար­դեն ի­մա­նա­լով, որ եր­կր­պա­գու­նե­րի թի­մը մեծ ու ազ­դե­ցիկ է, նրանք խոս­տա­ցան նոր հա­մերգ­նե­րով կր­կին գալ Ար­ցախ:

;