[ARM]     [RUS]     [ENG]

ՕՐԱԽՆԴԻՐ ՀԱՐՑԵՐ՝ ՀԵՐԹԱԿԱՆ ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ

Նու­նե ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ

 ՙԱր­ցա­խի ե­րի­տա­սարդ գիտ­նա­կան­նե­րի և մաս­նա­գետ­նե­րի միա­վո­րում՚ (ԱԵԳՄՄ) հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը հոկ­տեմ­բե­րի 11-13-ը Ստե­փա­նա­կեր­տում կազ­մա­կեր­պել էր ՙԿոր­պո­րա­տիվ սո­ցիա­լա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը հան­քար­դյու­նա­բե­րու­թյան ո­լոր­տում՚ խո­րագ­րով գի­տա­գործ­նա­կան կոն­ֆե­րանս, ո­րին որ­պես հա­մա­հե­ղի­նակ մաս­նակ­ցել է նաև ՙՎալ­լեքս՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մը: Հիմ­նա­կան մի­ջո­ցա­ռու­մը ԱՀ նա­խա­գա­հի խոր­հր­դա­կան, ՌԴ բնա­կան գի­տու­թյուն­նե­րի ա­կա­դե­միա­յի ա­կա­դե­մի­կոս Գրի­գո­րի Գաբ­րիե­լյան­ցի նա­խա­գա­հու­թյամբ կա­յա­ցել է հոկ­տեմ­բե­րի 12-ին, ո­րին նաև հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյանն է մաս­նակ­ցել և հան­դես ե­կել բաց­ման խոս­քով:

Նա­խա­գա­հը հատ­կան­շել է, որ հան­քար­դյու­նա­բե­րու­թյու­նը հան­դի­սա­նում է հան­րա­պե­տու­թյան դի­նա­միկ զար­գա­ցումն ա­պա­հո­վող ճյու­ղե­րից մե­կը: Նա հա­մոզ­մունք է հայտ­նել, որ կազ­մա­կերպ­ված մի­ջո­ցա­ռու­մը ևս կն­պաս­տի, որ­պես­զի ա­պա­հով­վի հան­քար­դյու­նա­բե­րա­կան ըն­կե­րու­թյուն­նե­րի կող­մից ի­րա­կա­նաց­վող կոր­պո­րա­տիվ սո­ցիա­լա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան (ԿՍՊ) գոր­ծա­ռույթ­նե­րի և հան­րա­յին ակն­կա­լիք­նե­րի հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը: ՙՄենք փոք­րա­թիվ եր­կր­նե­րի շար­քում ենք, որ­տեղ հան­քար­դյու­նա­բե­րու­թյու­նը տա­րեց­տա­րի աճ է ար­ձա­նագ­րում՝ մշ­տա­պես դի­տարկ­վե­լով որ­պես տն­տե­սու­թյան ա­մե­նաա­րագ զար­գա­ցող ճյու­ղե­րից մե­կը: Իմ պատ­կե­րաց­մամբ` սո­ցիա­լա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյունն այս ո­լոր­տում պա­րու­նա­կում է և՜ ներ­տն­տե­սա­կան, և՜ ար­տատն­տե­սա­կան բա­ղադ­րիչ­ներ: Հան­քար­դյու­նա­բե­րու­թյունն այ­սօր աշ­խար­հում ա­մե­նա­շատ քն­նա­դա­տու­թյան են­թարկ­վող տն­տե­սա­կան ճյու­ղե­րից մեկն է: Պետք է ա­սել, սա­կայն, որ մեզ հա­ջող­վել է կի­րա­ռել ի­րա­վա­կան ու ինս­տի­տու­ցիո­նալ այն­պի­սի կա­նո­նա­կար­գում­ներ, ո­րոնց ար­դյուն­քում անհ­նա­րին է դար­ձել հան­րա­յին շա­հե­րին հա­կա­սող ու վնա­սող հան­քե­րի շա­հա­գոր­ծու­մը՚,-նշել է Բ. Սա­հա­կյա­նը: Նա­խա­գա­հը բարձր է գնա­հա­տել ա­կա­դե­մի­կոս Գրի­գո­րի Գաբ­րիե­լյան­ցի դե­րը ո­լոր­տում առ­կա տար­բեր խն­դիր­նե­րի վեր­հան­ման ու հաղ­թա­հար­ման գոր­ծում և ա­ռիթն օգ­տա­գոր­ծե­լով` ե­րախ­տա­գի­տու­թյուն հայտ­նել նրան:
Գի­տա­գործ­նա­կան կոն­ֆե­րան­սի նա­խա­գահ Գ. Գաբ­րիե­լյան­ցը ևս ող­ջու­նել է մաս­նա­կից­նե­րին և հյու­րե­րին՝ նշե­լով, որ ըն­կե­րու­թյուն­նե­րի բիզ­նես-ծրագ­րի մեջ հա­ճա­խա­կի նե­րառ­վող Կոր­պո­րա­տիվ սո­ցիա­լա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն հաս­կա­ցու­թյունն աշ­խար­հում հա­ճախ նաև կոր­պո­րա­տիվ խիղճ են ա­վա­նում: ՙԿՍՊ-ն միայն խո­շոր բիզ­նե­սին վե­րա­բե­րող հաս­կա­ցու­թյուն չէ։ Ճիշտ է, ո­րոշ դեպ­քե­րում ԿՍՊ-ն գու­մա­րա­յին ներդ­րում­ներ է պա­հան­ջում, բայց ան­գամ նվա­զա­գույն բյու­ջեով կա­րե­լի է մշա­կել և ի­րա­կա­նաց­նել այն­պի­սի ԿՍՊ ռազ­մա­վա­րու­թյուն, որն օգ­տա­կար ու շա­հա­վետ կլի­նի և՜ ըն­կե­րու­թյան, և՜ հա­սա­րա­կու­թյան հա­մար՚,- ա­սել է նա։ Մի­ջո­ցառ­ման հյու­րե­րի մեջ էր Հա­րա­վա­յին Օ­սիա­յի Հան­րա­պե­տու­թյան արտ­գործ­նա­խա­րար Դմիտ­րի Մե­դոևը: Նա նշել է, որ հա­ճե­լիո­րեն զար­մա­ցած է Ար­ցա­խում մի քա­նի օր­վա ըն­թաց­քում կազ­մա­կերպ­ված հե­տաքր­քիր ու կարևոր մի­ջո­ցա­ռում­նե­րի բազ­մա­զա­նու­թյամբ: Դ. Մե­դոևը ող­ջու­նել է նման գի­տա­ժո­ղով­նե­րի կազ­մա­կեր­պու­մը՝ շեշ­տե­լով, որ մի­ջո­ցառ­ման օ­րա­կար­գը հաս­տա­տում է, որ Ար­ցա­խում հան­քար­դյու­նա­բե­րու­թյան օ­րի­նա­կե­լի մո­դել է կի­րառ­վում, որ­տեղ հա­սա­րա­կու­թյու­նը ձգ­տում է մաս­նակ­ցել ո­լոր­տի կար­գա­վոր­մանն ու թա­փան­ցի­կու­թյան ա­պա­հով­մա­նը:
ՙԿոր­պո­րա­տիվ սո­ցիա­լա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյուն. Ռազ­մա­վա­րա­կան մո­տե­ցում­ներ հայ­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հա­մար՚ ըն­դար­ձակ զե­կուց­մամբ գի­տա­ժո­ղո­վին հա­դես է ե­կել ՙԲի էս Սի՚ (BSC) Բիզ­նե­սի ա­ջակց­ման կենտ­րո­նի հիմ­նա­դիր տնօ­րեն Սամ­վել Գևոր­գյա­նը: Բա­նա­խո­սի դի­տարկ­մամբ` վեր­ջին շր­ջա­նում էա­կա­նո­րեն բարձ­րա­ցել են ԿՍՊ նշա­նա­կու­թյունն ու դե­րը բիզ­նես մի­ջա­վայ­րում: Ըստ բա­նա­խո­սի` ԿՍՊ-ի վե­րա­բե­րյալ ըն­կա­լումն ա­ճել է, իսկ նրա տե­սակ­նե­րը և կի­րա­ռու­թյան շր­ջա­նակ­նե­րը` լայ­նա­ցել: Այդ գոր­ծո­նի կարևո­րու­թյու­նը հաս­կա­նում են ինչ­պես ըն­կե­րու­թյուն­նե­րի ղե­կա­վար­ներն ու հան­րա­յին հատ­վա­ծը, այն­պես էլ սպա­ռող­նե­րը: ԿՍՊ-ն կա­րող է ներդ­րում ու­նե­նալ բիզ­նես­նե­րի կա­յուն զար­գաց­ման գոր­ծիք­նե­րի կի­րառ­ման, նոր սպա­ռող­նե­րի ձեռք­բեր­ման, ապ­րան­քա­յին նշա­նի ճա­նաչ­ման, եր­կա­րա­ժամ­կետ ռազ­մա­վա­րու­թյան ի­րա­կա­նաց­ման և աշ­խա­տա­կից­նե­րի ու հա­ճա­խորդ­նե­րի ա­վե­լի լայն ներգ­րավ­ման գոր­ծըն­թաց­նե­րում, ինչ­պես նաև նպաս­տել ըն­կե­րու­թյուն­նե­րի դրա­կան համ­բա­վի ձևա­վոր­մա­նը: ԱրՊՀ և ՄՄՀ դա­սա­խոս Եվ­գե­նյա Հայ­րի­յա­նի ե­լույթն առ­նչ­վում էր ԿՍՊ մի­ջազ­գա­յին չա­փո­րո­շիչ­նե­րի` Ար­ցա­խում տե­ղայ­նաց­նե­լու հե­ռան­կար­նե­րին:
Գի­տա­ժո­ղո­վին ՙՎալ­լեքս՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի տնօ­րեն Վահ­րամ Ա­վա­գյանն անդ­րա­դար­ձել է հան­քար­դյու­նա­բե­րու­թյան ո­լոր­տում ըն­կե­րու­թյան ԿՍՊ ռազ­մա­վա­րա­կան պլա­նա­վոր­մա­նը: Նա հատ­կան­շել է, որ ՙՎալ­լեքս՚ խմ­բի ըն­կե­րու­թյուն­ներն ա­ռաջ­նորդ­վում են բնա­պահ­պա­նա­կան և սո­ցիա­լա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան՝ աշ­խար­հում ըն­դուն­ված սկզ­բունք­նե­րով, ո­րը են­թադ­րում է ո­լոր­տը կար­գա­վո­րող օ­րեն­սդ­րու­թյան պա­հանջ­նե­րի լիա­կա­տար բա­վա­րա­րում, բնա­պահ­պա­նա­կան ար­դյու­նա­վետ կա­ռա­վա­րում և հա­մա­պա­տաս­խան հա­մա­կար­գե­րի շա­րու­նա­կա­կան կա­տա­րե­լա­գոր­ծում: Ըն­կե­րու­թյու­նը հա­տուկ ու­շադ­րու­թյուն է դարձ­նում ազ­դա­կիր հա­մայ­նք­նե­րի սո­ցիա­լա­կան ի­րադ­րու­թյան բա­րե­լավ­մանն ու շր­ջա­կա սո­ցիա­լա­կան մի­ջա­վայ­րի վե­րըն­թաց զար­գաց­ման նա­խադ­րյալ­նե­րի ա­պա­հով­մա­նը: Բա­նա­խոսն անդ­րա­դար­ձել է հան­րա­պե­տու­թյու­նում ի­րա­կա­նաց­ված սո­ցիա­լա­կան մի շարք ծրագ­րե­րի, ո­րոնք կազ­մա­կերպ­վել ու ի­րա­կա­նաց­վել են ըստ հա­մայ­նք­նե­րի պա­հանջ­նե­րի:
Գի­տա­ժո­ղո­վին ե­լույթ­ներ են ու­նե­ցել նաև ՀՀ-ում գոր­ծող սո­ցիա­լա­կան ձեռ­նե­րեց­նե­րի դպ­րո­ցի հիմ­նա­դիր Գո­հար Մկո­յա­նը, ԱՀ նա­խա­գա­հի խոր­հր­դա­կան, տն­տե­սա­կան վար­չու­թյան պետ Կա­րեն Ներ­սի­սյա­նը, ԱԵԳՄՄ նա­խա­գահ Ա­վե­տիք Հա­րու­թյու­նյա­նը և այ­լոք: Հա­ջորդ օ­րը գի­տա­ժո­ղո­վի մաս­նա­կից­նե­րը ճա­նա­չո­ղա­կան շր­ջայց են կա­տա­րել Կա­շե­նի լեռ­նա­հան­քա­յին հա­մա­լի­րի տա­րած­քում:
;