[ARM]     [RUS]     [ENG]

ՙԷՍ ԷՆ ԳՅՈՒՂՆ Է՚

Զոհ­րաբ ԸՌ­ՔՈ­ՅԱՆ

ք. Բեր­ձոր

 Գո­րի­սի Վա­ղարշ Վա­ղար­շյա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նը (տնօ­րեն` Շանթ Հով­հան­նի­սյան) հոկ­տեմ­բե­րին 18-ին, Քա­շա­թա­ղի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ստե­փան Սարգ­սյա­նի ա­ջակ­ցու­թյամբ, ՙԷս էն գյուղն է՚ ներ­կա­յաց­մամբ հան­դես ե­կավ Բեր­ձո­րի Վա­հան Թե­քե­յա­նի ան­վան թիվ 1 միջ­նա­կարգ դպ­րո­ցի հան­դի­սու­թյուն­նե­րի դահ­լի­ճում: Թա­տե­րա­խում­բը ներ­կա­յաց­րեց Հով­հան­նես Թու­մա­նյա­նի մի քա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ։

Հենց սկզ­բից մեծ ոգևո­րու­թյուն ապ­րե­ցին փոք­րիկ հան­դի­սա­տես­նե­րը, և նրանց ոգևո­րու­թյու­նը շա­րու­նակ­վեց մինչև վերջ։ Մի հատ­վա­ծում Թու­մա­նյա­նի ՙԼո­ռե­ցի Սա­քոն՚ էր, մյու­սում` ՙԱ­նուշ՚ պոե­մից Ա­նու­շի ու Սա­րո­յի հան­դիպ­ման պահն ու հար­սա­նի­քը: Ներ­կա­յա­ցումն ա­վարտ­վեց ՙՍա­սուն­ցի Դա­վիթ՚-ով։ Ներ­կա­յաց­վեց Դավ­թի ու Մս­րա Մե­լի­քի մե­նա­մար­տը։ Մի­քա­յել Մա­շու­րյա­նը, ով մարմ­նա­վո­րում էր Սա­քո­յին ու Մս­րա Մե­լի­քին, տե­ղե­կաց­րեց. ներ­կա­յա­ցու­մը բե­մադր­վում է ա­ռա­ջին ան­գամ, նվիր­ված է Հովհ. Թու­մա­նյա­նի ծնն­դյան 150-ա­մյա­կին: Այս օ­րե­րին նույն ներ­կա­յաց­մամբ հան­դես են ե­կել տար­բեր բնա­կա­վայ­րե­րում։ Ներ­կա­յաց­ման մտա­հա­ղա­ցու­մը պատ­կա­նում է թատ­րո­նի գլ­խա­վոր ռե­ժի­սոր Ա­սյա Սի­րե­կա­նյա­նին, ով նաև սցե­նա­րի հե­ղի­նակն է։ Հա­վե­լեց՝ խում­բը Բեր­ձոր է ե­կել ա­ռա­ջին ան­գամ, և հույս հայտ­նեց, որ այ­ցերն այ­սու­հետ լի­նե­լու են շա­րու­նա­կա­կան։
Ի դեպ, դեռևս 1944թ.-ին թատ­րո­նը կոչ­վեց հայ մե­ծա­նուն դե­րա­սան Վա­ղարշ Վա­ղար­շյա­նի ա­նու­նով։ Ժա­մա­նա­կին Գո­րի­սի թատ­րո­նում խա­ղա­ցել են Վահ­րամ Փա­փա­զյա­նը, Հրա­չյա Ներ­սի­սյա­նը, Ա­վետ Ա­վե­տի­սյա­նը, Գուր­գեն Ջա­նի­բե­կյա­նը, Դա­վիթ Մա­լյա­նը, այ­լոք։ 1952թ. եր­վանդ Մա­նա­րյա­նը Գո­րի­սի թատ­րո­նում բե­մադ­րել է Շիր­վան­զա­դեի ՙՊատ­վի հա­մար՚ դրա­ման։ Սոս Սարգ­սյա­նի ջան­քե­րով 2004 թվա­կա­նից Գո­րի­սում գոր­ծում է Երևա­նի կի­նո­յի և թատ­րո­նի ինս­տի­տու­տի մաս­նա­ճյու­ղը, որն ա­պա­հո­վում է Վ. Վա­ղար­շյա­նի ան­վան պե­տա­կան դրա­մա­տի­կա­կա­նը դե­րա­սան­նե­րով, ով­քեր էլ ի­րենց դե­րա­կա­տա­րում­նե­րով մեծ ոգևո­րու­թյուն պարգևե­ցին նաև բեր­ձոր­ցի­նե­րին։