[ARM]     [RUS]     [ENG]

ԲԵ­ՄՈՒՄ ԱՐ­ՑԱԽ­ՑԻ ՇՆՈՐ­ՀԱ­ՇԱՏ ՊԱ­ՏԱ­ՆԻ­ՆԵՐՆ ԷԻՆ

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Ար­ցա­խի պե­տա­կան կա­մե­րա­յին նվա­գա­խում­բը` մաեսր­տո Գևորգ Մու­րա­դյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ, իր հեր­թա­կան` 15-րդ հա­մեր­գաշր­ջանն սկ­սեց խոր­հր­դան­շա­կան հա­մեր­գով: Այս ան­գամ նվա­գախմ­բի հետ բե­մում ար­ցախ­ցի շնոր­հա­շատ պա­տա­նի­ներն էին` 13-ա­մյա դաշ­նա­կա­հար Էդ­վարդ Սարգ­սյա­նը և 14-ա­մյա թավ­ջու­թա­կա­հար Մի­քա­յել Կա­րա­խա­նյա­նը:

Եր­կուսն էլ ծն­վել են Ստե­փա­նա­կեր­տում, սա­կայն Մի­քա­յե­լը մա­նուկ հա­սա­կում ծնող­նե­րի հետ տե­ղա­փոխ­վել էր Երևան: Էդ­վար­դը սո­վո­րում է Ստե­փա­նա­կեր­տի Կո­մի­տա­սի ան­վան ե­րաժշ­տա­կան դպ­րո­ցում, իսկ Մի­քա­յե­լը` Երևա­նի Ա­վետ Գաբ­րիե­լյա­նի ան­վան ար­վես­տի դպ­րո­ցում: Նրան­ցից յու­րա­քան­չյու­րը դեռ նոր է հար­թում դե­պի ար­վես­տի մեծ աշ­խարհ տա­նող իր ճա­նա­պար­հը` մաս­նակ­ցե­լով մր­ցույթ­նե­րի և տուն վե­րա­դառ­նա­լով հաղ­թա­նակ­նե­րով: Էդ­վար­դի հա­մար ա­մե­նա­խո­շոր հաղ­թա­նա­կը ՙՎե­րած­նունդ՚ մի­ջազ­գա­յին փա­ռա­տո­նին նվա­ճած ա­ռա­ջին կար­գի մր­ցա­նակն էր: Իսկ Մի­քա­յե­լի հա­մար նույն փա­ռա­տո­նին 2016-ին ա­ռա­ջին մր­ցա­նա­կի նվա­ճու­մը հեր­թա­կանն էր: Նրա վեր­ջին հաղ­թա­նա­կի մա­սին լու­րը հենց հա­մեր­գի օ­րը հա­սավ. ՀԲԸՄ-ի կող­մից 2019-ին հայ­տա­րար­ված ՙՏա­ղան­դա­վոր ե­րա­ժիշտ­ներ՚ մր­ցույ­թին Մի­քա­յել Կա­րա­խա­նյա­նը ճա­նաչ­վեց լա­վա­գույ­նը` ար­ժա­նա­նա­լով և՜ նոր գոր­ծի­քի, և՜ դրա­մա­կան պարգևի:
Եր­կու շնոր­հա­լի պա­տա­նի­ներն էլ պատ­րաստ են անց­նել բարդ, տք­նա­ջան աշ­խա­տանք պա­հան­ջող ճա­նա­պարհ, որ­պես­զի հաս­նեն ի­րենց նպա­տա­կին` դառ­նա­լով լավ ե­րա­ժիշտ­ներ, նվա­գել մեծ բե­մե­րում, ի­րենց կա­տա­րո­ղա­կան ար­վես­տով հա­ճե­լի պա­հեր պարգևել մարդ­կանց:
Այս ան­գամ էլ ե­ղավ այդ­պես. նրանք մեծ սի­րով ու վար­պե­տու­թյամբ կա­տա­րե­ցին հե­տաքր­քիր ու բարդ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ: Էդ­վարդ Սարգ­սյա­նը կա­տա­րեց Բա­խի Հա­մեր­գը դաշ­նա­մու­րի և նվա­գախմ­բի հա­մար (f-mօll) և Ս. Ռախ­մա­նի­նո­վի ՙՊո­լի­շի­նել՚ պիե­սը: Մի­քա­յել Կա­րա­խա­նյանն էլ մեծ սի­րով ու նվի­րու­մով նվա­գեց Հայդ­նի Հա­մեր­գը թավ­ջու­թա­կի և նվա­գախմ­բի հա­մար (C-Dur) և Ալ. Պիատ­տիի ՙԿապ­րիս՚ պիե­սը: Դահ­լի­ճը ջեր­մու­թյամբ էր ար­ձա­գան­քում շնոր­հա­լի պա­տա­նի­նե­րի ե­լույթ­նե­րին: Եվ հաս­կա­նա­լի էին տղա­նե­րի հուզ­մունքն ու ու­րա­խու­թյու­նը. կեն­դա­նի նվա­գախմ­բի հետ ե­լույթ ու­նե­նա­լը հազ­վա­դեպ ու պատ­վա­բեր է ի­րենց հա­մար:
Նվա­գա­խում­բը` մաեստ­րո Մու­րա­դյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ, բա­ցի վե­րը նշ­ված ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րից, մեծ վար­պե­տու­թյամբ կա­տա­րեց Մո­ցար­տի կեն­սու­րախ, արևոտ D-Dur ՙԴի­վեր­տիս­մենտ՚-ը և Սի­բե­լիու­սի ՙԷք­սպ­րոմտ՚-ը:
Ար­ցա­խի պե­տա­կան կա­մե­րա­յին նվա­գախմ­բի ղե­կա­վա­րի խոս­տո­վան­մամբ, նվա­գախմ­բի ստեղծ­ման ա­ռա­ջին հենց օր­վա­նից այն ռազ­մա­վա­րու­թյունն էր տար­վում, որ պետք է տք­նա­ջան աշ­խա­տանք տա­նել և պրո­ֆե­սիո­նալ մա­կար­դա­կի վրա դնել տա­ղան­դա­շատ մեր ե­րե­խա­նե­րին: ՙԵվ, կար­ծես, դա մեզ հա­ջող­վում է,- ա­սում նա:- Այ­սօր­վա հա­մեր­գը դրա վառ ա­պա­ցույցն է: Բա­վա­կա­նին բարդ ծրա­գիր նվա­գե­ցին շնոր­հա­շատ մեր պա­տա­նի­նե­րը: Կար­ծում եմ` նրանք կա­րո­ղա­ցան հան­դի­սա­տե­սին այն հրամց­նել շատ բարձր մա­կար­դա­կով: Իմ նպա­տա­կը դա էր, որ հաս­կա­նան` ինչ է պրո­ֆե­սիո­նալ աշ­խար­հը, և ձգ­տեն դրան՚: Գևորգ Մու­րա­դյա­նի կար­ծի­քով, Էդ­վարդն ու Մի­քա­յե­լը ստեղ­ծա­գոր­ծա­կան նե­րուժ ու­նե­ցող պա­տա­նի­ներ են: ՙՄեծ ա­պա­գա է նրանց սպա­սում,- հա­մոզ­ված է նա,- ե­թե, ի­հար­կե, ճիշտ շա­րու­նա­կեն, ճիշտ ու­սու­ցիչ­ներ ու­նե­նան: Ինձ հա­մար սա բաղ­ձա­լի օր էր, քա­նի որ կա­րո­ղա­ցա իմ` ե­րե­խա­նե­րի հետ կապ­ված ե­րա­զանք­ներն ի կա­տար ա­ծել: Այն­քան հան­գիստ էի ղե­կա­վա­րում, կար­ծես հա­սուն մե­նա­կա­տար­նե­րի հետ էի աշ­խա­տում: Ու­րեմն, ճիշտ ու­ղու վրա ենք՚:
;