[ARM]     [RUS]     [ENG]

ՕԳ­ՆԵ­ԼՈՎ ՈՒ­ՐԻ­ՇԻՆ՝ ԴԱՌ­ՆՈՒՄ ԵՍ Ա­ՎԵ­ԼԻ ՈՒ­ԺԵՂ

Է­վի­կա ԲԱ­ԲԱ­ՅԱՆ

ՙԱվ­րո­րա-2019՚ մր­ցա­նա­կա­բաշ­խու­թյան ա­րա­րո­ղու­թյու­նը տե­ղի էր ու­նե­ցել 2019թ. հոկ­տեմ­բե­րի 14-21- -ը Հա­յաս­տա­նում ըն­թա­ցող ՙԱվ­րո­րա՚ ֆո­րու­մի շր­ջա­նակ­նե­րում։ ՙԱվ­րո­րա­յի՚ չոր­րորդ ա­մե­նա­մյա մր­ցա­նա­կը շնորհ­վեց Luftbrucke Irak (Օ­դա­յին կա­մուրջ դե­պի Ի­րաք) կազ­մա­կեր­պու­թյան հա­մա­հիմ­նա­դիր և տնօ­րեն Միր­զե Դի­նա­յիին։ Հա­մա­ժո­ղո­վին ներ­կա էին նաև նախ­կին մր­ցա­նա­կա­կիր­նե­րը, այդ թվում ՙԱվ­րո­րա-2018՚ մր­ցա­նա­կի դափ­նե­կիր Չժո Լա Աու­նը։

Հոկ­տեմ­բե­րի 22-ին հա­մա­ժո­ղո­վի կազ­մա­կեր­պիչ­նե­րի նա­խա­ձեռ­նու­թյամբ Չժո Լա Աու­նը ճա­նա­չո­ղա­կան այ­ցով Ար­ցա­խում էր։ Որ­պես ըն­դու­նող կողմ` հան­դես է ե­կել ԱՀ մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի գրա­սե­նյա­կը։ Մյան­մա­յի ռո­հին­ջա ժո­ղովր­դի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նին ըն­դու­նել է նաև Արցախի Նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը, իսկ ե­րե­կո­յան Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան օմ­բուդս­մե­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ հան­րա­պե­տու­թյան կա­ռա­վա­րու­թյան շեն­քում տե­ղի ու­նե­ցավ մայ­րա­քա­ղա­քի հա­սա­րա­կայ­նու­թյան հետ ի­րա­վա­պաշտ­պա­նի հան­դի­պու­մը։ ԱՀ ՄԻՊ-ը նախ ներ­կա­յաց­րեց հյու­րին՝ հա­կիրճ պատ­մե­լով նրա գոր­ծու­նեու­թյան մա­սին։ Ռո­հին­ջան էթ­նիկ խումբ է` խիտ բնա­կեց­ված Մյան­մա­յի (Բիր­մա) Ռաք­հայն նա­հան­գում, խո­սում է հն­դեվ­րո­պա­կան լեզ­վով, դա­վա­նում մահ­մե­դա­կա­նու­թյուն։ Ռո­հին­ջա­ներն ի­րենց հա­մա­րում են Մյան­մա­յի ժա­մա­նա­կա­կից Ռաք­հայն նա­հան­գի տա­րած­քի բնիկ ժո­ղո­վուրդ, մինչ­դեռ Մյան­մա­յի կա­ռա­վա­րու­թյու­նը հրա­ժար­վում է քա­ղա­քա­ցիու­թյուն տալ` նրանց ան­վա­նե­լով ա­պօ­րի­նի ներ­գաղ­թյալ­ներ Բանգ­լա­դե­շից։ Ար­դեն մի քա­նի տաս­նա­մյակ է՝ Չժո Լա Աու­նը ձգ­տում է ա­նել հնա­րա­վո­րը, այդ թվում օգ­տա­գոր­ծե­լով իր ի­րա­վա­բա­նա­կան գի­տե­լիք­նե­րը, քա­ղա­քա­ցիու­թյու­նից զրկ­ված ռո­հին­ջա­նե­րի ի­րա­վունք­նե­րի, հա­րյուր հա­զա­րա­վոր մահ­մե­դա­կան­նե­րի պաշտ­պա­նու­թյան հա­մար, ո­րոնք հա­լա­ծանք­նե­րի են են­թարկ­վում Մյան­մա­յի կա­ռա­վա­րու­թյան կող­մից, ինչ­պես նաև այն ե­րե­խա­նե­րի ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան հա­մար, ով­քեր զրկ­ված են կր­թու­թյուն ստա­նա­լու հնա­րա­վո­րու­թյու­նից։ Իր գոր­ծու­նեու­թյան հա­մար Չժո Լա Աունն ընդ­հա­նուր առ­մամբ 12 տա­րի է անց­կաց­րել բան­տե­րում։ ՙԻմ ժո­ղո­վուր­դը խիստ սահ­մա­նա­փա­կում­նե­րի է են­թարկ­վում։ Նրանք կորց­րել են քա­ջու­թյունն ու ի­րենց հան­դեպ հա­վա­տը, զրկ­վել կր­թու­թյուն ստա­նա­լու հնա­րա­վո­րու­թյու­նից և, որ­պես ար­դյունք, շատ աղ­քա­տա­ցել։ Սիրտս կտոր-կտոր է լի­նում, երբ տես­նում եմ, թե ինչ­պես է իմ ժո­ղո­վուր­դը նման խտ­րա­կա­նու­թյան են­թարկ­վում՚,-ա­սում է Չժո Լա Աու­նը։ Ի­րա­վա­պաշտ­պա­նի խոս­քով՝ իր ժո­ղո­վուրդն ու­նի անձ­նա­գիր, կր­թու­թյուն, բժշ­կա­կան օգ­նու­թյուն ստա­նա­լու, տե­ղա­շարժ­վե­լու ի­րա­վունք։ ՙՏաս­նա­մյակ­ներ շա­րու­նակ ես միայ­նակ էի պայ­քա­րում իմ հա­սա­րա­կու­թյան խն­դիր­նե­րի հետ։ Դժ­բախ­տա­բար, մար­դու ի­րա­վունք­նե­րի խախ­տում­ներն ու մարդ­կու­թյան դեմ հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րը դեռևս շա­րու­նակ­վում են` ան­գամ XXI դա­րում` ողջ աշ­խար­հի աչ­քի ա­ռաջ, և գրե­թե ոչ ոք ո­չինչ չի խո­սում այդ դժ­բախ­տու­թյուն­նե­րը կան­խե­լու մա­սին՚,-ա­սում է նա։ 
Այ­նու­հետև ցու­ցադր­վեց տե­սա­հո­լո­վակ, ո­րը պատ­մում էր ռե­զեր­վա­ցիա­յում գտն­վող ռո­հին­ջա ժո­ղովր­դի կյան­քի ան­տա­նե­լի պայ­ման­նե­րի, Ռաք­հայ­նում այդ մարդ­կանց դեմ ի­րա­կա­նաց­վող վայ­րե­նու­թյուն­նե­րի մա­սին։ Տե­ղաբ­նակ­նե­րը, ինչ­պես նաև բա­նա­կի ու ոս­տի­կա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը սպա­նում, ծե­ծի ու բռ­նու­թյան էին են­թար­կում ռո­հին­ջա­նե­րին, ո­րոնց մեջ կա­յին նո­րա­ծին­ներ։ Բնա­կա­նա­բար ներ­կա­նե­րը ցնց­ված էին ի­րենց տե­սա­ծից, նրանց հի­շո­ղու­թյան մեջ ան­մի­ջա­պես արթ­նա­ցան Օս­մա­նյան Թուր­քիա­յում 1915թ. դեպ­քե­րը, 1988թ. Սում­գա­յի­թի, ա­պա Բաք­վի ու Մա­րա­ղա­յի ջար­դե­րը։ Մի քա­նի րո­պե լռու­թյուն էր տի­րում, ա­պա դահ­լիճն սկ­սեց ծա­փա­հա­րել այդ քա­ջա­րի մար­դուն, ով միայ­նակ պայ­քա­րում է ան­հաղ­թա­հա­րե­լի թվա­ցող ա­նար­դա­րու­թյան դեմ։ Ներ­կա­նե­րը հար­ցեր ուղ­ղե­ցին հյու­րին ՝ կապ­ված ռո­հին­ջա ժո­ղովր­դի պատ­մու­թյան հետ, թե ին­չո՞ւ չեն մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րը մի­ջամ­տում, ի՞նչ նպա­տա­կի է ծա­ռա­յել 1,1 մլն դո­լա­րի չափ ՙԱվ­րո­րա՚ մր­ցա­նա­կը, այդ նա­խագ­ծին մաս­նակ­ցելն ի՞նչ տվեց նրան և այլն։ Չժո Լա Աու­նը նախ զար­մանք հայտ­նեց ներ­կա­նե­րի նման ակ­տի­վու­թյան, տե­ղե­կաց­վա­ծու­թյան և կիրթ լի­նե­լու կա­պակ­ցու­թյամբ և խոս­տո­վա­նեց, որ իր ժո­ղովր­դի հան­դեպ այդ­պի­սի հե­տաք­րք­րու­թյուն չի սպա­սել, այ­լա­պես իր հետ փաս­տաթղ­թեր կբե­րեր, բայց փոր­ձեց պա­տաս­խա­նել բո­լոր հար­ցե­րին։ ՙ1մլն-ը նվի­րա­բեր­վեց Միան­մա­յի փախս­տա­կան­նե­րին բժշ­կա­կան օգ­նու­թյուն և ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րող 3 հու­մա­նի­տար կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի՝ ՙԲժիշկ­ներ ա­ռանց սահ­ման­նե­րի՚ կազ­մա­կեր­պու­թյա­նը, Բժշ­կա­կան օգ­նու­թյուն ցու­ցա­բե­րող մա­լա­զիա­կան ըն­կե­րու­թյա­նը և Միգ­րա­ցիա­յի հար­ցում մի­ջազ­գա­յին կա­թո­լիկ հանձ­նախմ­բին (ԱՄՆ/ Շվեյ­ցա­րիա)։ Իմ հա­րա­զատ­նե­րին օգ­նեց 100 հա­զար դո­լա­րի չափ դրա­մաշ­նոր­հը, ո­րը ծախս­վեց մար­դա­սի­րա­կան աշ­խա­տան­քի հա­մար, մաս­նա­վո­րա­պես կր­թա­կան ծրագ­րե­րի ու ըն­տա­նեա­կան խն­դիր­նե­րի լուծ­ման հա­մար՚,-ա­սել է Չժո Լա Աու­նը։

Ինչ վե­րա­բե­րում է մի­ջազ­գա­յին ա­տյան­նե­րին, ի­րա­վա­պաշտ­պա­նի խոս­քով, Մյան­մա­յի իշ­խա­նու­թյուն­ներն ան­տե­սում են նրանց բո­լոր կո­չե­րը։ ՙԵրբ ես ՙԱվ­րո­րա՚ մր­ցա­նա­կի դափ­նե­կիր դար­ձա, իմ ժո­ղո­վուր­դը մի­ջազ­գա­յին մա­կար­դա­կով ա­ջակ­ցու­թյուն և ուժ գտավ իր ի­րա­վունք­նե­րը պաշտ­պա­նե­լու հա­մար, թե­պետ մենք դեռ ա­ռանձ­նա­կի հա­ջո­ղու­թյուն­ներ չենք գրան­ցել։ Ի­րա­վի­ճա­կը լար­ված է մնում։ Դեռևս փոր­ձում ենք հար­ցը լու­ծել ոչ բռ­նի ճա­նա­պարհ­նե­րով, բայց դա ժա­մա­նակ է պա­հան­ջում։ Իսկ ա­մե­նա­կարևո­րը՝ ՙԱվ­րո­րա՚ ֆո­րու­մին իմ մաս­նակ­ցու­թյան ու հաղ­թա­նա­կի շնոր­հիվ կա­րող եմ հա­մե­մա­տա­բար ա­զատ տե­ղա­շարժ­վել իմ երկ­րում և ան­գամ նրա սահ­ման­նե­րից դուրս, բայց, դժ­բախ­տա­բար, իմ դեպ­քը ե­զա­կի է, իմ հայ­րե­նա­կից­նե­րից շա­տե­րի հա­մար ա­ռա­ջըն­թա­ցը խիստ սահ­մա­նա­փակ­ված է՚,-ա­սում է Չժո Լա Աու­նը և շա­րու­նա­կում, - ՙԱվ­րո­րա՚ մար­դա­սի­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյու­նը սա­տար կանգ­նեց ինձ, իմ որ­դի­նե­րին և մեր հան­րու­թյա­նը։ Որ­դիս ապ­րում է Թայ­լան­դում, ստա­ցած դրա­մաշ­նոր­հի մի մա­սը նա ուղ­ղեց մարդ­կանց առևտրի դա­դա­րեց­մանն ու ա­հա­բեկ­չու­թյան կանխ­մանն ուղղ­ված գոր­ծու­նեու­թյա­նը։ Նա գոր­ծում է իմ ա­նու­նից՚։
Վեր­ջում ցու­ցադր­վեց ՙԱվ­րո­րա-2019՚ մր­ցա­նա­կի դափ­նե­կիր Միր­զա Դի­նա­յիի գոր­ծու­նեու­թյան մա­սին պատ­մող տե­սա­հո­լո­վակ։
ՙԱՎ­ՐՈ­ՐԱ՚ մար­դա­սի­րա­կան
նա­խա­ձեռ­նու­թյան մա­սին
ՙԱվ­րո­րա՚ մար­դա­սի­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյունն ստեղծ­վել է Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նից վե­րապ­րած բո­լոր ան­ձանց ա­նու­նից` ի ե­րախ­տա­գի­տու­թյուն նրանց փր­կող­նե­րի։
Նա­խա­ձեռ­նող­ներն ա­ջակ­ցում և ա­ռաջ են մղում այն նա­խագ­ծե­րը, ո­րոնց հե­ղի­նակ­նե­րը, ի­րենց կյան­քը վտան­գե­լով, փր­կում են օգ­նու­թյան խիստ կա­րիք ու­նե­ցող մարդ­կանց։ ՙԱվ­րո­րա՚ մր­ցա­նակն այդ­պես է կոչ­վել ի պա­տիվ Ար­շա­լույս Մար­տի­կյա­նի (Ավ­րո­րա Մար­դի­ջա­նյան), ում հա­ջող­վել է ողջ մնալ ցե­ղաս­պա­նու­թյան ժա­մա­նակ և փախ­չել ստր­կու­թյու­նից։ Շր­ջե­լով աշ­խար­հի կե­սը, նա բնա­կու­թյուն է հաս­տա­տել ԱՄՆ-ում։ Այս­տեղ Ար­շա­լույսն իր ա­նու­նը փո­խեց Ավ­րո­րա Մար­դի­ջա­նյա­նի և գրեց ՙԲզկտ­ված Հա­յաս­տան՚ գիր­քը։ Գր­քում աղ­ջի­կը պատ­մում է ի­րեն բա­ժին հա­սած սար­սա­փե­լի փոր­ձու­թյուն­նե­րի մա­սին։
ՙԱվ­րո­րա՚ մր­ցա­նա­կը մտահ­ղաց­վել ու ստեղծ­վել է Նու­բար Ա­ֆե­յա­նի (ա­մե­րի­կա­ցի ձեռ­նար­կա­տեր, մի­լիար­դա­տեր և ՙ100 lives՚ նա­խագ­ծի հա­մա­հե­ղի­նակ), Վար­դան Գրի­գո­րյա­նի (մար­դա­սի­րու­թյան ու բա­րե­գոր­ծու­թյան ո­լոր­տի գլ­խա­վոր փոր­ձա­գետ­նե­րից մե­կը, Նյու Յոր­քի ՙԿար­նե­գի կոր­պո­րա­ցիա՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի նա­խա­գահ, ՙԱվ­րո­րա՚ մար­դա­սի­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյան հա­մա­հիմ­նա­դիր) և Ռու­բեն Վար­դա­նյա­նի (ռու­սաս­տան­ցի ձեռ­նար­կա­տեր, ֆի­լանտ­րոպ, ՙԱվ­րո­րա՚ մար­դա­սի­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյան հա­մա­հիմ­նա­դիր) կող­մից։ Մր­ցա­նա­կը սահ­ման­վել է ՙար­ժա­նին մա­տու­ցե­լու նրանց, ով­քեր, ան­տե­սե­լով սե­փա­կան անվ­տան­գու­թյու­նը, մար­դա­սի­րա­կան խո­րը զգա­ցու­մից ու սո­ցիա­լա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից դրդ­ված շո­շա­փե­լի ներդ­րում են ու­նե­նում մարդ­կա­յին կյան­քե­րի պահ­պան­ման գոր­ծում։ Նա­խա­ձեռ­նու­թյանն ար­դեն միա­ցել են ա­վե­լի քան 440 նոր հա­մա­խոհ­ներ և գոր­ծըն­կեր­ներ։
ՙԱվ­րո­րա՚ մար­դա­սի­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյու­նը ներ­կա­յաց­ված է ե­րեք կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րով՝ Aurora Humanitarian Initiative Foundation, Inc. (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives Foundation (Ժնև, Շվեյ­ցա­րիա) և IDeA Foundation (Երևան, Հա­յաս­տան)։
ՙԱվ­րո­րա՚-ի ա­ռա­ջին մր­ցա­նա­կը շնորհ­վել է Մար­գա­րիտ Բա­րան­կի­ցեին, ով հիմ­նադ­րել է ՙԽա­ղա­ղու­թյան տուն՚ խնամ­քի տու­նը և REMA հի­վան­դա­նոց­նե­րը Բու­րուն­դիում, փր­կել է հա­զա­րա­վոր կյան­քեր` այդ երկ­րում քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, ինչ­պես նաև օգ­նել որ­բե­րին ու փախս­տա­կան­նե­րին։ 2017թ. ՙԱվ­րո­րա՚ մր­ցա­նա­կին ար­ժա­նա­ցել է կա­թո­լիկ մի­սիո­ներ Թոմ Քա­թե­նան։ Լի­նե­լով միակ բժիշ­կը, ով մշ­տա­պես ապ­րում է Սու­դա­նի Նու­բա լեռ­նե­րի՝ պա­տե­րազ­մի պատ­ճա­ռով ա­մա­յա­ցած տա­րած­քում, որ­տեղ գործ­նա­կա­նում հու­մա­նի­տար օգ­նու­թյուն չի հաս­նում, Քա­թե­նան նույն­պես հա­զա­րա­վոր կյան­քեր է փր­կել։ ՙԱվ­րո­րա-2018՚ մր­ցա­նա­կը, ինչ­պես ար­դեն նշե­ցինք, շնորհ­վեց մյան­մայ­ցի փաս­տա­բան Չժո Լա Աու­նին։
Հա­նուն մար­դա­սի­րու­թյան խթան­ման ՙԱվ­րո­րա՚ մր­ցա­նա­կի ար­ձա­նի­կը կեր­տել է ե­րի­տա­սարդ հայ քան­դա­կա­գործ Ման­վել Մաթևո­սյա­նը և կոչ­վում է ՙԴե­պի հա­վեր­ժու­թյուն՚։

 

ՙԱվ­րո­րա-2019՚-ի հաղ­թող­նե­րը
ՙԱվ­րո­րա-2019՚ մար­դա­սի­րա­կան մր­ցա­նա­կի հաղ­թող է դար­ձել Luftbrucke Irak կազ­մա­կեր­պու­թյան հա­մա­հիմ­նա­դիր Միր­զա Դի­նա­յին։ Ա­ջակ­ցե­լով եզ­դի հան­րու­թյա­նը, Միր­զա Դի­նա­յին իր ամ­բողջ կյան­քը նվի­րել է Ի­րա­քի պա­տե­րազ­մից տու­ժած­նե­րին փր­կե­լու գոր­ծին՝ կա­նանց և ե­րե­խա­նե­րին տար­հա­նե­լով Ի­ԼԻՊ-ի վե­րահս­կո­ղու­թյան տակ գտն­վող տա­րածք­նե­րից, կտ­տանք­նե­րի ու բռ­նու­թյան են­թարկ­ված­նե­րին ա­պա­հո­վե­լով անհ­րա­ժեշտ վե­րա­կանգ­նո­ղա­կան օգ­նու­թյամբ։ Հենց Դի­նա­յին է Գեր­մա­նիա բե­րել Սա­խա­րո­վի ան­վան մր­ցա­նա­կի ա­պա­գա դափ­նե­կիր Լա­միա Ա­ջի Բա­շա­րին։ Այ­սօր նա հայտ­նի ի­րա­վա­պաշտ­պան է, ո­րի ա­նու­նով է կոչ­վում ՙԱվ­րո­րա՚-ի դրա­մա­թո­շակ­նե­րից մե­կը։
ՙԱվ­րո­րա՚ մր­ցա­նա­կի հա­մար ա­ռա­ջադր­վել էին ևս եր­կու հո­գի՝ նի­գե­րիա­կան Մայ­դու­գու­րիի դպ­րո­ցի հիմ­նա­դիր, փաս­տա­բան Զա­նա Բու­կար Մուս­տա­ֆան, ով ՙԲո­կո հա­րամ՚-ի (ար­գել­ված ար­մա­տա­կան նի­գե­րիա­կան իս­լա­մա­կան կազ­մա­կեր­պու­թյուն) գե­րու­թյու­նից փր­կել է հա­րյու­րա­վոր կա­նանց ու աղ­ջիկ­նե­րի, Ե­մե­նից փաս­տա­բան Խու­դա ալ-Սա­րա­րին, ով հա­րյու­րա­վոր բան­տար­կյալ­նե­րի է փր­կել գաղտ­նի բան­տե­րից, որ­տեղ նրանց բռ­նու­թյան էին են­թար­կում։ Նրան­ցից յու­րա­քան­չյու­րը 50 000 դո­լա­րի չափ դրա­մաշ­նորհ է ստա­ցել։
Եվ վեր­ջում …
Աշ­խար­հի բո­լոր լե­զու­նե­րով պա­տե­րազմն ա­մե­նա­սար­սա­փե­լի բառն է։ Երկ­րագն­դի վրա ապ­րող յու­րա­քան­չյուր մարդ ա­տում է պա­տե­րազ­մը։ Սա­կայն ին­չո՞ւ հնա­գույն ժա­մա­նակ­նե­րից մինչ օրս երկ­րի վրա պա­տե­րազմ­նե­րը չեն դա­դա­րում։
Ա­րյու­նա­հե­ղու­թյունն ինքն ի­րեն չի սկս­վում, այն հրահ­րում են մար­դիկ, ով­քեր ի­րենց ի­րա­վունք են վե­րա­պա­հում տնօ­րի­նե­լու մարդ­կանց ճա­կա­տագ­րե­րը՝ չհաս­կա­նա­լով ա­մե­նա­պարզ և կարևոր ճշ­մար­տու­թյու­նը՝ երկ­րի վրա ապ­րող ցան­կա­ցած մարդ՝ ան­կախ ազ­գու­թյու­նից, մաշ­կի գույ­նից ու դա­վա­նան­քից, ապ­րե­լու ի­րա­վունք ու­նի… Յու­րա­քան­չյուրն ու­նի ծն­վե­լու, սիր­ված լի­նե­լու, մե­ծա­նա­լու, սո­վո­րե­լու, ի բա­րօ­րու­թյուն իր ժո­ղովր­դի աշ­խա­տե­լու, սի­րե­լու, ըն­տա­նիք կազ­մե­լու և իր ե­րե­խա­նե­րին դաս­տիա­րա­կե­լու ի­րա­վունք։ Եվ ինչ­պես ի­րա­վամբ նշել է ՙԱվ­րո­րա՚ մր­ցա­նա­կի հա­մա­հիմ­նա­դիր, ռու­սաս­տան­ցի հայտ­նի բա­րե­րար Ռու­բեն Վար­դա­նյա­նը` մենք ընդ­հա­նուր մի աշ­խարհ ենք, ո­րը կա՜մ ոչն­չաց­նում, կա՜մ փր­կում է մո­լո­րա­կը։ Ար­մա­տը մեկն է՝ հա­մա­մարդ­կա­յին ար­ժեք­նե­րը՝ հա­վա­տը, սե­րը, և, ի­հար­կե, օ­րեն­քը։ Այս ա­մե­նը չպետք է ըն­դու­նենք որ­պես ճիշտ կամ սխալ։ Մենք այլ ճա­նա­պարհ չու­նենք։ Ե­թե 21-րդ դա­րում ո­չինչ չփո­խենք, ինք­ներս մեզ կոչն­չաց­նենք, և մեր ե­րե­խա­ներն ա­պա­գա չեն ու­նե­նա։