comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ԱՎԱՆԴԱԿԱՆ
[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ՓԱՌԱՏՈՆՆ ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ԴԱՌՆԱԼ ԱՎԱՆԴԱԿԱՆ

Ա­նի ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆ

 Ար­ցա­խում մեկ­նար­կած ա­վան­դա­կան Մու­րա­ցա­նյան օ­րե­րի մի­ջո­ցա­ռում­նե­րի շր­ջա­նա­կում ա­ռանց­քա­յին է ՙՆո­րը և ա­վան­դա­կա­նը ժա­մա­նա­կա­կից հայ գրա­կա­նու­թյան մեջ՚ խո­րագ­րի ներ­քո այս օ­րե­րին ըն­թա­ցող գրա­կան-ե­րի­տա­սար­դա­կան փա­ռա­տո­նը։ Ար­ցա­խի գրող­նե­րի միու­թյան ե­րի­տա­սար­դա­կան բա­ժան­մուն­քի նա­խա­գահ Սո­նա Համ­բար­ձու­մյա­նը մեզ հետ զրույ­ցում ման­րա­մաս­ներ է ներ­կա­յաց­րել փա­ռա­տո­նի մտահ­ղաց­ման, նպա­տա­կի ու կարևո­րու­թյան վե­րա­բե­րյալ։

- Ինչ­պե ՞ս ծն­վեց փա­ռա­տո­նի կազ­մա­կերպ­ման գա­ղա­փա­րը։
- Նա­խա­ձեռ­նու­թյու­նն Ար­ցա­խի գրող­նե­րի միու­թյանն է՝ ի դեմս գրող­նե­րի միու­թյան նա­խա­գահ Վար­դան Հա­կո­բյա­նի և ե­րի­տա­սար­դա­կան բաժ­նի ղե­կա­վար Սո­նա Համ­բար­ձու­մյա­նի։ Պետք է նշեմ, որ Ան­դր­կով­կա­սում ա­ռա­ջին ան­գամ Ար­ցա­խում, Ստե­փա­նա­կեր­տում է նշ­վում ե­րի­տա­սարդ գրող­նե­րի փա­ռա­տո­նը։ Այս ան­գամ այն կլի­նի Ար­ցա­խի գրող­նե­րի միու­թյան ա­մե­նա­մյա Մու­րա­ցա­նյան ար­վես­տի օ­րե­րի շր­ջա­նա­կում։ Այն կրում է ՙՆո­րը և ա­վան­դա­կա­նը ժա­մա­նա­կա­կից գրա­կա­նու­թյան մեջ՚ խո­րա­գի­րը, և կանց­կաց­վի հոկ­տեմ­բե­րի 27-30-ը Շու­շիում, Ստե­փա­նա­կեր­տում, Խա­չե­նում և Գան­ձա­սա­րում։ Ար­ցա­խում այ­սօր ու­նենք սկս­նակ ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի մի զգա­լի բա­նակ, ո­րը լուրջ և հետևո­ղա­կան վե­րա­բեր­մունք է ցու­ցա­բե­րում գրա­կա­նու­թյան հան­դեպ։ Իսկ յու­րա­քան­չյուր աս­պա­րե­զում հա­ջո­ղակ քայ­լեր ա­նե­լու հա­մար անհ­րա­ժեշտ է ծա­նո­թա­նալ, կա­պեր հաս­տա­տել այդ աս­պա­րե­զի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ։ Գրա­կան դաշ­տի նոր ա­նուն­նե­րի ակ­տի­վու­թյանն ու զար­գաց­մանն է ուղղ­ված այս փա­ռա­տո­նը։ Ա­ռա­ջարկս ներ­կա­յաց­րի, և գրող­նե­րի միու­թյան նա­խա­գա­հի հետ միա­սին կազ­մե­ցինք ծրա­գիր։ Քա­նի որ այն նա­խա­պես տա­րե­կան մի­ջո­ցա­ռում­նե­րի պլա­նի մեջ չէինք նե­րա­ռել, կա­րիք զգաց­վեց նաև հո­վա­նա­վո­րու­թյան։ Ծրագ­րին ա­ջակ­ցեց Ստե­փա­նա­կեր­տի նո­րըն­տիր քա­ղա­քա­պետ Դա­վիթ Սարգ­սյա­նը։ Սա­կայն հարկ ե­ղավ գրա­կան-ե­րի­տա­սար­դա­կան փա­ռա­տո­նը հա­մա­տե­ղել ար­վես­տի Մու­րա­ցա­նյան օ­րե­րի հետ։
- Ի ՞նչ նպա­տա­կադ­րում ու­նեն կազ­մա­կեր­պիչ­նե­րը և ի՞նչ կա­րող են ակն­կա­լել ե­րի­տա­սարդ ստեղ­ծա­գոր­ծող­նե­րը` մաս­նակ­ցե­լով փա­ռա­տո­նին։ Ի՞նչ է նա­խա­տես­վում այդ շր­ջա­նա­կում։

-Փա­ռա­տո­նին մաս­նակ­ցում են գրող­ներ, սկս­նակ ստեղ­ծա­գոր­ծող­ներ, գրա­կա­նա­գետ­ներ Ար­ցա­խից և Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նից։ ՀՀ գրա­կան պատ­վի­րա­կու­թյան ան­դամ­ներն են գրա­կա­նա­գետ, ՙԱն­տա­րես՚ հրա­տա­րակ­չու­թյան գլ­խա­վոր խմ­բա­գիր Արք­մե­նիկ Նի­կո­ղո­սյա­նը, գրա­կա­նա­գետ, բ.գ.թ., ՀԳՄ ան­դամ Ար­մեն Ա­վա­նե­սյա­նը, ՙԳրա­նիշ՚ գրա­կան պար­բե­րա­կա­նի խմ­բագ­րա­կազ­մի ան­դամ, granish.org կայ­քի խմ­բա­գիր Հաս­միկ Հա­կո­բյա­նը, Ար­մավ հրա­տա­րակ­չու­թյան տնօ­րեն Ար­մի­նե Քո­չա­րյա­նը, Գո­րի­սի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի դա­սա­խոս, բ.գ.թ., դո­ցենտ Մհեր Քու­մուն­ցը։ Փա­ռա­տո­նի նպա­տակն է վե­րաարժևո­րել Մու­րա­ցա­նի գրա­կան ժա­ռան­գու­թյու­նը, գրո­ղի պատ­գամ­նե­րը գնա­հա­տել գրա­կան նոր սերն­դի գե­ղա­գի­տա­կան ըն­կա­լում­նե­րի հա­մա­տեքս­տում։ Մի­ջո­ցառ­ման շր­ջա­նակ­նե­րում կայ­ցե­լենք Շու­շի, զո­րա­մա­սեր, կմաս­նակ­ցենք գի­տա­ժո­ղո­վի Ստե­փա­նա­կեր­տի ՙԳրի­գոր Նա­րե­կա­ցի՚ պետ­հա­վա­տար­մագր­ված հա­մալ­սա­րա­նում, կլի­նեն այ­ցե­լու­թյուն­ներ Խա­չեն՝ Սեր­գեյ Սա­րի­նյա­նի և Սևակ Ար­զու­մա­նյա­նի տուն-թան­գա­րան, գր­քի շնոր­հան­դես և վար­պե­տաց դա­սեր, գրա­կան մր­ցույթ` սկս­նակ ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի հա­մար։
- Ինչ­պի­սի՞ ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­ներ ու­նի ե­րի­տա­սար­դա­կան ստեղ­ծա­գոր­ծա­կան նե­րուժն Ար­ցա­խում։ Կա՞ն խոս­տում­նա­լից նոր ա­նուն­ներ։

-Այն, որ ե­րի­տա­սարդ­նե­րը ստեղ­ծա­գոր­ծում են և ցան­կա­նում են գրա­կան դաշ­տում ինք­նու­րույն կեր­պար ձևա­վո­րել, կար­ծում եմ, ա­ռա­ջին հաղ­թա­կան քայլն է։ Նմա­նա­տիպ մի­ջո­ցա­ռում­նե­րը գրա­կան հունձք և նոր սպա­սում­ներ կբե­րեն սկս­նակ ստեղ­ծա­գոր­ծո­ղին։ Նրանք բո­լորն էլ քա­ջա­լեր­ման և գնա­հատ­ման կա­րիք ու­նեն, ին­չը և պատ­րաստ­վում ենք ա­նել գրող­նե­րի միու­թյան կող­մից։ Խոս­տում­նա­լից ա­նուն­ներ ու­նենք: Նրան­ցից կն­շեմ Սեր­գեյ Սա­ֆա­րյա­նին, ում հան­ձն­վեց Գրող­նե­րի միու­թյան ան­դա­մա­տոմ­սը։ Ե­րի­տա­սարդ­ներն ի­րենց գրա­կան շար­քե­րով կմաս­նակ­ցեն նաև մեր կող­մից հայ­տա­րար­ված գրա­կան մր­ցույ­թին, ո­րի ար­դյունք­նե­րի մա­սին կհայ­տա­րա­րենք փա­ռա­տո­նի փակ­մա­նը։
- Ինչ­պի­սի՞ խն­դիր­նե­րի է բախ­վում այ­սօր ե­րի­տա­սարդ ստեղ­ծա­գոր­ծո­ղը, և որ­քա­նո՞վ փա­ռա­տո­նը, ըստ այդմ՝ նաև հա­ջորդ ձեռ­նար­կում­նե­րը, կն­պաս­տեն դրանց լուծ­մա­նը:
-Ե­րի­տա­սարդ­նե­րը դեռևս լիար­ժեք ծա­նոթ չեն գրա­կան դաշ­տում առ­կա գրող­նե­րին, գրա­կա­նա­գետ­նե­րին, ինչ­պես նաև գրա­կան պար­բե­րա­կան­նե­րին։ Նա­խա­տե­սում ենք նոր հնա­րա­վո­րու­թյուն­ներ և ա­ջակ­ցու­թյուն ցու­ցա­բե­րել մեր ստեղ­ծա­գոր­ծող­նե­րին, որ­պես­զի տպագր­վեն, ներ­կա­յա­նան ըն­թեր­ցող հան­րու­թյա­նը։ Հա­ջող ըն­թացք ու­նե­նա­լու դեպ­քում այ­սօր­վա սկս­նա­կը կա­րող է դառ­նալ վաղ­վա այն գրո­ղը, ով, զար­գաց­նե­լով ազ­գա­յի­նը, ներդ­րում կու­նե­նա նաև հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նու­թյան ու փի­լի­սո­փա­յու­թյան հա­րուստ ա­վանդ­նե­րում։
Մու­րա­ցա­նի բա­ռը մար­տն­չող է: Եվ գե­ղա­գետ Մու­րա­ցա­նը միա­բա­նու­թյան է մղում ոչ միայն իր հե­րոս­նե­րին, այլև ըն­թեր­ցող­նե­րին։ Այս պատ­գա­մով ա­ռաջ­նորդ­վե­լով, փա­ռա­տոնն ու­նի նաև միա­բա­նող, սե­րունդ­նե­րի ար­դյու­նա­վետ հան­դի­պում ի­րա­կա­նաց­նե­լու ա­ռա­քե­լու­թյուն։
Կար­ծում եմ, պետք է ա­մե­նա­մյա դարձ­նել այս փա­ռա­տո­նը՝ գրա­կան-ե­րի­տա­սար­դա­կան հե­տաքր­քիր ու նո­րա­տիպ նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րով։