comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՄԵԶ ԾԱ­ՆՈԹ ԵՎ ԱՆ­ԾԱ­ՆՈԹ ԹՈՒ­ՄԱ­ՆՅԱ­ՆԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՄԵԶ ԾԱ­ՆՈԹ ԵՎ ԱՆ­ԾԱ­ՆՈԹ ԹՈՒ­ՄԱ­ՆՅԱ­ՆԸ

Մեկ­նա­բա­նում է գրա­կա­նա­գետ Սամ­վել ՄՈՒ­ՐԱ­ԴՅԱ­ՆԸ

 Դար­ձյալ փայ­լեց Սաս­նո գլ­խին 

Ա­զա­տու­թյան դրո­շակ,
Կեց­ցե Հայ­րե­նիք գո­չե­լով
Բարձ­րաց­րին ա­ղա­ղակ:
Թն­դաց, ո­րո­տաց ձայ­նե­րից
Ողջ աշ­խար­հը Հայ­կա­կան,
Խումբ-խումբ կգան հայ զա­վակ­ներ,
Հայ­րե­նի­քի օգ­նու­թյան:
Գուր­գեն, Վա­հան, Հրայր Դժոխք,
Քաջ Անդ­րա­նիկ ղե­կա­վար,
Տալ­վո­րի­կի լեռ­նե­րու­մը
Շր­ջում էին ան­դա­դար:
Սար­սա­փե­ցին քուրդ ցե­ղե­րը
Մինչ պա­լա­տը Սուլ­թա­նի,
Հրա­մա­յեց շուտ կոր­ծա­նել
Դիր­քե­րը հայ­դուկ­նե­րի:
Ա­հա ան­գութ մեր թշ­նա­մին…
Սար­սա­փե­լի տե­սա­րան.-
ՙԺա­մա­նակն է վրեժ լու­ծել՚,
Գո­չեց ձայ­նը հայ­կա­կան:
Կրակ տե­ղաց հայ քա­ջե­րի
Բնա­կա­վայր դիր­քե­րից,
Տա­պալ­վե­ցավ թուրք խու­ժա­նը
Ահ­ռե­լի գն­դակ­նե­րից:

Ֆի­դա­յա­կան այս եր­գը քա­ջա­ծա­նոթ է բո­լո­րին: Ո՞ւմ մտ­քով կանց­նի, որ տեքս­տի հե­ղի­նա­կը Հով­հան­նես Թու­մա­նյանն է: Դա կռա­հել է բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Սամ­վել Մու­րա­դյա­նը: Այդ մա­սին ի­մա­ցանք վեր­ջերս նրա հետ ու­նե­ցած զրույ­ցի ժա­մա­նակ:
Ինչ­պե՞ս է նա կռա­հել, ի՞նչ հիմք ու­ներ այդ­պես մտա­ծե­լու:
Գիտ­նա­կա­նը պատ­մեց, որ երբ 1960-ա­կան թվա­կակն­նե­րից սկ­սեց լուրջ ու­սում­նա­սի­րել Թու­մա­նյա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը, այդ վար­կա­ծը կար նրա մոտ:
-Դա ոչ թե ազ­գագ­րա­կան երգ է, ինչ­պես ներ­կա­յաց­վում է, այլ ազ­գա­յին երգ,-մեկ­նա­բա­նեց գիտ­նա­կա­նը` այդ բա­նաս­տեղ­ծու­թյան ստեղծ­ման իր մեկ­նու­թյու­նը ներ­կա­յաց­նե­լով: - ՙԿրակ տե­ղաց հայ քա­ջե­րի բնա­կա­վայր (կամ որ նույնն է` բնա­կա­րան) դիր­քե­րից: Սա հան­ճա­րեղ պատ­կեր է: Սա նշա­նա­կում է, որ հայ քա­ջե­րի բնա­կա­րա­նը դիրքն է: Ար­ցա­խյան պա­տե­րազմն էլ ցույց տվեց դա: Սահ­մա­նում կանգ­նած մեր տղա­նե­րի դիր­քը նրանց բնա­կա­րանն է, նրանց ապ­րե­լու և մեռ­նե­լու տեղն է: Թող մա­հը հե­ռու լի­նի նրան­ցից, թող ապ­րեն հա­վի­տե­նա­պես:
Այդ եր­գը ժա­մա­նա­կին ար­գել­ված էր, չէր կա­րե­լի ո՜չ եր­գել, ո՜չ լսել: 2010թ., երբ Թու­մա­նյա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի ու­սում­նա­սի­րու­թյունն էի կա­տա­րում, նո­րից հի­շե­ցի այդ եր­գը և ո­րո­շե­ցի նա­յել Ալ­վարդ Ղա­զի­յա­նի կազ­մած ՙՀայ ռազ­մի և զին­վո­րի եր­գեր՚ ժո­ղո­վա­ծուն` տես­նե­լու, թե այն­տեղ այս եր­գի տեքս­տը ինչ­պես է մեկ­նա­բան­ված: Տե­սա, որ մեկ­նա­բա­նու­թյուն չկա: Ուղ­ղա­կի` ան­հայտ հե­ղի­նա­կի գործ: Հե­տո վերց­րի Թու­մա­նյա­նի ա­կա­դե­միա­կան հրա­տա­րա­կու­թյան նա­խորդ տար­բե­րա­կը: Այն­տեղ կա 1904թ. Թու­մա­նյա­նի ՙԷք­սպ­րոմտ՚ վեր­նագ­րով մի բա­նաս­տեղ­ծու­թյուն, ո­րը շատ նման է ՙԴար­ձյալ փայ­լեց՚-ին: Ա­սա­ցի` սա նույն մտա­ծո­ղու­թյան տեր մար­դը պի­տի գրած լի­նի: Սկզ­բում կաս­կա­ծում էի, հե­տո երբ խո­րա­ցա, հա­մոզ­վե­ցի իմ բա­ցա­հայտ­ման մեջ:

\

Վերց­րի ա­կա­դե­միա­կան հրա­տա­րա­կու­թյան ա­ռա­ջին հա­տո­րը: Նա­յե­ցի ծա­նո­թագ­րու­թյուն­նե­րին: Այն­տեղ գր­ված է. ՙԴար­ձյալ փայ­լեց Սաս­նա գլ­խին ա­զա­տու­թյան դրո­շակ, կեց­ցե Հայ­րե­նիք գո­չե­լով բար­ձաց­րինք ա­ղա­ղակ…՚: Ներ­կա­յաց­ված է որ­պես նույն եր­գի տեքս­տա­յին տար­բե­րակ: Վերց­րի 1904թ. գրած ՙԷք­սպ­րոմտ՚ բա­նաս­տեղ­ծու­թյու­նը, փոր­ձե­ցի դրա ստեղ­ծա­գոր­ծա­կան պատ­մու­թյու­նը ճշ­տել: Ակն­հայտ դար­ձավ, որ թու­մա­նյա­նա­գի­տու­թյու­նը պար­զել էր ար­դեն, բայց չէր մեկ­նա­բա­նել, այ­սինքն` մատ­նա­ցույց է ա­նում, բայց չի ա­սում` ինչ է:
1904թ. հու­նի­սի 29-ին Օ­շա­կան գյու­ղում տոն­վում էր Թարգ­ման­չած տո­նը: Տո­նին ներ­կա է ե­ղել Թու­մա­նյա­նը: Իսկ 1904-ը ին­չո՞վ էր նշա­նա­վոր. Սա­սու­նի հե­րո­սա­կան դեպ­քե­րով և ջար­դե­րով: Սկզ­բում մե­րոնք կա­րո­ղա­նում էին հետ մղել թուր­քա-քր­դա­կան հար­ձա­կում­նե­րը: Այն­տեղ այդ շր­ջա­նում հե­րո­սա­ցան Գևորգ Չաու­շը և մյուս­նե­րը, Անդ­րա­նիկն ար­դեն վա­ղուց հե­րոս էր: Իս­կա­կան հե­րո­սու­թյան ժա­մա­նակ էր: Եվ այդ լու­րե­րը գա­լիս-հաս­նում էին Արևե­լյան Հա­յաս­տան: Դեռ Սա­սու­նի մեծ ջար­դը չէր սկս­վել: Այ­սինքն` դեռ մեր հաղ­թա­նակ­նե­րի շր­ջանն էր: Երբ թուր­քա­կան պե­տու­թյունն ար­դեն իր կա­նո­նա­վոր զո­րա­բա­նակ­ներն ու­ղար­կեց ապս­տամբ սա­սուն­ցի­նե­րին ճն­շե­լու, դրա­նից հե­տո ե­ղան ջար­դե­րը, 1904 թվա­կա­նի` ամ­ռան և աշ­նան ա­միս­նե­րին: Բայց մինչև հու­նի­սի 29-ը գա­լիս էին հաղ­թա­կան լու­րեր: ՙԵրբ այդ տեքս­տի մեջ կար­դա­ցի Գուր­գեն, Վա­հան, Հրայր Դժոխք, Քաջ Անդ­րա­նիկ ղե­կա­վար, Տալ­վո­րի­կի լեռ­նե­րու­մը շր­ջում էին ան­դա­դար՚, հաս­կա­ցա, որ սա ան­մի­ջա­պես կապ­վում է այդ ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հետ: Այ­սինքն` սա դեռ հաղ­թա­նակ­նե­րի շր­ջանն է, դեռ ան­վախ կռ­վում են, հաղ­թում են, և այդ լու­րե­րը գա­լիս են Արևե­լյան Հա­յաս­տան: Թու­մա­նյա­նը դրա­նից ոգևոր­ված գրում է այս բա­նաս­տեղ­ծու­թյու­նը` ՙԴար­ձյալ փայ­լեց՚-ով սկս­վող: Թարգ­ման­չած տո­նին կար­դում է ներ­կա­նե­րի ա­ռաջ: Բո­լո­րը ոգևոր­վում են, Թու­մա­նյա­նի ձեռ­քից խլում են ձե­ռա­գի­րը: Խլում-տա­նում են: Միայն օ­շա­կան­ցի մի մարդ` Հայկ Ա­ռա­քե­լյան ա­նուն-ազ­գա­նու­նով, որ գրա­գետ մարդ է ե­ղել այդ գյու­ղում, ա­սել է` ձե­ռա­գի­րը տա­նում եք, տա­րեք, բայց թո­ղեք ար­տագ­րենք: Այդ բա­նաս­տեղ­ծու­թյու­նը պահ­պան­վել է Հայկ Ա­ռա­քե­լյա­նի ըն­դօ­րի­նա­կու­թյամբ, ո­րը Թու­մա­նյա­նի տուն-թան­գա­րա­նում չկա հի­մա: Ե­ղել է, բայց հի­մա չկա, ես տե­սել եմ այդ ձե­ռա­գի­րը: Բայց երբ ցան­կա­ցա այդ ձե­ռա­գիրն օգ­տա­գոր­ծել ու­սում­նա­սի­րու­թյուն գրե­լու հա­մար, թան­գա­րա­նում ա­սա­ցին, որ Թու­մա­նյա­նի թոռ­նու­հին` Իր­մա Սաֆ­րազ­բե­կյա­նը, տա­րել է` ա­սե­լով, որ պի­տի վա­ճա­ռի, որ­պես­զի Թու­մա­նյա­նի Թիֆ­լի­սի տու­նը գնի: Ու այդ­պես էլ չեն վե­րա­դարձ­րել: Այդ­պես էլ մենք Թու­մա­նյա­նից դեռևս մա­սունք­ներ ու­նենք պահ­ված մաս­նա­վոր մարդ­կանց հա­վա­քա­ծու­նե­րում:
Ժո­ղո­վուրդն ամ­բող­ջա­կան չգի­տի Թու­մա­նյա­նին: Թվում է` ա­մե­նա­տա­րած­ված հե­ղի­նակն է, ո­րին բո­լո­րը պի­տի ի­մա­նան: Կար­ծես այդ­պես էլ կա: Բայց այդ­պես չէ: Այ­սօր ո՞վ գի­տի Թու­մա­նյա­նի հրա­պա­րա­կա­խո­սա­կան հոդ­ված­նե­րը, ո­րոնք գրել է 1914-1915թթ. և ինչ ար­ժեք ու­նեն դրանք: Թու­մա­նյա­նը եր­կու ան­գամ գնա­ցել է Արևմտյան Հա­յաս­տան: Այս փաս­տը շա­տե­րը գի­տեն: Բայց ի՞նչ է ա­րել նա այն­տեղ, ի՞նչ է տե­սել այն­տեղ, լիո­վին հայտ­նի չէ:
Ա­մե­նայն հա­յոց բա­նաս­տեղ­ծի 150-ա­մյա հո­բե­լյա­նը ևս մի ա­ռիթ է թա­փան­ցե­լու թու­մա­նյա­նա­կան մեծ, ան­սահ­ման տիե­զե­րա­կան աշ­խարհ, բա­ցա­հայ­տե­լու նրա ան­հու­նի նո­րա­նոր շեր­տեր:

Ներկայացրեց
Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԸ