comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԵՐ­ԿՈՒ ՕՐ՝ ՌՈ­ԲԵՐՏ Ա­ՄԻՐ­ԽԱ­ՆՅԱ­ՆԻ ԵՐ­ԳԵ­ՐՈՎ Ո­ԳԵՇ­ՆՉ­ՎԱԾ
[ARM]     [RUS]     [ENG]

ԵՐ­ԿՈՒ ՕՐ՝ ՌՈ­ԲԵՐՏ Ա­ՄԻՐ­ԽԱ­ՆՅԱ­ՆԻ ԵՐ­ԳԵ­ՐՈՎ Ո­ԳԵՇ­ՆՉ­ՎԱԾ

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Ար­ցա­խի պե­տա­կան ջազ-նվա­գախմ­բի ղե­կա­վար Տիգ­րան Լա­լա­յա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ և կազ­մա­կերպ­մամբ, ԱՀ մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյան ա­ջակ­ցու­թյամբ տե­ղի ու­նե­ցան հո­բե­լյա­նա­կան ե­րե­կո­ներ՝ նվիր­ված ՀՀ ժո­ղովր­դա­կան ար­տիստ, սիր­ված կոմ­պո­զի­տոր Ռո­բերտ Ա­միր­խա­նյա­նի 80-ա­մյա­կին:

Եր­կու օր՝ հոկ­տեմ­բե­րի 28-ին և 29-ին, Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի պա­լա­տի մեծ դահ­լի­ճում մայ­րա­քա­ղա­քի ե­րաժշ­տա­սեր հա­սա­րա­կու­թյու­նը ո­գեշ­նչ­ված էր Ռո­բերտ Ա­միր­խա­նյա­նի հին ու նոր եր­գե­րով: Դեռ մի ա­միս ա­ռաջ հա­մերգ­նե­րի մա­սին ազ­դա­րա­րող պաս­տա­ռը լավ կա­տա­րեց իր հա­վա­քագ­րող դե­րը. եր­կու օ­րե­րին էլ դահ­լի­ճը լեփ-լե­ցուն էր:
ԱՀ նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նի կող­մից օր ա­ռաջ բեղմ­նա­վոր ստեղ­ծա­գոր­ծա­կան գոր­ծու­նեու­թյան հա­մար և 80-ա­մյա­կի կա­պակ­ցու­թյամբ Ռո­բերտ Ա­միր­խա­նյա­նը պարգևատր­վել է ՙԵ­րախ­տա­գի­տու­թյուն՚ մե­դա­լով, իսկ հա­մեր­գի ժա­մա­նակ բե­մից հն­չել է նա­խա­գա­հի շնոր­հա­վո­րա­կան ու­ղեր­ձը:
Հո­բե­լյա­նա­կան հա­մերգ­նե­րը ճոխ ու բազ­մե­րանգ էին թե՜ եր­գա­ցան­կով, թե՜ մաս­նա­կից­նե­րով: Ա­ռա­ջի­նը բեմ դուրս ե­կավ Ստե­փա­նա­կեր­տի Սա­յաթ-Նո­վա­յի ան­վան ե­րաժշ­տա­կան քո­լե­ջին կից վար­ժա­րա­նի ՙԾիա­ծան՚ ման­կա­կան երգ­չա­խում­բը՝ Վիո­լե­տա Բախ­շի­յա­նի ղե­կա­վա­րու­թյամբ: Ե­րե­խա­նե­րը մեծ սի­րով կա­տա­րե­ցին Ռ. Ա­միր­խա­նյա­նի ման­կա­կան եր­գե­րի մի շա­րան: Ե­լույթն ա­վարտ­վեց ՙՊույ, պույ մկ­նիկ՚ հան­րա­հայտ մուլտ­ֆիլ­մից մա­նուկ­նե­րի սիր­ված հե­րո­սու­հի՝ մկ­նի­կի եր­գի փայ­լուն կա­տար­մամբ: Մա­նուկ­նե­րը բե­մը զի­ջե­ցին ե­րի­տա­սարդ­նե­րին՝ Ստե­փա­նա­կեր­տի Սա­յաթ-Նո­վա­յի ան­վան ե­րաժշ­տա­կան քո­լե­ջի ու­սա­նո­ղա­կան երգ­չախմ­բին: Պարզ­վեց, որ կոմ­պո­զի­տո­րը քո­լե­ջի հա­մար օրհ­ներգ է գրել, որն էլ հա­ճույ­քով կա­տա­րե­ցին ու­սա­նող­նե­րը:
Այ­նու­հետև հա­մեր­գի ողջ բեռն ի­րենց վրա վերց­րեց Ար­ցա­խի պե­տա­կան ջազ-նվա­խա­գում­բը՝ Տիգ­րան Լա­լա­յա­նի ղե­կա­վա­րու­թյամբ, Ար­ցա­խի պե­տա­կան երգ­չա­խում­բը (ղե­կա­վար՝ Նի­նա Գրի­գո­րյան) և ան­ձամբ ին­քը՝ մաեստ­րո Ա­միր­խա­նյա­նը: Հն­չե­ցին կոմ­պո­զի­տո­րի հին ու նոր եր­գե­րը՝ սկս­նակ ու փոր­ձա­ռու եր­գիչ­նե­րի կա­տար­մամբ: Ան­շուշտ, բազ­մա­փորձ եր­գիչ­նե­րի՝ Լի­լիթ Ա­վա­նե­սյա­նի, Սա­սուն Պո­ղո­սյա­նի, Գո­հար Ա­լեք­սա­նյա­նի կա­տա­րում­ներն էլ ա­վե­լի տպա­վո­րիչ դարձ­րին մի­ջո­ցա­ռու­մը: Հա­մեր­գի գա­գաթ­նա­կե­տը դահ­լի­ճի հետ միա­ձուլ­ված ՙԵ­րազ իմ եր­կիր՚ եր­գի միաս­նա­կան կա­տա­րումն էր: Երգ­չա­խու­մը, նվա­գա­խում­բը, մաեստ­րո Ա­միր­խա­նյա­նը, հան­դի­սա­տես­նե­րը եր­գում էին մեծ ո­գեշ­նչ­մամբ և հու­զա­կա­նու­թյամբ: