comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ԿՐ­ԹԱ­ԿԱՆ ՖՈ­ՐՈՒ­ՄԸ ԵՐԿ­ԽՈ­ՍՈՒ­ԹՅԱՆ ԱՐ­ԴՅՈՒ­ՆԱ­ՎԵՏ ՀԱՐ­ԹԱԿ Է
[ARM]     [RUS]     [ENG]

ԿՐ­ԹԱ­ԿԱՆ ՖՈ­ՐՈՒ­ՄԸ ԵՐԿ­ԽՈ­ՍՈՒ­ԹՅԱՆ ԱՐ­ԴՅՈՒ­ՆԱ­ՎԵՏ ՀԱՐ­ԹԱԿ Է

 

 

 

Սվետլանա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոկ­տեմ­բե­րի 30-ից նո­յեմ­բե­րը 1-ը, ՙՍահ­մա­նե­լով կր­թու­թյան նոր տես­լա­կա­նը՚ խո­րագ­րով Ստե­փա­նա­կեր­տի Խ. Ա­բո­վյա­նի ան­վան հ. 1 հիմ­նա­կան դպ­րո­ցում անց­կաց­վում է ՙԱր­ցա­խի կր­թա­կան ֆո­րում-2019՚-ը, ո­րը նա­խա­ձեռ­նել է ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րա­րու­թյու­նը ՙԴա­սա­վան­դիր, Հա­յաս­տան՚ (ԴՀ) կր­թա­կան հիմ­նադ­րա­մի հա­մա­գոր­ծակ­ցու­թյամբ: Մաս­նակ­ցում են Ար­ցա­խի օ­րենս­դիր մարմ­նի ան­դամ­ներ, կր­թու­թյան կազ­մա­կեր­պիչ­ներ, ՀՀ ճա­նաչ­ված փոր­ձա­գետ­ներ, ՙԴա­սա­վան­դիր, Հա­յաս­տան՚ հիմ­նադ­րա­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, շուրջ 150 հայ­տագր­ված ու­սու­ցիչ­ներ, տնօ­րեն­ներ, մաս­նա­գետ­ներ մայ­րա­քա­ղա­քից ու հան­րա­պե­տու­թյան շր­ջան­նե­րից, հան­րակր­թու­թյան հիմ­նախն­դիր­նե­րով շա­հագր­գիռ ան­ձինք, ա­շա­կերտ­ներ:

Ֆո­րու­մը նե­րա­ծա­կան խոս­քով բա­ցել և այն վա­րում է ԴՀ տա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­մա­գոր­ծակ­ցու­թյան և հա­մայն­քա­յին զար­գաց­ման տնօ­րեն Գրի­գո­րի Հով­հան­նի­սյա­նը: Նա նշեց, որ նպա­տակ են ու­նե­ցել ստեղ­ծել ոչ միայն կր­թա­կան հիմ­նախն­դիր­նե­րի և ո­լոր­տի առջև ծա­ռա­ցած մար­տահ­րա­վեր­նե­րի բա­ցա­հայտ­ման հար­թակ, այլև քն­նար­կում­նե­րի ար­դյուն­քում կոնկ­րետ ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րով հան­գե­լու նրան, թե ինչ­պես բա­րե­լա­վել և փո­փո­խել կր­թու­թյու­նը, ստեղ­ծել կր­թա­կան մի մի­ջա­վայր, որ­տեղ ու­սում­նա­ռու­թյու­նը լի­նի հա­ճե­լի, և սո­վո­րող­նե­րը գտ­նեն ի­րենց տե­ղը հա­սա­րա­կու­թյու­նում, ինչ­պես նաև այդ ա­մե­նը տե­ղա­փո­խել օ­րեն­սդ­րա­կան դաշտ:
Ֆո­րու­մի մաս­նա­կից­նե­րին ու­ղերձ է հղել ԱՀ Նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը, ո­րը ներ­կա­յաց­րեց Նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի ղե­կա­վա­րի տե­ղա­կալ, տե­ղե­կատ­վու­թյան գլ­խա­վոր վար­չու­թյան պետ Դա­վիթ Բա­բա­յա­նը:
Լիա­գու­մար նիս­տում ող­ջույ­նի խոս­քով և հան­րա­պե­տու­թյան հան­րակր­թու­թյան ո­լոր­տում առ­կա խն­դիր­նե­րի շուրջ հան­դես ե­կավ ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րար Նա­րի­նե Ա­ղա­բա­լյա­նը: Նրա խոս­քով` նման ձևա­չա­փով կր­թա­կան հա­մա­ժո­ղով կազ­մա­կեր­պե­լու նպա­տա­կը շա­հագր­գիռ քն­նար­կում­նե­րի մի­ջո­ցով Ար­ցա­խում հան­րակր­թու­թյան խն­դիր­նե­րի վեր­հա­նումն է, լուծ­ման ու­ղի­նե­րի հս­տա­կե­ցու­մը, կր­թու­թյան պե­տա­կան հա­յե­ցա­կար­գի և ռազ­մա­վա­րա­կան ծրագ­րի մշակ­ման նա­խադ­րյալ­նե­րի ստեղ­ծու­մը, ԱՀ կր­թու­թյան նոր տես­լա­կա­նի սահ­մա­նու­մը: Ն. Ա­ղա­բա­լյա­նի հա­մոզ­մամբ` ի­րա­վի­ճա­կա­յին լու­ծում­նե­րը, ո­րոնք բնո­րոշ էին ղա­րա­բա­ղա-ադր­բե­ջա­նա­կան պա­տե­րազ­մի, խոր­հր­դա­յին հա­սա­րա­կար­գի փլուզ­ման և հետ­պա­տե­րազ­մյան ժա­մա­նա­կաշր­ջան­նե­րի փոր­ձու­թյուն­նե­րը հաղ­թա­հա­րած ու ա­վե­րակ­նե­րից բարձ­րա­ցած, հա­մայն հա­յու­թյան հպար­տու­թյան ու ո­գեշ­նչ­ման աղ­բյու­րը, հա­յոց հա­վա­քա­կան ու­ժի և ազ­գա­յին իղ­ձե­րի ի­րա­կա­նաց­ման խոր­հր­դա­նի­շը դար­ձած մեր երկ­րի հա­մար, ար­դա­րաց­ված չեն զար­գաց­ման փուլ ապ­րող եր­կր­նե­րի պա­հանջ­նե­րի տե­սան­կյու­նից: Նոր կր­թա­կար­գին անց­նե­լուց ի վեր, որ­պես գլ­խա­վոր նպա­տակ, սահ­ման­վել է ո­րա­կյալ կր­թու­թյան ա­պա­հո­վու­մը: Սա­կայն այդ հար­ցը մնա­ցել է առ­կախ­ված: Ն. Ա­ղա­բա­լյա­նը կանգ ա­ռավ ո­լոր­տում առ­կա մի շարք խն­դիր­նե­րի վրա, ո­րոն­ցից է Ար­ցա­խի բազ­մա­թիվ գյու­ղե­րի սա­կա­վա­կազմ լի­նե­լը, որ­տեղ, մաս­նա­գետ­նե­րի պա­կա­սի պատ­ճա­ռով, հնա­րա­վոր չէ ո­րա­կյալ կր­թու­թյուն ա­պա­հո­վել: Նման պա­րա­գա­յում ինչ­պե՞ս հա­մադ­րել ո­րա­կյալ կր­թու­թյու­նը և երկ­րի անվ­տան­գու­թյան ա­պա­հո­վու­մը: Նա­խա­րա­րի ներ­կա­յաց­րած ըն­դա­մե­նը մի քա­նի թիվ պեր­ճա­խոս վկա­յում է ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կի մա­սին: Ար­ցա­խի դպ­րոց­նե­րում ու­սու­ցիչ-ա­շա­կերտ հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը 5:1 է: Ե­թե մայ­րա­քա­ղա­քի դպ­րո­ցում մեկ ա­շա­կեր­տի վրա կա­տար­վող տա­րե­կան ծախ­սը կազ­մում է 150 հա­զա­րից 300 հա­զար դրամ, ա­պա փոքր հա­մա­կազմ ու­նե­ցող դպ­րոց­նե­րում այդ թի­վը տա­տան­վում է 1-1,5 մլն դրա­մի սահ­ման­նե­րում, ընդ ո­րում, մի քա­նի ան­գամ գե­րա­զան­ցող ծախ­սը չի ե­րաշ­խա­վո­րում ո­րա­կյալ կր­թու­թյուն այդ դպ­րոց­նե­րում: Ո­րա­կյալ ու ար­դյու­նա­վետ կր­թու­թյան ա­պա­հով­ման խո­չըն­դոտ­նե­րից է նաև ու­սուց­չի ցածր աշ­խա­տա­վար­ձը: Սա­կայն աշ­խա­տա­վար­ձի էա­կան փո­փո­խու­թյու­նը անհ­նար է ա­ռանց հա­մա­կար­գա­յին փո­փո­խու­թյուն­նե­րի:
Նա­խա­րա­րը կր­թու­թյան և Ար­ցա­խի ընդ­հա­նուր զար­գաց­ման հիմ­նա­կան խո­չըն­դոտ­նե­րից մատ­նան­շեց ան­ձի սո­ցիա­լի­զա­ցիա­յի, հա­ղոր­դակց­ման հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի սա­կա­վու­թյու­նը, հա­մայ­նք­նե­րի ներ­փակ­վա­ծու­թյունն ու մե­կու­սա­ցու­մը, գլո­բալ մտա­ծե­լա­կեր­պի բա­ցա­կա­յու­թյու­նը:
Կր­թա­կան ար­դյուն­քի գնա­հատ­ման, քն­նու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րի և ա­շա­կերտ­նե­րի ի­մա­ցու­թյան մա­կար­դա­կի ան­հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը, ա­վագ դպ­րո­ցի, նե­րա­ռա­կան կր­թու­թյան, դպ­րո­ցի կա­ռա­վար­ման և այլ խն­դիր­ներ նույն­պես ան­հան­գս­տաց­նող են:

ՀՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րի խոր­հր­դա­կան Գո­հար Մա­մի­կո­նյանն իր ե­լույ­թում նշեց, որ Ար­ցա­խի կր­թա­կան հիմ­նախն­դիր­նե­րը տի­պա­կան են նաև Հա­յաս­տա­նի հա­մար: Նա ըն­դգ­ծեց, որ բո­լո­րը միա­սին` ա­շա­կերտ, ու­սու­ցիչ, փոր­ձա­գետ, կր­թու­թյան ո­լոր­տում ո­րո­շում կա­յաց­նող և, առ­հա­սա­րակ յու­րա­քան­չյուր ոք, պետք է հան­րա­յին վե­րա­փոխ­ման գոր­ծըն­թաց սկ­սի` սե­փա­կան ան­ձի վե­րա­փո­խու­մը հա­մա­րե­լով իր ա­ռաջ­նա­յին ա­նե­լիք­նե­րից մե­կը: Նա տե­ղե­կաց­րեց, որ ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը մշա­կում է 2020-2025թթ. կր­թու­թյան ռազ­մա­վա­րու­թյու­նը, որն անդ­րա­դառ­նում է բարձ­րաց­ված բո­լոր խն­դիր­նե­րին:
Ար­դեն 5 տա­րի է, ինչ ՙԴա­սա­վան­դիր, Հա­յաս­տան՚ հի­մանդ­րամն իր ներ­դումն է կա­տա­րում հան­րակր­թա­կան ո­լոր­տի զար­գաց­ման և բա­րե­լավ­ման գոր­ծում` հա­վա­քագ­րե­լով հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գետ­նե­րի և 2 տա­րով գոր­ծու­ղե­լով Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի ա­մե­նա­կա­րի­քա­վոր հա­մայ­նք­ներ:
ԴՀ Ար­ցա­խի տա­րա­ծաշր­ջա­նա­յին ղե­կա­վար Ար­մեն Հով­հան­նի­սյանն անդ­րա­դար­ձավ հան­դի­պող խո­չըն­դոտ­նե­րին: Նրա խոս­քով, խն­դիր­նե­րը եր­կու տե­սա­կի են` ծրագ­րա­յին և տեխ­նի­կա­կան: Վեր­ջինս կապ­ված է են­թա­կա­ռուց­վածք­նե­րի և այլ­նի հետ: Հիմ­նա­հար­ցե­րից ո­րոշ­նե­րը խն­դիր են ոչ միայն ԴՀ-ի հա­մար, դրանք քար­տե­զագր­ված են և գտն­վում են Ար­ցա­խի պե­տա­կան ա­պա­րա­տի ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում: Տեխ­նի­կա­կան խն­դիր­նե­րից են հա­մայ­նք­նե­րի հե­ռա­վո­րու­թյու­նը. գոր­ծուղ­ված ու­սուց­չին Ստե­փա­նա­կերտ զար­գաց­ման պա­րապ­մուն­քի հրա­վի­րե­լը կապ­ված է եր­կար ժա­մա­նա­կի և ծախ­սե­րի հետ: Ո­րա­կյալ և անվ­տանգ ճա­նա­պարհ­նե­րի առ­կա­յու­թյու­նը նույն­պես խն­դիր է պար­բե­րա­բար այ­ցե­րի, հատ­կա­պես ձմ­ռան ա­միս­նե­րին դա­սալ­սում­ներ կա­տա­րե­լու և միջ­հա­մայն­քա­յին փո­խայ­ցեր կազ­մա­կեր­պե­լու հա­մար: Նշ­ված խն­դիր­նե­րի ո­րո­շա­կի լու­ծում կա­րող է լի­նել հա­մա­ցան­ցի առ­կա­յու­թյու­նը` դա­սալ­սում­ներ կա­տա­րե­լու հե­ռա­վար տար­բե­րա­կով: Սա­կայն այս հար­ցում էլ խն­դիր են ա­ռա­ջաց­նում ո­րոշ դպ­րոց­նե­րի` հա­մա­ցան­ցով ա­պա­հով­ված չլի­նե­լը, և առ­հա­սա­րակ հա­մա­ցան­ցի ա­րա­գու­թյունն ու ո­րա­կը: Մեծ խն­դիր է նաև ու­սու­ցիչ­նե­րի հա­մար ան­գամ նվա­զա­գույն պայ­ման­նե­րով կա­ցա­րա­նի ա­պա­հո­վու­մը:
Ծրագ­րա­յին խն­դիր­նե­րից է բազ­մա­զա­վակ ըն­տա­նիք­նե­րի տե­ղա­շար­ժը, ո­րը նոր հա­մա­կազմ դա­սա­րան­նե­րի անհ­րա­ժեշ­տու­թյուն է ստեղ­ծում: Խն­դիր­նե­րը շո­շա­փում են գրե­թե բո­լոր ո­լորտ­նե­րը` են­թա­կա­ռուց­վածք­նե­րից մինչև սո­ցիա­լա­կան ո­լոր­տը: Այս խն­դիր­նե­րի վեր­հան­ման և ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րի հա­մար էլ ստեղծ­վել է երկ­խո­սու­թյուն­նե­րի այս հար­թա­կը:
Կր­թա­կան խն­դիր­նե­րի` ընդ­հա­նուր պատ­կե­րա­ցում­նե­րից էա­պես տար­բեր­վող ի­րենց մո­տե­ցում­նե­րը ներ­կա­յաց­րին մյուս եր­կու բա­նա­խոս­նե­րը` Երևա­նի ՙԱ­րեգ­նա­զան՚ կր­թա­հա­մա­լի­րի ու­սու­ցիչ Ա­րա Ա­թա­յա­նը և ՙԱյբ՚ դպ­րո­ցի գոր­ծա­դիր տնօ­րեն Ա­րամ Փախ­չա­նյա­նը:
Ըստ Ա. Ա­թա­յա­նի` ինչ հա­մա­կար­գեր էլ ստեղծ­վեն և մշակ­վեն, ա­մեն ինչ հան­գում է նրան, թե ով է ու­սու­ցի­չը: Նրա հա­մոզ­մամբ` ու­սու­ցի­չը պետք է կա­րո­ղա­նա կռա­հել ա­պա­գան և ա­շա­կեր­տին տալ այն, ին­չը պետք կլի­նի նրան ա­պա­գա­յում: Իսկ դա նշա­նա­կում է, որ ու­սու­ցի­չը գործ ու­նի ոչ թե գի­տե­լի­քի փո­խանց­ման, այլ ա­շա­կերտ­նե­րի ըն­դու­նա­կու­թյուն­նե­րի զար­գաց­ման հետ:
ՙՄենք դպ­րո­ցը ըն­կա­լում ենք մի մի­ջա­վայր, որ­տեղ սո­վո­րում են ան­ցյա­լի պա­շար­նե­րը, մինչ­դեռ դպ­րո­ցից պետք է դուրս գան մար­դիկ, ո­րոնք օժտ­ված են ա­պա­գա­յի հան­դեպ վս­տա­հու­թյամբ, ա­պա­գան փո­խե­լու ցան­կու­թյամբ՚. այս ո­րա­կու­մը Ա. Ա­թա­յա­նը ձևա­կեր­պեց որ­պես գործ­նա­կան ի­դեա­լիզմ: Ըստ նրա` ու­սու­ցի­չը պետք է լի­նի այն մար­դը, որն օգ­տա­գոր­ծում է ոչ թե դա­սա­գիր­քը, ո­րը կփո­խա­րի­նի ի­րեն, այլ ընդ­հան­րա­պես գր­քեր: Նրա հա­մոզ­մամբ` չպետք է մտա­ծել, որ որևէ կա­ռա­վա­րու­թյուն կա­րող է ու­նե­նալ ի­դեա­լա­կան պատ­կե­րա­ցում կր­թու­թյան մա­սին, պե­տու­թյան խն­դի­րը պետք է լի­նի ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­տան­քի խթա­նու­մը:
Ա­րամ Փախ­չա­նյա­նի տե­սա­կե­տով խն­դի­րը ոչ թե լավ դպ­րոց ստեղ­ծելն է, ո­րը դժ­վար չէ բա­վա­րար մի­ջոց­ներ ու­նե­նա­լու դեպ­քում, այլ` լավ հա­մա­կարգ: Ըստ նրա` դժ­վա­րը լավ հա­մա­կարգ ստեղ­ծելն է և էլ ա­վե­լի դժ­վար` ե­ղած հա­մա­կար­գը լա­վը դարձ­նե­լը, որն ա­նընդ­հատ զար­գաց­ման, ինք­նա­զար­գաց­ման մի­տում կու­նե­նա` կախ­ված չլի­նե­լով, թե ով է նա­խա­րա­րը: Ըստ նրա` Հա­յաս­տա­նի կր­թա­կան հա­մա­կար­գի լավն այն է, որ ա­մե­նա­վա­տը չէ և նման է շատ այլ եր­կր­նե­րի կր­թա­կան հա­մա­կար­գին: Մյուս կող­մից էլ վատ է, ո­րով­հետև շատ ա­վե­լի հետ է, քան լա­վա­գույն կր­թա­կան հա­մա­կար­գե­րը: Նրա դի­տարկ­մամբ` խո­չըն­դո­տող խն­դիր­նե­րը 2 տե­սակ են` կազ­մա­կերպ­չա­կան և բո­վան­դա­կա­յին, ո­րոնք միա­հյուս­ված են: ՙՈր­պես կր­թա­կան հա­մայնք` պետք է միա­վոր­վենք, պայ­քա­րենք այն պար­զամ­տու­թյան դեմ , որ կր­թու­թյու­նը պարզ ըն­թացք է և ա­պա­հո­վենք, որ մեր աշ­խա­տան­քի տա­րած­քը լի­նի մե­րը, ո­րով­հետև մենք ենք տե­րը, ոչ թե մեզ ա­նընդ­հատ թե­լադ­րեն` ինչ­պես աշ­խա­տել, ո­րով­հետև դա եր­բեք չի բե­րի հա­ջո­ղու­թյան՚,-պար­զա­բա­նեց նա:
Ֆո­րու­մի ծրագ­րով կր­թու­թյան նպա­տակ, կր­թու­թյան բո­վան­դա­կու­թյուն, ու­սուց­ման ար­վեստ, դպ­րո­ցի կա­ռա­վա­րում, կր­թա­կան ար­դյուն­քի գնա­հա­տում են­թախմ­բե­րում անց­կաց­վում են թե­մա­տիկ քն­նար­կում­ներ: Հինգ են­թախմ­բե­րում փոր­ձա­գետ­նե­րի կող­մից ներ­կա­յաց­վում են քն­նարկ­ման ար­դյունք­նե­րը, տր­վում հարց ու պա­տաս­խան­ներ: