comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՙԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ Է ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ՚
[ARM]     [RUS]     [ENG]

ՙԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ Է ՎԻՃԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ՚

 

 

 

Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

 

Մու­րա­ցա­նյան օ­րե­րի շր­ջա­նա­կում անց­կաց­վեց գրա­կան ե­րի­տա­սար­դա­կան փա­ռա­տոն, ո­րի աշ­խա­տանք­նե­րին մաս­նակ­ցե­ցին Հա­յաս­տա­նից ժա­մա­նած պատ­վի­րա­կու­թյու­նը, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան գրող­ներն ու գրա­կա­նա­գետ­նե­րը։ ՙԳրի­գոր Նա­րե­կա­ցի՚ հա­մալ­սա­րա­նի Արևմտա­հա­յե­րե­նը, հա­յա­գի­տու­թյան գի­տա­հե­տա­զո­տա­կան Լու­տո­վի­կա և Հա­կոբ Այն­թապ­լյան կենտ­րո­նում հոկ­տեմ­բե­րի 28-ին անց­կաց­վեց Վար­պե­տաց դաս, ո­րը վա­րում էր ՙԱն­տա­րես՚ հրա­տա­րակ­չու­թյան գլ­խա­վոր խմ­բա­գիր Արք­մե­նիկ Նի­կո­ղո­սյա­նը:

Արք­մե­նիկ Նի­կո­ղո­սյա­նը ներ­կա­յաց­րեց իր դի­տար­կում­նե­րը. ա­ռա­ջին և ա­մե­նա­մեծ տպա­վո­րու­թյունն այն էր, որ ե­րի­տա­սարդ­նե­րը քիչ են կար­դում կամ չեն կար­դում, և դա է հիմ­նա­կան պատ­ճա­ռը, որ ո­րոշ­նե­րի մոտ զգաց­վում է գրա­գի­տու­թյան պա­կաս։ Բո­լոր ստեղ­ծա­գոր­ծող­նե­րի մոտ էլ ա­վել կամ պա­կաս շնորհ կա, բայց հան­գա­վո­րել դեռևս չի նշա­նա­կում ստեղ­ծա­գոր­ծել. ըն­թերց­ված բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի մեջ զգաց­վում է ճա­ռայ­նու­թյուն, պա­թե­տիզմ, ձգձգ­վա­ծու­թյուն, պատ­կե­րա­վո­րու­թյան և չա­փի զգաց­ման պա­կաս։ Թե­մա­ներ կան, ո­րոնց զգույշ պի­տի մո­տե­նալ. ՙկախ­վա­ծու­թյու­նը՚ դա­սա­կան­նե­րից շատ մեծ է լի­նում։ Պոե­զիան ին­տիմ երևույթ է, պետք է մեն-մե­նակ հա­րա­բեր­վել բա­նաս­տեղ­ծու­թյան հետ՝ ա­ռանց կեց­ված­քի, ա­ռանց տպա­վո­րու­թյուն գոր­ծե­լու փոր­ձե­րի։ Աշ­խա­տել լալ­կա­նու­թյու­նից հե­ռու լի­նել, պոե­զիա բե­րել սե­փա­կան զգա­ցո­ղու­թյուն­նե­րը։ ՙԱ­մե­նա­կարևոր ճշ­մար­տու­թյու­նը բա­ցա­հայտ­վում է վի­ճա­բա­նու­թյան ար­դյուն­քում, և ան­կախ այն բա­նից` ար­տա­հայտ­ված կար­ծիք­նե­րը ճիշտ են, թե՝ սխալ, դուք պի­տի կա­րո­ղա­նաք պաշտ­պա­նել ձեր, այս­պես ա­սած, սկզ­բունք­նե­րը՚,¬ա­սաց գրա­կա­նա­գե­տը, ա­պա ե­րի­տա­սարդ­նե­րին մղեց ան­կեղծ զրույ­ցի.
Ար­մեն Մի­քա­յե­լյան.- Ինձ ո­գեշն­չում է բնու­թյու­նը, դաշ­տը, այ­գին, ան­տա­ռը, հո­ղը, ո­րից ինձ հա­մար սկս­վում է հայ­րե­նի­քը։ Կար­դում եմ հատ­կա­պես Ի­սա­հա­կյան, Հով­հան­նես Շի­րազ, Դան­թե… Բա­նաս­տեղ­ծու­թյունն ինձ մոտ ծն­վում է ռիթ­մով, հան­գե­րով, թե հե­տո ինչ­պես կգ­րեմ, չգի­տեմ…
Լու­սի­նե Էյ­լա­զյան.- Ե­թե քն­նա­դա­տում են, ու­րեմն նկատ­վում ես, ու­րեմն ա­ճե­լու տեղ կա։ Իմ ՙՇա­քա­րը…՚ պոե­մը քն­նա­դատ­վեց, ես ու­րախ եմ, ազ­դե­ցու­թյան տակ նոր բա­նաս­տեղ­ծու­թյուն գրե­ցի, ո­րում փոր­ձե­ցի ան­կեղծ լի­նել։ Յու­րա­քան­չյուր ստեղ­ծա­գոր­ծող ու­նի իր աշ­խար­հը. ապ­րի­լյան քա­ռօ­րյա պա­տե­րազ­մից հե­տո նոր շունչ մտավ իմ տո­ղե­րում։

Նա­նար Պո­ղո­սյան.- Նման հար­թակ ստեղ­ծե­լու, մեր ձայ­նը լսե­լի դարձ­նե­լու, մեր գրա­կա­նու­թյու­նը քն­նար­կե­լու հա­մար շնոր­հա­կա­լու­թյուն Ար­ցա­խի գրող­նե­րի միու­թյա­նը։ Կցան­կա­նա­յինք, որ նման քն­նար­կում­ներ հա­ճա­խա­կի լի­նեն։ Մաս­նա­գի­տու­թյամբ ի­րա­վա­բան եմ, բայց ինձ թվում է` իմ աշ­խար­հը գրա­կա­նու­թյունն է։ Հե­ռու եմ գրող կոչ­վե­լուց, բայց ինձ թվում է` իմ տո­ղե­րից լույս ու սեր է ճա­ռա­գում։ Գրում եմ այն, ինչ ինձ հու­զում է, փոր­ձում եմ ի­րա­կա­նու­թյա­նը մոտ լի­նել։
Նեմ­րութ Սա­ֆա­րյան.- Մու­րա­ցա­նյան օ­րե­րի մի­ջո­ցա­ռում­նե­րը, հան­դի­պում­նե­րը ան­չափ հա­ճե­լի էին ու մեզ շատ բան տվե­ցին։ Ե­րի­տա­սար­դա­կան գրա­կան փա­ռա­տո­նը հար­թակ էր, ուր դրսևոր­վե­ցինք, շփ­վե­ցինք փոր­ձա­ռու ա­վագ­նե­րի հետ, կիս­վե­ցինք, խոր­հուրդ­ներ լսե­ցինք, ու­սա­նե­լի, հա­ճե­լի պա­հեր ե­ղան։ Ինչ¬որ լար­վա­ծու­թյուն կար քն­նարկ­ման ժա­մա­նակ, բայց դա նրա­նից է, որ քիչ ենք հան­դի­պում։ Չկառ­չենք գնա­հա­տա­կա­նից, ա­մեն ինչ դեռ առջևում է։
Կար­դա­ցած բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի շուրջ կար­ծիք­ներ են ար­տա­հայ­տում Ար­մեն Ա­վա­նե­սյա­նը, Հաս­միկ Հա­կո­բյա­նը, Մհեր Քու­մուն­ցը, Կիմ Գաբ­րիե­լյա­նը, Ժան­նա Բեգ­լա­րյա­նը, Ա­մա­լյա Գրի­գո­րյա­նը։
Ե­րի­տա­սար­դա­կան բա­ժան­մուն­քի ղե­կա­վար Սո­նա Համ­բար­ձու­մյանն ա­սաց, որ փա­ռա­տո­նը կու­նե­նա իր շա­րու­նա­կու­թյու­նը: Ե­րի­տա­սարդ­նե­րի հա­մար հատ­կա­պես հե­տաքր­քիր և ու­սա­նե­լի էր հան­դի­պու­մը հա­յաս­տա­նյան գրա­կա­նա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րի հետ:
Հան­ձն­վեց մեկ մր­ցա­նակ՝ Նա­րի­նե Բա­լա­յա­նին։
Վար­դան Հա­կո­բյանն ամ­փո­փեց Վար­պե­տաց դա­սը, ա­սե­լով, որ ե­րի­տա­սարդ­նե­րի մեջ կա ստեղ­ծա­գոր­ծե­լու շնորհ, բայց կա նաև մի ա­մա­յու­թյուն, որ պի­տի լց­վի ըն­թեր­ցե­լով հայ և հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նու­թյուն, քա­նի որ ա­մե­նաճշ­մա­րիտ բա­նե­րը կա­րող են տալ գր­քե­րը։
Մու­րա­ցա­նյան օ­րե­րի շր­ջա­նակ­նե­րում հոկ­տեմ­բե­րի 28-ին Աս­կե­րա­նի շր­ջա­նի Խա­չեն գյու­ղի Ղ. Ա­ղա­յա­նի ան­վան միջ­նա­կարգ դպ­րո­ցում տե­ղի ու­նե­ցավ հուշ¬ցե­րե­կույթ` նվիր­ված ա­կա­դե­մի­կոս Սեր­գեյ Սա­րի­նյա­նի 95-ա­մյա­կին։
Դպ­րո­ցի բա­կում ա­ղու­հա­ցով դի­մա­վո­րե­ցին պատ­վի­րա­կու­թյա­նը, ա­պա ծա­ղիկ­ներ դր­վե­ցին Ա­ղա­յա­նի հու­շար­ձա­նին։
Հուշ¬ցե­րե­կույ­թը բա­ցեց ԳՄ նա­խա­գահ Վար­դան Հա­կո­բյա­նը, ա­սե­լով, որ գյու­ղը տվել է նշա­նա­վոր մար­դիկ, այդ թվում՝ եր­կու ա­կա­դե­մի­կոս­ներ, ո­րոնց հետ ին­քը բախտ է ու­նե­ցել շփ­վե­լու, մտեր­մու­թյուն ա­նե­լու։ Սեր­գեյ Սա­րի­նյա­նի հետ ըն­կե­րու­թյու­նը տևել է չորս տաս­նա­մյակ, ո­րի ըն­թաց­քում ստեղծ­վել են կա­պեր, հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն Ար­ցա­խի գրա­կան ըն­տա­նի­քի, հայ­րե­նի գյու­ղի հետ։ Գիտ­նա­կա­նը վիթ­խա­րի երևույթ էր, ում հա­սու էին հա­մաշ­խար­հա­յին գրա­կան ու գի­տա­կան նվա­ճում­նե­րը։