comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՈՒՐԻՇ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԵՍ ԱՎԵԼՈՐԴ ԵՄ
[ARM]     [RUS]     [ENG]

ՈՒՐԻՇ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԵՍ ԱՎԵԼՈՐԴ ԵՄ

Հար­ցազ­րույ­ցը` 

Նվարդ Ա­ԼԵՔ­ՍԱ­ՆՅԱ­ՆԻ

Բա­նաս­տեղծ, ար­ձա­կա­գիր, լրագ­րող Նո­րեկ Գաս­պա­րյա­նը 60 տա­րե­կան է: ՀՀ և ԱՀ գրող­նե­րի միու­թյուն­նե­րի ան­դամ է, չա­փա­ծո և ար­ձակ գոր­ծե­րի 13 ժո­ղո­վա­ծու­նե­րի հե­ղի­նակ, Ար­ցա­խի կա­ռա­վա­րու­թյան Ե­ղի­շեի ան­վան պե­տա­կան մր­ցա­նա­կի ե­ռա­կի դափ­նե­կիր, վաս­տա­կա­վոր լրագ­րող:
Իսկ հո­բե­լյա­նը, հի­րա­վի, ար­վես­տա­գե­տի հա­մար իր գրա­կան հունձ­քի հե­տագ­ծով նոր հո­րի­զոն­նե­րին ձեռք զար­կե­լու ե­րա­զանք է՝ սպի­տակ թղ­թի առջև ու­նե­ցած պա­տաս­խա­նա­տու­թյամբ, պատ­կա­ռան­քով: Բա­նաս­տեղ­ծու­թյամբ սկս­ված գրա­կան ու­ղին վեր­ջին տա­րի­նե­րին տեղ է տվել նաև ար­ձա­կին, երևան հա­նե­լով պատմ­վածք­ներ ու վեպ: Թեև գրա­կա­նու­թյուն բե­րած իր ար­ձա­կը հա­ջո­ղու­թյամբ հե­ղի­նա­կին ներ­կա­յաց­նում է նոր հա­յաց­քով, այ­նու­հան­դերձ, Ն.Գաս­պա­րյա­նը, իր իսկ խոս­տո­վա­նու­թյամբ, միշտ էլ ան­համ­բե­րու­թյամբ սպա­սում է… բա­նաս­տեղ­ծու­թյան այ­ցին: Հենց այս մա­սին է մեր զրույ­ցը:

- Պա­րոն Գաս­պա­րյան, նախ շնոր­հա­վո­րում եմ Ձեզ հո­բե­լյա­նի առ­թիվ, մաղ­թում ստեղ­ծա­գոր­ծա­կան նոր հա­ջո­ղու­թյուն­ներ, արևշա­տու­թյուն:
-Շնոր­հա­կա­լու­թյուն:
-Բա­նաս­տեղ­ծու­թյու­նը հե­ղի­նա­կի հա­յացքն է ուղղ­ված ժա­մա­նա­կին։ Ինչ­պի­սի՛ն է երևում մեր ժա­մա­նա­կը բա­նաս­տեղծ Նո­րեկ Գաս­պա­րյա­նի հա­յաց­քում։
-Բա­վա­կա­նին բարդ, ինչ-որ տեղ թաքն­ված, պահմ­տո­ցի խա­ղա­ցո­ղի նման, մեկ-մեկ՝ կեղծ ու պար­զու­նակ, վա­խեց­նող։ Նաև այն տպա­վո­րու­թյունն է, որ այդ ժա­մա­նակ կոչ­վա­ծը մեզ ձեռ է առ­նում, ծաղ­րում, ստի­պում է մե­ղան­չել ու հրա­ժար­վել Աստ­ծուց։ Չեմ կա­րող ա­սել, որ ես այդ սրի­կա­յից չեմ վա­խե­նում։ Գի­տե՞ք ին­չու, ո­րով­հետև նա ա­նընդ­հատ կող­քիս է ու ինձ հան­գիստ թող­նե­լու մտադ­րու­թյուն չու­նի։
-Պոետ­նե­րից մե­կի խոս­քով` բա­ռը կո­պիտ է, սա­կայն նման բա­ռե­րով ստեղծ­ված պոե­զիան՝ իր տիե­զե­րա­կան շն­չա­ռու­թյամբ` նր­բա­հյուս է, անկ­րկ­նե­լիու­թյամբ՝ հզոր...Այդ ինչ­պե՞ս է պոե­զիա­յում ներ­հա­կը դառ­նում ներ­դաշ­նակ։
-Ես չէի ա­սի, որ բա­ռը կո­պիտ է։ Ա­մե­նա­կոշտ, չե­չոտ, քիչ օգ­տա­գործ­վող բառն ան­գամ այդ­պի­սի­նը չէ։ Ա­մեն բառ իր հմայքն ու­նի, իր նա­զան­քը, իր խա­ղը, գայ­թակ­ղու­թյան իր ձևն ու ե­ղա­նա­կը։ Ինձ հա­մար այդ­պես է։ Պար­զա­պես միշտ չէ, որ մենք հաս­կա­նում ենք նրան, որ նա դառ­նում է մեր հպա­տա­կը, մեր են­թա­կան, որ նա ա­ռանց դի­մադ­րու­թյան մտ­նում է մեր հրա­մա­նի տակ։ Խոս­տո­վա­նեմ, ես հա­ճախ եմ մերժ­վում նրանց կող­մից, նրանք սի­րում են ինձ չար­չա­րել, չա­րաճ­ճիու­թյուն ա­նել, փա­կել ինչ-որ տեղ ու օ­րե­րով թող­նել այդ­պես։
-Քնա­րա­կան հե­րո­սը ժա­մա­նա­կի ըն­թաց­քում փոխ­վե՞լ է, այ­սու­հետ նրան դե­պի ո՞ւր է տա­նե­լու բա­նաս­տեղ­ծու­թյու­նը։

-Չեմ սի­րում այդ քնա­րա­կան հե­րո­սին։ Երևի, կա­րե­լի է ա­սել, և՜ հոգ­նել եմ, և՜ ձանձ­րա­ցել։ Հա­ճախ, թվում է, նա ինձ հետ բա­ցար­ձա­կա­պես ոչ մի կապ չու­նի, ոչ էլ, ընդ­հան­րա­պես, ու­նե­ցել է։ Ես նրան չեմ ճա­նա­չում և չեմ էլ ու­զում ճա­նա­չել։ Նա իմ տե­սա­կը չէ։ Իսկ բա­նաս­տեղ­ծու­թյունն աշ­խար­հիս միակ ա­զատ երևույթն է. ա­մեն ին­չից դուրս, ա­ռան­ձին, կա­րե­լի է ա­սել՝ ինք­նաա­րար։ Մենք ուղ­ղա­կի ան­զոր փոր­ձեր ենք ա­նում նրան մո­տե­նա­լու, նրան տես­նե­լու, պատ­կե­րաց­նո՞ւմ ես՝ ան­գամ տի­րե­լու։ Այդ­պես ե­ղել է մե­զա­նից ա­ռաջ, այդ­պես լի­նե­լու է հե­տո։ Չգի­տեմ՝ ա­սե՞մ, թե՝ չէ, նա ոչ մե­կին չի տր­վե­լու։
-Ե՞րբ է կորս­վում ներ­շն­չան­քը, հո­գու ա­մա­յու­թյան, դա­տար­կու­թյան զգա­ցումն ինչ­պի­սի դի­մա­գիծ ու­նի, և պոե­տիկ ո՞ր շեշ­տերն են մնում ան­նա­հանջ՝ ու­նայ­նու­թյանն ի հան­դի­ման։
-Երբ հոգ­նում ես բա­նաս­տեղ­ծու­թյան ո­րո­նու­մից, երբ կող­քիդ ոչ մե­կը չկա, երբ քեզ չեն հաս­կա­նում, երբ վի­րա­վո­րում են բա­նար­վես­տը, երբ քեզ լուրջ չեն ըն­դու­նում, երբ այդ նույն բա­նաս­տեղ­ծու­թյու­նը մեր­ժում է քեզ, երբ աշ­խար­հում նեղ­վածք է, երբ չես տե­ղա­վոր­վում ան­գամ ա­մե­նա­փոք­րիկ, ա­մե­նաե­րես ա­ռած բա­ռի մեջ, երբ ինքդ քեզ չես ճա­նա­չում։
Մի խոս­տո­վա­նու­թյուն էլ ա­նեմ. մի քա­նի տա­րի ոչ մի տող չեմ գրել, ինքս ինձ հա­լա­ծել, հե­ռաց­րել եմ այդ տա­րածք­նե­րից, գի­տե՞ս ին­չու, ո­րով­հետև չէի կա­րո­ղա­նում ինձ հա­մո­զել, որ իմ ու բա­նաս­տեղ­ծու­թյան այդ ա­մե­նօ­րյա վե­ճը, այդ մեր­ժու­մը, այդ հե­ռա­նալ-վե­րա­դառ­նա­լը, ինք­նա­խաբ­կանքն ու սու­տի ցն­ծու­թյու­նը ինչ-որ մե­կին հար­կա­վոր է, և ինչ-որ մե­կը սպա­սում է մեր այդ հան­դի­պում­նե­րին։
Բայց, ինչ­պես տես­նում եք, կր­կին վե­րա­դար­ձել եմ։ Եվ ա­սեմ ին­չու, ո­րով­հետև զգա­ցել եմ, որ ու­րիշ տա­րածք­նե­րում ես ա­վե­լորդ եմ, մերժ­ված, բո­լո­րի նման, ո՜չ համ ու­նեմ, ո՜չ հոտ։ Վատն այն է միայն, որ ո՜չ եզ մոր­թող կա, ո՜չ էլ մա­տիս մա­տա­նի դնող…
-Լրագ­րո­ղի հա­յաց­քով ի՞նչ եք պար­զել Ն. Գաս­պա­րյա­նի պոե­զիա­յում, կա­րո­ղա­նու՞մ եք հաշտ զրու­ցել, թե՞…
-Պար­զել եմ, որ կար­գին բա­նաս­տեղծ է Նո­րեկ Գաս­պա­րյա­նը, ինչ մնում է հաշտ զրու­ցե­լուն, դա անհ­նա­րին բան է։ Եվ չկա մե­կը, ով կա­րո­ղա­նա հաշ­տեց­նել մեզ, չնա­յած չգի­տեմ էլ, թե մեզ ինչ կա­րող է տալ այդ հաշ­տու­թյու­նը։
-Ո՞ւմ ստեղ­ծա­գոր­ծու­թյամբ եք հիա­նում։
-Փառք Աստ­ծո, հիաց­մուն­քի ար­ժա­նի գր­քե­րը քիչ չեն։ Բայց մեզ­նից ի­մը Չա­րենցն է, ու­րիշ­նե­րից՝ Թա­գորն ու ա­մե­նա­մե­ծը՝ Դոս­տոևսկին։
-Ա­վար­տուն բա­նաս­տեղ­ծու­թյու­նը հա­ճախ նման­վում է լք­ված տա­րած­քի։ Ձեր ո՞ր ստեղ­ծա­գոր­ծու­թյանն եք միշտ վե­րա­դառ­նում։
-Չէ, Նվարդ, դա ա­ռա­ջին տպա­վո­րու­թյունն է, որ թվում է ա­վարտ­վել է բա­նաս­տեղ­ծու­թյու­նը։ Ա­վարտ­վեր, աշ­խար­հի ե­րե­սին բա­նաս­տեղ­ծու­թյա­նը մո­տե­նա­լու փորձ չէր ար­վի։ Դա ա­նընդ­հատ վե­րա­դարձ է, ոչ սկիզբ, ոչ՝ վերջ...
Եվ հենց այդ ան­ծայ­րա­ծիր տա­րածք­նե­րում թա­փա­ռե­լու ժա­մա­նակ էլ խոս­տո­վա­նում ես, որ ե­րա­նու­թյուն է գրող լի­նե­լը։

ԵՐԱՆՈՒԹՅՈՒՆ
Ես չվերադարձա պատերազմից…
երևի զոհվեցի…
որովհետև գիտեի, պապս էլ էր ասում,
որ պատերազմից վերադառնալն ուղղակի անիմաստ
ու ծիծաղելի պատմություն է…
Իսկ տուն եկածներից ոչ մեկն այդպես էլ չհասկացավ,
թե ինչ երանություն է պատերազմներից երբեք
չվերադառնալը…


ՄԵՌՆԵԼՈՒ ԱՄԵՆԱԼԱՎ ԺԱՄԱՆԱԿԸ


Ինչքան էլ երկարի այս հիվանդ,

երկկենցաղ ու երկսեռ խաղաղությունը,
ես չեմ մեռնելու, ես հանգիստ,
առանց ավելորդ շտապողականության,
եթե պահանջվի՝ հարյուր տարի,
Սպասելու եմ վաղվա պատերազմին
և հեռանալու եմ այդ պատերազմի առաջին օրը…
Որպեսզի ոչ ոք չնկատի իմ բացակայությունը…
…Իսկ պատերազմից հետո,
երբ հասկանան տեղի ունեցածը,
ես կլինեմ բավականին հեռու,
և ոչ ոք չի ցանկանա վերադարձնել ինձ…
կհասկանան նաև,
Որ պատերազմի ժամանակ ամենահեշտ բանը ապրելն է…


ՄԵԾ ԽԱՂ ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԽԱԽՏՈՒՄ ՀՐԱԴԱԴԱՐԸ


Հնամյա բնակավայրերից մի քիչ ներքև,
որտեղ սև ու սպիտակ արոտավայրեր ու այգիներ են,
մի զարկված հրասայլ կա…համարյա՝ ստոպ կադր…
միայն գյուղի փոքրիկներն են,
որ ամեն երեկո այդ սև ու սպիտակ տարածքներից իրենց
աչքերի մեջ
տուն էին բերում ճիչ, ցավ, հիշողություն…
…մինչև պատերազմ այնտեղ ամեն ինչ գունավոր էր,
և պապը այդ զվարթ վայրերից վերադառնալիս
հին կարպետին շարում էր տանձ, խնձոր
և մի անբացատրելի ցնծություն…
…մի անգամ էլ,
երբ փոքրիկները այնտեղ շարունակում էին իրենց կիսատ
թողած խաղը,
որոտաց հրասայլը…
և գյուղի բնակիչները երկնքում տեսան
ուղիղ դեպի թշնամու խրամատները սլացող հսկայական
արկը…
Եվ երեկոյան,
թշնամի երկրի բոլոր լրատվամիջոցները,
միաբերան հայտարարեցին,
որ հակառակորդը կրկին խախտել է հրադադարը՝
երկար ընդմիջումից հետո կիրառելով նաև ծանր
հրետանի…

ԱՆԾԱՆՈԹ ԳՐՈՂԻ ՉՏՊԱԳՐՎԱԾ ԳՐՔԻՑ


Ոչ մի պատերազմի ժամանակ ինձ չկարողացան
սպանել…
ինձ նույնիսկ երկրպագողներ էլ կային…
երկրի խորքերում ծնված մանչուկներից շատերը
կրում էին իմ անունը…
…ինձ սկսեցին ագահորեն սպանել միայն
պատերազմներից հետո…
Հիշում եմ, մեկ-մեկ նույնիսկ հաճույքով գնդակահարում
էին հենց իմ անունը կրող մանչուկների աչքի առաջ…
Հետգրություն.
Ես միայն վերջին անգամ գնդակահարվելուց հետո
հասկացա,
որ պատերազմներից հետո ամենաանիմաստ բանը
ապրելն է…


ՄԵՌՆԵԼՆ ԱՄԵՆ ՏԵՂ ՄԵՌՆԵԼ Է,
ԲԱՅՑ ԹԱԼԻՇ ԳՅՈՒՂՈՒՄ ԱՅՆ ՈՒՐԻՇ ԵՐԱՆԳՆԵՐ ՈՒՆԻ


Այդ զարմանալի հայը, այդ շատ զարմանալի ծերունին,
մյուս օրերից ոչնչով չտարբերվող, ամառային մի օր,
հեռավոր Միացյալ Նահանգների
Գլենդել քաղաքի փողոցներից մեկում
հանկարծամահ եղավ,
հենց փողոցի եզրին նստեց ու ավանդեց
տառապյալ հոգին…
և պարզ երևում էր, որ ծերուկը վաղուց էր
պատրաստվում,
վաղուց էր բանակցում այդ սրիկայի հետ…
նա նույնիսկ կարգին աշխուժացավ,
երբ տեսավ ինչպես են ոստիկանները ճարպկորեն փակում
փողոցները,
ձեռքերի հստակ շարժումներով
կարգավորում այդ հսկայական փողոցի
երբեք չընդհատվող երթևեկը…
և հետո ինչպես են գեղեցիկ,
իրար նման հագնված երիտասարդները
իրեն, առանց սենտիմենտի, հանձնում հողին…
Բայց ծերունին վերջում, կարծես, տխրեց մի քիչ,
արտասվեց էլ,
երբ իր մահը պատկերացրեց հայրենի Թալիշ գյուղում…
մինչև աչքերը պինդ-պինդ փակելը,
անպայման ցեխոտ ու հին սապոգներով
տուն կխուժեր հարևան Մանվելը
և բարձր-բարձր կխոսեր երեսին, և կմեղադրեր
հնձի այդ եռուն օրերին այդքան հանգիստ մեռնելու
համար…
և հետո էլ, որպես պատիժ, մի քանի օր կթողնեին տանը,
ճոճվող սեղանին այդպես հանցավոր պառկած…

ԺԱՄԱՆԱԿԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԱՌԵՂԾՎԱԾԸ


Բոլոր հայրենասերները,
երբ օրերը սկսեցին արագորեն ցրտել,
և երբ անձրևի կաթիլները սպիտակ գնդիկներ դարձան
ծառերի դեռևս տերևոտ ճյուղերին,
հերթով ու անհերթ թողեցին հայրենիքը…
մի քանիսն էլ իշխանություններից դժգոհելով,
տապալված ապստամբությունից հետո
ինքնահրկիզվեցին դաշտերում,
այգիներում ու հրապարակներում…
եղան նաև գնդակահարվածներ ու զնդանները
նետվածներ…
…և երկրում մնացին միայն անհայրենասերները…
նրանք այնքան էլ շատ չէին…ընդամենը մի քանի հոգի…
նրանք էլ հող մշակեցին, ծառ տնկեցին, գրեցին գրքեր
ու անընդհատ զարկվեցին անվերջանալի
ու կործանարար
պատերազմներում…
բայց թշնամին չհամարձակվեց մոտենալ երկրի
դարպասներին…
…և մինչև հիմա երկրի, պատերազմից հետո ծնված
բնակիչները,
ինչքան էլ մտածում են, չեն կարողանում հասկանալ,
թե ինչ է հայրենասիրությունը…

 

 Նորեկ Գասպարյան