comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՇԵՆՔԸ
[ARM]     [RUS]     [ENG]

ՎԵՐԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ՇՐՋԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՇԵՆՔԸ

Թա­մար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ 

ք. Քար­վա­ճառ

 Շա­հու­մյա­նի շր­ջա­նի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան կենտ­րո­նի շեն­քի վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­ներն ըն­թաց­քի մեջ են։ Վե­րա­կա­ռու­ցու­մը նա­խա­ձեռ­նել է Լոս Ան­ջե­լե­սում գոր­ծող ՙԱ­րա­րատ՚ հիմ­նադ­րա­մը, տե­ղում այն ի­րա­կա­նաց­նում է ՙՄիջ­նա­բերդ­շին՚ փակ բաժ­նե­տի­րա­կան ըն­կե­րու­թյու­նը՝ Շա­հու­մյա­նի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Գա­գիկ Մար­տի­րո­սյա­նի անձ­նա­կան վե­րահս­կո­ղու­թյամբ։ Նա­խորդ տա­րի ՙԱ­րա­րատ՚ հիմ­նադ­րա­մի ֆի­նան­սա­վոր­մամբ ամ­բող­ջու­թյամբ վե­րա­նո­րոգ­վել է շեն­քի տա­նի­քը։ Այժմ ըն­թաց­քի մեջ է ա­ռաս­տա­ղի և պա­տե­րի վե­րա­նո­րո­գու­մը։

ՙԱյս պա­հին ի­րա­կա­նաց­վում է տա­նի­քի ջեր­մա­մե­կու­սա­ցու­մը, ա­ռաս­տա­ղի և պա­տե­րի ներ­կու­մը։ Զու­գա­հե­ռա­բար լուծ­վում է նաև դահ­լի­ճի լու­սա­վո­րու­թյան և բե­մի վա­րա­գույ­րի հար­ցը։
Ա­ռաս­տա­ղի, պա­տե­րի վե­րա­նո­րո­գու­մը կա­վարտ­վի մի քա­նի օ­րից, ո­րից հե­տո կսկս­վի բե­մի շի­նա­րա­րու­թյու­նը՚,-մեզ հետ զրույ­ցում տե­ղե­կաց­րեց շր­ջա­նի վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը։
Նշենք, որ վե­րա­նո­րո­գու­մից ա­ռաջ դահ­լի­ճի բե­մը վթա­րա­յին վի­ճա­կում էր։ Բեմն ամ­բող­ջու­թյամբ վե­րա­կա­ռուց­վե­լու է, ու­նե­նա­լու է կու­լիս­ներ և հան­դեր­ձա­րան­ներ. վեր­ջին­ներս նախ­կի­նում բա­ցա­կա­յում էին։
ՙՎար­պետ­նե­րը գոր­ծը ո­րա­կով են կա­տա­րում. քա­նի որ մեկ խումբ է գոր­ծում, աշ­խա­տանք­նե­րը հեր­թով են ար­վում։ Այս պա­հին նա­խա­տես­ված աշ­խա­տան­քի հա­մար շի­նա­նյութն ամ­բող­ջու­թյամբ տրա­մադր­վում է կա­ռու­ցա­պա­տող­նե­րին՚,-մեզ հետ զրույ­ցում տե­ղե­կաց­րեց Գա­գիկ Մար­տի­րո­սյա­նը։ Նշ­ված աշ­խա­տանք­նե­րից բա­ցի, ո­րոնք ֆի­նան­սա­վոր­վել են ՙԱ­րա­րատ՚ հիմ­նադ­րա­մի կող­մից, Շա­հու­մյա­նի շրջ­վար­չա­կազ­մի մի­ջոց­նե­րով վե­րա­նո­րոգ­վե­լու է շեն­քում առ­կա սան­հան­գույ­ցը, և կա­ռուց­վե­լու է կո­յու­ղա­գի­ծը։
Ըստ շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի՝ հե­տա­գա­յում կփոխ­վեն նաև շեն­քի դռ­ներն ու լու­սա­մուտ­նե­րը։ ՙՔա­նի որ ֆի­նան­սա­կան խն­դիր­ներ կան, ամ­բող­ջը միան­գա­մից չենք կա­րող ա­նել. ո­րոշ աշ­խա­տանք­ներ կշա­րու­նակ­վեն նաև հա­ջորդ տա­րի՚,-ըն­դգ­ծեց մեր զրու­ցա­կի­ցը։
Շեն­քի վե­րա­կա­ռու­ցու­մը կարևոր նշա­նա­կու­թյուն ու­նի ոչ միայն Քար­վա­ճա­ռի, այլև՝ ամ­բողջ շր­ջա­նի հա­մար. այս­տեղ են անց­կաց­վում շր­ջա­նա­յին նշա­նա­կու­թյան խո­շոր մի­ջո­ցա­ռում­ներն ու հան­դի­պում­նե­րը։
Նշենք, որ շր­ջա­նի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան կենտ­րո­նում գոր­ծում են ժող­գոր­ծիք­նե­րի հա­մույթ և պա­րի խմ­բակ։