[ARM]     [RUS]     [ENG]

ԻՐԱՆԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ՀԱՅՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՕՀԱՆՅԱՆ

Ոչ սո­վո­րա­կան հան­գա­մանք­նե­րում ապ­րած ոչ սո­վո­րա­կան մար­դու պատ­մու­թյուն է։ 20-րդ դա­րի սկզ­բին Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղից մի ոմն հայ ըն­դուն­վում է Մոսկ­վա­յի Գե­րա­սի­մո­վի ան­վան կի­նե­մա­տոգ­րա­ֆիա­յի հա­մա­ռու­սա­կան պե­տա­կան ինս­տի­տու­տը (ՎԳԻԿ), այ­նու­հետև հայ­տն­վում է Ի­րա­նում և այն­տեղ 1930թ. հիմ­նում ա­ռա­ջին կի­նոդպ­րո­ցը։

 Հոկ­տեմ­բե­րի 29-ին լրա­նում է Ի­րա­նի պատ­մու­թյան մեջ ա­ռա­ջին գե­ղար­վես­տա­կան լիա­մետ­րաժ համր ֆիլ­մի ցու­ցադ­րու­թյան 89 տա­րին. ՙԱ­բի և Ռա­բի՚` այս­պես էր կոչ­վում 1930թ. ռե­ժի­սոր Հով­հան­նես Օ­հա­նյա­նի նկա­րա­հա­նած կի­նոն­կա­րը։ Կի­նե­մա­տոգ­րա­ֆիս­տի կյանքն ինք­նին ու­շագ­րավ է և կա­րող է ար­կա­ծա­յին վե­պի հա­մար հիմք ծա­ռա­յել։ ՙՈչ սո­վո­րա­կան ճա­կա­տագ­րի ու զար­մա­նահ­րաշ գոր­ծե­րի տեր մարդ՚,- այս­պես էին նրա մա­սին խո­սում ժա­մա­նա­կա­կից­նե­րը։ Պաշ­տո­նա­կից կի­նոար­տադ­րող­նե­րից ՙՀայ­կա­կան կի­նոն և ՎԳԻԿ՚-ը գր­քի հե­ղի­նակ Վլա­դի­միր Վիկ­տո­րո­վիչ Մա­լիշևն ան­կեղ­ծո­րեն հիա­նում էր Օ­հա­նյա­նի բազ­մա­կողմ տա­ղանդ­նե­րով և նրա կեն­սագ­րու­թյան ու­ղե­նիշ­ներն ան­վա­նել է ՙզար­մա­նա­լի՚։

 

Մարդ-նվա­գա­խումբ


Օ­հա­նյա­նը ծն­վել է 1896թ. Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում։ Բա­վա­կա­նին դժ­վար է նրան պար­զա­պես ռե­ժի­սոր կո­չե­լը, քա­նի որ կյան­քում նա տար­բեր մաս­նա­գի­տու­թյուն­նե­րում է փոր­ձել հմ­տա­նալ։ 1919թ. ա­վար­տել է Տաշ­քեն­դի առևտրի ու­սում­նա­րա­նը, այ­նու­հետև ի­րա­վա­բա­նու­թյուն է սո­վո­րել Աշ­խա­բա­դում։ Ի­րա­վա­բան, գյու­տա­րար, բժշ­կու­թյան դոկ­տոր՝ սրանք այն բո­լոր մաս­նա­գի­տու­թյուն­ներն են, ո­րոնց Օ­հա­նյա­նը տի­րա­պե­տում էր։
Ճա­կա­տագ­րի հա­ջորդ շր­ջա­դար­ձը խիստ ար­տա­ռոց դրսևո­րում է ստա­նում։ Վլա­դի­միր Մա­լիշևը գրում է, որ ՙ1921թ. Օ­հա­նյանն անս­պա­սե­լիո­րեն ստա­նում է մի ա­ռեղծ­վա­ծա­յին պաշ­տոն` Սի­բի­րում Պարս­կաս­տա­նի պատ­վա­վոր հյու­պա­տո­սի, իսկ 1924թ. հայ­տն­վում է Հնդ­կաս­տա­նում՝ Կալ­կա­թա­յում, որ­տեղ հիմ­նում է դե­րա­սա­նա­կան վար­պե­տու­թյան և կի­նե­մա­տոգ­րա­ֆիա­յի հնդ­կա­կան ա­ռա­ջին դպ­րո­ցը։ Այ­նու­հետև տե­ղա­փոխ­վում է Պարս­կաս­տան (1935 թվա­կա­նից՝ Իրան)։


Մոսկովյան դիվանագետը
և ՎԳԻԿ-ի ուսանողը


Այնուհետև նրա կյան­քում տե­ղի է ու­նե­նում ևս մեկ կտ­րուկ շր­ջա­դարձ: 1925թ. Օ­հա­նյա­նին նշա­նա­կում են Մոսկ­վա­յում Պարս­կաս­տա­նի դես­պան։ Նա ստանձ­նում է պաշ­տո­նը և միա­ժա­մա­նակ սկ­սում սո­վո­րել ՎԳԻԿ-ում (20-ա­կան թվա­կան­նե­րին կր­թա­կան հաս­տա­տու­թյու­նը կոչ­վում էր կի­նե­մա­տոգ­րա­ֆիա­յի պե­տա­կան տեխ­նի­կում)։ Մոսկ­վա­յում կի­նո­յի դպ­րոց էր բաց­վել հենց 20-ա­կան թվա­կան­նե­րին, և դրանք բա­ցա­ռիկ ժա­մա­նակ­ներ էին, երբ մի­ջան­ցք­նե­րով քայ­լում էին կեն­դա­նի կի­նո­լե­գենդ­ներ։ Այս­տեղ կա­րե­լի էր, օ­րի­նակ, հեշ­տու­թյամբ հան­դի­պել համր կի­նո­յի աստղ ու Լև Կու­լե­շո­վի մու­սա Ա­լեք­սանդ­րա Խոխ­լո­վա­յին, իսկ Վսե­վո­լոդ Պու­դով­կի­նը և Աբ­րա­համ Ռօօ­մը նոր էին ու­սա­նող­ներ ըն­դու­նել ի­րենց ռե­ժի­սո­րա­կան ա­ռա­ջին ար­վես­տա­նո­ցում։
Հենց ՎԳԻԿ-ի սնու­ցիչ մի­ջա­վայ­րում, ըստ կեն­սագ­րա­կան աղ­բյուր­նե­րի, Օ­հա­նյա­նի գլ­խում ծա­գում է Պարս­կաս­տա­նում կի­նե­մա­տոգ­րա­ֆիա­կան ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն ստեղ­ծե­լու գա­ղա­փա­րը։ Օ­հա­նյա­նը կի­նո­յի դպ­րոցն ա­վար­տում է 1928թ. և այդ ժա­մա­նակ էլ դառ­նում է հե­ղա­փո­խա­կան կի­նե­մա­տոգ­րա­ֆիա­յի աշ­խա­տա­կից­նե­րի ա­սո­ցիա­ցիա­յի ան­դամ, իսկ 1928-1929թթ. կանգ­նած էր Թուրք­մենս­տա­նում խա­ղար­կա­յին կի­նո­յի ստեղծ­ման ա­կունք­նե­րում և ո­րոշ ժա­մա­նակ աշ­խա­տել է ի նպաստ թուրք­մե­նա­կան կի­նե­մա­տոգ­րա­ֆիա­յի։ Այս­տեղ նա գրում է սցե­նար և դառ­նում Թուրք­մեն­ֆիլ­մի հիմ­քի վրա` 1929թ. Աշ­խա­բա­դում նկա­րա­հան­ված ՙԳուլ և Ի­թալ­մաս՚ ա­ռա­ջին թուրք­մե­նա­կան ֆիլ­մի ռեժիսորը։

 

Պարսկական կինոարվեստը


1930թ. Օ­հա­նյանն ի վեր­ջո տե­ղա­փոխ­վում է Պարս­կաս­տան և Թեհ­րա­նում ստեղ­ծում ա­ռա­ջին կի­նոդպ­րո­ցը։ Նա այն ան­վա­նում է կի­նե­մա­տոգ­րա­ֆիա­յի գե­ղար­վես­տի դպ­րոց (ու­րիշ աղ­բյուր­նե­րի հա­մա­ձայն՝ կի­նո­դե­րա­սան­նե­րի ու­սուց­ման կենտ­րոն)։ Գրող Վլա­դի­միր Մա­լիշևը, ով հե­տա­զո­տել է Օ­հա­նյա­նի գոր­ծու­նեու­թյան ու­ղե­նիշ­նե­րը, նշում է, որ ՙդպ­րո­ցի ծրագ­րում հիմ­նա­կան շեշ­տը դր­վում էր կի­նո­յում դե­րա­սա­նա­կան խա­ղի, ինչ­պես նաև կի­նո­տեխ­նի­կա­յի յու­րաց­ման վրա՚։
Օ­հա­նյա­նի ստեղ­ծա­գոր­ծա­կան ժա­ռան­գու­թյունն ու­սում­նա­սի­րել է նաև ա­մե­րի­կա­ցի հե­տա­զո­տող Է­մի­լի Ջեյն Օ՜­Դե­լը։ ՙԻ­րա­նա­ռու­սա­կան կի­նե­մա­տոգ­րա­ֆա­կան բա­խում­նե­րը՚ գր­քում, ո­րը հրա­տա­րակ­վել է 2012թ. Լոն­դո­նում Ստե­ֆա­նի Կրո­նի­նի խմ­բագ­րու­թյամբ, հե­տա­զո­տո­ղը հի­շա­տա­կում է, որ Օ­հա­նյա­նի կի­նոդպ­րո­ցում ու­սա­նող­նե­րին նաև ՙու­սու­ցա­նում էին արևմտյան պա­րեր և ե­րաժշ­տու­թյուն, ին­չը հա­մար­ձակ քայլ էր պարս­կա­կան կրո­նա­պաշտ հա­սա­րա­կու­թյան հա­մար՚։
Սկզ­բում Օ­հա­նյանն իր դա­սա­րա­նում ընդ­գր­կել էր ըն­դա­մե­նը տասն­վեց ու­սա­նող, ա­վե­լի ուշ նրանց թիվն ա­վե­լա­ցավ մինչև ե­րեք հա­րյու­րը։ Ու­սա­նո­ղա­կան ա­ռա­ջին խում­բը շր­ջա­նա­վարտ­ներ ու­նե­ցավ 1931թ., և այդ նույն ժա­մա­նակ Թեհ­րա­նի ՙՓա­րոս՚ կի­նո­թատ­րո­նում հան­դի­սա­վո­րու­թյամբ տե­ղի ու­նե­ցավ 1930թ. Օ­հա­նյա­նի և նրա ու­սա­նող­նե­րի բե­մադ­րած ՙԱ­բի և Ռա­բի՚ կի­նոն­կա­րի ա­ռաջ­նա­դի­տու­մը։ Սա ի­րա­նա­կան ա­ռա­ջին լիա­մետ­րաժ խա­ղար­կա­յին ֆիլմն էր՝ եր­կու ըն­կեր­նե­րի` լող­լո­ղի և կարճ­լի­կի ար­կած­նե­րի մա­սին պատ­մող համր կա­տա­կեր­գու­թյուն։ Օ­հա­նյանն ընտ­րեց ի­րա­րից տար­բեր եր­կու հե­րոս­նե­րի ըն­կե­րու­թյան մա­սին հա­ջող սյու­ժե, քա­նի որ ի­րա­նա­կան հան­դի­սա­տե­սը դրա­կան էր ըն­դու­նում Կառլ Շեն­ստ­րյոմ և Հա­րալդ Մեդ­սեն դա­նիա­ցի կա­տա­կեր­գու­նե­րի դուե­տի մաս­նակ­ցու­թյամբ նկա­րա­հան­ված ՙՕ­լե և Աք­սել՚` այդ տա­րի­նե­րին հռ­չակ վա­յե­լող ֆիլ­մե­րը: Դե­րա­սան­նե­րին նաև ան­վա­նում էին ՙԵր­կա­րը և կար­ճը՚։
Ինչ­պես և ռե­ժի­սո­րը կան­խա­տե­սում էր, ի­րա­նա­կան հան­րու­թյու­նը ՙԱ­բի և Ռա­բի՚ ֆիլմն ըն­դու­նեց խան­դա­վա­ռու­թյամբ։ Ի դեպ, իր նկա­րա­հա­նած ֆիլ­մում դե­րե­րից մե­կը մարմ­նա­վո­րել է Օ­հա­նյանն ին­քը։ Այ­սօր հնա­րա­վոր չէ այդ ֆիլ­մը դի­տել, քա­նի որ էկ­րան­ներ բարձ­րա­նա­լուց եր­կու տա­րի անց ֆիլ­մի ժա­պա­վանն այր­վել է ՙՓա­րոս՚ կի­նո­թատ­րո­նում բռնկ­ված հր­դե­հի ժա­մա­նակ։

Իրանական կինոյի Լեոնարդոն


1932թ. վար­պե­տը ստա­նում է կի­նե­մա­տոգ­րա­ֆիա­յի դոկ­տո­րի կո­չում, իսկ 1933թ. նկա­րա­հա­նում է ևս մեկ կա­տա­կեր­գու­թյուն՝ ՙՀա­ջի ա­ղան, կի­նո­դե­րա­սան՚։ Այդ կի­նոն­կա­րը ար­ծար­ծում է կյան­քում մար­դու ու­նե­ցած կոչ­ման մա­սին հար­ցը։ Ըստ սյու­ժեի` ե­րի­տա­սարդ­նե­րը ցան­կա­նում են կի­նո­յի ո­լոր­տում աշ­խա­տել և ըն­թա­նում են դե­պի ի­րենց ե­րա­զան­քը տա­նող ուղ­ղու­թյամբ։ Սա­կայն ֆիլ­մը ճա­նա­չում չս­տա­ցավ։ Օ­հա­նյա­նը նկա­րա­հա­նել է այն որ­պես համր ֆիլմ, բայց մինչև վար­ձույ­թում ֆիլ­մը ցու­ցադ­րե­լը, կի­նո մուտք գոր­ծեց ձայ­նը։ Պարս­կա­կան լսա­րանն այն­պես, ինչ­պես և ողջ աշ­խար­հի հան­դի­սա­տե­սը, նա­խա­պատ­վու­թյու­նը տվեց ձայ­նա­յին կի­նո­յին։
Ողջ կյանքն Օ­հա­նյա­նը զբաղ­վել է ստեղ­ծա­գոր­ծա­կան աշ­խա­տան­քով` այդ բա­ռի ա­մե­նա­լայն ի­մաս­տով՝ հրա­պուր­ված էր գրա­կա­նու­թյամբ, թատ­րո­նով։ Վար­պե­տը չէր սևեռ­վում ինչ-որ մի բա­նի վրա, նա ե­ղել է մարդ-նվա­գա­խումբ և իր կյան­քում մե­ծա­թիվ փայ­լուն նա­խագ­ծեր է կյան­քի կո­չել։ Ա­մե­նաանս­պա­սե­լին Օ­հա­նյա­նի կող­մից ի­րա­նա­կան ոս­տի­կա­նա­կան ա­ռա­ջին ու­սում­նա­րան բա­ցելն էր։ Բժշ­կու­թյու­նը և գյու­տա­րա­րու­թյու­նը նրա ան­ձի ևս եր­կու դրսևո­րում­ներն էին։ Այդ ոչ սո­վո­րա­կան մար­դու կյան­քը ող­բեր­գա­կան ա­վարտ ու­նե­ցավ։ Իր երկ­րորդ ֆիլ­մը ձա­խող­վե­լուց հե­տո ռե­ժի­սո­րը չկա­րո­ղա­ցավ ներդ­րում­ներ գտ­նել կի­նե­մա­տոգ­րա­ֆիա­յի ո­լոր­տում հե­տա­գա գոր­ծու­նեու­թյան հա­մար։ Նա լքեց Ի­րա­նը և շա­րու­նա­կեց գի­տա­կան գոր­ծու­նեու­թյու­նը Կալ­կա­թա­յում, բայց Հնդ­կաս­տա­նում էլ եր­կար չմ­նաց, վե­րա­դար­ձավ Ի­րան։ 1960թ. Հով­հան­նես Օ­հա­նյա­նը սպան­վել է Թեհ­րա­նի իր գրա­սե­նյա­կում։

Օլ­գա Կա­զակ, խմբագիր
Հատուկ Մոսկվայի Հայկական թանգարանի համար