[ARM]     [RUS]     [ENG]

ՍՈՎՈՐԱԿԱՆԻ ՄԵՋ ԱՆՍՈՎՈՐ ՄԻ ԲԱՆԱՍՏԵՂԾ, ԿԱՄ ` ԱՐՎԵՍՏԻ ԱՆԸՄԲՌՆԵԼԻ ՈԳԻՆ

Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

 Բա­նաս­տեղծ, ար­ձա­կա­գիր, հրա­պա­րա­կա­խոս Նո­րեկ Գաս­պա­րյա­նի 60-ա­մյա հո­բե­լյանն օ­րերս նշ­վեց ՙԳրի­գոր Նա­րե­կա­ցի՚ հա­մալ­սա­րա­նի գի­տա­կան նիս­տե­րի և պոե­զիա­յի դահ­լի­ճում, ուր հա­վաք­վել էին գրող­ներ, ար­վես­տա­գետ­ներ, գրո­ղի ըն­կեր­ներն ու մտե­րիմ­նե­րը։

ԱՀ գրող­նե­րի միու­թյան նա­խա­գահ, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Վար­դան Հա­կո­բյանն իր խոս­քում նշեց. Ն. Գաս­պա­րյա­նը ճշ­մա­րիտ բա­նաս­տեղծ է և գրա­կա­նու­թյուն է բե­րում իր աշ­խար­հը։ Նրա ստեղ­ծա­գոր­ծա­կան կյան­քը ե­ղել է պայ­քար հա­նուն իր սկզ­բունք­նե­րի հաս­տատ­ման, հա­նուն լա­վի ու գե­ղե­ցի­կի: Ա­ռա­ջին իսկ բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րից նրա էու­թյան մեջ զգաց­վեց ստեղ­ծա­գոր­ծա­կան կրա­կը, և Վա­հագն Դավ­թյա­նը տպագ­րե­լով բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը՝ նրա մա­սին խոսք գրեց։ Նո­րեկն ու­նի կյան­քի բա­նաս­տեղ­ծա­կան ըն­կալ­ման նուրբ զգա­ցո­ղու­թյուն, երևույ­թին ին­քը մո­տե­նում է միան­գա­մայն իր տե­սան­կյու­նից, ի­րեն չի կրկ­նում, ա­վան­դա­կան լի­նե­լով` նաև նո­րա­րար գրող է, կա­րո­ղա­նում է ներ­կա­յաց­նել բա­նաս­տեղ­ծու­թյու­նը և ա­սել մի բան, որ դեռ ոչ մե­կը չի ա­սել։ Նրա մոտ սո­վո­րա­կա­նը դառ­նում է ան­սո­վոր, բա­ռը շն­չա­վոր­վում է, բա­ռը ո­գեշն­չում է ըն­թեր­ցո­ղին։ Ժան­րա­յին ա­ռու­մով եր­բեմն մտա­հյուս­վում են ար­ձակն ու չա­փա­ծոն՝ ի­րար հարս­տաց­նե­լով, նոր շեր­տեր ու ռիթ­մեր բե­րե­լով։
Նո­րեկ Գաս­պա­րյա­նի ան­ցած ստեղ­ծա­գոր­ծա­կան ճա­նա­պար­հի մա­սին, ո­րը նաև իր և մի ամ­բողջ սերն­դի ճա­կա­տա­գիրն է, խո­սեց Կիմ Գաբ­րիե­լյա­նը, ըն­դգ­ծե­լով, որ հո­բե­լյա­րը նոր ո­րակ, նոր ոճ բե­րեց և՜ իր գրա­կան ձե­ռագ­րում, և՜ հե­ռուս­տա­հա­ղոր­դում­նե­րում։ Այդ սերն­դի գրա­կան մուտ­քը, որ ան­ցյալ դա­րի 70-ա­կան­նե­րին ե­ղավ, ըմ­բոստ, հա­մար­ձակ էր, ա­ռանց հրմշ­տո­ցի, և Նո­րե­կը գծեց իր ճա­նա­պար­հը, ու­նե­ցավ սե­փա­կան դի­մա­գի­ծը։
Ռո­բերտ Ե­սա­յա­նը մաս­նա­վո­րա­պես նշեց, որ Նո­րեկ Գաս­պա­րյա­նի պոե­զիան առ­նչ­վում է նկար­չու­թյան, թատ­րո­նի և կի­նոար­վես­տի հետ, ո­րը դա­րաշր­ջա­նա­յին հատ­կա­նիշ է՝ բնո­րոշ իր սերն­դի բա­նաս­տեղծ­նե­րի և ար­ձա­կա­գիր­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րին։ Բա­նաս­տեղ­ծի հա­մար արևը պտտ­վող ա­նիվ է, ա­մեն օ­րո­րոց մի ամ­րոց է, իսկ ժա­մը՝ ուխ­տա­տե­ղի, հո­ղը ճա­կա­տա­գիր է, որ ի­մաս­տա­վո­րում է բա­նաս­տեղ­ծի ա­րյան ա­մեն կա­թի­լը… ՙԱյս­տե­ղից հե­ռա­ցող չկա, այս­տե­ղից գնում են եր­կինք…՚,- սա հայ­րե­նա­սի­րու­թյան մի նոր բա­նաձև է։ Նո­րեկ Գաս­պա­րյա­նի բա­նաս­տեղ­ծա­կան տո­ղե­րը ձգ­տում են դե­պի ա­զա­տու­թյան հան­գր­վան­նե­րը, հաղ­թա­հա­րում չա­փա­ծո խոս­քի ար­գելք­նե­րը՝ ստեղ­ծե­լով ջերմ մթ­նո­լորտ, ուր հա­ղոր­դակց­վում են նե­րաշ­խար­հա­յին հո­գե­վի­ճակ­նե­րը։ Նա չի հրա­պուր­վում պոե­զիա­յի ար­տա­քին փայ­լե­րով, այլ գնում է դե­պի ժա­մա­նա­կի հո­գե­վի­ճա­կը՝ հայտ­նա­բե­րե­լով Ար­վես­տի ա­նըմ­բռ­նե­լի ո­գին։

Գրող, հրա­պա­րա­կա­խոս Վարդ­գես Բաղ­րյա­նը ող­ջու­նեց Գաս­պա­րյա­նի վեր­ջին ժա­մա­նակ­նե­րում լույս տե­սած գր­քե­րի ծնուն­դը՝ ա­վե­լաց­նե­լով, որ այն, ինչ ա­րել է Ա­զա­տա­մար­տի տա­րի­նե­րին՝ հա­ղոր­դում­նե­րը, ակ­նարկ­նե­րը, տե­սա­նյու­թե­րը, տե­սա­ֆիլ­մե­րը, ո­րոնց հեն­քի վրա հե­տա­գա­յում ստեղծ­վել են նրա բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներն ու պատմ­վածք­նե­րը, մնա­յուն են ժա­մա­նա­կի հո­լո­վույ­թում: ՙՄեր աշ­խար­հըն­կա­լու­մը, մեր ապ­րե­լու բա­նաձևը 1988-ից հե­տո փոխ­վել է, այն ա­ռա­վել ցայ­տուն է դրսևոր­վել Գաս­պա­րյա­նի մոտ,- ա­սաց բա­նա­խո­սը,- նա նո­րա­րար է և՜ պոե­զիա­յում, և՜ հրա­պա­րա­կա­խո­սու­թյան մեջ՚։
Նվարդ Ա­լեք­սա­նյա­նը, Ար­կա­դի Թով­մա­սյա­նը, Ժան­նա Բեգ­լա­րյա­նը, Հո­վիկ Մու­սա­յե­լյա­նը, Նա­րե Նի­կո­ղո­սյա­նը ող­ջույ­նի խոս­քում արժևո­րե­ցին գրո­ղի, հրա­պա­րա­կա­խո­սի ան­ցած ճա­նա­պար­հը՝ հաս­տա­տե­լով, որ նա գր­քից գիրք դառ­նում է ա­վե­լի հե­տաք­րք­րա­կան, ընդ­գր­կուն։
Նո­րեկ ԳԱՍ­ՊԱ­ՐՅԱՆ.- Ինձ հա­ճախ են ա­սում, որ բա­նաս­տեղ­ծու­թյու­նից անց­նում եմ ար­ձա­կի, ար­ձա­կից` բա­նաս­տեղ­ծու­թյան, վեր­ջերս քրք­րում էի իմ ար­խի­վը և պար­զե­ցի, որ իմ ա­ռա­ջին գոր­ծե­րը փոք­րիկ պատմ­վածք­ներ էին, ման­րա­պա­տում­ներ։ Ես ոչ թե պոե­զիա­յից եմ ան­ցել ար­ձա­կի, այլ` ընդ­հա­կա­ռա­կը։ Հե­տաքր­քիր բան, վեր­ջերս տպագ­րած իմ եր­կու գիր­քը, պատմ­վածք­նե­րի ժո­ղո­վա­ծուն և բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րի ժո­ղո­վա­ծուն գրել եմ միա­ժա­մա­նակ, հեր­թա­գա­յե­լով ար­ձակն ու չա­փա­ծոն։
Զար­մա­նա­լի բան է տա­րիք կոչ­վա­ծը։ Մեկ օր ա­ռաջ կար­ծես այլ էի. փո­փո­խու­թյու­նը, ի­հար­կե, թվա­ցյալ է, բայց կար­ծես նոր եմ հաս­կա­նում, որ տա­րի­քը… ճն­շում է։ Սար­սա­փում եմ ժա­մա­նա­կից…
Մար­դու մեջ սե­րը պա­կա­սել է, ան­տար­բե­րու­թյու­նը շա­տա­ցել։ Գրո­ղը չի կա­րող իր հա­մար ստեղ­ծել մի տա­րածք ու բնակ­վել միայն այն­տեղ, գրողն ապ­րում է հրա­պա­րակ­նե­րում, մար­դա­շատ վայ­րե­րում, բո­լո­րի հետ ցն­ծում է, ու­րա­խա­նում է, գն­դա­կա­հար­վում է…
Մտա­ծում ես՝ այս ա­մե­նը բա­նաս­տեղ­ծու­թյան հետ կապ ու­նի՞, թե՞ չու­նի։ Ի­հար­կե, կապ ու­նի։ Բա­նաս­տեղ­ծու­թյունն ա­ռանց այս ա­մե­նի չի կա­րող գո­յու­թյուն ու­նե­նալ, նույնն էլ ար­ձա­կը։
Խոսք ե­ղավ նաև հե­ռուս­տա­տե­սու­թյան մա­սին, ուր ես եր­կար՝ 30 տա­րի աշ­խա­տել եմ։ Հե­ռուս­տա­տե­սու­թյու­նը վազք է, որ ապ­րեց­նում է, հի­վան­դու­թյուն է…Հրա­շա­լի ժա­մա­նակ­ներ էին, քիչ է ա­սել՝ կեն­սագ­րու­թյուն։ Հե­ռուս­տա­տե­սու­թյու­նը հա­րա­բե­րու­թյուն է աշ­խար­հի հետ։ Այն տիե­զե­րա­կան է, մեկ-մեկ երկ­րից կտր­վե­լու զգա­ցո­ղու­թյու­նը միայն հե­ռուս­տա­տե­սու­թյու­նը կա­րող է տալ։ Մեզ հա­մար դժ­վար էր, մենք հըն­թացս սո­վո­րում էինք։ Մի ամ­բողջ սե­րունդ… վա­յե­լեց, ապ­րեց այդ օ­րե­րի տա­ռա­պան­քը, ցն­ծու­թյու­նը, ցա­վը: Շնոր­հա­կալ եմ հե­ռուս­տա­տե­սու­թյա­նը, որ հնա­րա­վո­րու­թյուն տվեց ճա­նա­չել եր­կի­րը։ Ճա­նա­չե­ցինք ար­ցախ­ցու տե­սա­կը, մար­դուն։ Մենք բա­ցա­հայ­տում էինք մեր ա­վան­դա­պաշտ գյու­ղե­րի ա­վան­դա­պաշտ մարդ­կանց սե­րը, ջեր­մու­թյու­նը, հո­գա­տա­րու­թյու­նը, վե­րա­բեր­մուն­քը երկ­րի հան­դեպ։ Այս ա­մե­նը չի կա­րող չմտ­նել գրա­կա­նու­թյուն։
Մի խոս­տո­վա­նու­թյուն էլ ա­նեմ. ես յոթ տա­րի ո­չինչ չեմ գրել։ Ին­չո՞ւ չէի գրում։ Կա­րող եմ ար­դա­րա­նալ` ա­սե­լով, որ մու­սա­նե­րը… լքել էին ինձ. չէ պատ­ճա­ռը դա չէր։ Ես չէի կա­րո­ղա­նում ինքս ինձ հա­մո­զել, որ մենք ինչ-որ բան ենք ստեղ­ծում, և այդ ստեղ­ծա­ծը պետք է ինչ-որ մե­կին։ Ես նույ­նիսկ չէի տես­նում այն միակ, ե­զա­կի ըն­թեր­ցո­ղին, ո­րի հա­մար պի­տի գրեի։ Բայց փա~ռք Աստ­ծո, հաղ­թա­հար­վեց այդ հու­սա­հա­տա­կան, չգի­տեմ, ինչ­պես բնո­րո­շեմ, շր­ջա­նը:

Ա­ռանց գրա­կա­նու­թյան ինչ­պե~ս  կա­րե­լի է ապ­րել։ Ես այս հար­ցի պա­տաս­խա­նը չգի­տեմ: