Logo
Print this page

ՔԱՐՎԱՃԱՌՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԱՐՑԱԽԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ

Թա­մար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

ք. Քար­վա­ճառ

 Օ­րերս Քար­վա­ճա­ռի միջ­նա­կարգ դպ­րո­ցում տե­ղի ու­նե­ցավ հան­դի­պում ՙԱր­ցա­խի ե­րի­տա­սարդ գիտ­նա­կան­նե­րի և մաս­նա­գետ­նե­րի միա­վո­րում՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ, ով­քեր Շա­հու­մյա­նի շր­ջա­նում էին` շր­ջա­նի տար­բեր հա­մայ­նք­նե­րի դպ­րոց­նե­րի ու­սու­ցիչ­նե­րին ու ա­շա­կերտ­նե­րին ներ­կա­յաց­նե­լու կազ­մա­կեր­պու­թյան նա­խագ­ծե­րից մե­կը` Ար­ցա­խի է­լեկտ­րո­նա­յին գրա­դա­րան կայ­քը։

Ինչ­պես մեզ հետ զրույ­ցում նշեց ՙԱր­ցա­խի ե­րի­տա­սարդ գիտ­նա­կան­նե­րի և մաս­նա­գետ­նե­րի միա­վո­րում՚ ՀԿ հիմ­նա­դիր նա­խա­գահ, Ար­ցա­խի է­լեկտ­րո­նա­յին գրա­դա­րան նա­խագ­ծի նա­խա­ձեռ­նող և ղե­կա­վար Ա­վե­տիք Հա­րու­թյու­նյա­նը` այս օ­րե­րին կայքն ար­դեն ներ­կա­յաց­րել են Բեր­ձո­րում, իսկ հա­ջորդ հան­դի­պու­մը կա­յա­ցավ Քար­վա­ճա­ռում։
ՙԻնչ­պես և նա­խօ­րոք պայ­մա­նա­վոր­վել էինք, հան­դիպ­մա­նը ներ­կա էին շր­ջա­նի հնա­րա­վո­րինս շատ դպ­րոց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ՚,- նշեց մեր զրու­ցա­կիցն ու ըն­դգ­ծեց, որ հան­դիպ­մա­նը ներ­կա­յաց­վել է artsakhlib.am կայ­քը, դրա­նից օգտ­վե­լու, ա­ռան­ձին ո­լորտ­նե­րի, կոնկ­րետ հե­ղի­նա­կի նյու­թե­րը գտ­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, ինչ­պես նաև այն գոր­ծըն­կեր­նե­րին ու ա­ջա­կից­նե­րին, ո­րոնք օգ­նել են նա­խա­գիծն ի­րա­կա­նու­թյուն դարձ­նել։
Ար­ցա­խի է­լեկտ­րո­նա­յին գրա­դա­րան նա­խա­գիծն ի­րա­կա­նու­թյուն է ար­դեն 1,5 տա­րի։ ՙԱյս գրա­դա­րա­նից օգտ­վում են բո­լորն անխ­տիր և սկզ­բուն­քա­յին հարց է, որ օգտ­վում են անվ­ճար։ Մեր հա­մոզ­մամբ` ու­սում­նա­ռու­թյան հա­մար նյու­թեր փնտ­րո­ղը եր­բեք չպետք է վճա­րի։ Այս պա­հին կայ­քում կա մոտ մոտ 2500 հե­ղի­նակ­նե­րի մո­տա­վո­րա­պես 5000 նյութ (հոդ­ված­ներ և գր­քեր միա­սին)։ Կայ­քի դի­տում­նե­րի քա­նա­կը հա­տել է 160000-ի սահ­մա­նը՚,- տե­ղե­կաց­րեց Ա­վե­տիք Հա­րու­թյու­նյա­նը։
Նա­խագ­ծի նա­խա­ձեռ­նող­նե­րի հա­մար ա­ռանց­քա­յին է կայ­քում զե­տեղ­վող նյու­թե­րի հե­ղի­նա­կա­յին ի­րա­վուն­քի խն­դի­րը։
ՙԿայ­քում տե­ղադ­րում ենք միայն ար­դեն հրա­պա­րակ­ված նյու­թեր։ Պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն ու­նենք ո­րո­շա­կի բու­հե­րի հետ` մեր կայ­քում զե­տե­ղե­լու ար­դեն տպագ­րած գր­քե­րը, գի­տա­կան պար­բե­րա­կան­նե­րը։ Պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն ու­նենք նաև տար­բեր հրա­տակ­չու­թյուն­նե­րի հետ, և այն գր­քե­րը, ո­րոնք չեն վա­ճառ­վում և շա­հույթ չեն հե­տապն­դում, է­լեկտ­րո­նա­յին տար­բե­րա­կով անվ­ճար հա­սա­նե­լի են մեր ըն­թեր­ցո­ղին՚,- նշեց մեր զրու­ցա­կի­ցը։
Նա­խագ­ծի նպա­տա­կը ո­րա­կյալ կր­թու­թյանն ա­ջակ­ցելն է։ Տար­բեր կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­ներ այ­ցե­լե­լը նպա­տակ ու­նի հնա­րա­վո­րինս շատ մարդ­կանց տե­ղե­կաց­նել կայ­քի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի և ա­զատ գի­տե­լիք ստա­նա­լու հնա­րա­վո­րու­թյան մա­սին։
Հա­ջորդ այ­ցե­լու­թյուն­ներն Ար­ցա­խի շր­ջան­նե­րում նա­խա­տես­ված են դե­պի Մար­տա­կերտ, Մար­տու­նի, Հադ­րութ, Աս­կե­րան և Շու­շի։ Նո­յեմ­բեր ամս­վա մեջ կայ­քը կներ­կա­յաց­վի նաև Ար­ցա­խի բո­լոր և երևա­նյան մի շարք բու­հե­րում։
ՙԱյս ա­մի­սը նվի­րում ենք Ար­ցա­խի է­լեկտ­րո­նա­յին գրա­դա­րա­նի հան­րայ­նաց­մա­նը։ Այս հար­ցում մեզ ա­ջակ­ցում է ՀՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րու­թյու­նը, և հու­սով ենք, որ ար­դյուն­քում կընդ­լան­վեն գրա­դա­րա­նի սահ­ման­նե­րը, կգտ­նենք նոր գոր­ծըն­կեր­ներ, ինչ­պես նաև` նոր հե­ղի­նակ­ներ, ով­քեր կցան­կա­նան աշ­խա­տել մեզ հետ՚,- ամ­փո­փեց Ա­վե­տիք Հա­րու­թյու­նյա­նը։
;

 

 

 

Կայք էջից օգտվելու դեպքում ակտիվ հղումը պարտադիրէ © ARTSAKH TERT. Հեղինակային իրավունքները պաշտպանված են.