[ARM]     [RUS]     [ENG]

ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ, ՈՐՈՆՑ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅՈՒՆՆ Ի ՎԻՃԱԿԻ Է ԴԻՄԱԳՐԱՎԵԼ

Լու­սի­նե ՇԱ­ԴՅԱՆ

 Ա­պա­գան ե­րի­տա­սարդ­նե­րինն է, իսկ ու­սա­նո­ղը ե­րի­տա­սար­դու­թյան ջա­հա­կիրն է, հա­սա­րա­կու­թյան ա­մե­նաակ­տիվ խա­վը: Այն ար­ժեք­նե­րը, որ կրում է նրան­ցից յու­րա­քան­չյու­րը, տե­սա­նե­լի ա­պա­գա­յում կազ­մե­լու են մեր պե­տու­թյան ար­ժե­հա­մա­կար­գը: Սո­վո­րա­բար գի­տե­լի­քի ու կր­թու­թյան մի­ջո­ցով է կերտ­վում ա­պա­գան, և որ­քան ա­մուր լի­նեն հիմ­քե­րը, բարձր ու մեծ կլի­նեն նաև ա­պա­գա­յում ա­մուր հիմ­քե­րով պե­տու­թյուն ու­նե­նա­լու ե­րաշ­խիք­ներն ու հե­ռան­կար­նե­րը: Իսկ թե ինչ­պի­սին է մե­րօ­րյա ու­սա­նո­ղը և ինչ մար­տահ­րա­վեր­նե­րի առջև է նա կանգ­նած, կներ­կա­յաց­նեն մեր զրու­ցա­կից­նե­րը.

Զա­րի­նե ՍԱ­ՌԱ­ՋՅԱՆ.- ԱրՊՀ դա­սա­խոս, բ.գ.թ. .
-Այ­սօր Ար­ցա­խում ու­նենք զար­գա­ցած, նպա­տա­կաս­լաց, ստեղ­ծա­րար միտք ու­նե­ցող, հայ­րե­նա­սեր, ազ­գա­յին ար­ժեք­նե­րը գնա­հա­տող ու­սա­նո­ղու­թյուն, ով­քեր, պահ­պա­նե­լով ազ­գա­յի­նը, հետ չեն մնում նո­րա­րա­րու­թյուն­նե­րից: Վկան՝ ոչ վաղ ան­ցյա­լը՝ 2016թ. Ապ­րի­լյան պա­տե­րազ­մը, երբ մեր տղա ու­սա­նող­նե­րը մեկ մար­դու նման զենք վերց­րին և կա­մա­վո­րագր­վե­լով՝ շտա­պե­ցին ա­ռաջ­նա­գիծ՝ պաշտ­պա­նե­լու մեր հայ­րե­նի­քի սահ­ման­նե­րը, իսկ աղ­ջիկ­նե­րը՝ թի­կուն­քում հս­կա­յա­կան աշ­խա­տանք կա­տա­րե­ցին մի շարք պա­տաս­խա­նա­տու ո­լորտ­նե­րում: Այ­սօր­վա ու­սա­նո­ղին մեծ հնա­րա­վո­րու­թյուն­ներ է ըն­ձեռ­ված հիմ­նա­րար և անհ­րա­ժեշտ գի­տե­լիք­ներ յու­րաց­նե­լու, աշ­խա­տա­շու­կա­յում պա­հան­ջարկ վա­յե­լող մաս­նա­գետ դառ­նա­լու հա­մար: Ու­րա­խու­թյամբ եմ նշում, որ այ­սօր մենք ու­նենք ու­սա­նող­ներ, ով­քեր կա­րո­ղա­նում են ի­րենց մաս­նա­գի­տա­կան գի­տե­լիք­նե­րը ծա­ռա­յեց­նել մեր հան­րա­պե­տու­թյան տար­բեր ո­լորտ­նե­րին: ԱրՊՀ-ն պար­բե­րա­բար ի­րա­կա­նաց­նում է տա­րաբ­նույթ ծրագ­րեր, ո­րոնք միտ­ված են աշ­խա­տա­շու­կա­յում պա­հան­ջարկ ու­նե­ցող, մր­ցու­նակ մաս­նա­գետ­ներ պատ­րաս­տե­լուն, ինչ­պես նաև երկ­րում ակ­տիվ կեն­սա­դիրք ու­նե­ցող քա­ղա­քա­ցի ձևա­վո­րե­լուն: Շնոր­հա­վո­րե­լով բո­լոր ու­սա­նող­նե­րին ու­սա­նո­ղի մի­ջազ­գա­յին տո­նի առ­թիվ՝ մաղ­թում եմ ժամանակի ար­դյու­նա­վետ կա­ռա­վա­րում, գի­տե­լիք­նե­րի պա­շա­րի հարս­տա­ցում:
Լի­լիթ ՄԱՐ­ԳԱ­ՐՅԱՆ.- ԱրՊՀ ու­սա­նո­ղա­կան խոր­հր­դի նա­խա­գահ, ՀԼԳ 4-րդ կուրս.
-Ու­սա­նո­ղա­կան տա­րի­նե­րը մեր կյան­քի ա­մե­նաակ­տիվ ու թանկ հի­շո­ղու­թյուն­նե­րով լի տա­րի­ներն են: Այ­սօր­վա ու­սա­նո­ղը մեր երկ­րի ներ­կան և ա­պա­գան է: Գի­տա­կից ե­րի­տա­սար­դու­թյուն ու­նե­ցող եր­կիրն ու ժո­ղո­վուր­դը վս­տա­հու­թյամբ են նա­յում ա­պա­գա­յին: Մե­զա­նից միայն պա­հանջ­վում է ար­դյու­նա­վետ օգ­տա­գոր­ծել սո­վո­րե­լու, գի­տե­լիք­ներ կու­տա­կե­լու հա­մար մեզ ըն­ձեռ­ված հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, նա­խան­ձախն­դիր և հետևո­ղա­կան լի­նել գի­տե­լիք­նե­րի յու­րաց­ման հար­ցում, լիար­ժեք կր­թու­թյամբ նպաս­տել մեր միաս­նա­կան հայ­րե­նի­քի բա­րօ­րու­թյա­նը: Ու­սա­նող­նե­րի մի­ջազ­գա­յին օր­վա կա­պակ­ցու­թյամբ շնոր­հա­վո­րում եմ ՙու­սա­նող՚ կո­չու­մը կրող բո­լոր ե­րի­տա­սարդ­նե­րին և ցան­կա­նում մեծ ե­ռանդ, ան­կոտ­րում կամք, գի­տե­լիք­նե­րի անս­պառ պա­շար և հա­ջո­ղու­թյուն­ներ ուս­ման բնա­գա­վա­ռում: Թող բո­լոր ու­սա­նող­նե­րը կյան­քում գտ­նեն ի­րենց ար­ժա­նի տեղն ու դե­րը, մշ­տա­պես հա­վա­տա­րիմ մնան մարդ­կա­յին վեհ կոչ­մա­նը, ակ­տիվ ու հե­տաքր­քիր անց­կաց­նեն ու­սա­նո­ղա­կան անկ­րկ­նե­լի տա­րի­նե­րը:
Ա­մա­լյա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ.- ՙԳրի­գոր Նա­րե­կա­ցի՚ հա­մալ­սա­րա­նի ո­րա­կի ա­պա­հով­ման կենտ­րո­նի տնօ­րեն, բ.գ.թ., դո­ցենտ.
-Այ­սօր մաս­նա­գի­տա­կան կր­թա­կան հա­մա­կար­գը գտն­վում է կա­ռուց­ված­քա­յին և բո­վան­դա­կա­յին փո­խա­կեր­պում­նե­րի փու­լում: Այս բա­րե­փո­խում­նե­րի ըն­թաց­քի թերևս ա­մե­նա­կարևոր շա­հա­կիցն ա­ռա­ջին հեր­թին ու­սա­նո­ղու­թյունն է՝ կր­թա­կան գոր­ծըն­թա­ցի այն մաս­նա­կի­ցը, որն էլ հան­դի­սա­նում է իր կր­թու­թյան հիմ­նա­կան պատ­վի­րա­տուն: Ու­սա­նո­ղի շա­հե­րի, ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը, բարձ­րո­րակ գի­տե­լիք­նե­րով, հմ­տու­թյուն­նե­րով ու կա­րո­ղու­թյուն­նե­րով զի­նե­լը, աշ­խա­տա­շու­կա­յում մր­ցու­նակ մաս­նա­գետ­նե­րի պատ­րաս­տու­մը ժա­մա­նա­կա­կից բու­հին ներ­կա­յաց­վող կարևո­րա­գույն պա­հանջ­նե­րից են: Այ­սօր լայն հնա­րա­վո­րու­թյուն­ներ են ըն­ձեռ­ված ու­սա­նող­նե­րին ի­րա­վամբ դառ­նա­լու բարձ­րո­րակ մաս­նա­գետ­ներ: Կան բազ­մա­թիվ գոր­ծոն­ներ, ո­րոնք նպաս­տում են ա­կա­դե­միա­կան շար­ժու­նու­թյա­նը՝ հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռե­լով ու­սա­նո­ղին ու­սու­մը շա­րու­նա­կե­լու նույ­նիսկ ար­տա­սահ­մա­նյան լա­վա­գույն բու­հե­րում: Պար­զա­պես ու­սա­նողն ին­քը պետք է ակ­տի­վու­թյուն, նա­խա­ձեռ­նո­ղա­կա­նու­թյուն ու պատ­րաս­տա­կա­մու­թյուն դրսևո­րի, նաև ու­սում­նա­ռու­թյան մեջ լի­նի պա­հանջ­կոտ: Հի­րա­վի, ինք­նի­րաց­ման լա­վա­գույն տա­րի­ներն են ու­սա­նո­ղա­կան տա­րի­նե­րը, պետք է մե­ծա­գույն պա­տաս­խա­նատ­վու­թյամբ վե­րա­բեր­վել ու լիար­ժեք օգ­տա­գոր­ծել առ­կա հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը, դառ­նալ բազ­մա­կող­մա­նի զար­գա­ցած, մաս­նա­գի­տա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րով օժտ­ված, ժա­մա­նա­կա­կից տեխ­նո­լո­գիա­նե­րին տի­րա­պե­տող մաս­նա­գետ: Մե­րօ­րյա ու­սա­նողն իր ո­րակ­նե­րով, նե­րու­ժով, ճկուն ու նո­րա­րա­կան մտա­ծո­ղու­թյամբ շատ ա­վե­լի ա­ռա­ջա­դեմ ու ինք­նու­րույն է, ուղ­ղա­կի պետք է նրանց ուղ­ղոր­դել ու մո­տի­վաց­նել:

Ան­գե­լի­նա ՍԵՎ­ԼԻ­ԿՅԱՆ.- ՙԳրի­գոր Նա­րե­կա­ցի՚ հա­մալ­սա­րա­նի ՏՄՄ 2-րդ կուր­սի ու­սա­նո­ղու­հի.
-Ու­սա­նո­ղը հա­սա­րա­կու­թյան կարևո­րա­գույն մաս­նիկն է, պե­տու­թյան շար­ժիչ ուժն ու ա­պա­գան կեր­տո­ղը: Այ­սօր ու­սա­նո­ղի հա­մար առ­կա բո­լոր պայ­ման­ներն ու մի­ջոց­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն են ըն­ձե­ռում մաս­նա­գի­տու­թյան մեջ կա­տա­րե­լա­գործ­վել, կա­յա­նալ: Պար­զա­պես այն գի­տակ­ցե­լու կա­րո­ղու­թյուն ու մեծ ցան­կու­թյուն է պետք: Շնոր­հա­վո­րում եմ բո­լո­րիս ու­սա­նո­ղու­թյան մի­ջազ­գա­յին օր­վա առ­թիվ, մաղ­թում հաս­տա­տուն կամք, նպա­տա­կաս­լա­ցու­թյուն և հա­ջո­ղու­թյուն­ներ ընտ­րած ճա­նա­պար­հին:
Ա­լե­նուշ ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ.- Մես­րոպ Մաշ­տոց Հա­մալ­սա­րա­նի ա­վագ դա­սա­խոս, բ.գ.թ. .
-Բարձ­րա­գույն կր­թու­թյան հա­յե­ցա­կար­գը ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հում բխում է այն սկզ­բուն­քից, որ կր­թու­թյունն այժմ ոչ միայն ազ­գա­յին ար­ժեք է, այլ նաև ան­հա­տի կր­թա­կան պա­հանջ­մունք­նե­րի բա­վա­րար­ման աս­պա­րեզ: Ու­սա­նող­նե­րը հա­սա­րա­կու­թյան կարևոր մասն են կազ­մում ի­րենց ակ­տիվ ներգ­րավ­վա­ծու­թյամբ: Ու­սա­նո­ղա­կան տա­րի­նե­րի ար­դյու­նա­վետ և բազ­մա­բո­վան­դակ կազ­մա­կեր­պու­մը կախ­ված է մի շարք հան­գա­մանք­նե­րից, այդ թվում՝ բարձր ա­ռա­ջա­դի­մու­թյու­նից: Մեր հա­մալ­սա­րա­նի ու­սա­նող­ներն ու­նեն մեծ հե­տաք­րք­րու­թյուն­ներ, լայն աշ­խար­հա­յացք և փայ­լուն գա­ղա­փար­ներ, ին­չը, կար­ծում եմ, կի­րա­գոր­ծեն հա­նուն Ար­ցա­խի ա­պա­գա­յի...Շնոր­հա­վո­րում եմ բո­լոր ու­սա­նող­նե­րին՝ տո­նի կա­պակ­ցու­թյամբ, ցան­կա­նում գի­տա­կան բար­ձունք­նե­րի նվա­ճում, նպա­տակ­նե­րի ի­րա­գոր­ծում:
Ա­նուշ ԱԲ­ԳԱ­ՐՅԱՆ.- Մես­րոպ Մաշ­տոց Հա­մալ­սա­րա­նի բա­նա­սի­րա­կան ֆա­կուլ­տե­տի 3-րդ կուր­սի ու­սա­նո­ղու­հի.
-Ար­ցա­խում բո­լոր պայ­ման­ներն ա­պա­հո­ված են ու­սա­նո­ղի ա­ռա­ջա­դի­մու­թյան հա­մար: Գրա­դա­րան­ներն ու­նեն անհ­րա­ժեշտ բո­լոր գր­քե­րը, ու­սա­նո­ղը հեշ­տու­թյամբ կա­րո­ղա­նում է գտ­նել ի­րեն պետք ե­ղած գրա­կա­նու­թյու­նը: Կան հա­սա­րա­կա­կան տար­բեր կազ­մա­կեր­պու­թյուն­ներ, ո­րոնք ի­րա­կա­նաց­նում են ու­սա­նո­ղա­կենտ­րոն ծրագ­րեր՝ նոր լե­զու­նե­րի ու­սում­նա­սի­րում, հե­տաքր­քիր ժա­ման­ցի կազ­մա­կեր­պում, թրեյ­նինգ­ներ և այլն: Ո­րոշ ծրագ­րեր էլ ու­սա­նո­ղին ու­սումն ար­տերկ­րում շա­րու­նա­կե­լու հնա­րա­վո­րու­թյուն են տա­լիս, ին­չը ող­ջու­նե­լի է: Տոնդ շնոր­հա­վոր...