[ARM]     [RUS]     [ENG]

ԲԵՐ­ՁՈ­ՐՈՒՄ ԳՅՈՒ­ՂԱՏՆ­ՏԵ­ՍԱ­ԿԱՆ ՔՈ­ԼԵ­ՋԻ ՀԻՄՆ­ՄԱՆ ԱՇ­ԽԱ­ՏԱՆՔ­ՆԵ­ՐԸ ԼԱՅՆ ԹԱ­ՓՈՎ Ա­ՌԱՋ ԵՆ ԸՆ­ԹԱ­ՆՈՒՄ

Սվետ­լա­նա ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

 Այս տար­վա մա­յի­սի 27-ին ԱՀ կր­թու­թյան, գի­տու­թյան և սպոր­տի նա­խա­րա­րու­թյան և ՙԱ­նու­շա­վան Աբ­րա­հա­մյան՚ կր­թա­կան հի­մադ­րա­մի միջև ստո­րագր­վել էր փո­խըմբ­ռն­ման հու­շա­գիր Բեր­ձո­րում գյու­ղատն­տե­սա­կան թե­քու­մով մի­ջին մաս­նա­գի­տա­կան կր­թա­կան հաս­տա­տու­թյուն հիմ­նե­լու մա­սին: Նո­յեմ­բե­րի 15-ին նա­խա­րա­րու­թյու­նում տե­ղի ու­նե­ցած աշ­խա­տան­քա­յին խոր­հր­դակ­ցու­թյու­նը նվիր­ված էր դրա ըն­թաց­քին:

Հիմ­նադ­րա­մի հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի ան­դամ, Քա­շա­թա­ղի շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Ստե­փան Սարգ­սյա­նը տե­ղե­կաց­րեց, որ քո­լե­ջի շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­ներն ըն­թա­նում են լայն թա­փով: Շի­նա­րա­րու­թյա­նը զու­գա­հեռ սկս­ված են աշ­խա­տան­քա­յին խոր­հր­դակ­ցու­թուն­նե­րը քո­լե­ջի կա­ռուց­ված­քա­յին, մաս­նա­գի­տա­կան ուղ­ղու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ: ՙՀաշ­վի են առն­վել շր­ջա­նի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը, գյու­ղատն­տե­սա­կան մեծ նե­րու­ժը դաշ­տա­վա­րու­թյան, այ­գե­գոր­ծու­թյան, ա­նաս­նա­պա­հու­թյան, մեղ­վա­պա­հու­թյան ո­լորտ­նե­րում և հա­րա­կից Սյուն­քի մար­զում պա­հանջ­ված գյու­ղատն­տե­սա­կան մաս­նա­գի­տու­թյուն­նե­րը՚,- ա­սաց նա:
ՙԱ­նու­շա­վան Աբ­րա­հա­մյան՚ հիմ­նադ­րա­մի հա­յաս­տա­նյան գրա­սե­նյա­կի ներ­կա­յա­ցու­ցիչ Նո­րիկ Թու­նյա­նը լրագ­րող­նե­րի հետ ու­նե­ցած ճե­պազ­րույ­ցում ա­սաց, որ հիմ­նադ­րա­մը ստեղծ­վել է 2004թ.: Այն ծնուն­դով պարս­կա­հայ, ա­մե­րի­կաբ­նակ տեր և տի­կին Ա­նու­շա­վան և Օ­ֆիկ Աբ­րա­հա­մյան­նե­րի ըն­տա­նե­կան մի­ջոց­նե­րով ֆի­նան­սա­վոր­վող բա­րե­գոր­ծա­կան կազ­մա­կեր­պու­թյուն է: Հիմ­նադ­րա­մը թի­րա­խա­վո­րում է ար­հես­տա­գոր­ծա­կան կր­թու­թյու­նը: Նրա ա­ռա­քե­լու­թյու­նը Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում մի­ջին մաս­նա­գի­տա­կան և ար­հես­տա­գոր­ծա­կան կր­թու­թյան խթա­նումն է: Հիմ­նադ­րա­մը Հա­յաս­տա­նում ու­նի 9 հո­վա­նա­վո­րյալ մի­ջին մաս­նա­գի­տա­կան հաս­տա­տու­թյուն` ա­մեն մար­զում մե­կա­կան, բա­ցա­ռու­թյամբ` Ա­րա­գա­ծոտ­նի մար­զի, որ­տեղ պլա­նա­վոր­ված է ստեղ­ծել մյուս տա­րի: ՙՔա­նի որ Ար­ցախն էլ հիմ­նադ­րա­մի շա­հա­ռու է գլո­բալ ի­մաս­տով, նա­խա­ձեռ­նու­թյուն ե­ղավ նաև այս­տեղ ու­նե­նալ մեկ հո­վա­նա­վո­րյալ հաս­տա­տու­թյուն, Քա­շա­թա­ղի տա­րա­ծաշր­ջա­նի ա­ռանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րով պայ­մա­նա­վոր­ված` Բեր­ձոր քա­ղա­քում՚,-ա­սաց Ն. Թու­նյա­նը: Նա վս­տա­հեց­րեց, որ հիմ­նադ­րա­մը մինչև վերջ սա­տար է կանգ­նե­լու նոր ստեղծ­վող քո­լե­ջին, քա­նի որ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նը ռազ­մա­վա­րա­կան ու­րույն նշա­նա­կու­թյուն ու­նի հա­մայն հա­յու­թյան հա­մար: Քո­լե­ջը խն­դիր չի ու­նե­նա ֆի­նան­սա­վոր­ման հետ կապ­ված, խն­դիրն ուղ­ղա­կի ճիշտ ռազ­մա­վա­րու­թյան մշա­կու­մով լայ­նընդ­գր­կուն շր­ջա­նա­կով մաս­նա­գի­տու­թյուն­ներ ընտ­րելն է: Նրա խոս­քով` ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ` 2020թ. սեպ­տեմ­բե­րից կտր­վի ա­ռա­ջին ա­կա­դե­միա­կան տար­վա մեկ­նար­կը:
Սո­վո­րող­նե­րի քա­նա­կի ա­ռու­մով էլ սահ­մա­նա­փա­կում չի լի­նի: Այս­տեղ ու­սա­նե­լու կգան ոչ միայն Ար­ցա­խի շր­ջան­նե­րից, այլև Սյու­նի­քի մար­զից ցան­կա­ցող­ներ: Եվ քա­նի որ ու­սա­նող­նե­րի ներ­հոսք կլի­նի տար­բեր վայ­րե­րից` հաշ­վի են առն­վում նաև նրանց կա­ցա­րա­նով, տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րով ա­պա­հով­ման հար­ցե­րը:
Շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րը հա­վե­լեց, որ ներ­կա­յումս կադ­րա­յին փնտր­տուք­նե­րի մեջ են: Ակն­կալ­վում է տե­ղի ու­ժե­րով լու­ծել խն­դի­րը, բայց հարկ կլի­նի նաև հրա­վի­րել մաս­նա­գետ­ներ: ՙԵվ դա այն հրա­շա­լի դեպ­քե­րից է, երբ կր­թու­թյու­նը, վե­րաբ­նա­կե­ցու­մը, տն­տե­սու­թյան զար­գա­ցու­մը միա­ձուլ­ված են մեկ ծրագ­րի մեջ՚,-ա­սաց Ստե­փան Սարգ­սյա­նը:

;