[ARM]     [RUS]     [ENG]

ՙԵԼԱՐԱՆ՚-Ը՝ ԵԼԱԿԵՏ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ

 

 

 

Ա­նի ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆ

 Ար­ցա­խում գոր­ծող ՙԵ­լա­րան՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը ստեղծ­վել է մոտ եր­կու տա­րի ա­ռաջ՝ ծնող­նե­րի ու ման­կա­վար­ժա­հո­գե­բա­նա­կան աս­պա­րե­զի մաս­նա­գետ­նե­րի նա­խա­ձեռ­նու­թյամբ։ Նրանց միա­վո­րել են կր­թու­թյան ա­ռանձ­նա­հա­տուկ պայ­ման­նե­րի կա­րիք ու­նե­ցող ե­րե­խա­նե­րի շա­հե­րի պաշտ­պա­նու­թյան, ու­սուց­ման, ստեղ­ծա­գոր­ծա­կան նե­րու­ժի բա­ցա­հայտ­ման և ի­րաց­ման, սո­ցիա­լի­զաց­ման և այլ միաս­նա­կան նպա­տակ­նե­րը։

Այս տար­վա ըն­թաց­քում կազ­մա­կեր­պու­թյու­նը մի շարք գործ­նա­կան ծրագ­րեր է հա­ջո­ղու­թյամբ ի­րա­գոր­ծել։ Մաս­նա­վո­րա­պես` օ­գոս­տո­սից ըն­թաց­քում է ՙժես­տե­րի լե­զուն` բո­լո­րի հա­մար՚ ծրա­գի­րը, ո­րի շր­ջա­նակ­նե­րում դա­սըն­թաց­ներ են կազ­մա­կերպ­վել լսո­ղու­թյան խն­դիր­ներ ու­նե­ցող ե­րե­խա­նե­րի ու նրանց հետ հա­ղոր­դակց­վող ան­ձանց հա­մար։ ՙԵ­լա­րան՚ ՀԿ նա­խա­գահ Հաս­միկ Ե­սա­յա­նը տե­ղե­կաց­րեց, որ շա­րու­նա­կա­կան այս ծրագ­րի ի­րա­գործ­ման ըն­թաց­քում, հա­ջո­ղել են նաև ժես­տե­րի լեզ­վով ե­րաժշ­տա­կան տե­սա­հո­լո­վակ թո­ղար­կել.
- ՙԱր­ցա­խի ձայ­ներ՚-ը ՙՂա­րա­բաղ­ցին՚ եր­գը ներ­կա­յաց­րել է նաև ժես­տե­րի լեզ­վով և տե­սա­հո­լո­վակ նկա­րա­հա­նել։ Հու­սով ենք, որ նմա­նօ­րի­նակ ծրագ­րե­րը շա­րու­նա­կա­կան են լի­նե­լու։ Բա­ցի այդ, նշ­ված ծրագ­րի շր­ջա­նակ­նե­րում նա­խա­տե­սում ենք դա­սըն­թաց­ներ կազ­մա­կեր­պել դպ­րոց­նե­րում, որ­տեղ սո­վո­րում են լսո­ղու­թյան խն­դիր­ներ ու­նե­ցող ե­րե­խա­ներ։ Այդ դա­սըն­թաց­նե­րում ցան­կա­նում ենք ընդ­գր­կել նաև նրանց դա­սա­վան­դող ու­սու­ցիչ­նե­րին՝ նպաս­տե­լով ժես­տե­րի վե­րա­բե­րյալ հա­մա­պա­տաս­խան գի­տե­լիք­նե­րի ձևա­վոր­մա­նը և, բնա­կա­նա­բար, եր­կուս­տեք հա­ղոր­դակց­ման դյու­րաց­մա­նը։
ՙԵ­լա­րան՚-ը սերտ հա­մա­գոր­ծակ­ցում է ԿԳՍ նա­խա­րա­րու­թյան և ԳԹԿ-ի հետ, ո­րի շր­ջա­նակ­նե­րում ներ­կա­յումս հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյա­նը շի­նու­թյուն է տրա­մադր­վել։ Հ. Ե­սա­յա­նի խոս­քով` սե­փա­կան ու­ժե­րով ման­կա­վար­ժա­հո­գե­բա­նա­կան ա­ջակ­ցու­թյան բաժ­նի սե­նյակ­նե­րի ներ­քին հար­դար­ման աշ­խա­տանք­նե­րին գոր­ծուն մաս­նակ­ցու­թյուն են ու­նե­ցել նաև ՙԱր­ցա­խի կա­մա­վոր­նե­րի միու­թյուն՚ ՀԿ ան­դամ­նե­րը։
-Սե­նյակ­նե­րի հար­դա­րու­մից ու կա­հա­վո­րու­մից հե­տո ստեղ­ծե­ցինք ե­րե­խա­նե­րի և ծնող­նե­րի հա­մար նա­խա­տես­ված թե­րա­պիա­յի, ժա­ման­ցա­յին բնույ­թի 5 ար­վես­տա­նոց: Մեր ար­վես­տա­նոց­նե­րը, ու­նե­նա­լով նե­րա­ռա­կան ձևա­չափ, նա­խա­տես­ված են նաև ըն­տա­նիք­նե­րի մյուս ան­դամ­նե­րի հա­մար։ Այս­տեղ աշ­խա­տան­քից հե­տո ծնող­նե­րը կա­րող են և՜ օգ­տա­կար խոր­հուրդ­ներ ստա­նալ, և՜ գտ­նել ար­դյու­նա­վետ զբաղ­մունք. օ­րի­նակ, հա­ճա­խել յո­գա­յի պա­րապ­մունք­նե­րի և ոչ միայն,-հա­վե­լեց զրու­ցա­կիցս։
ՀԿ ղե­կա­վա­րի հա­ղորդ­մամբ, վեր­ջերս ՙԵ­լա­րան՚-ի մի­ջո­ցով, հան­րա­պե­տու­թյան կր­թու­թյան ա­ռանձ­նա­հա­տուկ պայ­ման­նե­րի կա­րիք ու­նե­ցող բո­լոր ե­րե­խա­նե­րին ու ծնող­նե­րին ա­ջակ­ցու­թյուն է ցու­ցա­բե­րել Հայ բա­րե­գոր­ծա­կան ընդ­հա­նուր միու­թյու­նը՝ նվի­րե­լով ձմե­ռա­յին նո­րաոճ վե­րար­կու­ներ .
- Նվեր­նե­րից 150-ն ար­դեն իսկ հանձ­նել ենք Ստե­փա­նա­կեր­տում բնակ­վող հաս­ցեա­տե­րե­րին, մյուս մա­սը ՝ ներ­կա­յումս փա­թե­թա­վոր­ված ա­ռա­քում ենք շր­ջան­նե­րում բնակ­վող ա­վե­լի քան 500 ե­րե­խա­նե­րի ու նրանց ըն­տա­նիք­նե­րի ան­դամ­նե­րին, ինչ­պես նաև կր­թու­թյան ա­ռանձ­նա­հա­տուկ պայ­ման­նե­րի կա­րիք ու­նե­ցող ե­րե­խա­նե­րի հետ աշ­խա­տող դաս­վար­նե­րի։
Ըստ Հաս­միկ Ե­սա­յա­նի՝ՙԵ­լա­րան՚-ի շեն­քա­յին պայ­ման­ներն ա­ռայժմ չեն հա­մա­պա­տաս­խա­նում ի­րենց պա­հանջ­ված ծրագ­րե­րի ի­րա­գործ­մա­նը։ Այ­նուա­մե­նայ­նիվ , կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վա­րը լա­վա­տես է ակն­կալ­վող հա­մա­գոր­ծակ­ցու­թյան և հե­ռան­կար­նե­րի շր­ջա­նակ­նե­րում դրանք կյան­քի կո­չե­լու հար­ցում։
;