[ARM]     [RUS]     [ENG]

ՇՐՋԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՒՄ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

Թա­մար ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

ք. Քար­վա­ճառ

Վերջին մի քանի ամիսների ընթացքում Շահումյանի շրջանում իրականացվում են շինարարական որոշակի աշխատանքներ

Ինչ­պես մեզ հետ զրույ­ցում նշեց շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վար Գա­գիկ Մար­տի­րո­սյա­նը, եր­կու՝ Չա­րեք­տար և Նոր Գե­տա­շեն հա­մայ­նք­նե­րում ա­վար­տին է հասց­վել կա­մուրջ­նե­րի կա­ռու­ցու­մը։

ՙԵր­կու կա­մուրջ­ներն էլ նշ­ված հա­մայք­նե­րում կեն­սա­կան անհ­րա­ժեշ­տու­թյուն ու­նեն։ Չա­րեք­տար հա­մայք­նում դպ­րոց է կա­ռուց­վում, ո­րը գյու­ղի ձախ կող­մում է. նոր կա­ռուց­ված կա­մուր­ջի շնոր­հիվ ա­ջափ­նյա թա­ղա­մա­սում ապ­րող ա­շա­կերտ­նե­րը ստիպ­ված չեն լի­նի մայ­րու­ղով անց­նել՝ դպ­րոց հաս­նե­լու հա­մար՚,- նշեց մեր զրու­ցա­կիցն ու հա­վե­լեց, որ Չա­րեք­տար հա­մայն­քի կա­մուր­ջը կա­ռու­ցել է ՙՀիմ­նա­քար՚ ՍՊԸ-ն. ծախ­սե­րի մի ո­րո­շա­կի մա­սը կփոխ­հա­տուց­վի շր­ջա­նի բյու­ջեից, իսկ մեծ մա­սը ըն­կե­րու­թյու­նը բա­րե­գոր­ծու­թյուն է ա­նում։
Նոր Գե­տա­շեն հա­մայն­քում տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի հա­մար նա­խա­տես­ված կա­մուր­ջի ծախ­սե­րը հո­գա­լու է ԱՀ քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը։
Ըստ շրջ­վար­չա­կազ­մի ղե­կա­վա­րի՝ հե­տա­գա­յում ծրա­գիր կա կա­մուրջ­ներ կա­ռու­ցել նաև շր­ջա­նի Հավ­սա­թաղ և Նոր Վե­րին­շեն հա­մայ­նք­նե­րում։
Խո­սե­լով շր­ջա­նում ըն­թա­ցող շի­նա­րա­րա­կան այլ ծրագ­րե­րից՝ Գա­գիկ Մար­տի­րո­սյա­նը տե­ղե­կաց­րեց, որ վեր­ջերս վե­րա­նո­րոգ­վել է Նոր Խար­խա­փու­տից դե­պի սար բարձ­րա­ցող ճա­նա­պար­հը. ճա­նա­պար­հի նո­րոգ­ման նպա­տակն է սա­րին հե­ռա­խո­սա­յին կա­յան տե­ղադ­րե­լը։ ՙՎար­դե­նի­սից ե­կող ճա­նա­պար­հին, մինչև Նոր Խար­խա­փուտ հա­մայնք հաս­նե­լը, մի զգա­լի հատ­վա­ծում հե­ռա­խո­սա­յին կա­պի ծած­կույթ չկա։ Այս խն­դի­րը լու­ծե­լու հա­մար պետք է կա­յան տե­ղադ­րենք, քա­նի որ կա­պի բա­ցա­կա­յու­թյու­նը ավ­տո­ճա­նա­պար­հին եր­բեմն կա­րող է մարդ­կա­յին կյանք ար­ժե­նալ՚,- նշեց մեր զրու­ցա­կի­ցը։
Ճա­նա­պար­հի վե­րա­կա­ռու­ցու­մը ևս ի­րա­կա­նաց­վել է ԱՀ քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րա­րու­թյան ու շր­ջա­նի վար­չա­կազ­մի հա­մա­տեղ ջան­քե­րով։
Այս օ­րե­րին Քար­վա­ճա­ռում մեկ­նար­կում է ևս եր­կու խո­շոր շի­նա­րա­րա­կան նա­խա­գիծ. ՙԱր­ցախ ռութ ին­վեսթ­մենթ՚ (Ա­ՐԻ) ներդ­րու­մա­յին հիմ­նադ­րա­մի ա­ջակ­ցու­թյամբ սկս­վում է Քար­վա­ճա­ռում 15 բնա­կե­լի տան շի­նա­րա­րու­թյու­նը, իսկ ՙՀա­յաս­տան՚ հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի մի­ջոց­նե­րով մեկ­նար­կում են Քար­վա­ճա­ռի հի­վան­դա­նո­ցի շեն­քի կա­ռուց­ման աշ­խա­տանք­նե­րը։