comintour.net
stroidom-shop.ru
obystroy.com
ՆՈՐ ՇԵՆՔ՝ ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄԱԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ
[ARM]     [RUS]     [ENG]

ՆՈՐ ՇԵՆՔ՝ ԱՐՑԱԽԻ ՊԱՏՄԱԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ

Նա­րեկ ՍԱ­ՀԱ­ԿՅԱՆ

 Ար­ցա­խի պատ­մաերկ­րա­գի­տա­կան թան­գա­րա­նը գրա­վում է տու­րիստ­նե­րին. տար­վա կտր­ված­քով այս­տեղ առն­վազն 25 հա­զար մարդ է այ­ցե­լում։ Տա­րի­նե­րի հետ նաև մայր թան­գա­րա­նի ֆոնդն է ա­վե­լա­նում, միայն թե ցու­ցան­մուշ­ներն ար­տա­քին գոր­ծոն­նե­րից ա­պա­հո­վագ­րե­լու և լիար­ժեք ցու­ցադ­րե­լու պայ­ման­ներ չու­նեն։

Այս պա­հին ցու­ցադր­վում է ու­նե­ցա­ծի 10 տո­կո­սը, քա­նի որ շեն­քը տի­պա­յին թան­գա­րա­նա­յին չէ։ Թան­գա­րա­նի տնօ­րեն Ժան­նա Առս­տա­մյա­նի խոս­քով` ցու­ցան­մուշ­նե­րը պահ­պա­նում են ոչ պա­հանջ­վող չա­փա­նիշ­նե­րով, ին­չը բա­ցա­սա­բար է անդ­րա­դառ­նում դրանց ո­րա­կի վրա. ՙՄեր գոր­ծա­ռույ­թը ոչ միայն մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րի հա­վա­քագ­րումն է, ու­սում­նա­սի­րու­մը և հան­րահռ­չա­կու­մը, այլ նաև հա­վուր պատ­շա­ճի պահ­պա­նու­մը։ Ցու­ցան­մուշ­նե­րը պետք է այն­պես պահ­պա­նենք, որ հա­ջորդ սե­րունդ­նե­րին փո­խան­ցենք ա­ռա­վե­լա­գույն ան­խա­թար վի­ճա­կում։ Պետք է այդ ցու­ցան­մուշ­նե­րը պահ­պա­նե­լիս մենք ու­նե­նանք հաս­տա­տուն ջեր­մա­յին, լու­սա­յին ռե­ժիմ, որն, ի­հար­կե, մեզ մոտ բա­ցա­կա­յում է՚,- նշել է Ժ. Առս­տա­մյա­նը։
Չնա­յած կո­ղա­պա­տե­րից մե­կի ու­ժե­ղաց­ման աշ­խա­տանք­նե­րին՝ թան­գա­րա­նի շեն­քը շա­րու­նա­կում է վթա­րա­յին մնալ։ Վի­ճա­կը բա­վա­կա­նին վտան­գա­վոր է, ուս­տի ար­գել­վում է մեծ խմ­բե­րով երկ­րորդ հարկ բարձ­րա­նալ։ ՙԱյս շեն­քը կա­ռուց­վել է 1930-ա­կան թվա­կան­նե­րին և ի սկզ­բա­նե ծա­ռա­յել է որ­պես բնա­կե­լի տուն։ Ի դեպ, վեր­ջին վե­րա­նո­րոգ­ման աշ­խա­տանք­նե­րը կա­տար­վել են 1970-ա­կան թվա­կան­նե­րին։ Պի­տի ա­սեմ, որ տևա­կան ժա­մա­նակ է, ինչ ա­ռաս­տա­ղից ա­նընդ­հաը փո­շի և հող է մաղ­վում՚,- ա­սում է մեր զրու­ցա­կի­ցը։ Ստե­փա­նա­կեր­տի սր­տում Ար­ցա­խի պատ­մաերկ­րա­գի­տա­կան թան­գա­րա­նի հա­մար նոր շենք է կա­ռուց­վում՝ 2 հա­զար 800 քա­ռա­կու­սի մետր մա­կե­րե­սով։ Ե­ռա­հարկ շի­նու­թյու­նը կու­նե­նա ըն­դար­ձակ ցու­ցաս­րահ­ներ, պա­հուս­տա­յին ֆոնդ, ար­վես­տա­նոց և ար­հես­տա­նոց, գի­տա­հե­տա­զո­տա­կան աշ­խա­տանք­նե­րի հա­մար սե­նյակ­ներ։ Ըստ քա­ղա­քա­շի­նու­թյան նա­խա­րար Կա­րեն Շահ­րա­մա­նյա­նի՝ թան­գա­րա­նի նոր հաս­ցեն եր­կար են փնտ­րել. ՙՍա դո­մի­նանտ կա­ռույց է՝ իր բո­վան­դա­կու­թյամբ, իր նպա­տա­կա­յին նշա­նա­կու­թյու­նը հաշ­վի առ­նե­լով և, ըն­դա­նուր առ­մամբ, լրի­վու­թյամբ ներ­դաշ­նակ­ված է լի­նե­լու հարևան շի­նու­թյուն­նե­րին: Ա­սեմ, որ նա­խագծ­ման աշ­խա­տանք­նե­րից ա­ռաջ զգա­լի քն­նար­կում­ներ ենք ու­նե­ցել Մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյան մաս­նա­գետ­նե­րի հետ։ Թան­գա­րա­նում նա­խա­տես­ված են 260, 170 և 160 քա­ռա­կու­սի մետր մա­կա­րե­սով ցու­ցաս­րահ­ներ, վար­չա­կան մա­սի հա­մար աշ­խա­տան­քա­յին սե­նյակ­ներ, վե­րե­լակ­ներ՚։
Ծրագ­րի ար­ժե­քը 1,5 մի­լիարդ դրամ է, ֆի­նան­սա­վո­րու­մը կա­տար­վում է պետ­բյու­ջեից։ Ա­վար­տին թան­գա­րա­նը կա­մուր­ջով կկապ­վի օ­ղա­կաձև զբո­սայ­գուն, նաև ներ­դաշ­նակ կլի­նի Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի պու­րա­կի հա­մայ­նա­պատ­կե­րին։ Կա­րեն Շահ­րա­մա­նյա­նը հա­մոզ­ված է, որ կս­տեղծ­վեն ժա­մա­նա­կա­կից պայ­ման­ներ ինչ­պես փակ, այն­պես էլ բաց ցու­ցադ­րու­թյան հա­մար. ՙՇեն­քում նա­խա­տես­ված է գեր­ժա­մա­նա­կա­կից ին­ժե­նե­րա­կան ցանց՝ ջե­ռուց­ման, օ­դա­փո­խու­թյան, հա­կահր­դե­հա­յին և տե­սան­կա­րա­հա­նող հա­մա­կարգ։ Թան­գա­րա­նը մի քա­նի մուտք է ու­նե­նա­լու՝ Վե­րած­նն­դի հրա­պա­րա­կից, Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի պու­րա­կից, կենտ­րո­նա­կան մար­զա­դաշ­տից և հա­մար 1 հիմ­նա­կան դպ­րո­ցից։ Հաշ­վի առ­նե­լով թան­գա­րա­նի պա­հանջ­վա­ծու­թյու­նը՝ փոր­ձե­լու ենք հնա­րա­վո­րինս շուտ ա­վար­տել շի­նա­րա­րու­թյու­նը՚,-նշել է Կ. Շահ­րա­մա­նյա­նը։
Քա­ղա­քա­շի­նու­թյան ո­լոր­տի թիվ 1 պա­տաս­խա­նա­տուն չի շտա­պում ժամ­կետ­ներ հայտ­նել։ Ի դեպ, գոր­ծող թան­գա­րա­նի ճա­կա­տա­յին մա­սը շի­նա­րար­նե­րը կա­պա­մոն­տա­ժեն և կտե­ղադ­րեն նոր թան­գա­րա­նի ա­ռա­ջին հար­կի ցու­ցաս­րա­հում։
;