[ARM]     [RUS]     [ENG]

ՍԵՐԳԵՅ ՍԱՐԻՆՅԱՆԻ ՖԵՆՈՄԵՆԸ

Զի­նաի­դա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

ԱրՊՀ գրա­կա­նու­թյան և ժուռ­նա­լիս­տի­կա­յի
ամ­բիո­նի դո­ցենտ, բ. գ. թ.

Ս. Սա­րի­նյա­նի հետ մր­ցել ցան­կա­ցողն առն­վազն պետք է շատ զգույշ լի­նի։
Չեմ կա­րո­ղա­նում որ­սալ նրա բնույ­թը, ինքն է ու իր սիս­տե­մը...

Պա­րույր ՍԵ­ՎԱԿ

Հի­րա­վի` Սևա­կյան ան­հեր­քե­լի ճշ­մար­տու­թյուն։
Ծնն­դա­բա­նու­թյամբ այ­սօր ար­դեն 95-ա­մյա ՀՀ ԳԱԱ ա­կա­դե­մի­կոս Ս. Սա­րի­նյան երևույ­թը` հայ գրաքն­նա­դա­տու­թյան մտ­քի մե­ծա­գույն նո­րա­րա­րը, խի­զա­խել և խի­զա­խում է իր ստեղ­ծած հս­կա­յա­կան գրա­կա­նա­գի­տա­կան վաս­տա­կով գի­տա­կա­նու­թյան բե­րել գրա­կա­նու­թյան ո­րո­շա­կի ընդ­հան­րու­թյուն­ներ. եր­բեմ­նա­կի` սինխ­րոն (հա­մա­ժա­մա­նա­կյա) ար­ժեք­ներ, հա­մոզ­մունք­ներ, ուղ­ղու­թյուն­ներ` գրա­կան ժան­րե­րի տար­բե­րա­կում­նե­րի, պար­բե­րա­ցում­նե­րի, կա­տե­գո­րիա­նե­րի հետ, ան­տիկ ժա­մա­նակ­նե­րից ցուց­ված պոե­տի­կա­կան սկզ­բունք­նե­րի արժևոր­մամբ ու հաս­տատ­մամբ, և ոչ միայն։ Այ­սինքն` գրա­կան- գե­ղար­վես­տա­կան, տե­սա­կան, գա­ղա­փա­րա­բա­նա­կան, քն­նա­կան մտա­ծո­ղու­թյան շեր­տե­րը գի­տա­կա­նաց­նել, իսկ դրանք ա­ռա­վե­լու­թյամբ հետևյալ կար­գի բա­ցա­ռիկ ընդ­հան­րա­ցում­նե­րով են հն­չում` տի­պա­բա­նու­թյուն, է­թի­կա, պատ­մու­թյան փի­լի­սո­փա­յու­թյուն, մե­թո­դա­բա­նու­թյուն, գա­ղա­փա­րա­բա­նու­թյուն, գրա­կան քն­նա­դա­տու­թյուն, գրա­կա­նու­թյան փի­լի­սո­փա­յու­թյուն։
Եվ այս­պես.
Ո՞վ է Ս. Սա­րի­նյա­նը` ժա­մա­նա­կա­չա­փա­կիր ու չա­փա­խախտ, չա­փա­դիր ան­հա­տա­կա­նու­թյու­նը.
1. Ս. Սա­րի­նյան գիտ­նա­կա­նը,
2. Ս. Սա­րի­նյան ար­ցախ­ցին ու նրա մտա­խառն­ված­քա­յին (մեն­թա­լի­տետ) գծա­գիր ֆե­նո­մե­նը,
3. Ս. Սա­րի­նյան կր­թա­կան, ման­կա­վար­ժա­կան, մշա­կու­թա­յին գոր­ծի­չը,
4. Ս. Սա­րի­նյան հա­սա­րա­կա­կան, քա­ղա­քա­կան, գիտ­նա­կան գոր­ծի­չը։
Ս. Սա­րի­նյան աստ­վա­ծա­յին ներ­շն­չան­քի գիտ­նա­կան նո­րա­րա­րը մի երևույթ է, ո­րը ժա­մա­նա­կի բարդ ու հա­կա­սա­կան հոս­քե­րում հա­մա­ռո­րեն ձգ­տել է գրա­կա­նա­գի­տու­թյան, հայ ազ­գա­յին գա­ղա­փա­րա­բա­նու­թյան, գրա­կա­նու­թյան փի­լի­սո­փա­յու­թյան, գրաքն­նա­դա­տա­կան-տե­սա­կան մտ­քի պատ­մու­թյան մեջ, հա­մաշ­խար­հա­յին գի­տա­կան ա­ռա­ջա­վոր մտ­քին հա­մա­հունչ և զու­գա­հեռ ո­րո­շա­կի սկզ­բունք­ներ, հի­պո­թեզ­ներ ա­ռա­ջադ­րել, ստեղ­ծել ու հաս­տա­տել և նոր ձևույթ­նե­րում տա­նել դե­պի գի­տա­կա­նա­ցում։
Ս. Սա­րի­նյա­նը բարդ ու խո­րը ան­հա­տա­կա­նու­թյուն է` բնա­վո­րու­թյամբ, խառն­ված­քով` սկեպ­տիկ, հա­կում­նե­րով` խի­զա­խող, մտասևեռ­մամբ` հե­ղա­փո­խա­կան։
Նրան կա­րե­լի է ներ­կա­յաց­նել որ­պես ան­տիկ ժա­մա­նա­կաշր­ջա­նի Պլա­տո­նի ա­կա­դե­միա­յի` Ձի­թե­նյաց այ­գու սկեպ­տիկ ի­մաս­տա­սեր։ Նա ներ­քին հա­խուռն խառն­ված­քով և ար­տա­քին խա­բու­սիկ տրա­մա­խո­սու­թյամբ գոր­ծիչ է։ Ռուս մեծ քն­նա­դատ Վ. Գ. Բե­լինս­կին նման բնա­վո­րու­թյուն­նե­րի մա­սին և դա­րաշր­ջա­նը նկա­տի ու­նե­նա­լով գրել է. ՙԱյդ սառ­նու­թյու­նը ներ­քին հիաց­մուն­քի կենտ­րո­նա­ցումն է, ար­գա­սիքն ինք­նա­տի­րա­պետ­ման, որ կա­րո­ղա­նում է տես­նել ա­մեն ին­չի իս­կա­կան տե­ղը և իս­կա­կան սահ­ման­նե­րը՚։
Ս. Սա­րի­նյա­նը յուր բա­նա­կա­նու­թյան ու­ժի ցու­ցադ­րա­կան դա­սե­րով, ան­ժխ­տե­լիո­րեն կոր­ծա­նիչ տրա­մա­բա­նու­թյամբ, այն է` հեր­քու­մի-եղ­ծու­մի ա­նո­ղոք, ան­կա­սե­լի ու­ժով առ­լե­ցուն է ու թրծ­ված. ՙ...բա­նա­վե­ճում ինձ հաղ­թող չի ե­ղել՚,- հար­կավ ճշ­մա­րիտ է գիտ­նա­կա­նը մտա­հան­գում։
Նա ստեղ­ծում և ա­ռաջ­նորդ­վում է հե­տաքր­քիր, նո­րա­րա­րա­կան բնույթ ձեռք բե­րող մի հա­մա­կար­գով, ո­րը մեկն­վում է գա­ղա­փա­րի, գա­ղա­փա­րա­կար­գի, գա­ղա­փա­րա­խո­սու­թյան սկզ­բուն­քով, մի հո­գե­բա­նու­թյամբ, որ­տեղ սա­ռը բա­ցա­սում չկա, այլ կա գի­տու­թյան մեջ խո­րա­նա­լու ան­հագ նկր­տում։ Նրա ազ­գա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյան շուրջ ցուց­ված ա­նա­լո­գիա­ներն ու հի­պո­թեզ­ներն այդ են հաս­տա­տում. ՙ... Հա­մա­հարթ­վեց հա­սա­րա­կու­թյու­նը, բո­լո­րը դար­ձան ա­զատ և ի­րա­վա­հա­վա­սար... Ա­զա­տու­թյուն և հա­վա­սա­րու­թյուն նշա­նա­բա­նով սկս­վեց բա­նա­կան հա­սա­րա­կու­թյան նոր` դե­մոկ­րա­տա­կան դա­րաշր­ջա­նը։ Այս­տեղ է չա­րի­քի հիմ­քը` ան­հա­տի և հա­սա­րա­կու­թյան ան­տի­նո­միան, որ ըն­դու­նակ չե­ղան վե­րաց­նե­լու ո՜չ կա­պի­տա­լիզ­մը, ո՜չ սո­ցիա­լիզ­մը, ո՜չ ա­մե­րի­կա­նիզ­մը... դրանք այժմ ար­դեն վե­րա­ճել են ծաղ­րան­կա­րի, ուր ներ­կա­յա­ցում է խա­ղում պառ­լա­մենտ կոչ­ված կր­կե­սը։ Եվ այդ ա­տա­վիզ­մը հա­մաշ­խար­հա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան մա­կար­դակ­նե­րում այժմ դար­ձել է բռ­նու­թյան օ­րի­նա­կա­նաց­ման, ազ­գե­րի և մարդ­կու­թյան ա­զա­տու­թյու­նը խա­փա­նող և բա­րո­յա­կան ու սո­ցիա­լա­կան այ­լան­դա­կու­թյունն ար­դա­րաց­նող մի­ջոց... ՚։

Ի­րա­վամբ, ա­նա­լո­գիա­յի և սիլ­լո­գիզ­մի այ­լա­միտ դրսևո­րում­նե­րով բա­նա­դա­տը գծում և ներ­կա­յաց­նում է յուր ա­պա­ցուց­ման թե­զի­սը` ցույց տա­լով հա­սա­րա­կա­կան շեր­տե­րի ան­կար­գու­նակ կար­գը։
Գրա­կա­նու­թյան պատ­մա­բան լի­նե­լով ևս ընտ­րյալ է Սա­րի­նյա­նը, գրա­կա­նու­թյան տե­սա­բան` ան­գե­րա­զանց։ Հար­ցը սկզ­բուն­քա­յին ե­լա­կետ է ըն­դու­նում` նրա մեկ­նո­ղա­կան ձիր­քին հետևե­լով` այս դեպ­քում կապ­ված Միք. Նալ­բան­դյա­նի քն­նա­հա­մա­կար­գի բա­ցա­հայտ­մա­նը. ՙ... Մտ­քի ինչ­պի­սի տի­րա­պե­տող ան­կաշ­կանդ­վա­ծու­թյուն, տե­սակ­նե­րի ինչ­պի­սի ո­րո­շա­կիու­թյուն, հա­յացք­նե­րի , ըմ­բռ­նում­նե­րի ինչ­պի­սի ա­վարտ­վա­ծու­թյուն, ո­րոնք ար­տա­կարգ գե­ղեց­կու­թյուն են ստա­նում ճկուն ու դի­նա­միկ տրա­մա­բա­նա­կան ան­ցում­նե­րով, հաս­կա­ցու­թյուն­նե­րի պատ­մա­կան տևո­ղու­թյան խոր ըմ­բռ­նո­ղու­թյամբ, փի­լի­սո­փա­յա­կան կա­տե­գո­րիա­նե­րի պատ­ճա­ռակց­ված են­թա­կար­գու­թյամբ՚։
Ա­լե­զարդ գիտ­նա­կա­նը յուր գր­քե­րի գիրքն է հա­մա­րում ՙՀա­յոց ազ­գա­յին գա­ղա­փա­րա­բա­նու­թյու­նը՚, յուր ա­րա­րում­նե­րի ալ­ֆան և օ­մե­գան. ՙՅու­րա­քան­չյուր ի­մաս­տա­սեր, գրող, գիտ­նա­կան թե փի­լի­սո­փա, գրում է միայն մեկ գիրք` իր կյան­քի գիր­քը։ Դա նրա կենտ­րոնն է, մտ­քի կի­զա­կե­տը, դե­պի ո­րը ձգ­տում և ո­րից ել­նում են նրա բո­լոր գյու­տերն ու գր­քե­րը։ ՙՀայ գա­ղա­փա­րա­բա­նու­թյու­նը՚ իմ կյան­քի գիրքն է, և նրա­նում առ­կա է իմ գի­տա­կան գոր­ծու­նեու­թյան տաս­նա­մյակ­նե­րի փոր­ձը։ Ու­շա­դիր լի­նե­լու պա­րա­գա­յում կա­րե­լի է նկա­տել, որ գա­ղա­փա­րը մի էա­կան մո­տիվ է գծում իմ գրե­թե բո­լոր ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րում.... Դա մի ու­րույն սին­թեզ է, որ ար­տա­ծում է մտա­վոր գոր­ծու­նեու­թյան բո­լոր ո­լորտ­նե­րի ձգ­տու­մը փի­լի­սո­փա­յա­կան ընդ­հան­րաց­ման, այդ ընդ­հան­րաց­ման մեջ անդ­րա­դարձ­նե­լով թե՜ սո­ցիո­լո­գիա­յի, թե՜ փի­լի­սո­փա­յու­թյան, թե՜ տն­տե­սա­գի­տու­թյան, թե՜ ման­կա­վար­ժու­թյան, թե՜ գրա­կա­նու­թյան ու ար­վես­տի, թե՜ հա­սա­րա­կա­կան մտ­քի գի­տակց­ման փոր­ձը՚,- ա­սում է ա­նա­լո­գը։
Դպ­րոց նա­խան­շած ու հիմ­նադ­րած երևույթ­նե­րից է Ս. Սա­րի­նյա­նը` հայ գրա­կա­նու­թյան ա­կա­դե­միա­կան ուղ­ղու­թյան մե­ծա­նուն ներ­կա­յա­ցու­ցի­չը։
Հայ գրա­կա­նու­թյան վաղ­վա օր­վա շուրջ մտոր­ման գնա­լով` տե­սա­բա­նը դի­տում է. ՙՆկա­տում եմ, որ քսան­մե­կե­րորդ դա­րի նա­խա­շե­մին հայ գրա­կա­նու­թյու­նը հա­մըն­թաց է լի­նե­լու հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նու­թյա­նը... Ին­տե­լեկ­տուալ ներ­հոսք է կա­տար­վում մեր մտա­վոր աշ­խար­հը։ Ֆրեյդ, Շո­պեն­հաուեր, Նից­շե, Հեյ­դե­գեր, Շպենգ­լեր, Յաս­պերս, Շնից­լեր, Սարտր... ՚։
Կա­րե­լի է այս­պես շա­րու­նա­կա­կան քն­նա­բա­նել գիտ­նա­կա­նի ստ­վա­րա­ծա­վալ աշ­խար­հը և հաս­կա­նալ, որ նրա ա­րա­րում­նե­րի վերջ­նա­սահ­մա­նը դեռևս շատ ու շատ հե­ռու է, այ­դուա­մե­նայ­նիվ.
դառ­նանք և շնոր­հա­վո­րան­քի, ե­րախ­տա­գի­տու­թյան, մե­ծա­րան­քի խոս­քեր ա­սենք հայ գրա­կա­նա­գի­տու­թյան, գրաքն­նա­դա­տու­թյան մեծ դա­սա­կա­նի` ՀՀ ԳԱԱ ա­կա­դե­մի­կոս Ս. Ն. Սա­րի­նյա­նի ծնն­դյան 95-ա­մյա­կի առ­թիվ ու հար­գան­քի, խն­կար­կու­մի խոս­քեր` հա­վեր­ժի ճամ­փորդ ան­զու­գա­կան ար­ցախ­ցու ան­մար հի­շա­տա­կի առջև