[ARM]     [RUS]     [ENG]

13-Ա­ՄՅԱ ՆՎԻ­ՐՈՒՄ ՇՈՒ­ՇԻԻՆ ՈՒ ՀԱՅ ՄՇԱ­ԿՈՒՅ­ԹԻՆ

Մե­լա­նյա ՄԻ­ԼՈ­ՆՅԱՆ

 ՙՆա­րե­կա­ցի՚ ար­վես­տի միու­թյան Շու­շիի մաս­նա­ճյու­ղը 13 տա­րե­կան է: Քա­ղա­քի մշա­կու­թա­յին կյան­քում իր ու­րույն տեղն զբա­ղեց­նող մշա­կու­թա­յին օ­ջախն իր ծնն­դյան հեր­թա­կան տա­րե­դար­ձը նշել է ար­վես­տա­սեր բա­րե­կամ­նե­րի մտեր­միկ մի­ջա­վայ­րում, տո­նա­կան մի­ջո­ցառ­մամբ, ո­րի գե­ղար­վես­տա­կան մասն ա­պա­հո­վել էին կի­թա­ռա­հար Թա­թուլ Հա­ջյա­նը, կա­նա­դաբ­նակ աս­մուն­քող Ա­նա­հիտ Պա­լյա­նը, Շու­շիի ՙՎա­րան­դա՚ ե­րի­տա­սար­դա­կան երգ­չա­խում­բը` խմ­բա­վար Զա­քար Քե­շի­շյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ, դաշ­նա­կա­հար Դա­վիթ Բախ­շի­յա­նը և երգ­չու­հի Ան­ժե­լա Բա­դա­լյա­նը: Ի դեպ, մի­ջո­ցառ­ման ա­վար­տին, տո­նա­կան տրա­մադ­րու­թյուն ա­պա­հո­ված ար­վես­տա­գետ­նե­րին կենտ­րո­նի տնօ­րեն Հայկ Պա­պյա­նը խոր­հր­դան­շա­կան նվեր­ներ հանձ­նեց` Տիգ­րան Մե­ծի պատ­կե­րով խե­ցե կա­խա­զար­դեր, ո­րոնք պատ­րաստ­վել են ի­րենց բրու­տա­նո­ցում:

Նախ` հա­կիրճ տե­ղե­կու­թյուն­ներ ան­ցած ու­ղու մա­սին: ՙՆա­րե­կա­ցի՚ ար­վես­տի միու­թյու­նը բա­րե­գոր­ծա­կան հի­մունք­նե­րով գոր­ծող հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն է, ո­րը հիմ­նադր­վել է ա­մե­րի­կա­հայ բա­րե­րար Նա­րեկ Հա­րու­թյու­նյա­նի կող­մից 2000 թվա­կա­նին, Երևա­նում: Այն կոչ­ված է ծա­ռա­յե­լու հայ ար­վես­տին, մշա­կույ­թին ու հոգևոր ար­ժեք­նե­րին և ու­նի ա­ռա­քե­լու­թյուն` պահ­պա­նել մեր ան­ցյա­լի մշա­կու­թա­յին ար­ժեք­նե­րը, հա­մախմ­բել ար­վես­տա­գետ­նե­րին, նե­ցուկ կանգ­նել ա­ռա­ջին քայ­լերն ա­նող տա­ղան­դա­վոր ե­րի­տա­սարդ­նե­րին: 2006 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րից Շու­շիում գոր­ծում է միու­թյան մաս­նա­ճյու­ղը, ո­րի նպա­տակն է ա­ջակ­ցել պա­տե­րազ­մից ա­վեր­ված քա­ղա­քի մշա­կու­թա­յին զար­թոն­քին, կր­թա­կան ծրագ­րեր ի­րա­կա­նաց­նել նոր սերն­դի հա­յե­ցի դաս­տիա­րա­կու­թյան, մշա­կու­թա­յին և ազ­գա­յին ար­ժեք­նե­րի ճա­նաչ­ման ու գնա­հատ­ման ուղ­ղու­թյամբ, ա­զատ ստեղ­ծա­գոր­ծե­լու հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռել ե­րի­տա­սարդ­նե­րին:
Նախ­կին ա­վե­րակ­նե­րի վրա կա­ռուց­ված ՙՆա­րե­կա­ցի՚ ար­վես­տի միու­թյան Շու­շիի կենտ­րո­նի ե­ռա­հարկ շի­նու­թյու­նը հա­մալր­ված է մշա­կու­թա­յին, կր­թա­կան անհ­րա­ժեշտ մի­ջա­վայ­րով` հա­մեր­գաս­րա­հով, ցու­ցաս­րա­հով, գրա­դա­րա­նով, ար­հես­տա­նոց­նե­րով, դա­սա­սե­նյակ­նե­րով, վար­չա­կան գրա­սե­նյակ­նե­րով, հյու­րըն­կա­լու­թյան տրա­մադր­ված սե­նյակ­նե­րով ու խո­հա­նո­ցով։ Կենտ­րո­նում գոր­ծում են զա­նա­զան խմ­բակ­ներ, ո­րոնց դա­սըն­թաց­նե­րին հա­ճա­խում են տաս­նյակ ե­րե­խա­ներ։ Միու­թյունն ապ­րում է ե­ռուն մշա­կու­թա­յին ա­ռօ­րյա­յով. պա­րապ­մունք­նե­րին զու­գա­հեռ կազ­մա­կերպ­վում են տար­բեր մի­ջո­ցա­ռում­ներ` հա­մերգ­ներ, ցու­ցա­հան­դես­ներ, հան­դի­պում­ներ հե­տաքր­քիր մարդ­կանց հետ, դա­սա­խո­սու­թյուն­ներ, թե­մա­տիկ բա­նա­վե­ճեր, սիմ­պո­զիում­ներ, թա­տե­րա­կան ներ­կա­յա­ցում­ներ, գր­քի շնոր­հան­դես­ներ, ըն­թեր­ցում-քն­նար­կում­ներ, հան­դես­ներ, ֆիլ­մե­րի ցու­ցադ­րում և այլն։ Մի­ջո­ցա­ռում­նե­րը կազ­մա­կերպ­վում են հիմ­նա­կա­նում միու­թյան Շու­շիի կենտ­րո­նի շեն­քում, սա­կայն նաև պար­բե­րա­բար` Ստե­փա­նա­կեր­տում ու Ար­ցա­խի այլ շր­ջան­նե­րում: Կենտ­րո­նի գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում ի­րա­կա­նաց­վում են բազ­մա­տե­սակ ծրագ­րեր ինչ­պես կենտ­րո­նի սա­նե­րի, այն­պես էլ ՀՀ-ից և ար­տերկ­րից ժա­մա­նած ար­վես­տա­գետ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ։ Միու­թյան հյու­րըն­կալ դռ­նե­րը բաց են բո­լոր նրանց հա­մար, ով­քեր ի­րենց ծրագ­րե­րով փոր­ձում են կենտ­րո­նի գոր­ծու­նեու­թյան մաս կազ­մել: 2007 թվա­կա­նից սկ­սած կա­նա­դաբ­նակ Հայ­դուկ և Աի­դա Շամ­լյան­նե­րը, 2005 թվից Շու­շիում ի­րենց ստեղ­ծած ՙԱ­րամ Մա­նու­կյան՚ ա­մա­ռա­յին ճամ­բա­րը տե­ղա­փո­խել են ՆԱՄ Շու­շիի նո­րաս­տեղծ կենտ­րոն, և այ­նու­հետև ա­մեն ա­մառ, ի­րենց ըն­տա­նե­կան և ըն­կե­րա­կան շր­ջա­նա­կի նյու­թա­կան ա­ջակ­ցու­թյամբ, շա­րու­նա­կում են ի­րենց գոր­ծու­նեու­թյունն այս­տեղ:
Ներ­կա­յումս Շու­շիի մաս­նա­ճյու­ղի աշ­խա­տանք­նե­րը ղե­կա­վա­րում է Հայկ Պա­պյա­նը: Նրա ղե­կա­վա­րու­թյան տա­րի­նե­րին այս­տեղ շատ բան է փոխ­վել` նոր մո­տե­ցում­ներ, թարմ գա­ղա­փար­ներ, զա­նա­զան նա­խագ­ծեր` նո­րո­վի ստեղ­ծա­գոր­ծա­կան հղա­ցում­նե­րով: Նրա կար­ծի­քով` 13 տա­րին ի­րենց կա­ռույ­ցի պա­տա­նե­կու­թյունն է խոր­հր­դան­շում, ո­րը ման­կու­թյու­նից հե­տո ա­վե­լի լուրջ տա­րիք է հա­մար­վում: Պա­տե­րազ­մի վեր­քերն ա­պա­քի­նող Շու­շիում մշա­կու­թա­յին զար­թոն­քի ա­ռու­մով ՆԱՄ-ի ա­վան­դը ա­նու­րա­նա­լի է: Ան­ցած տա­րի­նե­րի ա­մե­նա­կարևոր ձեռք­բե­րու­մը տնօ­րե­նը հա­մա­րում է շու­շե­ցի­նե­րին, և ոչ միայն շու­շե­ցի­նե­րին, մշա­կույ­թի հետ շփ­վե­լու հնա­րա­վո­րու­թյան ըն­ձե­ռու­մը, ո­րը հենց այս հաս­տա­տու­թյան ա­ռա­քե­լու­թյունն է: Տնօ­րե­նի խոս­քով` ի­րենց նպա­տա­կը խմ­բակ­նե­րի քա­նա­կի ա­վե­լա­ցու­մը չէ, այ­սօր ուղղ­վա­ծու­թյունն այլ է, այն ա­վե­լի շատ մշա­կու­թա­յին է` ա­մեն շա­բաթ մի­ջո­ցա­ռում­ներ կազ­մա­կեր­պել և հյու­րեր հրա­վի­րել Երևա­նից, Ար­ցա­խից` տար­բեր հե­տաքր­քիր մարդ­կանց, ով­քեր ի­րենց ներդ­րու­մը կու­նե­նան կա­ռույ­ցի գոր­ծու­նեու­թյան մեջ: Քա­նի որ ներ­կա­յում Շու­շիում գոր­ծում են ման­կա­կան տար­բեր մշա­կու­թա­յին օ­ջախ­ներ, ի­րենք խն­դիր են դրել ի­րենց խմ­բակ­նե­րի` ազ­գագ­րա­կան պա­րի, կար­պե­տի, նկար­չու­թյան, թատ­րո­նի գոր­ծու­նեու­թյունն ա­վե­լի հիմ­նա­վոր դարձ­նել: Այս տար­վա մե­ծա­գույն ձեռք­բե­րում­նե­րից է ՙԲրու­տԱրտ՚ կա­վա­գոր­ծու­թյան 2-րդ սիմ­պո­զիու­մը, որն ար­դեն մի­ջազ­գա­յին հար­թակ դառ­նա­լու մի­տում ու­նի: Ձեռք­բե­րում է նաև ՙՀե­քիաթ­նե­րի տու­նը՚, ո­րը բա­ռա­ցիո­րեն փլա­տակ­նե­րից կանգ­նեց­րին, նաև փոքր սր­ճա­րան ստեղ­ծե­ցին: ՙԲրու­տԱրտ՚-ին հինգ եր­կր­նե­րից մաս­նա­կից­նե­րի աշ­խա­տանք­ներն ար­վես­տի գոր­ծեր են, ո­րոնք այ­սօր էլ կա­րե­լի տես­նել միու­թյան տա­րած­քում: Հ. Պա­պյա­նը մտա­դիր է ընդ­լայ­նել հա­ջորդ սիմ­պո­զիու­մի աշ­խար­հագ­րու­թյու­նը, իսկ ստեղծ­վե­լիք գոր­ծե­րը նվի­րա­բե­րել քա­ղա­քին` ՙբայց գա­ղա­փա­րա­յին և ճիշտ ձևով կազ­մա­կերպ­ված՚:
Մշա­կու­թա­յին այս օ­ջա­խում աշ­խա­տում է կուռ ու հա­մե­րաշխ թիմ, ո­րը տնօ­րե­նի հետ միա­սին ջանք ու ե­ռանդ չի խնա­յում` կյան­քի կո­չե­լու նո­րա­նոր ծրագ­րեր, մշա­կույ­թով լց­նե­լու շու­շե­ցի­նե­րի ա­ռօ­րյան: Ըն­թա­ցիկ տար­վա ա­րած-թո­ղա­ծի ծի­րում ա­ռանձ­նա­նում են Կո­մի­տա­սի և Թու­մա­նյա­նի 150-ա­մյա հո­բե­լյան­նե­րը: Մինչև տա­րե­վերջ կու­նե­նան Թու­մա­նյա­նի ՙՔաջ Նա­զա­րը՚, վս­տա­հեց­նում է հաս­տա­տու­թյան ղե­կա­վա­րը: Ա­ռա­ջի­կա­յում կյան­քի կկո­չեն Ան­դեր­սե­նի ՙԼուց­կի­նե­րով աղ­ջի­կը՚, Ե. Չա­րեն­ցի ՙԿապ­կազ թա­մա­շան՚, նա­խա­տե­սում են կեն­դա­նաց­նել ՙՍտ­վե­րա­յին թատ­րո­նը՚, մշ­տա­կան կա­պի մեջ են Երևա­նի Սոս Սարգ­սյա­նի ան­վան Հա­մազ­գա­յին թատ­րո­նի հետ, նաև մտա­դիր են 4-5 ներ­կա­յա­ցում բե­մադ­րել հրա­վի­րած ռե­ժի­սոր­նե­րի ու­ժե­րով, իսկ դա­սա­կան հա­մերգ­ներն ան­բա­ժան են ի­րենց ա­ռօ­րյա­յից:
Շնոր­հա­վո­րենք պա­տա­նե­կան տա­րիք թևա­կո­խած ՆԱՄ Շու­շիի մաս­նա­ճյու­ղին` մաղ­թե­լով պար­մա­նիի ե­ռանդ ու ա­վյուն, բա­րի ըն­թացք ու հա­ջո­ղու­թյուն­ներ ի­րենց մշա­կու­թա­շահ գոր­ծու­նեու­թյա­նը: