[ARM]     [RUS]     [ENG]

ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ ԱՌ ԱՐՑԱԽ

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ նո­յեմ­բե­րի 21-ին Ստե­փա­նա­կեր­տի մշա­կույ­թի և ե­րի­տա­սար­դու­թյան պա­լա­տում ցու­ցադր­վեց ՙԱր­ցախ. հա­վեր­ժի սահ­մա­նին՚ ֆիլ­մը: Մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա էին ԱՀ Նա­խա­գահ Բա­կո Սա­հա­կյա­նը, մշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րար Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նը, պաշ­տո­նա­տար այլ ան­ձինք, հյու­րեր:

ՙԱր­ցախ. հա­վեր­ժի սահ­մա­նին՚ ֆիլ­մի սցե­նա­րի հե­ղի­նակն ու ռե­ժի­սո­րը Վա­հե Յանն է: Նրա խոս­քով, ֆիլմն Ար­ցա­խի ժո­ղովր­դի ար­մատ­նե­րի մա­սին է: Ար­ցա­խը հա­մայն հա­յու­թյան ինք­նու­թյան ա­մե­նա­կարևոր կե­տե­րից մեկն է, հա­մոզ­ված է նա, և յու­րա­քան­չյուր հայ պետք է գի­տակ­ցի այդ փաս­տը:
ՙԼի­նե­լով Ար­ցա­խում, ու­սում­նա­սի­րե­լով եր­կի­րը, ես գտա ինքս ինձ և ո­րո­շե­ցի ան­կեղծ լի­նել իմ ստեղ­ծա­գոր­ծա­կան մո­տեց­ման մեջ,- խոս­տո­վա­նում է Վա­հե Յա­նը:- Սկզ­բում իմ առջև ա­ռա­ջադ­րանք կար դր­ված? կար­ճա­մետ­րաժ ֆիլմ նկա­րա­հա­նել: Պատ­րաս­տե­ցինք 18-րո­պեա­նոց ֆիլմ և ու­ղար­կե­ցինք տար­բեր տու­րիս­տա­կան ըն­կե­րու­թյուն­ներ` տու­րիզմն Ար­ցա­խում խթա­նե­լու հա­մար: Այ­նու­հետև իմ հե­ղի­նա­կա­յին տար­բե­րա­կով ստեղ­ծե­ցի ֆիլմ, որ­տեղ ներ­կա­յաց­վում է իմ ըն­կա­լած Ար­ցա­խը: Ե­թե Հա­յաս­տա­նը դի­տար­կում ենք որ­պես հա­մայն հա­յու­թյան մար­մին, ա­պա Ար­ցախն այդ մարմ­նի բա­բա­խող սիրտն է: Ես կա­տա­րե­ցի յու­րա­տե­սակ ճա­նա­պար­հոր­դու­թյուն դե­պի հա­յու­թյան բա­բա­խող սիր­տը, զգա­ցի այդ սր­տի ջեր­մու­թյու­նը՚:
Նշենք` ֆիլ­մի մի­ջազ­գա­յին պրե­մե­րան կա­յա­ցել է Հու­նաս­տա­նում` ՙԻե­րա­պետ­րա՚ փա­ռա­տո­նին:
Ֆիլ­մի ցու­ցադ­րու­թյա­նը ներ­կա էր ՀՀ վաս­տա­կա­վոր ար­տիստ, երգ­չու­հի Շու­շան Պետ­րո­սյա­նը, ով իր ե­լույ­թում ըն­դգ­ծեց. ՙԱր­ցախ. հա­վեր­ժի սահ­մա­նին՚ ֆիլ­մը Վա­հե Յա­նի սի­րո խոս­տո­վա­նու­թյունն է առ Ար­ցախ: Դի­տե­լով ֆիլ­մը` անն­կա­րագ­րե­լի ապ­րում­ներ ու­նե­ցա, ու այն ա­մե­նը, ինչ միշտ ու­զում եմ շն­չա­հեղձ լի­նե­լով պատ­մել Ար­ցա­խի մա­սին և հուզ­մուն­քից չեմ կա­րո­ղա­նում, կար այս ֆիլ­մում: Ինձ հա­մար Ար­ցախն ա­վե­տյաց եր­կիր է: Ես ցան­կա­նում էի ար­ցա­խա­հա­յու­թյունն ան­պայ­ման տես­նի այս ֆիլ­մը: Թող միշտ խա­ղա­ղու­թյուն լի­նի այս­տեղ, և մենք էլ միշտ պատ­րաստ լի­նենք պաշտ­պա­նե­լու մեր հրաշք հո­ղը։