Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՆՐԱ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՑԱԽՅԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՄԵՋ ՈՒՐՈՒՅՆ ՏԵՂ ՈՒՆԵՆ

Սու­սան­նա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Դեկ­տեմ­բե­րի 11-ին ՙԵվ­րո­պա՚ հյու­րա­նո­ցում կա­յա­ցավ Ար­ցա­խյան ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան շարժ­ման ակ­նա­ռու գոր­ծիչ, ՙՂա­րա­բաղ՚ կո­մի­տեի հիմ­նա­դիր, հայտ­նի տն­տե­սա­գետ-քա­ղա­քա­գետ Ի­գոր Մու­րա­դյա­նի հրա­պա­րա­կա­խո­սա­կան, տն­տե­սա­գի­տա­կան, քա­ղա­քա­կան հոդ­ված­նե­րի հա­մա­հա­վաք ժո­ղո­վա­ծուի շնոր­հան­դե­սը: Շնոր­հան­դե­սին ներ­կա էին ԱՀ ՄԵՀԶ նա­խա­րար Լեռ­նիկ Հով­հան­նի­սյա­նը, ՀՅԴ Ար­ցա­խի ԿԿ ան­դամ­ներ, Ի­գոր Մու­րա­դյա­նի ըն­կեր­նե­րը, լրագ­րող­ներ:

Գիր­քը հրա­տա­րակ­վել է ՙԶբո­սաշր­ջու­թյան զար­գաց­ման գոր­ծա­կա­լու­թյուն՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ ու մի­ջոց­նե­րով, տե­ղե­կաց­րեց ՀԿ հիմ­նա­դիր, ՀՅԴ Ար­ցա­խի ԿԿ ան­դամ Սեր­գեյ Շահ­վեր­դյա­նը, շեշ­տե­լով այն փաս­տը, որ գիր­քը հրա­տա­րա­կե­լու գա­ղա­փա­րը ծա­գել է Ի­գոր Մու­րա­դյա­նի հու­ղար­կա­վո­րու­թյան օ­րը՝ Ե­ռաբ­լու­րում, երբ ՙհս­տակ պատ­կե­րաց­րինք, թե ինչ ենք ու­նե­ցել և ինչ ենք կորց­րել՚, և, ան­շուշտ, նրա հի­շա­տա­կը հա­վեր­ժաց­նե­լու նպա­տա­կով:
Ժո­ղո­վա­ծուի լույ­սըն­ծայ­ման աշ­խա­տանք­նե­րին, նշեց Ս. Շահ­վեր­դյա­նը, օ­ժան­դա­կել է ՙԼրա­գիր՚ է­լեկտ­րո­նա­յին օ­րա­թեր­թի աշ­խա­տա­կազ­մը՝ խմ­բա­գիր Հայ­կազն Ղահ­րի­յա­նի ղե­կա­վա­րու­թյամբ: Նա խո­րին ե­րախ­տա­գի­տու­թյուն հայտ­նեց հատ­կա­պես Նաի­րա Հայ­րու­մյա­նին` հոդ­ված­ներն ի մի բե­րե­լու, խմ­բագ­րե­լու հա­մար, ինչ­պես նաև Ռազ­մա­վա­րա­կան և ազ­գա­յին հե­տա­զո­տու­թյուն­նե­րի հայ­կա­կան կենտ­րո­նին` ի դեմս քա­ղա­քա­գետ Ման­վել Սարգ­սյա­նի, հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ Սա­րո Սա­րյա­նի: Ժո­ղո­վա­ծուում ամ­փոփ­ված են Ի­գոր Մու­րա­դյա­նի հրա­տա­րակ­ված ու չհ­րա­տա­րակ­ված հոդ­ված­ներն ու հար­ցազ­րույց­նե­րը:
Մի­ջո­ցառ­մա­նը ներ­կա էին Ի­գոր Մու­րա­դյա­նի գա­ղա­փա­րա­կան, մար­տա­կան ըն­կեր­նե­րը, ով­քեր կիս­վել են ի­րենց հի­շո­ղու­թյուն­նե­րով: Նրանք ա­ռանձ­նաց­րին Ի. Մու­րա­դյա­նի քա­ղա­քա­կան, տն­տե­սա­գի­տա­կան միտ­քը, ա­պա­գա զար­գա­ցում­նե­րը կան­խա­տե­սե­լու բա­ցա­ռիկ ու­նա­կու­թյու­նը, մարդ­կա­յին հատ­կա­նիշ­նե­րը` ազն­վու­թյու­նը, հու­մո­րի զգա­ցու­մը, բա­րու­թյու­նը և այլն, որ միշտ ուղ­ղոր­դել է ան­սահ­ման սերն առ Ար­ցախ:
Ի­գոր Մու­րա­դյա­նի Գի­տա­կան ժա­ռան­գու­թյան հիմ­նադ­րա­մի կազ­մա­կեր­պիչ Ռաֆ­ֆի Հո­վա­կի­մյանն իր ե­լույ­թում նշեց նրա անգ­նա­հա­տե­լի դերն ու նշա­նա­կու­թյու­նը ոչ միայն Ար­ցա­խյան շարժ­ման ա­ռա­ջին տա­րի­նե­րի զար­գա­ցում­նե­րի, այլև հայ­կա­կան եր­կու պե­տու­թյուն­նե­րի կա­յաց­ման, զար­գաց­ման գոր­ծըն­թաց­նե­րի մեջ:
Ի­գոր Մու­րա­դյա­նը սերտ կա­պեր է ու­նե­ցել Հադ­րու­թի և Ստե­փա­նա­կեր­տի գոր­ծիչ­նե­րի հետ: Ար­ցա­խի Գե­րա­գույն խոր­հր­դի ա­ռա­ջին գու­մար­ման պաշտ­պա­նու­թյան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ, Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի մաս­նա­կից Վա­լե­րի Բա­լա­յանն իր խոս­քում ա­սաց. ՙԱն­շուշտ, այն գոր­ծըն­թաց­նե­րը, որ տե­ղի են ու­նե­ցել Ար­ցա­խյան շարժ­ման ա­ռա­ջին տա­րի­նե­րին և տե­ղի են ու­նե­նում հի­մա, կըն­թա­նա­յին ա­ռանց Ի­գոր Մու­րա­դյա­նի:  Բայց այնպիսի տպավորություն էր ստեղծվել, որ, եթե Իգորը չլիներ, Շարժումն էլ չէր լինի: Այդ միտքը խոր նստած էր մեր մեջ՝ այն ժամանակ իր հետ սերտ համագործակցող մարդկանց, որովհետև իր արած գործն անչափ մեծ էր: Այնքան, որ չես կարող պատկերացնել, որ Արցախյան շարժումն ու Իգոր Մուրադյանի գործունեությունը կարող են լինել առանց մեկը մյուսի:

Բայց ա­մե­նա­մեծ բա­նը, որ նա տվել է մեզ, աշ­խար­հում կա­տար­վող գոր­ծըն­թաց­նե­րին պրո­ֆե­սիո­նալ աչ­քով նա­յելն ու ճիշտ ըն­կա­լելն էր: Այն, թե ինչ­պես է Ղա­րա­բա­ղը կապ­ված աշ­խար­հի հետ՚:
Ար­ցա­խյան շարժ­ման նախ­նա­կան փու­լում Հադ­րու­թում գոր­ծող ընդ­հա­տա­կյա խմ­բի ղե­կա­վար Գրի­շա Հայ­րա­պե­տյա­նի խոս­քով՝ Ի­գոր Մու­րա­դյա­նը ներ­կա­յաց­ման կա­րիք չու­նի, բայց, միա­ժա­մա­նակ, յու­րա­քան­չյու­րը յու­րո­վի է հի­շում նրան: ՙՆա ներ­կա­յաց­նում էր ազ­գի ին­տե­լի­գեն­ցիան` այն ի­մաս­տով, որ, ի­րոք, շա­հագր­գռ­ված էր ազ­գի ա­պա­գա­յով, կա­րո­ղա­նում էր գնա­հա­տել տվյալ պա­հին ազ­գի շա­հը և գրա­գետ ձևով պաշտ­պա­նում այն՚,-նշեց Գ. Հայ­րա­պե­տյա­նը:
Ար­ցա­խի ինք­նա­պաշտ­պա­նա­կան ու­ժե­րի ա­ռա­ջին հրա­մա­նա­տար Ար­կա­դի Կա­րա­պե­տյա­նի կար­ծի­քով, ահ­ռե­լի է Ի­գո­րի դերն Ար­ցա­խյան շարժ­ման մեջ:
Լևոն Հայ­րի­յանն ի­րեն այն եր­ջա­նիկ­նե­րից է հա­մա­րում, ում բախտ է վի­ճակ­վել լի­նել Ի­գոր Մու­րա­դյա­նի ժա­մա­նա­կա­կի­ցը: ՙԻ­գո­րի գոր­ծը հնա­րա­վոր չէ չա­փել: Շարժ­ման այս ա­ռա­ջա­մար­տիկ­նե­րը մեծ գործ են կա­տա­րել, դար­ձել մեր հս­կա եր­թի մի մա­սը: Այն եր­թի, որ դե­պի Ա­զատ, Ան­կախ, Միա­ցյալ Հա­յաս­տան է տա­նում՚,-նշեց Լևոն Հայ­րի­յա­նը՝ կոչ ա­նե­լով հա­վա­տա­րիմ մնալ այդ եր­թին:
Մի­ջո­ցառ­ման ներ­կա­նե­րը կարևո­րել են Ի­գոր Մու­րա­դյա­նի կյան­քի և գոր­ծու­նեու­թյան լիա­կա­տար ու­սում­նա­սի­րու­թյունն ու հրա­տա­րա­կու­մը: Եվ կոչ ա­րել վե­րաարժևո­րել նրա գոր­ծու­նեու­թյու­նը: Նրանք ա­ռա­ջար­կել են փո­ղոց­ներ, դպ­րոց­ներ ան­վա­նել մեծ հայ­րե­նա­սե­րի ան­վամբ:

;