[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԳՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

Ար­մի­նե ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱՆ

ք. Մար­տու­նի

 Ար­ցա­խի գրող­նե­րի միու­թյան ան­դամ, Մար­տու­նու ար­վես­տի դպ­րո­ցի փոխտ­նօ­րեն Սեր­գեյ Սա­ֆա­րյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ` օ­րերս Մար­տու­նու ար­վես­տի դպ­րո­ցում կազ­մա­կերպ­վեց հան­դի­պում ԱՀ ԳՄ նա­խա­գահ, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր, ՀՀ մշա­կույ­թի վաս­տա­կա­վոր գոր­ծիչ Վար­դան Հա­կո­բյա­նի, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, դո­ցենտ, ՙԳրի­գոր Նա­րե­կա­ցի՚ հա­մալ­սա­րա­նի Արևմտա­հա­յե­րե­նի, հա­յա­գի­տու­թյան գի­տա­հե­տա­զո­տա­կան Լու­տո­վի­կա և Յա­կոբ Այն­թապ­լեան կենտ­րո­նի տնօ­րեն Ա­մա­լյա Գրի­գո­րյա­նի, Ար­ցա­խի գրող­նե­րի միու­թյան ե­րի­տա­սար­դա­կան բա­ժան­մուն­քի նա­խա­գահ Սո­նա Համ­բար­ձու­մյա­նի և լրագ­րող Նվարդ Ա­լեք­սա­նյա­նի հետ։ 

Հան­դիպ­մա­նը ներ­կա էին շրջ­կենտ­րո­նի հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րի ու­սու­ցիչ­ներ, ե­րի­տա­սարդ ստեղ­ծա­գոր­ծող­ներ և շնոր­հա­շատ ա­շա­կերտ­ներ, գրա­կա­նա­սեր մար­դիկ։
Բաց­ման խոս­քում Վար­դան Հա­կո­բյանն ա­շա­կերտ­նե­րին խոր­հուրդ տվեց ըն­թեր­ցել հա­մաշ­խար­հա­յին գրա­կա­նու­թյուն, ին­չի պա­կա­սը նրանք շատ ու­նեն։
Հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րի ստեղ­ծա­գոր­ծող ու­սու­ցիչ­ներն ու ա­շա­կերտ­նե­րը ներ­կա­յա­ցան հե­ղի­նա­կա­յին ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րով, ո­րից հե­տո տե­ղի ու­նե­ցավ քն­նար­կում։
Ե­լույթ­նե­րով և հե­ղի­նա­կա­յին ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րով հան­դես ե­կան նաև ԱԳՄ ան­դամ­նե­րը։ Ա.Գրի­գո­րյանն ող­ջու­նեց նմա­նօ­րի­նակ հան­դի­պում­նե­րը, կարևո­րեց պարզ, բայց գա­ղա­փար­նե­րով հա­րուստ ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը։
-Մի­ջո­ցա­ռու­մը, մա­նա­վանդ ա­շա­կերտ­նե­րի հա­մար, յու­րօ­րի­նակ գրա­կա­նու­թյան դաս է, որ կա­րող են անց­կաց­նել հար­ցադ­րում­ներ կա­տա­րե­լով։ Ստեղ­ծա­գոր­ծե­լու կայ­ծը, որ առ­կա է ա­շա­կեր­տի մոտ, պետք է զար­գաց­նել։ Կարևոր չէ` ա­շա­կեր­տը բա­նաս­տեղծ է դառ­նա­լու, թե ոչ, բայց ստեղ­ծա­գոր­ծե­լը կօգ­նի նրան կյան­քում հաղ­թա­հա­րե­լու դժ­վա­րու­թյուն­նե­րը։ Բա­նաս­տեղ­ծու­թյու­նը, ինչ­պես ե­րաժշ­տու­թյու­նը, հնա­րա­վո­րու­թյուն է տա­լիս ար­տա­հայ­տե­լու ապ­րում­ներդ,- իր ե­լույ­թում նշեց Նվարդ Ա­լեք­սա­նյա­նը և ող­ջու­նեց այն փաս­տը, որ ա­շա­կերտ­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րում հայ­րե­նա­սի­րու­թյան շեշ­տադ­րում­ներ կան և դրանք հա­մա­րեց ազ­նիվ մղում­ներ, որ­պես օ­րի­նակ բե­րեց ծնն­դով շր­ջա­նի Թա­ղա­վարդ գյու­ղից Ա­շոտ Գրա­շու բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը, ո­րոնք եր­գե­րի են վե­րած­վել։
Մի­ջո­ցառ­ման վե­րա­բե­րյալ խոս­քով հան­դես ե­կավ թո­շա­կա­ռու ման­կա­վարժ Քնար Բա­դա­լյա­նը։
Եզ­րա­փա­կիչ խոսք ա­սաց ԱԳՄ նա­խա­գահ Վար­դան Հա­կո­բյա­նը։ Նա ա­շա­կերտ­նե­րին խոր­հուրդ տվեց գիրք շատ կար­դալ, տե­ղե­կաց­րեց, որ ՙԳրի­գոր Նա­րե­կա­ցի՚ հա­մալ­սա­րա­նում կա գրա­դա­րան, որ­տեղ զե­տեղ­ված են հա­մաշ­խար­հա­յին և ժա­մա­նա­կա­կից գրող­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ, ցան­կա­ցող­նե­րը կա­րող են այ­ցե­լել, նաև օգտ­վել ին­տեր­նե­տա­յին տար­բե­րա­կից։
Վ.Հա­կո­բյա­նը շրջ­կենտ­րո­նի հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րի գրա­դա­րա­նա­վար­նե­րին հանձ­նեց Ար­ցա­խի գրող­նե­րի միու­թյան ան­դամ­նե­րի հե­ղի­նա­կա­յին գր­քե­րից։
Մի­ջո­ցա­ռումն ա­վարտ­վեց Մար­տու­նու Ա­րամ Խա­չատ­րյա­նի ան­վան ար­վես­տի դպ­րո­ցի սա­նե­րի եր­գե­րի կա­տա­րում­նե­րով։