[ARM]     [RUS]     [ENG]

ՑՈՒ­ՑԱ­ՀԱՆ­ԴԵ­ՍԻ ՀԵ­ՂԻ­ՆԱԿ­ՆԵ­ՐԸ ԶԻՆ­ՎՈՐ­ՆԵՐ ԵՆ

Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

 Դեկ­տեմ­բե­րի 9-ին Ստե­փա­նա­կեր­տի պատ­կե­րաս­րա­հում բաց­վեց Հայկ Գա­լո­յա­նի և Դա­վիթ Բո­ցի­նյա­նի գե­ղան­կար­չա­կան ցու­ցա­հան­դե­սը, որ նա­խա­ձեռ­նել էր ՙՎիկ­տո­րիա՚ մի­ջազ­գա­յին բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մը։ Քա­նի որ տղա­նե­րի ա­նուն­նե­րը ո­չինչ չէին ա­սում, այդ իսկ պատ­ճա­ռով ցու­ցա­հան­դե­սը սա­կա­վա­մարդ էր, բայց ով­քեր ներ­կա էին, հե­տաք­րք­րու­թյամբ դի­տե­ցին ներ­կա­յաց­ված 3 տաս­նյա­կից ա­վե­լի աշ­խա­տանք­նե­րը։

Հայ­կը և Դա­վի­թը Երևա­նի Փա­նոս Թեր­լե­մե­զյա­նի ան­վան գե­ղար­վես­տի քո­լե­ջի 4-րդ կուրսն ա­վար­տած ու­սա­նող­ներ են, այժմ ծա­ռա­յում են Ար­ցա­խի պաշտ­պա­նու­թյան բա­նա­կում, յոթ ամ­սից կզո­րացր­վեն, կշա­րու­նա­կեն¬կա­վար­տեն ու­սու­մը, և դե­պի մեծ ար­վես­տը տա­նող ճա­նա­պար­հին ան­պայ­ման հա­ճե­լիո­րեն կհի­շեն և բա­նա­կա­յին ար­ցա­խյան ա­ռօ­րյան, և ստե­փա­նա­կեր­տյան ցու­ցա­հան­դե­սը, գե­ղան­կար­չա­կան ար­վես­տի եր­կր­պա­գու­նե­րի սերն ու հե­տաք­րք­րու­թյու­նը ի­րենց գոր­ծե­րի հան­դեպ։
ԱՀ նկա­րիչ­նե­րի միու­թյան նա­խա­գահ Հո­վիկ Գաս­պա­րյա­նը ող­ջույ­նի խոս­քում ըն­դգ­ծեց տղա­նե­րի կրկ­նա­կի ծա­ռա­յու­թյու­նը ժո­ղովր­դին, այն է` երկ­րի պաշտ­պա­նու­թյանն ու ար­վես­տին, ա­պա նշեց, որ ցու­ցա­հան­դե­սը վկա­յում է, որ տղա­նե­րը մաս­նա­գի­տա­կան ա­ռու­մով կանգ­նած են ա­մուր հիմ­քե­րի վրա, որ եր­կու­սի մոտ էլ կա գույ­նի, գծի, լույս ու ստ­վե­րի նուրբ զգա­ցո­ղու­թյուն։ Մնում է միայն, որ զին­վո­րա­կան ծա­ռա­յու­թյունն ա­վար­տե­լուց հե­տո հա­մառ ու նպա­տա­կաս­լաց աշ­խա­տեն։
Հայկ Գա­լո­յա­նը Ա­բո­վյա­նից է, Դա­վիթ Բո­ցի­նյա­նը՝ Աշ­տա­րա­կից։ Մտեր­մա­ցել են ու­սա­նո­ղա­կան տա­րի­նե­րին։ Զրույ­ցի ժա­մա­նակ ա­սա­ցին, որ ընդ­հատ­վել է ուս­ման¬ստեղ­ծա­գոր­ծա­կան գոր­ծըն­թա­ցը, բայց այժմ ա­ռա­վել կարևոր ու պա­տաս­խա­նա­տու ծա­ռա­յու­թյան մեջ են։
ՙՎիկ­տո­րիա՚ բա­րե­գոր­ծա­կան հիմ­նադ­րա­մի հիմ­նա­դիր տնօ­րեն Գա­յա­նե Գևոր­գյանն ա­սաց, որ ի­րենց նպա­տակն է հայ­կա­կան մշա­կույ­թը ծա­նո­թաց­նել մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը, վեր հա­նել նոր ա­նուն­ներ, տա­ղանդ­ներ, և որ Ար­ցա­խի հետ կապ­ված ծրագ­րեր ա­ռա­ջի­կա­յում շատ կլի­նեն։ Հիմ­նադ­րա­մի ա­ջակ­ցու­թյամբ ար­դեն ի­րա­կա­նաց­վել է ՙԴա­դի­վանք. վե­րածն­ված հրա­շա­լիք՚ գիր­քը, մեկ այլ ծրագ­րով Ստե­փա­նա­կեր­տից 5 ե­րե­խա մաս­նակ­ցել է մոս­կո­վյան փա­ռա­տո­նին, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ա­նու­նից հան­դես ե­կել մեծ բե­մից։ՙՄար­դու կյան­քի կարևոր հիմ­քե­րից մեկն ա­րա­րե­լը, ստեղ­ծա­գոր­ծելն է, ո­րը տա­նում է դե­պի պայ­քար և հաղ­թա­նակ՚,¬ ա­սաց Գա­յա­նեն և պատ­մեց, որ Հայ­կի և Դա­վի­թի հետ ի­րեն ծա­նո­թաց­րել է ման­կա­վարժ Տաթևիկ Տա­տյա­նը, որ ին­քը ներ­կա է ե­ղել տղա­նե­րի երևա­նյան ցու­ցա­հան­դե­սին, գոր­ծե­րից զգաց­վել է նրանց տա­ղան­դը և նա­խա­ձեռ­նել է ար­ցա­խյան ցու­ցա­հան­դե­սը։