Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ԱՎԱՆԴԱԿԱՆ ՆԱԽԱԱՄԱՆՈՐՅԱ ՀԱՄԵՐԳ

Սուսաննա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Դեկ­տեմ­բե­րի 22-ին Ար­ցա­խի պե­տա­կան կա­մե­րա­յին նվա­գա­խում­բը` գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար և դի­րի­ժոր Գևորգ Մու­րա­դյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ, 2019 թվա­կանն ա­վար­տեց ա­վան­դա­կան նա­խաա­մա­նո­րյա հա­մեր­գով: Ծրագ­րում ակ­տիվ մաս­նակ­ցու­թյուն ու­նե­ցան շնոր­հա­լի պա­տա­նի և ե­րի­տա­սարդ ե­րա­ժիշտ­ներ:

Ինչ­պես միշտ, ա­մա­նո­րյա հա­մեր­գի ծրագ­րում հն­չել են ու­րախ, տրա­մադ­րու­թյու­նը բարձ­րաց­նող ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­ներ արևմտաեվ­րո­պա­կան, ռուս և հայ կոմ­պո­զի­տոր­նե­րի ժա­ռան­գու­թյու­նից: Պա­տա­նի շնոր­հա­լի ջու­թա­կա­հար­ներ Ար­սեն Համ­բար­ձու­մյա­նի, Ա­լեք­սանդ­րա Հայ­րա­պե­տյա­նի, ա­կոր­դեո­նա­հար Տիգ­րան Գրի­գո­րյա­նի կա­տար­մամբ հն­չե­ցին Մո­ցար­տի, Բեթ­հո­վե­նի, Վի­վալ­դիի հան­րա­հայտ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը, իսկ ե­րի­տա­սարդ շնոր­հա­շատ եր­գիչ­ներ` սոպ­րա­նո Լի­լիթ Շահ­րա­մա­նյա­նի և բաս Հով­հան­նես Կա­րա­պե­տյա­նի հմուտ ու գե­ղե­ցիկ կա­տար­մամբ` Պու­չի­նիի, Վեր­դիի, Մաս­կա­նիի հան­րա­հայտ օ­պե­րա­նե­րի ա­րիա­ներ, ինչ­պես և Լե­հա­րի ռո­մանս­ներ: Խմ­բի փայ­լուն կա­տար­մամբ հն­չե­ցին Կրեյս­լե­րի, Խա­չատ­րյա­նի, Սվի­րի­դո­վի սիր­ված ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը: Մի խոս­քով, դա­սա­կան ե­րաժշ­տու­թյան սի­րա­հար­ներն այդ ե­րե­կո­յան ապ­րե­ցին ան­մո­ռա­նա­լի պա­հեր: Ինչ­պես միշտ, մաեստ­րո Մու­րա­դյա­նը, հա­վա­տա­րիմ մնա­լով իր որ­դեգ­րած քա­ղա­քա­կա­նու­թյա­նը, հպար­տու­թյամբ է խո­սում նվա­գախմ­բի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հրա­վիր­ված պա­տա­նի և ե­րի­տա­սարդ ե­րա­ժիշտ­նե­րի մա­սին:
Ան­ցած տար­վա ար­ված աշ­խա­տան­քի մա­սին խո­սե­լով` մաեստ­րո Մու­րա­դյանն ա­ռա­ջին հեր­թին նշեց Կո­մի­տա­սի 150-ա­մյա­կին նվիր­ված հա­մեր­գա­յին ծրագ­րե­րը` կարևո­րե­լով մեծ եր­գա­հա­նի և կյան­քի, և ժա­ռան­գու­թյան ի­մա­ցու­թյու­նը:
Կիս­վե­լով 2020 թվա­կա­նին նա­խա­տես­ված ծրագ­րե­րի մա­սին, Գ. Մու­րա­դյա­նը կարևո­րեց Ֆրան­սիա­յում կա­յա­նա­լիք հա­մեր­գա­շա­րը, քա­նի որ դրանք կոչ­ված են հայ-ֆրան­սիա­կան բա­րե­կա­մու­թյան ամ­րապ­նդ­մա­նը: Ան­շուշտ, այդ հա­մերգ­նե­րի ծրագ­րե­րի մեծ մա­սը կկազ­մեն Կո­մի­տա­սի և հայ մյուս կոմ­պո­զի­տոր­նե­րի ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը: