Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

ՏԵՂԴ ՓՈԽԵՑԻՐ, ԲԱԽՏԴ ՉԵՍ ՓՈԽԻ ...

Ա­նի ՄԱՆ­ԳԱ­ՍԱ­ՐՅԱՆ

 Հար­ցազ­րույց Կրաս­նո­դա­րի Պաշ­կով­կա­յի հայ­կա­կան մշա­կույ­թի կենտ­րո­նի դպ­րո­ցի ու­ս­մաս­վար Ե­րա­զիկ Հա­րու­թյու­նյա­նի հետ.

-Ող­ջույն, տի­կին Ե­րա­զիկ։


-Ող­ջույն, Ա­նի։ Ջեր­մա­գին ող­ջույն­ներս ՙԱ­զատ Ար­ցախ՚ թեր­թի խմ­բագ­րա­կազ­մին և ըն­թեր­ցող­նե­րին։


-Տի­կին Ե­րա­զիկ, Կրաս­նո­դա­րում հայ­կա­կան դպ­րո­ցի գո­յու­թյան փաս­տը թերևս վկա­յում է անհ­րա­ժեշ­տու­թյան և պա­հանջ­ված լի­նե­լու մա­սին։ Այդ­պե՞ս է։


-Պար­զու­թյան հա­մար մի փոք­րիկ պատ­մա­կան տե­ղե­կան­քով սկ­սեմ։ Հյու­սի­սա­յին Կով­կա­սում հա­յե­րը սկ­սել են ապ­րել 15-րդ դա­րից։ Իսկ 19-րդ դա­րի 90-ա­կան­նե­րից սկ­սած, հայտ­նի պատ­ճառ­նե­րով Պատ­մա­կան Հա­յաս­տա­նից նո­րա­նոր հոս­քեր էին գա­լիս այս­տեղ։ Ամ­բող­ջա­կան բնա­կա­վայ­րեր են կա­ռուց­վել, փո­ղոց­ներ և թա­ղա­մա­սեր, տներ և շեն­քեր, ե­կե­ղե­ցի­ներ և դպ­րոց­ներ, թատ­րոն­ներ և գրա­դա­րան­ներ… ու սփռ­վել են ան­հա­մար գե­րեզ­ման­ներ… հա­յա­տառ, հա­յա­խաչ, հա­յա­պատ­կեր։ Կրաս­նո­դար քա­ղա­քի պատ­մու­թյան մեջ ևս հս­տակ նշ­մա­րե­լի է հայ­կա­կան ձե­ռա­գի­րը՝ ճար­տա­րա­պե­տու­թյու­նից մինչև կեն­ցաղ։ Կենտ­րո­նա­կան փո­ղոց­նե­րի ո­րոշ շեն­քե­րի նո­րաձև շպա­րի տակ դեռ նշ­մար­վում է կա­ռույ­ցի և նախ­շա­քան­դակ­նե­րի հայ­կա­կան ո­ճը։ Այս­տեղ դեռևս նա­խա­սո­վե­տա­կան շր­ջա­նում գոր­ծում էին հայ­կա­կան ե­կե­ղե­ցի և ա­մե­նօ­րյա դպ­րոց­ներ, տպագր­վում էին թեր­թեր։ Ազ­գա­յին կո­լո­րի­տը վե­րաց­նե­լու խոր­հր­դա­յին հա­մա­հարթ­ման մամ­լի­չի տակ շատ բան վե­րա­ցավ և կորս­վեց։ 80-90-ա­կան­նե­րի թարմ հո­վե­րի թևե­րով հայ­րե­նան­վեր մար­դիկ, ո­րոնց մի մա­սը ի­րենց գեր­դաս­տան­նե­րով բնիկ­ներ էին 250-ա­մյա այս քա­ղա­քում փոր­ձե­ցին ո­րոշ ազ­գա­յին կա­ռույց­ներ ստեղ­ծել, ո­րոնք շու­տով հա­մախ­մբ­վե­ցին Ար­ցա­խի ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի և նո­րան­կախ Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան կա­յաց­ման շուրջ։ Զու­գա­հե­ռա­բար հիմ­նադր­վե­ցին ՙՄաշ­տոց՚ միու­թյու­նը իր թեր­թով, ՙԵրկ­րա­մաս՚ մեծ համ­բավ ու­նե­ցող թեր­թը, Պաշ­կով­կա­յի Հայ­կա­կան հա­մայն­քը՝ իր դպ­րո­ցով, ե­ռան­դուն ջան­քե­րի ար­դյուն­քում ձեռք բեր­վեց բա­վա­կա­նին ըն­դար­ձակ մի հո­ղակ­տոր, ուր տե­ղադր­վեց ա­ռա­ջին խաչ­քա­րը… կա­ռուց­վեց ս. Հով­հան­նես Մկր­տիչ ե­կե­ղե­ցին, ա­վե­լի ուշ հիմ­նադր­վեց ՙԽաչ­քար՚ մշա­կույ­թի կենտ­րոն և ամ­սա­գիր, հան­րակր­թա­կան ցան­ցում բաց­վե­ցին հա­յոց լեզ­վի խմ­բակ­ներ, կի­րակ­նօ­րյա դպ­րոց­ներ, ևս մեկ՝ ս. Սա­հակ և ս. Մես­րոպ ե­կե­ղե­ցին և այլն։ Ի­հար­կե, պա­հանջ­մուն­քը թե­լադ­րեց։ Հա­մաշ­խար­հա­յին տա­րաբ­նույթ խմո­րում­նե­րի խառ­նա­րա­նում հա­յերս մի կող­մից փոր­ձում ենք ին­տեգր­վել հա­մըն­թաց հո­սանք­նե­րին, մյուս կող­մից կղ­զիաց­նել այն ա­մեն ազ­գա­յի­նը, որ միայն մերն է, դա­րե­րից ու հա­զա­րա­մյակ­նե­րից ա­վանդ­ված։

-Ի՞նչ խն­դիր­ներ են դր­ված ե­ղել դպ­րո­ցի ստեղծ­ման հիմ­քում և որ­քա­նո՞վ եք դրանք լուծ­ված հա­մա­րում։


Նո­րից ճիշտ պատ­կե­րա­ցում տա­լու հա­մար ա­սեմ, որ ա­ռա­ջին կի­րակ­նօ­րյա դպ­րո­ցը հետ­խոր­հր­դա­յին Կրաս­նո­դա­րում բաց­վել է 1989թ. ապ­րի­լին, մեր հայ­րե­նա­կից, հա­յոց լեզ­վի ու­սուց­չու­հի Գա­լի­նա Սարգ­սյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ։ Նա Ար­ցա­խում հայտ­նի գոր­ծիչ Ար­մեն Սարգ­սյա­նի քույրն է և ա­ռայ­սօր աշ­խա­տում է Պաշ­կով­կա­յի Հայ­կա­կան հա­մայն­քում։
Այս­պի­սի նվի­րյալ­նե­րի օգ­նու­թյամբ էլ ես կազ­մա­կեր­պել եմ 2-րդ, ՙԱր­մատ՚ կի­րակ­նօ­րյա դպ­րո­ցը ո­րը գոր­ծում է Հայ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու Հա­րա­վա­յին Ռու­սաս­տա­նի Հա­յոց Թե­մի ՙՎար­դա­նյան՚ կր­թա-մշա­կու­թա­յին կենտ­րո­նում։ Այն հիմ­նադր­վել է 2007թ. ՙԽաչ­քար՚ ամ­սագ­րին զու­գա­հեռ, Գե­րաշ­նորհ Մով­սես Մով­սե­սյան ե­պիս­կո­պո­սի օրհ­նու­թյամբ, բա­րե­րար­ներ Անդ­րեյ Ա­մո­սո­վի և Կա­րեն Գրի­գո­րյա­նի օ­ժան­դա­կու­թյամբ։ Ամ­սա­գի­րը ու­նե­ցավ ըն­դա­մե­նը հինգ տար­վա կյանք, իսկ դպ­րո­ցը շա­րու­նա­կում է գոր­ծել և զար­գա­նալ, այս ու­սում­նա­կան տար­վա­նից ար­դեն ա­ռանց ինձ։ Դեպ­քե­րի բե­րու­մով ես տե­ղա­փոխ­վել եմ Պաշ­կով­կա­յի Հայ­կա­կան Մշա­կույ­թի կենտ­րո­նի դպ­րոց։


- Հա­յե­րե­նի և հայ­րե­նա­գի­տու­թյան նկատ­մամբ հե­տաք­րք­րու­թյան ցու­ցա­նիշ կա­րե­լի է հա­մա­րել նաև ա­շա­կերտ­նե­րի թվի ա­ճը կամ նվա­զու­մը։ Տա­րեց­տա­րի ա­շա­կեր­տե­րի թվի աճ նկատ­վու՞մ է։


-Մեր եր­կու դպ­րոց­ներն էլ թեև ըն­դուն­ված կար­գով կոչ­վում են կի­րակ­նօ­րյա, բայց աշ­խա­տում են շա­բա­թը հինգ օր։ Այս­տեղ նոր խմ­բե­րում ըն­դու­նե­լու­թյուն կա­տար­վում է եր­կու ան­գամ՝ սեպ­տեմ­բե­րին և հուն­վա­րին։ ՙԱր­մա­տը՚ ու­նի շուրջ 400 ա­շա­կերտ, Պաշ­կով­կա­յի դպ­րոցն ա­վե­լի փոքր է՝ 120 ա­շա­կերտ, տա­րեց­տա­րի սո­վո­րող­նե­րի թի­վը ա­յո, ա­վե­լա­նում է։ Նրանք՝ տար­բեր տա­րի­քա­յին խմ­բե­րում ու­սում­նա­սի­րում են ժա­մա­նա­կա­կից հա­յոց լե­զու, գրա­կա­նու­թյուն, հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյան, մշա­կույ­թի և ազ­գագ­րու­թյան հի­մունք­ներ, եր­գե­ցո­ղու­թյուն, հայ­կա­կան պար, ծա­նո­թա­նում ազ­գա­յին ե­րաժշ­տա­կան գոր­ծիք­նե­րի և կի­րա­ռա­կան ա­վես­տի տար­բեր բնա­գա­վառ­նե­րի։ Բա­ցի դրա­նից դպ­րոց­նե­րում գոր­ծում են այլևայլ խմ­բակ­ներ՝ շախ­մա­տից մինչև ե­ռա­չափ ձևա­վո­րում։


-Ինչ­պի­սի՞ ու­սում­նա­կան ծրագ­րեր ու­նեք։ Տե­ղյակ ենք, որ դուք նաև հա­մա­պա­տաս­խան դա­սագր­քերն եք հե­ղի­նա­կել։ Ըստ այդմ՝ հայ­րե­նա­գի­տա­կան ինչ­պի­սի՞ գի­տե­լիք­ներ են յու­րաց­նում դպ­րո­ցի շր­ջա­նա­վարտ­նե­րը։ Հայ­րե­նի­քի և հա­յու­թյան՝ ընդ ո­րում նաև Ար­ցա­խի մա­սին, ձեր դա­սըն­թաց­նե­րին, ինչ­պես նաև կեն­սա­փոր­ձից, տե­սա­ծից ու լսա­ծից ի՞նչն եք փո­խան­ցում ա­շա­կերտ­նե­րին։


-Աշ­խա­տել սկ­սե­լուց հե­տո շատ քիչ ժա­մա­նակ պա­հանջ­վեց, որ­պես­զի հաս­կա­նա­յի, որ ռու­սա­խոս ե­րե­խա­յին հայ­կա­կան դպ­րո­ցի դա­սագր­քե­րով շա­բա­թա­կան մեկ եր­կու դա­սա­ժա­մի ըն­թաց­քում հա­յե­րեն չեմ սո­վո­րեց­նի։ Ռու­սա­խոս մի­ջա­վայ­րի հա­մար ե­ղած ու­սում­նա­կան ձեռ­նարկ­նե­րը կամ ժա­մա­նա­կավ­րեպ էին, կամ գործ­նա­կա­նու­թյու­նից շատ հե­ռու։ Հայ­կա­կան դպ­րոցն ու­նի հնա­մյա ա­վանդ­ներ, իսկ Սփյուռ­քը՝ մայ­րե­նի լեզ­վի դա­սա­վանդ­ման հա­րյու­րա­մյա փորձ։ Թվում էր՝ ոչ մի նոր խոս­քի կա­րիք և հնա­րա­վո­րու­թյուն այս աս­պա­րե­զում չկա։ Սա­կայն, յու­րա­քան­չյուր մի­ջա­վայր և ժա­մա­նա­կաշր­ջան ծնում են ի­րենց յու­րա­հատ­կու­թյուն­նե­րը, և կր­թու­թյան դա­սա­վանդ­ման մե­թո­դա­բա­նա­կան հա­մա­կար­գում կարծ­րա­տի­պեր լի­նել չեն կա­րող։ Կի­րակ­նօ­րյա դպ­րո­ցում հա­յե­րե­նը դա­սա­վանդ­վում է որ­պես օ­տար լե­զու, յու­րա­քան­չյուր ա­շա­կերտ ցան­կա­նում է կարճ ժամ­կե­տում հաս­նել շո­շա­փե­լի ար­դյունք­նե­րի՝ գոր­ծադ­րե­լով նվա­զա­գույն ջան­քեր։ Շեշ­տը ա­ռա­ջին հեր­թին դր­վում է բա­նա­վոր խո­սակ­ցա­կան լեզ­վի վրա։ Այս պա­հանջ­նե­րը բա­վա­րա­րող դա­սագր­քե­րը օ­րա­պա­հանջ էին։
Տա­րի­նե­րի հետևո­ղա­կան աշ­խա­տան­քի և պրպ­տում­նե­րի շնոր­հիվ, ծն­վեց ՙԱր­մատ՚ ամ­փոփ կր­թա­կան հա­մա­լիր ծրա­գի­րը։ Այն հա­վա­նու­թյան է ար­ժա­նա­ցել ՀՀ Կր­թու­թյան ազ­գա­յին ինս­տի­տու­տում և հա­տուկ հրա­ման­նե­րով ան­ժամ­կետ ե­րաշ­խա­վոր­վել ՀՀ կր­թու­թյան և գի­տու­թյան նա­խա­րա­րու­թյան կող­մից որ­պես ՌԴ հայ­կա­կան կի­րակ­նօ­րյա դպ­րոց­նե­րի և խմ­բակ­նե­րի չա­փո­րո­շիչ-ծրա­գիր։


-Նաև դժ­վա­րու­թյուն­նե­րից և ձեռք­բե­րում­նե­րից խո­սենք։


-Պար­բե­րա­բար, նո­րաձևու­թյա­նը հա­մըն­թաց, ո­րո­նում ենք նոր մե­թոդ­ներ և ու­ղի­ներ։ Բո­լոր պա­տեհ ա­ռիթ­նե­րով գո­վեր­գում ենք մեր բար­քե­րի ու կեն­ցա­ղա­յին սովո­րու­թյուն­նե­րի ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը, պար­զա­բա­նում, որ ազ­գա­յին պատ­կա­նե­լիու­թյան հս­տակ գի­տակ­ցու­մը ա­պա­հո­վում և սնու­ցում է սկիզբ, ար­մատ­ներ ու­նե­նա­լու և դրանց կապ­ված լի­նե­լու ան­հա­տի ապ­րու­մը, հո­գե­բա­նա­կան անվ­տան­գու­թյան և կա­յու­նու­թյան զգա­ցու­մը։ Ա­մե­նա­մեծ ձեռք­բե­րու­մը հա­մա­րում եմ այն, որ մեր դպ­րո­ցը Կրաս­նո­դա­րի հա­յե­րի հա­մար դար­ձել է այն ա­մե­նա­ջերմ օ­ջա­խը, ուր անս­քող կա­րե­լի է մտ­նել ցան­կա­ցած տրա­մադ­րու­թյան դեպ­քում, ցան­կա­ցած խո­հե­րով, խնդ­րանք­նե­րով և ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րով կիս­վե­լու հա­մա­խոհ­նե­րի հետ։ Իմ դա­սա­րա­նը այն վայրն է, ուր միա­սին կա­րե­լի է ե­րա­զել Հա­յաս­տա­նի հզո­րու­թյան և տուն­դար­ձի մա­սին, ե­րա­զել, ձգ­տել, ու­ղի­ներ ո­րո­նել, ա­ռա­ջար­կու­թյուն­ներ ա­նել, եր­բեմն էլ հա­յան­պաստ նա­խա­ձեռ­նու­թյուն­ներ հե­ղի­նա­կել։ Պա­տա­հա­կան չէ, որ ա­վագ­նե­րի խմ­բում ծա­նո­թու­թյուն­նե­րի և մտեր­մու­թյան ար­դյուն­քում 9 հայ ըն­տա­նիք է ստեղծ­վել, հի­մա նրանց ե­րե­խա­նե­րը նույն­պես հա­ճա­խում են հայ­կա­կան դպ­րոց։


-Ինչ­պի­սի՞ ծրագ­րեր ու­նեք դպ­րո­ցի զար­գաց­ման ու ընդ­լայն­ման հա­մար։

Ծրագ­րե­րը շատ են, ես ե­րա­զում եմ, որ իմ ա­շա­կերտ­նե­րը վե­րա­դառ­նան հայ­րե­նիք, ա­ռայժմ նրան­ցից մեկն է, ծն­ված ու մե­ծա­ցած լի­նե­լով Ռու­սաս­տա­նում, տե­ղա­փոխ­վել Երևան՝ ապ­րե­լու և աշ­խա­տե­լու։ Երբ Մա­րիան ո­րո­շում ըն­դու­նեց, միակ քա­ջա­լե­րո­ղը ես էի, բո­լոր ազ­գա­կան­նե­րը դեմ էին։ Մի ե­րի­տա­սարդ էլ՝ Սպար­տա­կը, կա­մա­վոր ե­կել է ծա­ռա­յե­լու Հայ­կա­կան բա­նա­կում, հայ­րե­նի­քին ա­ռա­ջին գծում օգ­տա­կար լի­նե­լու հա­մոզ­մուն­քով, սա եմ հա­մա­րում իմ աշ­խա­տան­քի շո­շա­փե­լի պտուղ­նե­րը, մնա­ցա­ծը զգա­յա­կան դաշ­տում է։ Ցան­կա­ցող­ներ շատ կան, սա­կայն ա­ռայժմ չեն հաղ­թա­հար­վում խո­չըն­դոտ­նե­րը։ Ա­մեն պա­տեհ ա­ռի­թով ես ա­սում եմ. հայ­րե­նա­դար­ձու­թյան հս­տակ մե­խա­նիզմ­ներ է պետք մշա­կել՝ կոնկ­րետ աշ­խա­տան­քա­յին ա­ռա­ջարկ­նե­րով։


-Տի­կին Ե­րա­զիկ, Ռու­սաս­տա­նում ապ­րե­լու այս տա­րի­նե­րի ըն­թաց­քում ինչ­պի­սի խն­դիր­ներ եք նկա­տել հա­յա­պահ­պա­նու­թյան գոր­ծըն­թա­ցում։


Մշ­տա­պես մեր ու­սու­ցիչ­նե­րի հետ նո­րո­գում ենք իմ հիմ­նա­կան սկզ­բուն­քը՝ ե­րե­խան պետք է գա հայ­կա­կան դպ­րոց` որ­պես տո­նի` հա­ճե­լի հա­ղոր­դակց­ման, ուր ի­րեն սի­րում են, հաս­կա­նում են, միշտ պատ­րաստ են օգ­նել և պետք է սո­վո­րի մտա­ծել հա­յե­րեն։ Լեզ­վամ­տա­ծո­ղու­թյու­նը ազ­գա­յին երևույթ է և ար­ժեք։ Մայ­րե­նի լեզ­վի հետ ա­մե­նա­մա­կե­րե­սա­յին շփումն ան­գամ պետք է պարգևի հո­գե­կան ներ­դաշ­նա­կու­թյուն և բա­վա­րար­վա­ծու­թյուն։Յու­րա­քան­չյուր հայ պետք է գի­տակ­ցի, որ Սփյուռ­քը միշտ էլ ձուլ­ման ճա­նա­պար­հին է, բո­լոր նվի­րյալ­նե­րի խն­դի­րը ըն­դա­մե­նը ձուլ­ման պրո­ցե­սը դան­դա­ղեց­նելն է։ Հա­յը հայ է մնա­լու միայն իր հո­ղի վրա։ Յու­րա­քան­չյուր մարդ այս աշ­խարհ է մտ­նում ո­րո­շա­կի ու­ղեգ­րով, պար­զա­պես պետք է ճիշտ մեկ­նել այդ ճա­կա­տա­գիր կոչ­ված գրու­թյու­նը և ինք­նա­բա­ցա­հայտ­վել այն շր­ջա­պա­տում, ուր քեզ աշ­խարհ են բե­րել քո ծնող­նե­րը։ Հայ ժո­ղովր­դա­կան դա­րե­րում թրծ­ված ի­մաս­տու­թյու­նը ա­սում է. ՙՏեղդ փո­խե­ցիր, բախտդ չես փո­խի՚, իսկ ճա­կա­տագ­րի հետ հաշտ ու խա­ղաղ ապ­րե­լու կա­րո­ղու­թյու­նը եր­ջան­կու­թյան թո­վիչ ա­պա­րան­քի միակ հրա­շա­գործ բա­նա­լին է։ Երևի տա­րօ­րի­նակ է հն­չում, որ այս ա­մենն ա­սում եմ ես՝ Կրաս­նո­դա­րում նս­տած ար­ցախ­ցիս... Իմ բո­լոր ա­շա­կերտ­նե­րը գի­տեն, որ ես իմ 55-ա­մյա կյան­քում միայն մի բա­նից եմ ա­մա­չում. որ հե­ռա­ցել եմ հայ­րե­նի­քից, ու հա­վա­տում են, որ ես երբևէ իմ անձ­նա­կան օ­րի­նա­կով պետք է մատ­նան­շեմ հետ­դար­ձի ու­ղին։