[ARM]     [RUS]     [ENG]

ՙ...ԾԱ­ՌԸ ԿԱ­ՐՈ­ՏԻՑ Է ՄԱ­ՀԱ­ՆՈՒՄ...՚

Նվարդ Ա­ԼԵՔ­ՍԱ­ՆՅԱՆ

 Նո­րեկ Գաս­պա­րյա­նի նո­րահ­րա­տա­րակ ՙԵ­ղա­ծը մի բան չէ՚ ար­ձակ գոր­ծե­րի ժո­ղո­վա­ծուի աս­պա­րեզ հա­նած յու­րօ­րի­նակ ու շատ հա­ճախ ա­ռա­ջին հա­յաց­քից ար­տա­ռոց ո­րակ­նե­րով օժտ­ված, և ի­րենց կյան­քը թեև հա­նու­րին խառ­նած, բայց և ա­մեն մեկն իր աշ­խար­հում ապ­րող հե­րոս­նե­րին հաս­կա­նա­լու և գնա­հա­տե­լու հա­մար առն­վազն հարկ է մտո­վի, թե­կուզ մի պահ, լի­նել նրան­ցից ե­թե ոչ մե­կը, ա­պա գո­նե նրանց շր­ջա­պա­տում: Ա­սել է թե՝ լի­նել նույն աշ­խար­հի բնա­կի­չը, ուր երկ­րա­գուն­դը պտտ­վում է ոչ թե արևի, այլ ի­րենց գյու­ղի, քա­ղա­քի, ան­գամ թա­ղա­մա­սի շուր­ջը՝ այն ինք­նըս­տին­քյան այդ մարդ­կանց հա­մար դարձ­նե­լով մո­լո­րա­կի կենտ­րոն:

Գր­քում հե­ղի­նա­կը ոչ միայն տո­ղով է հա­տել ի­րեն դեռևս ան­ծա­նոթ տա­րածք­ներ, այլև մեկ-մեկ էլ տուրք տվել գրո­տես­կին ու հի­պեր­բո­լա­յին: Այս եր­կու եզ­րույթ­ներն ի­րենց ուժգ­նու­թյամբ սերտ են, մի­մյանց լրաց­նող, բայց նաև ա­ռանձ­նա­նում են ա­նեզ­րու­թյամբ չափ­վող յու­րա­տիպ ե­րան­գով, ինչն էլ գե­ղա­գե­տի հմ­տու­թյամբ օգ­տա­գոր­ծել է հե­ղի­նա­կը՝ հո­րին­ված­քի հա­րա­զատ տի­րույ­թը դարձ­նե­լով վառ երևա­կա­յու­թյունն ու ա­ռա­ջին հա­յաց­քից ան­հա­վա­նա­կան ի­րա­վի­ճակ­ներն և դրանց հետևանք եզ­րա­հան­գում­նե­րը:
Հատ­կան­շա­կան է, որ նման հե­տա­գիծ ու­նե­ցող գիր­քը բաց­վում է շատ երկ­րա­յին, ան­չափ տե­սա­նե­լի ցավ ու մոր­մո­քով հառ­նող՝ ՙԱնձրևոտ օր՚ պատմ­ված­քով:
Այս գոր­ծը, իմ կար­ծի­քով, գր­քի լա­վա­գույն պա­տում­նե­րի ա­ռա­ջին հո­րի­զո­նա­կա­նի իր դիր­քով, ար­ժա­նի է ընդ­գծ­ված ու­շադ­րու­թյան:
Թե­ման, մե­զա­նում,ցա­վա­լիո­րեն, վա­ղուց իր հաս­տա­տուն տեղն ու­նի և՜ գրա­կա­նու­թյան մեջ, և՜ ար­վես­տում:
Եվ Ն. Գաս­պա­րյա­նի ՙԱնձրևոտ օր՚-ը իր էու­թյամբ օգ­նու­թյան ևս մեկ կանչ է այ­սօր մեր գյու­ղե­րի՝ բնա­կիչ­նե­րից զրկ­ված, մամ­ռա­կա­լած փակ դար­պաս­նե­րի հա­մար: Հե­ղի­նա­կի հա­մար հենց այդ փակ դար­պաս­նե­րի հետևում տրտ­մած պա­պե­նա­կան տունն է ա­կուն­քը, ել­ման կետն ու միա­ժա­մա­նակ՝ մար­դու տուն­դար­ձը նշա­նա­վո­րող պատ­վա­նունն ու հաս­ցեն:
Եվ այս ա­մե­նը տան բո­լոր ժա­ռանգ­նե­րին հաս­ցեագր­ված այն հոգևոր կտակն է, որ ժա­մա­նակ ու տա­րա­ծու­թյուն չի ճա­նա­չում և ան­թեղ մոխ­րի պես օ­ջա­խի հա­րատևու­թյան կայծն ու­նի իր մեջ: Գե­ղա­գի­տա­կան նման ըն­կա­լու­մով է հե­ղի­նակն այն­քան զգա­յուն և բո­լո­րիս հո­գուն մեր­ձի­մոտ ներ­կա­յաց­նում պա­պե­նա­կան տան փակ դար­պա­սի կան­չը: Ինքն էլ իր հե­րոս­նե­րից մեկն է, քան­զի անհ­նար է այդ­քան հո­ղե­ղեն ու ո­գե­ղեն պատ­կե­րել չապ­րա­ծը…
Լք­ված տան սր­բա­տաշ քա­րե­րը, ան­գամ խո­տա­ծածկ բա­կը՝ լե­ցուն են հի­շա­տակ­նե­րով: Այս հի­շո­ղու­թյուն­ներն ի­րենց ան­խոր­տակ մո­գու­թյամբ են օգ­նե­լու տան անխ­նամ տես­քը փո­խե­լու՝ ժա­ռան­գի՝ հետզ­հե­տե ի­րա­կան պատ­կեր առ­նող փա­փա­գին: Եվ պատմ­ված­քի հե­րո­սի հո­գում ար­դեն տագ­նա­պում է պա­պի ձայ­նը. ՙՉթող­նես խո­տը մտ­նի ներս… չթող­նես ջու­րը մտ­նի տուն…՚: Պապն այս խոս­քով միայն տու­նը չէ կտա­կել իր ժա­ռանգ­նե­րին, այլև տան­տի­րոջ կամքն ու վճ­ռա­կա­նու­թյու­նը, սե­փա­կան ար­մա­տին հեն­վե­լու և այդ հեն­քով զո­րա­նա­լու պատ­գամ: Եվ իբրև ան­վերջ ու ան­դադ­րում կանչ, այն մի օր հառ­նե­լու է մո­ռա­ցու­թյան նիր­հից՝ հե­տա­մուտ լի­նե­լով ընտ­րյա­լին, ում ա­րյունն այլ կերպ է ար­ձա­գան­քում, երբ հա­յաց­քը կախ­վում է ման­կու­թյան հու­շը պա­հող պա­պե­նա­կան տան ար­դեն ծռ­ված քի­վից, ե­լու­մու­տի աշ­խու­ժու­թյու­նից զրկ­ված, սր­տաճմ­լիկ ճռ­ռո­ցով իր տխ­րու­թյու­նը մատ­նող փայ­տե դար­պա­սից:
Տո­ղե­րիս հե­ղի­նա­կի կար­ծի­քով, այս պատմ­ված­քը շատ սերտ ա­ղերս­ներ ու­նի Ն.Գաս­պա­րյա­նի տա­րի­ներ ա­ռաջ հրա­պա­րա­կած ՙՀին ի­րեր՚ բա­նաս­տեղ­ծա­կան շար­քի հետ: Այդ բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րում ՙգոր­ծող ան­ձինք՚ տան հին ի­րերն են՝ փո­շոտ­ված ու լք­ված, բայց և զար­մա­նա­լիո­րեն՝ ՙշն­չա­վոր՚, ոչ միայն հի­շո­ղու­թյուն արթ­նաց­նե­լու, այլև մար­դուն դե­պի իր ման­կու­թյու­նը տա­նե­լու, ա­սել է թե՝ ինքն իր են մո­տեց­նե­լու դյու­թան­քի զո­րու­թյամբ:
Եվ այս պատմ­ված­քի նյութ դար­ձած, գեր­դաս­տա­նի պատ­մու­թյունն ա­ռած ու ար­ժա­նա­պատ­վո­րեն իր լավ օր­վան սպա­սող տու­նը հի­մա հայ­տն­վել է փլ­ման վտան­գի տակ: Հե­րո­սին կես ճամ­փին կալ­մեջ ա­րած ու հետզ­հե­տե սաստ­կա­ցող սե­լա­վը հի­շեց­նում է այդ մա­սին՝ այս ան­գամ ար­դեն՝ կայ­ծա­կի ա­մեն շա­չյու­նի սաստ­կու­թյամբ:

Ո­չինչ պա­տա­հա­կան չի լի­նում և անձրևն էլ պա­տա­հա­կան չէր այդ­պես հեր­սոտ­վել. քիչ ա­ռաջ էր պատմ­ված­քի հե­րո­սը այ­ցե­լել գյուղ: Գե­րեզ­մա­նա­տա­նը պապ ու տա­տի շիր­մա­քա­րե­րի մոտ սո­վո­րա­կա­նից եր­կար է նս­տել, բայց հաս­նե­լով պա­պե­նա­կան տա­նը՝ վա­րա­նել ներս մտ­նել. ՙԻսկ դար­պա­սը նո­րից ծե­րա­ցել էր: Պա­պից հե­տո Ռո­բեր­տը դար­պա­սին ձեռ չի տվել: Դա էլ է ա­նընդ­հատ հե­տաձ­գել: Ա­ռա­վո­տյան հա­զիվ է բա­ցել դար­պա­սը, կար­ծես վի­րա­վոր­վել էր և չէր ու­զում են­թարկ­վել, ինչ­քան ուժ ու­ներ դի­մադ­րում էր: Հենց դրա­նից հե­տո Ռո­բերտն ա­ռա­ջին ան­գամ վա­խե­ցավ տուն մտ­նել, վա­խե­նում էր տա­նը ոչ մե­կին չգտ­նել…Եր­բեք նման բան չի ե­ղել՚:
Ռո­բեր­տը կան­խազ­գում էր վե­րա­հաս վտան­գը՝ ի­րա­վի­ճա­կը փո­խե­լու նվազ ցան­կու­թյու­նը պա­հե­լու նեղ­սր­տու­թյամբ ու վա­րա­նու­մով:
Եվ հետ­դար­ձին՝ ի­րեն ու շուրջ­բո­լորն ա­ռած տե­ղա­տա­րափն այդ հու­սա­հա­տու­թյամբ է կայ­ծա­կել, իսկ սպի­տակ քա­թա­նե ի­րա­նով անձրևը՝ հի­շեց­րել պա­պի խրատն ու հոր­դո­րը. ՙՉթող­նես ջու­րը մտ­նի տուն…չթող­նես չո­րա­նան…նրանց եր­բեք մե­նակ չթող­նես…չեն դի­մա­նա, ծա­ռը կա­րո­տից է մա­հա­նում…՚:
Սե­լավն իր տա­րեր­քով զար­մա­նա­լիո­րեն հի­շո­ղու­թյուն­նե­րի տա­րափ է դար­ձել, և նա վեր­հի­շել է տատ ու պա­պի, ծնող­նե­րի, գյու­ղում անց­կաց­րած օ­րե­րին՝ ան­գամ հարևան­նե­րի կյան­քում տե­ղի ու­նե­ցած ի­րեն հայտ­նի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը՝ հայ­տն­վե­լով հա­րա­զատ ու մտեր­միկ մի­ջա­վայ­րում, որն այն­պես ու­զում է պա­հել ի­րեն մերձ…
Տա­րափն էլ իբրև մաք­րա­գործ, ուժգ­նաց­նում է այն զգա­ցու­մը, ի­րե­նով վա­նում վա­րա­նումն ու եր­կմ­տան­քը, հու­շում՝ լի­նել հենց անձրևի պես՝ անս­պա­սե­լի ու վճ­ռա­կան: Եվ այդ ա­մե­նի ար­դյունք՝ մտ­քի սե­լա­վի բա­ցած նոր ճամ­փան իր հե­տա­դարձ հա­յաց­քով մար­դուն տուն է հասց­նե­լու:
Սա է պատմ­ված­քի ստեղ­ծած հո­գե­բա­նա­կան ի­րա­վի­ճա­կի սուր­սայր ե­լուս­տը, քան­զի դրա­մա­տիզ­մը պա­տու­մի ա­վարտ հան­դի­սա­ցող անձրևից փլ­ված տան տա­նի­քի լու­րով չի ա­վարտ­վում, այլ տե­ղա­փոխ­վում է մեկ այլ հար­թու­թյուն՝ տան նո­րոգ­ման՝ նո­րոգ հույ­սով:
Իմ կար­ծի­քով ՙԱնձրևոտ օր՚ պատմ­ված­քը` լի­նե­լով Ն. Գաս­պա­րյա­նի ար­ձա­կի լա­վա­գույն նմուշ­նե­րից, նաև մեկ­նա­կետ է այս ժո­ղո­վա­ծուի իր շատ հե­րոս­նե­րին հան­գիստ չտ­վող ՙ…երբ ենք գնա­լու տուն՚ հար­ցի՝ հնա­րա­վոր լու­ծում­նե­րի մեջ միակ պա­տաս­խա­նը գտ­նե­լու հա­մար: Եվ գր­քում տեղ գտած ՙԵ­ղա­ծը մի բան չէ՚, ՙՄեծ տղան՚, ՙՎա­ճառ­վում է բնա­կա­րան՚ գոր­ծերն ա­սես դառ­նում են ՙԱնձրևոտ օր­վա՚ բա­ցած ծի­րի յու­րօ­րի­նակ վա­րիա­ցիա­նե­րը:
Ժո­ղո­վա­ծուի մի շարք գոր­ծեր՝ ՙՉոր­րորդ ե­րե­խան՚, ՙՉբեր Մա­նու­շա­կը՚, ՙՏա­նը մնա­ցա­ծը՚, ՙԳլ­խա­կեր Ա­րու­սյա­կը՚, թվում է կտր­ված են ի­րա­կա­նու­թյու­նից, բայցև, խոս­տո­վա­նենք, չէ՞ որ նման չա­փա­զան­ցու­թյունն ա­մե­նից ա­ռաջ հեն­ված է… հենց՝ ի­րա­կա­նու­թյա­նը, ա­սել է թե՝ ա­ռօ­րյա­յին, կյան­քի հա­զար ու մի ման­րու­քին: Իսկ ինք­ներս մեզ հա­մար վա­ղուց ենք պար­զել, որ չն­չին երևա­ցող ման­րու­քը շատ հա­ճախ կա­րող է կան­խո­րո­շել մար­դու՝ ոչ միայն տվյալ ի­րա­վի­ճա­կում դրսևո­րած պահ­ված­քը, այլև ճա­կա­տա­գի­րը: Ու­րեմն, որ­քան ա­նի­րա­կան, նույն­քան էլ ի­րա­կան են նկա­րագր­վող դեպ­քերն ու ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը: Թվում է, այս շար­քի պատմ­վածք­նե­րի հե­րոս­նե­րին շա­տերս ենք ճա­նա­չում, ում կյան­քի խճճ­ված բա­վիղ­նե­րից հե­ղի­նակն ընտ­րել ու քն­նու­թյան է ա­ռել է այն ե­զա­կին, ո­րը բո­լո­րի ար­տա­ցո­լանքն ու­նի:
Այս ա­ռու­մով Ն. Գաս­պա­րյանն իր այս հե­րոս­նե­րին ա­ռա­ջադ­րել է հար­ցեր, ո­րոնք ա­ռա­ջին հա­յաց­քից պար­զու­նակ են և ո­չինչ չա­սող, սա­կայն ծա­վալ­վող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը գա­լիս են հաս­տա­տե­լու, որ մեր կյան­քի ա­մե­նադժ­վա­րին, խր­թին գոր­ծը հենց այդ պարզ հար­ցե­րի պա­տաս­խանն ու­նե­նալն է, դրանց լու­ծու­մը գտ­նե­լը: Նման խոր­հր­դա­ծու­թյուն­նե­րի է մղում իր հե­րոս­նե­րին հե­ղի­նա­կը, քան­զի հենց ի­մաս­տա­զուրկ հան­գա­մանք­նե­րում է, որ ան­հայտ որևէ մե­կը, հա­նի­րա­վի, կա­րող է հան­կարծ դառ­նալ իր գյու­ղի, քա­ղա­քի… հե­րո­սը, իսկ նմա­նի կյան­քի հունն այլ ըն­թացք ու­նի և մե­նակ չմ­նա­լու հա­մար … դրան ու­զում է ներ­քա­շել բո­լո­րին …
Ն. Գաս­պա­րյան գրո­ղի հա­մար այս գա­ղա­փա­րը ստեղ­ծա­գոր­ծա­կան ան­խախտ սկզ­բունք է, ո­րի պոե­տիկ շեշ­տերն այն­քան ակ­նա­ռու են իր բա­նաս­տեղ­ծա­կան ժո­ղո­վա­ծու­նե­րում՝ հա­րա­փո­փոխ ժա­մա­նակ­նե­րի ու այդ ժա­մա­նակ­նե­րի ստ­վերն ա­ռած մարդ­կանց մտա­ծե­լա­կեր­պի ու գոր­ծե­լա­կեր­պի գե­ղար­վես­տա­կան ար­տա­ցոլ­մամբ: Եվ պատմ­վածք­նե­րի այս նոր ժո­ղո­վա­ծուն էլ հե­ղի­նա­կի՝ Ն. Գաս­պա­րյան մար­դու ու գե­ղա­գե­տի՝ ա­ռօ­րյա­յում և գրա­կա­նու­թյան մեջ ու­նե­ցած կեն­սա­դիր­քի ևս մեկ հաս­տա­տումն է: