[ARM]     [RUS]     [ENG]

ՙՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԼԻՆԵԼ ԱԶԳԻ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ՇԱՌԱՎԻՂՆԵՐԸ՚

Էմ­մա ԲԱ­ԼԱ­ՅԱՆ

 Փետր­վա­րի 19-ին՝ Գիրք նվի­րե­լու օ­րը, որն ար­դեն մի քա­նի տա­րի` նշ­վում է Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում, և ո­րը խոր­հր­դա­նիշն է հայ մեծ բա­նաս­տեղծ Հ. Թու­մա­նյա­նի ծնն­դյան օր­վա, Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի այ­գում մի խումբ ե­րի­տա­սարդ­նե­րից ա­ռաձ­նա­ցավ մի աղջ­նակ և տո­ղե­րիս հե­ղի­նա­կին նվի­րեց մի գիրք: Ծա­նո­թա­ցանք, և պարզ­վեց, որ նա ներ­կա­յաց­նում է նո­րաս­տեղծ ՙԱր­ցա­խի կա­մա­վո­րա­կան շար­ժում՚ հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը: Դա ա­ռիթ հան­դի­սա­ցավ ներ­կա­յաց­նե­լու ե­րի­տա­սար­դա­կան այդ կազ­մա­կեր­պու­թյա­նը:

Ըստ ՙԱր­ցա­խի կա­մա­վո­րա­կան շար­ժում՚ ՀԿ-ի նա­խա­գահ Ան­գե­լի­նա Ման­գա­սա­րյա­նի՝ 7-րդ Հա­մա­հայ­կա­կան խա­ղե­րի նա­խօ­րեին ըն­տր­վել է ԱրՊՀ կա­մա­վոր­նե­րի հա­մա­կար­գող (ղե­կա­վա­րում է հա­մալ­սա­րա­նի է­լեկտ­րո­նա­յին գրա­դա­րա­նը), ո­րը մի մասն էր կա­մա­վո­րա­կան­նե­րի, ո­րոնց ղե­կա­վարն էր Ար­ցա­խի բա­նա­կի նախ­կին հրա­մա­նա­տար, գն­դա­պետ Գրի­գո­րի Սա­հա­կյա­նը: Նրանց վրա էր դր­ված Ար­ցախ ժա­մա­նած մար­զիկ­նե­րին և հյու­րե­րին էքս­կուր­սա­վա­րի ծա­ռա­յու­թյուն­ներ մա­տու­ցե­լը: Խմ­բում ընդգրկված էին 14-27 և բարձր տա­րի­քի կա­մա­վոր­ներ: Հենց այդ խա­ղե­րի ժա­մա­նակ կա­մա­վո­րա­կան­նե­րը սեր­տա­ցել են, և ծն­վել է կազ­մա­կեր­պու­թյան ստեղծ­ման գա­ղա­փա­րը: 2019-ի հոկ­տեմ­բե­րին ՙԱր­ցա­խի կա­մա­վո­րա­կան շար­ժում՚ ՀԿ-ն ստա­ցել է պե­տա­կան գրան­ցում: Կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­նե­րի թի­վը հաս­նում է 150-ի, ա­րագ ար­ձա­գանք­ման խմ­բի­նը՝ 50-ի: Կազ­մա­կեր­պու­թյու­նը գոր­ծու­նեու­թյուն է ծա­վա­լում մի քա­նի ուղ­ղու­թյուն­նե­րով: Ա­մեն մի ուղ­ղու­թյուն ու­նի իր հա­մա­կար­գոր­ղը. ՙՕգ­նու­թյան ձեռք՚ ծրա­գի­րը հա­մա­կար­գում է Քրիս­տի­նե Ջա­լա­լյա­նը, որ մինչ այդ էլ իր խմ­բի հետ նա­խա­ձեռ­նում էր նման աշ­խա­տանք­ներ: Հա­րութ Ա­թա­յա­նը հա­մա­կար­գում է մշա­կո­թող­նե­րի պահ­պա­նու­թյան, բնա­պահ­պա­նու­թյան, ինչ­պես և մի­ջո­ցա­ռում­նե­րի ժա­ման­ցա­յին ծրագ­րե­րը, ինչն ա­վե­լի հե­տաքր­քիր է դարձ­նում կա­մա­վո­րա­կան աշ­խա­տանք­նե­րը: Մա­րիամ Ջա­մա­լյա­նը կազ­մա­կեր­պում է ին­տե­լեկ­տուալ խա­ղեր, սե­մի­նար­ներ՝ տար­բեր թե­մա­նե­րի շուրջ, ժա­ման­ցա­յին ծրագ­րեր: Աստ­ղիկ Գրի­գո­րյա­նը կազմ­կեր­պու­թյան սոց­ցան­ցե­րի պա­տաս­խա­նա­տուն է:
Կազ­մա­կեր­պու­թյան նպա­տակ­ներն են՝ Ար­ցա­խում զար­գաց­նել կա­մա­վո­րա­կան աշ­խա­տանք­նե­րը, հա­սա­րա­կու­թյան մեջ ձևա­վո­րել կա­մա­վո­րա­կան աշ­խա­տանք­նե­րի մշա­կույ­թը, դառ­նալ ՙԴոբ­րոգ­րադ՚ կա­մա­վոր­նե­րի մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյան մաս և մաս­նակ­ցել մի­ջազ­գա­յին ծրագ­րե­րին:

Չնա­յած կազ­մա­կեր­պու­թյու­նը նո­րաս­տեղծ է, ար­դեն հասց­րել է ի­րա­գոր­ծել բա­զում ծրագ­րեր: Ինչ­պես ար­դեն նշ­վեց, կազ­մա­կեր­պու­թյան մշ­տա­կան ծրագ­րե­րից է ՙՕգ­նու­թյան ձեռ­քը՚, ո­րի շր­ջա­նակ­նե­րում մշ­տա­պես օգ­նու­թյուն է ցու­ցա­բեր­վում սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով ըն­տա­նիք­նե­րին՝ տա­նե­լով հա­գուստ, ու­տե­լիք, ե­րե­խա­նե­րին էլ՝ խա­ղա­լիք­ներ: 2019-ի նո­յեմ­բե­րին, ինչ­պես և 2020-ի հուն­վա­րին կազ­մա­կերպ­վել են Եղ­բայ­րա­կան գե­րեզ­ման­նե­րի տա­րած­քի մաքր­ման աշ­խա­տանք­ներ: Նռան փա­ռա­տո­նի ըն­թաց­քում մեկ­նել են Ա­մա­րաս և մաքր­ման աշ­խա­տանք­ներ կազ­մա­կեր­պել նաև ե­կե­ղե­ցու տա­րած­քում: Դեկ­տեմ­բե­րի 5-ին Կա­մա­վո­րա­կան­նե­րի մի­ջազ­գա­յին օր­վա առ­թիվ ան­ցել են փո­ղոց­նե­րով, բա­ժա­նել փու­չիկ­ներ, բա­ցիկ­ներ՝ պար­զա­բա­նե­լով կա­մա­վո­րա­կան շարժ­ման կարևո­րու­թյու­նը և հի­շեց­նե­լով, որ Ար­ցա­խի պատ­մու­թյան հի­շար­ժան է­ջե­րը միշտ պայ­մա­նա­վոր­ված են ե­ղել մեր նախ­նի­նե­րի կա­մա­վոր գոր­ծուղ­ղու­թյուն­նե­րով: Նոր տար­վա նա­խօ­րեին այ­ցե­լել են Շու­շիի ՙՇող՚ կենտ­րոն, որ­տեղ այ­ցե­լում են սո­ցիա­լա­պես ա­նա­պա­հով ըն­տա­նիք­նե­րի ե­րե­խա­ներ, ստա­նում սնունդ, դա­սեր պատ­րաս­տում, անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում էլ հո­գե­բա­նա­կան ծա­ռա­յու­թյուն­ներ ստա­նում: Կա­մա­վո­րա­կան­նե­րը պատ­րաս­տել են ու­րախ ժա­ման­ցա­յին ծրա­գիր՝ եր­գեր, պա­րեր, հու­մոր: Ծրագ­րի մեջ ընդգրկված էին ե­րե­խա­ներ, ո­րոնք հա­ղոր­դե­ցին ան­մի­ջա­կան մթ­նո­լորտ, և ՙՇող՚ կենտ­րո­նի ե­րե­խա­նե­րը (վեր­ջին­ներս սո­վո­րա­բար շատ կաշ­կանդ­ված են լի­նում), ո­րոնք ևս ակ­տիվ մաս­նակ­ցու­թյուն ու­նե­ցան ու­րա­խու­թյա­նը: Ան­շուշտ, կա­մա­վո­րա­կան­նե­րը դա­տար­կա­ձեռն չէին. նրանք նվեր­ներ բա­ժա­նե­ցին կենտ­րոն այ­ցե­լող 30 ե­րա­խա­նե­րին: Ան­գե­լի­նա Ման­գա­սա­րյա­նի տե­ղե­կատ­վու­թյամբ՝ այդ մի­ջո­ցառ­ման կազ­մա­կերպ­մա­նը օգ­նու­թյուն է ցու­ցա­բե­րել նաև ԱՀ նշա­կույ­թի, ե­րի­տա­սար­դու­թյան հար­ցե­րի և զբո­սաշր­ջու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը՝ տրա­մադ­րե­լով տրանս­պոր­տա­յին փո­խադ­րա­մի­ջոց:
ՙԱր­ցա­խի կա­մա­վո­րա­կան շար­ժում՚ կազ­մա­կեր­պու­թյունն ակ­տի­վու­թյուն է ցու­ցա­բե­րում նաև ին­տե­լեկ­տուալ խա­ղե­րի կազ­մա­կերպ­մա­նը՝ հա­մա­գոր­ծակ­ցե­լով տար­բեր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ: Այս­պես, ու­շու և կոն­ֆու ֆե­դե­րա­ցիա­յի հետ մեկ­տեղ կազ­մա­կեր­պել են նրանց սա­նե­րի քն­նու­թյան 4-րդ փու­լը, ո­րը նա­խա­տես­ված էր բա­ցա­հայ­տե­լու ե­րե­խա­նե­րի զար­գաց­ման մա­կար­դա­կը: Ֆե­դե­րա­ցիան շատ գոհ էր անց­կաց­րած մր­ցույ­թից, ուս­տի և ցան­կու­թյուն հայտ­նեց շա­րու­նա­կե­լու հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը: Կազ­մա­կեր­պել են նաև ին­տե­լեկ­տուալ թի­մա­յին ՙԱ­մե­նա­խե­լա­ցի՚ խա­ղը, հաղ­թող թի­մի ան­դամ­նե­րին էլ ար­ժա­նաց­րել են պատ­վոգ­րե­րի և հու­շան­վեր­նե­րի:
Կազ­մա­կեր­պու­թյան ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում էին նաև Ստե­փա­նա­կեր­տի տուն-ին­տեր­նա­տի բնա­կիչ­նե­րը, ո­րոնց այ­ցե­լել են փետր­վա­րին՝ տա­նե­լով քաղց­րա­վե­նիք, հա­գուստ: Սա­կայն տա­տիկ­ներն ու պա­պիկ­ներն ա­մե­նա­շա­տը ոգևոր­վել են ժա­ման­ցա­յին ծրագ­րից, ո­րին ան­գամ մաս­նակ­ցու­թյուն ու­նե­ցան, հե­տո էլ խնդ­րե­ցին կր­կին այ­ցե­լել: Ան­գե­լի­նա Ման­գա­սա­րյա­նի հա­վաստ­մամբ՝ նման ծրագ­րե­րը կլի­նեն շա­րու­նա­կա­կան:
Գիրք նվի­րե­լու օ­րը կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­նե­րը Վե­րած­նն­դի հրա­պա­րա­կում, Ա­զա­տա­մար­տիկ­նե­րի այ­գում և Ստ. Շա­հու­մյա­նի ան­վան օ­ղա­կաձև պու­րա­կում քա­ղա­քա­ցի­նե­րին, այդ թվում՝ նաև քա­ղա­քա­պետ Դա­վիթ Սարգ­սյա­նին, նվի­րել են 100 գիրք: Գր­քա­հա­վա­քին մաս­նակ­ցել են կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­նե­րը, ո­րոն­ցից Գո­հար Ա­վա­նե­սյանն այդ գոր­ծին հատ­կաց­րել է 70 գիրք:
Դրա­մա­հա­վա­քին ի­րենց մաս­նակ­ցու­թյունն ու­նե­ցան նաև կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­նե­րը:
Հե­ռան­կա­րում կազ­մա­կեր­պու­թյու­նը նա­խա­տե­սում է ու­նե­նալ կա­մա­վո­րա­կան­ներ նաև բո­լոր շր­ջան­նե­րում: Կաշ­խա­տեն, որ­պես­զի մշ­տա­կան կա­պեր հաս­տա­տեն ԱՀ բնա­պահ­պա­նու­թյան և ՄԵՀԶ նա­խա­րա­րու­թյուն­նե­րի հետ:
ՙԱր­ցա­խի կա­մա­վո­րա­կան շար­ժում՚ կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­գահ Ան­գե­լի­նա Ման­գա­սա­րյա­նի հա­մոզ­մամբ՝ ար­ցախ­ցի­նե­րը չպի­տի մո­ռա­նան կա­մա­վո­րու­թյան կարևո­րու­թյան մա­սին, քան­զի նրանց շնոր­հիվ է բո­ցա­վառ­վել և հաղ­թա­նա­կով պսակ­վել Ար­ցա­խյան շար­ժու­մը: Կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­նե­րը, գի­տակ­ցե­լով այդ ա­մե­նը, ցան­կա­նում են լի­նել ազ­գի կա­մա­վո­րա­կան­նե­րի շա­ռա­վիղ­նե­րը: