[ARM]     [RUS]     [ENG]

ՀԱՅ­ԿԱ­ԿԱՆ ՀԱ­ԶԱ­ՐԱ­ՄՅԱ ՑԱ­ՎԻ ԿՐՈՂ­ՆԵՐ

Նվարդ Ա­լեք­սա­նյան

 Բագ­րատ Ու­լու­բա­բյանն իր ՙԶրու­ցա­րան՚ երկ­րորդ գր­քի ա­ռա­ջա­բա­նում անդ­րա­դառ­նա­լով հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյանն ու մշա­կույ­թին` դրանք ո­րա­կել է որ­պես մեր ազ­գա­յին բնա­վո­րու­թյան հայ­տա­րար­ներ: Ե­րա­նե­լի են բո­լոր նրանք, ով­քեր ապ­րել են հայ­կա­կան հա­զա­րա­մյա ցա­վի հետ և այդ հա­մա­րել ի­րենց մե­ծա­գույն եր­ջան­կու­թյու­նը. այս­պես է մե­ծա­րել նվի­րյալ­նե­րին Բագ­րատ Ու­լու­բա­բյա­նը:

Այ­սօր փոր­ձե­լով գնա­հա­տել Բագ­րատ Ու­լու­բա­բյան ազ­գա­յին գործ­չի, պատ­մա­բա­նի, ար­ձա­կագ­րի, գրա­կա­նա­գե­տի ան­ցած ու­ղին` անհ­նար է ան­տե­սել իր իսկ բնո­րո­շու­մը, ո­րով էլ ի­րեն դա­սում ենք երևե­լի հա­յոր­դի­նե­րի շար­քը, քան­զի ապ­րել է հայ­կա­կան հա­զա­րա­մյա ցա­վի հետ և միա­ժա­մա­նակ եր­ջա­նիկ ե­ղել դրա­նով: Ու հենց ցավն է ե­ղել ա­ռաջ­նոր­դո­ղը, այդ ցա­վով են պայ­մա­նա­վոր­վել ու­նե­ցած հա­ջո­ղու­թյուն­ներն ու կո­րուստ­նե­րը: Իր ժո­ղովր­դի պատ­մու­թյան կան­չին հետևե­լու և նրան նվիր­վե­լու պատ­րաս­տա­կա­մու­թյու­նը Բագ­րատ Ու­լու­բա­բյա­նին տա­րել է նվի­րա­կան խոս­քի խո­րա­նը, ուր ամ­փոփ­վա­ծը ազ­գա­յին ա­կուն­քի մա­սին պի­տի լի­նի: ՙԵս եր­ջա­նիկ եմ, որ հայ եմ ծն­վել, հա­յա­վա­րի եմ ապ­րել ու աշ­խար­հին հրա­ժեշտ պի­տի տամ որ­պես հայ ազ­գի որ­դի: Սա եր­դում է, խոս­տո­վա­նանք, այն ա­մե­նա­սուրբն ու ա­մե­նաէա­կա­նը, որ հո­գու հետ մտ­նում, հո­գու հետ էլ դուրս է գա­լիս՚, - գրել է նա:
Լի­նե­լով բա­նա­սեր` հայ մշա­կույ­թով է քայ­լել դե­պի հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյու­նը, այս ան­գամ որ­պես պատ­մա­բան մեկ­նե­լու մեր ժո­ղովր­դի գո­յի ա­ռեղծ­վա­ծը, հա­սու լի­նե­լու մեր էու­թյան բազ­մա­խոր­հր­դին: Եվ որ­դիա­բար ինքն էլ իր հեր­թին փա­ռա­բա­նել է աշ­խար­հով մեկ սփռ­ված իր ժո­ղովր­դին, որ կա­րո­ղա­նում է պա­հել և սե­րունդ­նե­րին փո­խան­ցել ազ­գա­յին հոգևոր միաս­նու­թյու­նը, ՙհա­վա­քա­կա­նու­թյան ար­մատ­նե­րին՚ հա­րա­զատ մնա­լու ան­կորն­չե­լի զո­րու­թյու­նը:
ՙԱզ­գա­յին բնա­վո­րու­թյա­նը հետևե­լու իմ հա­կու­մը հա­ճախ ինձ թվում է բծախ­նդ­րու­թյուն: Սա­կայն քա­նի ան­գամ ու­րիշ­նե­րին ևս բռ­նել եմ նույն ՙմեղ­քի՚ մեջ և ար­դա­րա­ցու­մը գտել պատ­մու­թյան խոր­քե­րում՚:
Բագ­րատ Ու­լու­բա­բյա­նը, ապ­րե­լով և ստեղ­ծա­գոր­ծե­լով Ադր­բե­ջա­նին բռ­նակց­ված հայ­կա­կան կղ­զյակ Ար­ցա­խում, ի­րեն ան­հա­տի ու­ժե­րից վեր խն­դիր էր ա­ռա­ջադ­րել. իր գոր­ծու­նեու­թյամբ վե­րաց­նել եր­կիր Նաի­րիի ար­ցա­խյան հատ­վա­ծի ա­զա­տու­թյան գա­ղա­փար­նե­րի խզու­մը` կա­մե­նա­լով ժա­մա­նակն անց­կաց­նել իր սր­տով, ի­րե­նով ճան­փա բա­ցել գա­լի­քում պայ­քա­րի դրո­շը ծա­ծա­նող­նե­րի հա­մար, ա­սել, որ եր­բեք չի նիր­հում հայ­րե­նա­պաշ­տու­թյու­նը:
ՙ1921 թվա­կա­նին Ար­ցա­խը բռ­նակ­ցե­ցին Ադր­բե­ջա­նին, 23-ին էլ նրան տվին սուտ մի ինք­նա­վա­րու­թյուն` երևի հու­սա­լով, թե շու­տով հար­ցը կմա­րի, կմեռ­նի ար­ցա­խա­հա­յի ա­զա­տու­թյան, մայր Հա­յաս­տա­նին վե­րա­միա­նա­լու բաղ­ձան­քը: Իսկ հարցն ապ­րեց: Բաղ­ձան­քը ան­շեջ կրա­կի պես հուրհ­րաց ու ա­նընդ­հատ բոր­բոք­վեց: Վկան` 70 տա­րի­նե­րի առ­կայ­ծում­նե­րը հու­սա­վառ, ար­դյուն­քը` 1988 թվա­կա­նի փետր­վա­րյան պոռթ­կու­մը հրե­ղեն, ո­րից խան­դա­վառ­ված ոտ­քի ե­լավ հա­մայն հա­յու­թյու­նը Հայ­րե­նի­քում ու Սփյուռ­քում: Ոտ­քի ե­լավ, դար­ձավ իր հին ու նոր ի­րա­վունք­նե­րի տե­րը, նրանց հա­մար հետևո­ղա­կա­նո­րեն մա­քա­ռո­ղը՚,- կար­դում ենք Բագ­րատ Ու­լու­բա­բյա­նի ՙԱր­ցա­խյան գո­յա­պայ­քա­րը՚ գր­քի ա­ռա­ջին մա­սում:
Տար­բեր պաշ­տոն­ներ է վա­րել` գյու­ղա­կան ու­սուց­չից մինչև ՙՍո­վե­տա­կան Ղա­րա­բաղ՚ օ­րա­թեր­թի խմ­բա­գիր, ԼՂ կուլ­տու­րա­յի մար­զա­յին վար­չու­թյան պետ, ԼՂ մարզ­խոր­հր­դի գործ­կո­մի նա­խա­գա­հի տե­ղա­կալ: 1949 թվա­կա­նից մինչև 1967 թվա­կա­նը ղե­կա­վա­րել է գրող­նե­րի միու­թյան ԼՂ մար­զա­յին բա­ժան­մուն­քը:
1965 թվա­կա­նի հու­նի­սի 28-ը յու­րա­տե­սակ ճամ­փա­բա­ժան ու ճա­կա­տա­գիր ե­ղավ նրա կյան­քում: Բագ­րատ Ու­լու­բա­բյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ ԼՂԻՄ –ի 13 ղե­կա­վար աշ­խա­տող­նե­րի ստո­րագ­րու­թյամբ նա­մակ հղ­վեց ԽՍՀՄ կու­սակ­ցա­կան և պե­տա­կան ղե­կա­վար մար­մին­նե­րին` Ադր­բե­ջա­նի հա­յա­հա­լած քա­ղա­քա­կա­նու­թյու­նից փրկ­վե­լու կան­չով: Նա­մա­կին հետևած ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին ար­ցախ­ցի­նե­րը քա­ջա­տե­ղյակ են: Սկս­ված հա­լա­ծանք­նե­րը գնա­լով ա­ռա­վել դա­ժան էին դառ­նում:
1968 թվա­կա­նին Բագ­րատ Ու­լու­բա­բյա­նը ստիպ­ված տե­ղա­փոխ­վել է Երևան և շատ չան­ցած` ՙԱր­ցա­խի պատ­մու­թյու­նը հնա­գույն ժա­մա­նակ­նե­րից մինչև 10-րդ դա­րը՚ թե­մա­յով գի­տա­կան թեզ է պաշտ­պա­նել` ստա­նա­լով պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծուի աս­տի­ճան: Իսկ 1973-ին ՙԽա­չե­նի իշ­խա­նու­թյան պատ­մու­թյու­նը /10-16-րդ դա­րեր/՚ աշ­խա­տու­թյան հա­մար նրան շնորհ­վել է պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տո­րի աս­տի­ճան: Ան­վա­նի գրո­ղի շատ աշ­խա­տանք­ներ թարգ­ման­վել և ա­ռան­ձին գր­քե­րով լույս են տե­սել ռու­սե­րեն, լիտ­վե­րեն, չե­խե­րեն, մոլ­դա­վե­րեն:
Կր­կին անդ­րա­դառ­նանք Բագ­րատ Ու­լու­բա­բյա­նի տո­ղե­րին.
ՙՄեր պատ­մու­թյան մեջ շատ են նո­րոգ­վող, հա­ճախ նույ­նիսկ ման­րա­մաս­նե­րով կրկն­վող դեպ­քե­րը։ Եվ ա­հա մեր օ­րե­րում էլ հա­յոց վեր­ջին կեն­դա­նի բե­կո­րը, որ աս­պա­րե­զը բռ­նեց իբրև Ար­ցա­խի խն­դիր, կրկն­վում, բաց­վում է նույն ման­րա­մաս­նե­րով, որ ե­ղել են 18-20 թվա­կան­նե­րին՝ մեր դեմ հան­ված թա­թար¬թուրք¬քուրդ ա­վա­զա­կախմ­բե­րի ու դաշ­նա­կից­նե­րի մի­սիա­յի հա­մե­րաշխ բար­դույթ­նե­րով, որ­պես­զի հե­տո էլ այդ­քա­նին գու­մար­վեր խոր­հր­դա­յին-սո­ցիա­լիս­տա­կան չա­րի­քը։ Եկ­վոր­նե­րը մեր ա­զա­տա­բաղձ, ան­կա­խու­թյան հա­մար պայ­քա­րող ազ­գա­կից­նե­րին զի­նա­թափ էին ա­նում և նրանց վրա բաց թող­նում սան­ձա­զերծ ու սպա­ռա­զեն թշ­նա­մա­կան ոհ­մակ­նե­րին։ Ա­յո, կրկն­վում է պատ­մու­թյու­նը, և այ­սօր էլ նույն վի­ճակն է, Ար­ցա­խի խն­դի­րը, ինչ­պես և հա­յոց հար­ցը տաս­նա­մյակ­նե­րի այն հեռ­վում ապ­րում է ե­ղե­րե­կան մի վեր­ջա­բան, ո­րից դա­տե­լով՝ միա­միտ­նե­րը երևի թե սպա­սում են, թե ՙհար­ցը պի­տի լուծ­վի հայ ժո­ղովր­դի եր­ջան­կու­թյան հա­մար՚։ Իսկ ող­ջա­խոհ­նե­րը... Նրանք պի­տի մա­քա­ռեն, պի­տի մինչև վերջ դի­մա­կա­յեն նաև այս փոր­ձու­թյա­նը և հաս­նեն հաղ­թա­նա­կի՝ քաջ գի­տակ­ցե­լով այն դա­ժան ճշ­մար­տու­թյու­նը, որ դա­րաս­կզ­բին տար­փո­ղում էին մեր ազ­գի ա­զա­տու­թյան նվի­րյալ­ներն ու այ­լազ­գի բա­րե­կամ­նե­րը։ Հա­յոց պե­տու­թյու­նը,¬ նրանց խո­րին խոր­հուրդն էր զգու­շաց­նում,¬ ինչ ցու­ցա­նակ էլ կրե­լու լի­նի, չի կա­րող գո­յու­թյուն ու­նե­նալ ա­ռանց Ար­ցա­խա­կան աշ­խար­հի՚։
Ար­ցա­խյան ազ­գա­յին ա­զա­տագ­րա­կան շար­ժու­մը Բագ­րատ Ու­լու­բա­բյա­նի նվի­րա­կան ե­րա­զան­քի ի­րա­կա­նա­ցու­մը ե­ղավ` ստեղ­ծա­գոր­ծա­կան նոր ա­վյուն տա­լով նրան: Այս ան­գամ նա շարժ­ման տա­րե­գի­րը ե­ղավ, աս­պա­րեզ հա­նեց ար­ցա­խյան գո­յա­պայ­քա­րի տա­րեգ­րու­թյան 2-րդ գիր­քը: Հայ ժո­ղովր­դի հա­զա­րա­մյա ցա­վը ռազ­մա­կոչ էր աշ­խար­հաս­փյուռ հա­յոր­դի­նե­րի հա­մար: ՙԱր­ցա­խը ոտ­քի ե­լավ, նետ­վեց գո­յա­պայ­քա­րի, ո­րը շա­րու­նակ­վեց տաս­նա­մյակ­ներ, մինչև 1988 թվա­կա­նի փետր­վա­րը: Այս կե­տում ար­դեն այն պայ­թեց իբրև հա­մազ­գա­յին վճ­ռի, հա­նուր հա­յու­թյան ըն­դվ­զու­մի ան­նա­խա­դեպ ու ար­դար պոռթ­կում, ո­րը չէր կա­րող չպ­սակ­վել հաղ­թա­նա­կով՚,- ի լուր աշ­խար­հի հայ­տա­րա­րել է Բագ­րատ Ու­լու­բա­բյա­նը:
Երկ­րա­յին կյան­քին հրա­ժեշտ է տվել 2001 թվա­կա­նին` ան­վա­նի գրո­ղի ու պատ­մա­բա­նի հա­րուստ ժա­ռան­գու­թյամբ, հայ­րե­նի­քի ա­զա­տու­թյան ան­պարտ զին­վո­րի ո­գե­ղեն նկա­րագ­րով` հա­վերժ մնա­լով հայ ժո­ղովր­դի ինք­նու­թյան ու ինք­նու­րույ­նու­թյան մշ­տար­թուն պայ­քա­րի նվի­րյալ­նե­րի շար­քում: Ու­րեմն շարժ­ման մա­սին ե­ղած և ա­պա­գա­յում ստեղծ­վե­լիք վա­վե­րագ­րա­կան, փաս­տագ­րա­կան, գրա­կան-գե­ղար­վես­տա­կան գոր­ծե­րից յու­րա­քան­չյու­րում նրանց ներ­կա­յու­թյունն է հա­վեր­ժե­լու: Եվ մեր ժո­ղովր­դի պատ­մու­թյու­նը նաև նրան­ցով է պաշտ­պա­նու­նակ, նրանց հայ­րե­նա­սի­րու­թյամբ է փր­կու­թյան խա­րիսխ մեր հա­վա­քա­կան ու­ժը խառն­վում մեր հա­նա­պա­զօ­րյա հա­ցին: