[ARM]     [RUS]     [ENG]

ԳԻ­ՏՈՒ­ԹՅԱՆ ԶԱՐ­ԳԱՑ­ՄԱՆ ՆՈՐ ՍԱՀ­ՄԱՆ­ՆԵՐՆ ԱՐ­ՑԱ­ԽՈՒՄ

Սոկ­րատ ԽԱ­ՆՅԱՆ

Բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր,
ԼՂՀ գի­տու­թյան վաս­տա­կա­վոր գոր­ծիչ

 Հրա­պա­րա­կի վրա է ՙԳի­տա­կան Ար­ցախ՚ պար­բե­րա­կա­նի 3-րդ հա­մա­րը, ո­րի երևան գա­լը օ­րի­նա­կան ու­րա­խու­թյան ու գո­հու­նա­կու­թյան զգա­ցում­ներ է հա­ղոր­դում ըն­թեր­ցո­ղին։

Ինչ­պես հայտ­նի է պար­բե­րա­կա­նի նա­խորդ հա­մար­նե­րից, հիմ­նա­դի­րը Երևա­նի պե­տա­կան հա­մալ­սա­րանն է, հրա­տա­րա­կի­չը` Ար­ցա­խի ե­րի­տա­սարդ գիտ­նա­կան­նե­րի և մաս­նա­գետ­նե­րի միա­վո­րու­մը։
Ըն­թեր­ցե­լով պար­բե­րա­կա­նի սույն հա­մա­րում զե­տեղ­ված նյու­թե­րը` հա­մոզ­վում ես, որ նրան­ցում քն­նարկ­ված ու բա­ցա­հայտ­ված են գի­տու­թյան զար­գաց­ման ժա­մա­նա­կա­կից հիմ­նախն­դիր­ներ քա­ղա­քա­կա­նու­թյան, մի­ջազ­գա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի, տն­տե­սա­գի­տու­թյան, ի­րա­վա­գի­տու­թյան, գրա­կա­նա­գի­տու­թյան, պատ­մու­թյան, արևե­լա­գի­տու­թյան բնա­գա­վառ­նե­րում։ Պար­բե­րա­կանն ու­նի նաև ՙԵ­րի­տա­սարդ գիտ­նա­կա­նի ամ­բիոն՚ և ՙԳի­տա­կան կյանքն Ար­ցա­խում՚ բա­ժին­ներ։
Պար­բե­րա­կա­նում զե­տեղ­ված գի­տա­կան հե­տաք­րք­րու­թյուն ներ­կա­յաց­նող նյու­թե­րի շար­քում քիչ չեն այն հոդ­ված­նե­րը, ո­րոնք առ­նչ­վում են Ար­ցա­խում գի­տամ­շա­կու­թա­յին կյան­քին և, որ ան­չափ կարևոր է, Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ճա­նաչ­ման քա­ղա­քա­կան գոր­ծըն­թա­ցին։
Ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հում տե­ղի ու­նե­ցող քա­ղա­քա­կան լր­ջա­գույն հար­ցեր են շո­շափ­ված Գ. Բա­լա­սա­նյա­նի և Դ. Նա­նյա­նի ՙԹուր­քիա­յի քա­ղա­քա­կա­նու­թյու­նը Հա­րա­վա­յին Կով­կա­սում և չճա­նաչ­ված պե­տու­թյուն­նե­րի գոր­ծո­նը՚, Խ. Գալս­տյա­նի ՙԿար­գա­վի­ճա­կի ճա­նաչ­ման և նա­խա­վի­ճա­կի (status qvo) փո­փոխ­ման հիմ­նա­հար­ցը ար­ցա­խյան կար­գա­վոր­ման բա­նակ­ցու­թյուն­նե­րում՚, Դ. Դե­սյաևի ՙԼեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­կա­մար­տու­թյու­նում միջ­նո­լոր­տա­յին ֆակ­տոր­նե­րը. ռազ­մա­վա­րա­կան հե­տաք­րք­րու­թյուն­ներ և կար­գա­վոր­ման մո­տե­ցում­ներ՚, Ռ. Ղևոն­դյա­նի և Տ. Հայ­րա­պե­տյա­նի ՙԱդր­բե­ջա­նա­կան ագ­րե­սիա­յի կան­խար­գե­լու­մը հա­սա­րա­կու­թյան սպա­սում­նե­րի ուղ­ղորդ­ման մի­ջո­ցով՚, Ե. Հայ­րի­յա­նի ՙՀի­փո­թե­քա­յին վար­կա­յին շու­կա­յի ար­դի ի­րա­վի­ճա­կի վեր­լու­ծու­թյու­նը և զար­գաց­ման հե­ռան­կար­նե­րը Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյու­նում՚ և այլ գի­տա­կան հոդ­ված­ներ։
Ընդ­հան­րու­թյան մեջ հա­մա­րում, ո­րի ծա­վա­լը հաս­նում է 470 է­ջի, տեղ են գտել շուրջ 43 գի­տա­կան աշ­խա­տանք­ներ` լր­ջա­գույն հիմ­նա­հար­ցե­րի լու­սա­բան­մամբ:
Սույն պար­բե­րա­կա­նի գի­տա­կան լր­ջու­թյունն ու հե­տաք­րք­րու­թյու­նը մեզ հու­շեց հան­դի­պել գլ­խա­վոր խմ­բա­գիր Ավ. Հա­րու­թյու­նյա­նին, զրու­ցել հե­տը Միա­վոր­ման գոր­ծու­նեու­թյան մա­սին։ Եվ ան­չափ գո­հու­նա­կու­թյուն ապ­րե­ցինք, երբ ի­մա­ցանք, որ Ար­ցա­խում ակ­տիվ գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լող հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րից մե­կը Ար­ցա­խի Ե­րի­տա­սարդ Գիտ­նա­կան­նե­րի և Մաս­նա­գետ­նե­րի Միա­վո­րումն է` ԱԵԳՄՄ-ն, ո­րը հիմ­նադր­վել է 2015թ. հուն­վա­րի 13-ին ի­րա­վա­բա­նա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, դո­ցենտ Ա­վե­տիք Հա­րու­թյու­նյա­նի և ի­րա­վա­բա­նա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, դո­ցենտ Սի­րա­նուշ Պե­տի­կյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ:
ԱԵԳՄՄ-ի նպա­տակ­նե­րից մեկն էլ գի­տա­կան դի­վա­նա­գի­տու­թյան մի­ջո­ցով Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան մի­ջազ­գա­յին ճա­նաչ­մա­նը նպաս­տելն է, ինչ­պես նաև օ­տա­րերկ­րյա գիտ­նա­կան­նե­րին ի­րենց եր­կր­նե­րում Ար­ցա­խի հիմ­նա­հար­ցի շուր­ջը հա­մախմ­բե­լը:
Ներ­կա­յումս կազ­մա­կեր­պու­թյունն ընդ­գր­կում է 39 գիտ­նա­կան­ներ Ար­ցա­խից, Հա­յաս­տա­նից և Ռու­սաս­տա­նից:
Ա­ռաջ­նորդ­վե­լով ՙԳի­տե­լիքն ուժ է՚ կար­գա­խո­սով` ան­ցած 5 տա­րի­նե­րի ըն­թաց­քում ԱԵԳՄՄ-ի նա­խա­ձեռ­նու­թյամբ ի­րա­կա­նաց­վել են մոտ 4 տաս­նյակ գի­տակր­թա­կան և ռազ­մա­հայ­րե­նա­սի­րա­կան ծրագ­րեր` մի­ջազ­գա­յին գի­տա­ժո­ղով­ներ, գի­տա­կան ըն­թեր­ցում­ներ, ու­սու­ցո­ղա­կան դա­սըն­թաց­ներ, օ­լիմ­պիա­դա­ներ, մր­ցույթ­ներ, կլոր սե­ղան­ներ, գր­քի շնոր­հան­դես­ներ և այլն։
Ան­ցած տա­րի­նե­րի ըն­թաց­քում Կազ­մա­կեր­պու­թյան ան­դամ­նե­րը մաս­նակ­ցել են Ար­ցա­խում, Հա­յաս­տա­նում և նրա սահ­ման­նե­րից դուրս կազ­մա­կերպ­ված մի­ջազ­գա­յին գի­տա­ժո­ղով­նե­րի, հան­դես ե­կել զե­կու­ցում­նե­րով, նաև տպագ­րել են մի քա­նի տաս­նյակ գի­տա­կան աշ­խա­տու­թյուն­ներ։
ԱԵՄՄԳ-ն մշ­տա­պես գտն­վում է երկ­րի ղե­կա­վա­րու­թյան ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում։ Գի­տա­ժո­ղով­նե­րին մաս­նակ­ցում, ու­ղերձ­ներ են հղում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան, Ազ­գա­յին ժո­ղո­վի նա­խա­գահ­նե­րը։ Հան­դի­պում­ներ են կազ­մա­կերպ­վում պե­տա­կան այ­րե­րի հետ։
Խրա­խու­սե­լի երևույթ է Ար­ցա­խի է­լեկտ­րո­նա­յին գրա­դա­րա­նի (ԱԷԳ)-ի ստեղ­ծու­մը։ 2018 թվա­կա­նից գոր­ծում է հաս­ցեով ՙԱր­ցա­խի է­լեկտ­րո­նա­յին գրա­դա­րան՚ կայ­քը: Ար­ցա­խի է­լեկտ­րո­նա­յին գրա­դա­րա­նի (ԱԷԳ) ստեղծ­ման նպա­տակն է մեկ­տե­ղել Ար­ցա­խի ու Հա­յաս­տա­նի մա­սին ամ­բողջ գի­տա­կան, ճա­նա­չո­ղա­կան ու գե­ղար­վես­տա­կան գրա­կա­նու­թյու­նը, այն դարձ­նել Ար­ցա­խի վե­րա­բե­րյալ օ­բյեկ­տիվ տե­ղե­կատ­վու­թյուն ստա­նա­լու աղ­բյուր, խթա­նե­լու Ար­ցա­խում հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ի­րա­կա­նա­ցու­մը, ինչ­պես նաև ժխ­տե­լու ղա­րա­բա­ղյան հա­կա­մար­տու­թյան, պե­տա­կա­նու­թյան կերտ­ման ու տար­բեր ի­րո­ղու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ խե­ղա­թյու­րող նկր­տում­նե­րը։
2020 թվա­կա­նի փետր­վա­րի 1-ի դրու­թյամբ կայ­քում առ­կա է ա­վե­լի քան 3.000 հե­ղի­նակի 6.200 նյութ։ Աշ­խար­հի 100 եր­կր­նե­րի 50.000 այ­ցե­լու­նե­րի կող­մից կայ­քի թե­մա­տիկ է­ջերն ա­ռայ­սօր դիտ­վել են 200.000 ան­գամ, ո­րը լավ ցու­ցա­նիշ է նո­րաս­տեղծ է­լեկտ­րո­նա­յին գրա­դա­րա­նի հա­մար։ Կայ­քի ա­ռա­վե­լու­թյուն­նե­րից մեկն էլ այն է, որ գրա­կա­նու­թյան ներ­բեռ­նումն ԱՆՎ­ՃԱՐ է։ Կայ­քի անվ­ճար լի­նե­լը խթա­նում է ըն­թեր­ցա­նու­թյու­նը, նպաս­տում հա­յոց հիմ­նախն­դիր­նե­րի վե­րա­բե­րյալ հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ի­րա­կա­նաց­մա­նը և կա­տա­րում գի­տու­թյամբ զբաղ­վե­լու քա­րոզ­չու­թյուն։ Կայ­քի հա­մալր­ման կարևո­րա­գույն սկզ­բուն­քը ա­նընդ­հա­տու­թյունն է, ինչ­պես նաև հա­վա­քա­ծուի հա­մալր­ման աղ­բյուր­ներ դարձ­նե­լը։
2019 թվա­կա­նի նո­յեմ­բե­րին ՙԱր­ցա­խի է­լեկտ­րո­նա­յին գրա­դա­րան՚ կայ­քի հան­րայ­նաց­ման նպա­տա­կով շնոր­հան­դես­ներ են կազ­մա­կերպ­վել Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյուն­նե­րի բու­հե­րում, Ար­ցա­խի շրջ­կենտ­րոն­նե­րում` շր­ջան­նե­րի դպ­րոց­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ներգ­րավ­մամբ։ Հա­ճե­լի է նշել, որ այդ մի­ջո­ցա­ռում­նե­րին մաս­նակ­ցել են 2.000-ից ա­վե­լի շա­հա­կից­ներ։
Նման ար­դյու­նա­վետ ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­մամբ Կազ­մա­կեր­պու­թյունն իր հա­մեստ նպաստն է բե­րում գի­տու­թյան ե­րի­տա­սար­դաց­ման ու զար­գաց­ման գոր­ծին։ ԱԵԳՄՄ-ն հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հու­շագ­րեր է կն­քել ինչ­պես ար­ցա­խյան, այն­պես էլ հա­յաս­տա­նյան ու օ­տա­րերկ­րյա գի­տակր­թա­կան կա­ռույց­նե­րի ու ԶԼՄ-նե­րի:
Զրույ­ցի վեր­ջում ԱԵԳՄՄ-ի հիմ­նա­դիր, պար­բե­րա­կա­նի խմ­բա­գիր Ավ. Հա­րու­թյու­նյա­նը նշեց. ՙԱմ­փո­փե­լով Ար­ցա­խի Ե­րի­տա­սարդ Գիտ­նա­կան­նե­րի և Մաս­նա­գետ­նե­րի Միա­վոր­ման հն­գա­մյա բազ­մաբ­նույթ ու ար­դյու­նա­վետ գոր­ծու­նեու­թյու­նը` վս­տա­հա­բար կա­րող ենք ար­ձա­նագ­րել, որ ԱԵԳՄՄ-ն ու­րույն հե­տա­գիծ է թող­նում Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան հա­սա­րա­կա­կան ու գի­տա­կան կյան­քում և նույն ե­ռան­դով շա­րու­նա­կե­լու է իր նպա­տա­կա­մետ ըն­թաց­քը` ի­րա­կա­նաց­նե­լու կազ­մա­կեր­պու­թյան կող­մից կան­խագծ­ված բո­լոր այն ծրագ­րե­րը, ո­րոնք կն­պաս­տեն Ար­ցա­խի գի­տու­թյան զար­գաց­մանն ու մի­ջազ­գա­յին ճա­նաչ­մա­նը՚։