[ARM]     [RUS]     [ENG]

ՏԻԿՆԻԿԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄՇԱԿՈՒՅԹ

Ան­նա ՊԵՏՐՈՍՅԱՆ

 Դու դառ­նում ես մի հե­քիա­թա­գործ, հրա­շա­գործ, որ ստեղ­ծում է կեր­պար­ներ` գրե­թե կեն­դա­նի...

Երևան­ցի Մե­րի Ա­ռա­քե­լյա­նի հա­մար կարևոր է ձե­ռա­գոր­ծու­թյան ցան­կա­ցած տե­սակ, բայց տիկ­նի­կա­գոր­ծու­թյու­նը հնա­րա­վո­րու­թյուն է՝ մի նոր, այլ աշ­խարհ բա­ցե­լու: Այժմ բնակ­վում է Ստե­փա­նա­կեր­տում, ստեղ­ծում կեր­պա­րա­յին, գրե­թե կեն­դա­նի տիկ­նիկ­ներ։ Իսկ թե ին­չու՞ ՙգրե­թե կեն­դա­նի՚՝ ան­կեղ­ծա­նում է. որ իր բո­լոր պատ­վի­րա­տու­նե­րը նշում են, որ տիկ­նիկ­նե­րը կար­ծես կեն­դա­նի լի­նեն, նրանց հա­յաց­քը խո­սուն է: Ան­գամ պատ­րաս­տե­լիս Մե­րին զգում է նրանց տրա­մադ­րու­թյու­նը. ո­րոշ­նե­րը շատ քմա­հաճ են ու բա­ցար­ձակ չեն սի­րում նկար­վել, մյուս­նե­րը` հա­կա­ռա­կը, թի­թիզ են ու ժպ­տե­րե­սիկ: Նրան եր­բեմն թվում է, իր տիկ­նիկ­նե­րը հա­յաց­քով ա­սում են՝ շնոր­հա­կալ եմ, որ մեզ ստեղ­ծե­ցիր: 5-6 օր­վա մանր ու բա­վա­կա­նին բարդ աշ­խա­տան­քից հե­տո աչ­քե­րի ցա­վին միան­գա­մից փո­խա­րի­նում է հրճ­վան­քը...

Մե­րին ծն­վել և մե­ծա­ցել է մի ըն­տա­նի­քում, որ­տեղ բո­լո­րը ստեղ­ծա­գոր­ծում էին: ՙՇատ ան­գամ ինք­ներս կա­տա­կում էինք, որ մեր ըն­տա­նի­քը կար­ծես ֆաբ­րի­կա լի­նի: Ան­գամ տատս պա­րապ չէր նս­տում ու մեզ` գոր­ծող­նե­րիս հա­մար թել էր կծ­կում՚,-ա­վե­լաց­նում է նա՝ նշե­լով, որ ձեռ­քի աշ­խա­տան­քով զբաղ­վե­լը ինք­նս­տին­քյան դար­ձավ ապ­րե­լա­կերպ:
Ձե­ռա­գոր­ծու­թյան տար­բեր տե­սակ­նե­րով զբաղ­վելն իր կյան­քի ան­բա­ժան մասն է. դպ­րո­ցում և ու­սա­նո­ղա­կան տա­րի­նե­րին շյու­ղե­րով գոր­ծում էր հա­գուստ, իսկ ա­ռաջ­նե­կի ծնուն­դից հե­տո սկ­սեց ա­սեղ­նա­գոր­ծել, զբաղ­վել դի­զայ­նով, պատ­րաս­տել ին­տե­րյե­րի հա­մար տար­բեր պա­րա­գա­ներ՝ սուր­ճի հա­տիկ­նե­րից, բնա­կան չո­րաց­րած բույ­սե­րից ու ժա­պա­վեն­նե­րից: Ու­նե­նա­լով հե­տաք­րք­րա­սեր ու պրպ­տուն բնա­վո­րու­թյուն` միշտ ցան­կա­ցել է փոր­ձել նո­րը: Պատ­մում է, որ մի օր, դուստ­րը խնդ­րեց իր հա­մար տիկ­նիկ պար­տաս­տել, և դա, կա­րե­լի է ա­սել, այն­քա՜ն սպաս­ված ա­ռիթն էր: Տիկ­նի­կը հա­ջող­վեց, բո­լո­րը հա­վա­նե­ցին, ինչն էլ մեծ խթան հան­դի­սա­ցավ՝ այդ գոր­ծում խո­րա­նա­լու ու կա­տա­րե­լա­գործ­վե­լու: Հի­մա էլ, երբ նա­յում է իր ա­ռա­ջին տի­նի­կին, այն­քան թե­րու­թյուն­ներ է գտ­նում ու զար­մա­նում, թե ինչն էր այդ­քան դուր ե­կել մարդ­կանց: ՙԲայց միևնույնն է, այն ինձ հա­մար թանկ է, ո­րով­հետև ա­ռա­ջին էր...՚,-ա­վե­լաց­նում է նա։
Այն, որ կեր­պա­րա­յին տիկ­նիկ­նե­րը ժա­մա­նա­կա­կից աշ­խար­հում շատ են տա­րած­ված, Մե­րին վա­ղուց էր նկա­տել, բայց, միևնույն ժա­մա­նակ հաս­կա­ցել, որ Ար­ցա­խում դրանց գո­յու­թյան մա­սին մար­դիկ չգի­տեին: Ա­սում է, որ այդ փու­լը բա­վա­կա­նին բարդ էր` հա­սա­րա­կու­թյանն ըն­տե­լաց­նել այն մտ­քին, որ դրանք շատ զվար­ճա­լի և հիշ­վող նվեր կա­րող են լի­նել: Իսկ ար­դեն ըն­տե­լա­նա­լուց հե­տո բո­լո­րը ցան­կա­նում են միայն կեր­պա­րա­յին տիկ­նիկ­ներ, ո­րով­հետև դրանք ոչ միայն շատ օ­րի­գի­նալ են, այլ նաև՝ հի­շո­ղու­թյուն:
Տիկ­նիկ­նե­րը պատ­րաս­տում է թե­լե­րից, բո­լո­րը հե­լյու­նա­գործ են, հա­վաք­ված են լիո­վին մե­տա­ղա­կան հիմ­քի վրա, ին­չի շնոր­հիվ կա­րող են շարժ­վել, ըն­դու­նել տար­բեր դիր­քեր, ին­չով էլ տար­բեր­վում են շու­կա­յում առ­կա տիկ­նիկ­նե­րից:
Գործն ընդ­լայ­նե­լու մա­սին երբևէ չի մտա­ծել, բայց հս­տակ գի­տի՝ ո­րա­կյալ, սի­րով կա­տար­ված, իր մեջ վար­պե­տի ձեռ­քե­րի ու սր­տի ջեր­մու­թյու­նը կրող աշ­խա­տան­քը միշտ էլ կգտ­նի իր տի­րո­ջը:
ՙԵ­թե ա­ռաջ մար­դիկ հա­մա­տա­րած գե­րա­դա­սում էին չի­նա­կան կամ այլ եր­կր­նե­րի ար­տադ­րանք, հի­մա սկ­սել են սի­րել ու գնա­հա­տել մե­րը: Այս փաս­տը ող­ջու­նե­լի է, ո­րով­հե­տեև դա հայ վար­պետ­նե­րի հա­մար շատ մեծ հնա­րա­վո­րու­թյուն է ու խթան՝ ստեղ­ծա­գոր­ծե­լու։ Իսկ, ինչ­պես հայտ­նի է, հա­յե­րը տա­ղան­դա­վոր ազգ են, ե­թե ո­գեշ­նչ­ված աշ­խա­տեն, ա­պա սա­րեր շուռ կտան՚։
Մե­րիի գոր­ծերն Ար­ցա­խում ու Հա­յաս­տա­նում բա­վա­կա­նին պա­հանջ­ված են: Ու­րա­խու­թյամբ նշում է, որ իր տիկ­նիկ­ներն ապ­րում են նաև աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րում` ԱՄՆ, Ա­րա­բա­կան Է­մի­րու­թյուն­ներ, Ֆրան­սիա, Իռ­լան­դիա, Լե­հաս­տան, Անգ­լիա, Պոր­տու­գա­լիա և այլն:
Բա­ցի կեր­պա­րա­յին տիկ­նիկ­նե­րից` գոր­ծում է նաև շատ ու­րիշ բազ­մա­զան խա­ղա­լիք­ներ, աք­սե­սուար­ներ` կա­խա­զար­դեր, ա­կան­ջօ­ղեր և այլն: Ա­սում է, որ շատ են սիր­վել մա­նա­վանդ այն տիկ­նիկ­նե­րը, ո­րոնք փոքր տա­րի­քի ե­րե­խա­նե­րի հա­մար են նա­խա­տես­ված: Նրանք նույն­պես ու­նեն ի­րենց կեր­պար­նե­րը: Կա­րող են լի­նել մր­գե­րի, կեն­դա­նի­նե­րի, ծա­ղիկ­նե­րի, ինչ­պես նաև պար­զա­պես տղա­նե­րի և աղ­ջիկ­նե­րի տես­քով:
Դա­րե­րից փո­խանց­ված բա­րո­յա­կան, հոգևոր ու ազ­գա­յին ար­ժեք­ներ կրելն ու պա­հե­լը բնո­րոշ է հա­յին, որ կա­րո­ղա­նում է հի­նը արժևո­րել՝ վե­րա­փո­խե­լով նո­րի։ Դեռ վաղ ժա­մա­նակ­նե­րում հայ կա­նայք հիմ­նա­կա­նում ձե­ռա­գոր­ծու­թյամբ էին զբաղ­վում, ինչն ա­ռաջ­նե­րում հայտ­նի էր իբրև ար­հեստ, բայց այ­սօր ար­դեն մեր մշա­կույ­թի ճյու­ղե­րից մե­կի յու­րօ­րի­նակ ար­տա­ցո­լումն է, ո­րը պա­հե­լու շնոր­հը տր­ված է փոք­րա­թիվ նվի­րյալ­նե­րի։