[ARM]     [RUS]     [ENG]

ՙՀԱՂ­ԹԱ­ՆԱ­ԿԻ ՄԵ­ՂԵ­ԴԻ՚

Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

 Ա­նա­հիտ Գաբ­րիե­լյա­նի ա­նու­նը ըն­թեր­ցող­նե­րին ծա­նոթ է զանգ­վա­ծա­յին լրատ­վու­թյան մի­ջոց­նե­րում տպագր­ված հա­րյու­րա­վոր ճա­նա­չո­ղա­կան, դաս­տիա­րակ­չա­կան և գե­ղա­գի­տա­կան հոդ­ված­նե­րից, ՙԿա­րո­տախտ՚ և ՙՇու­շի՝ մո­խիր­նե­րից հառ­նող փյու­նիկ՚ ժո­ղո­վա­ծու­նե­րից։ Ա­վե­լորդ չեմ հա­մա­րում կեն­սագ­րու­թյու­նից ա­ռանձ­նաց­նել հետևյա­լը. ծն­վել է Աս­կե­րա­նի շր­ջա­նի Նա­խիջևա­նիկ գյու­ղում, գե­րա­զանց ա­վար­տել է Բաք­վի Ա­խուն­դո­վի ան­վան ռու­սաց լեզ­վի և գրա­կա­նու­թյան ինս­տի­տու­տը։ Աշ­խա­տել է ՙԿար­միր դրոշ՚ շր­ջա­նա­յին թեր­թի խմ­բագ­րու­թյու­նում։ 1998-ից Շու­շիի քա­ղա­քա­պե­տա­րա­նի քար­տու­ղարն է։ ԱՀ ԳՄ և ԱՀ ժուռ­նա­լիստ­նե­րի միու­թյուն­նե­րի ան­դամ է։

Ար­ցա­խի պե­տա­կան հա­մալ­սա­րա­նի գրա­դա­րա­նում մար­տի 11-ին տե­ղի ու­նե­ցավ Ա. Գաբ­րիե­լյա­նի նոր հրա­տա­րակ­ված ՙՀաղ­թա­նա­կի մե­ղե­դի՚ գր­քի շնոր­հան­դե­սը, ո­րը ող­ջույ­նի խոս­քով բա­ցեց ԱրՊՀ դա­սա­խոս, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Զա­րի­նե Սա­ռա­ջյա­նը` նշե­լով, որ մի­ջո­ցա­ռու­մը հրա­վիր­վել է նաև տո­նա­կան միամ­սյա­կի ա­ռի­թով, քա­նի որ գր­քի հե­ղի­նա­կը կին է, որն իր գոր­ծու­նեու­թյամբ, բա­րի գոր­ծե­րով գե­ղեց­կաց­նում է շր­ջա­պա­տը։ Նշ­վեց, որ Ա­նա­հի­տը այս գր­քով ըն­թեր­ցո­ղին է ներ­կա­յա­ցել նոր խոս­քով, որն իր երկ­րի և իր դժ­վա­րին կյան­քի ար­տա­ցո­լումն է` գե­ղար­վես­տա­կան խտա­ցում­նե­րով։ Գիր­քը շն­չում է լա­վա­տե­սու­թյամբ և նույն կեն­սա­փի­լի­սո­փա­յու­թյամբ վա­րա­կում է ըն­թեր­ցո­ղին։
ԱրՊՀ դա­սա­խոս, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, պրո­ֆե­սոր Ա­նա­հիտ Ա­թա­յա­նը գիր­քը ո­րա­կեց որ­պես ռեա­լիզ­մի հա­մա­պար­փակ ար­տա­հայ­տու­թյուն, հա­ջո­ղու­թյան գրա­վա­կան­նե­րից ա­մե­նա­կարևո­րը նշեց լույ­սի ար­տա­հայ­տու­թյու­նը և երկ­րին, հո­ղին, ար­մատ­նե­րին կառ­չած լի­նե­լը։ Այն մար­դու կամ­քի, հո­գե­կան կո­րո­վի, կա­րեկ­ցե­լու, նե­րե­լու անս­պառ խոր­քեր ու­նի և մատ­նան­շում է կյան­քի դժ­վա­րու­թյուն­նե­րը հաղ­թա­հա­րե­լու յու­րա­տիպ ճա­նա­պարհ։ Ժո­ղո­վա­ծուի մեջ հե­ղի­նա­կի հպարտ, մարդ­կայ­նո­րեն մա­քուր, ա­նա­ղարտ, կյան­քոտ կեր­պարն է, ցա­վի ու տա­ռա­պան­քի ա­կորդ­նե­րը, կորց­րած, բայց հու­շե­րի մեջ ապ­րող մար­դիկ՝ ժան­րա­յին տար­բեր ձևե­րում։ Ժո­ղո­վա­ծուի յու­րա­քան­չյուր գործ գր­ված է տա­ռա­պան­քով, ո­րի խոր­քում արևն է, լույ­սը, կյան­քին կառ­չե­լու կա­րո­ղու­թյու­նը, կոչ՝ ա­վան­դա­պա­հու­թյան, օ­ջա­խա­սի­րու­թյան, հպարտ ու ար­ժա­նա­պա­տիվ ապ­րե­լու պատ­գամ ու հոր­դոր։ Հե­ղի­նա­կը հե­տաքր­քիր մտա­ծո­ղու­թյուն ու­նի, աշ­խար­հին, երևույթ­նե­րին գե­ղար­վես­տո­րեն նա­յե­լու բա­ցա­ռիկ շնորհք, լավն ու գե­ղե­ցիկն ըն­կա­լե­լու ա­նու­րա­նա­լի օժտ­վա­ծու­թյուն։ Գիր­քը դաս­տիա­րակ­չա­կան մեծ նշա­նա­կու­թյուն ու­նի՝ ուղղ­ված այ­սօր­վա և գա­լիք սե­րունդ­նե­րին։
ԱրՊՀ դա­սա­խոս, բա­նա­սի­րա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, բա­նաս­տեղ­ծու­հի Զի­նաի­դա Բա­լա­յա­նը ող­ջույ­նի խոս­քում նշեց, որ Ա. Գաբ­րիե­լյա­նի հրա­պա­րա­կա­խո­սու­թյունն ու գե­ղար­վես­տա­կան հու­շա­պա­տում­նե­րը ա­ռինք­նող, քնա­րա­կան ե­րանգ­ներ ու­նեն և ա­սե­լի­քի ծան­րակ­շիռ ե­րակ։ Գր­քում հե­ղի­նա­կի կեն­սաթր­թիռ ու հե­տաքր­քիր դի­տում­ներն ու դի­տար­կում­ներն են, կյան­քի խոր­քե­րը թա­փան­ցող նրա ան­հան­գիստ բնույ­թը, ան­տե­սը տես­նե­լու, զգա­լու, զգա­ցա­ծը հո­գու և սր­տի ե­րակ­նե­րով անց­կաց­նե­լու ու­նա­կու­թյու­նը։ ՙՀո­գու պարտ­քը՚, ՙԽա­չը՚, ՙՀաղ­թա­նա­կի մե­ղե­դի՚, ՙՄար­դը, ման­կա­վար­ժը, զին­վո­րը՚ և այլ պատմ­վածք­նե­րում հայ­րե­նի երկ­րին հա­սած ցա­վի ըն­կա­լում­ներն են, ճա­կա­տագ­րա­կան հար­ված­նե­րը, պայ­քա­րի, հպար­տու­թյան, ա­զատ ապ­րե­լու, վեր­քե­րը բա­լա­սա­նե­լու նկր­տում­նե­րը։ ՙՆա­մակ­նե­րի…՚ ծալ­քե­րում հե­ղի­նա­կի անձ­նա­կան տա­ռա­պանքն է, հույ­սի և լի­նե­լու­թյան ժա­մա­նա­կագ­րու­թյու­նը, հո­գու ճի­չը։ Հայ կնոջ ա­ռա­քի­նու­թյուն­նե­րի մեջ է մտ­նում դժ­վա­րու­թյուն­նե­րի և մա­հի հաղ­թա­հա­րու­մը, ո­րի ար­տա­հայ­տու­թյու­նը Ա­նա­հի­տի ապ­րած կյանքն է։
Հո­գե­բա­նա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու Լու­սի­նե Ղա­րա­խա­նյա­նը ող­ջույ­նի խոս­քում նշեց, որ գր­քի հե­ղի­նա­կը գրե­թե նույ­նա­նում է ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րի հե­րոս­նե­րին, հո­գե­վի­ճակ­նե­րին, իսկ ո­րոշ կրկն­վող բա­ռեր դառ­նում են խոր­հր­դա­նի­շեր ու ար­ժե­հա­մա­կարգ ներ­կա­յաց­նող, ա­սենք թե՝ խիղճ, դի­մա­կա­յում, պայ­քար, հաղ­թա­նակ…
Գրա­դա­րա­նի վա­րիչ Հաս­միկ Հա­րու­թյու­նյա­նը խո­սեց Գաբ­րիե­լյա­նի մա­սին` որ­պես կնոջ ու­ժեղ կեր­պա­րի, ան­հա­տա­կա­նու­թյան, և կարևո­րեց մի­ջո­ցառ­ման ճա­նա­չո­ղա­կան նշա­նա­կու­թյու­նը։
Հան­դի­սա­վոր­վող գր­քից հատ­ված­ներ կար­դա­ցին ԱրՊՀ բա­նա­սի­րա­կան և բնա­գի­տա­կան ֆա­կուլ­տետ­նե­րի ու­սա­նող­ներ Ա­նուշ Պետ­րո­սյա­նը, Լիա­նա Մով­սի­սյա­նը, Մա­րիամ Աս­րյա­նը, Ան­նա Բա­բա­յա­նը, Ռու­զան Բեգ­լա­րյա­նը, Ա­նա­հիտ Առս­տա­մյա­նը և Լուի­զա Մա­մուն­ցը։
ՙՓառք Տի­րո­ջը, որ ինձ այն­քան ուժ տվեց անց­նե­լու այս ստեղ­ծա­գոր­ծա­կան ճա­նա­պար­հը, ի­մաս­տա­վո­րե­լու իմ ապ­րած ժա­մա­նա­կը, իմ հո­գուց ար­մա­տա­խիլ ա­նե­լու զո­հի կեր­պա­րը, տուրք տա­լու զին­վո­րի, մար­տի­կի հո­գե­կերտ­ված­քին,-իր ե­լույ­թում ա­սաց Ա­նա­հիտ Գաբ­րիե­լյա­նը։-Գր­քի հիմ­նա­կան գա­ղա­փա­րը պայ­քարն է և հաղ­թա­նա­կը, ես կա­րո­ղա­ցել եմ իմ կյան­քից և տո­ղե­րից հա­նել ցավն ու ար­ցուն­քը։ Պատ­մու­թյուն­նե­րը ի­րա­կան են, հե­րոս­նե­րը՝ ար­ցախ­ցի զին­վոր­նե­րը, գյու­ղի մայ­րե­րը, Ար­ցա­խյան ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պա­տե­րազ­մին մաս­նակ­ցած իմ եղ­բայր­նե­րը։ Հե­տաքր­քիր բան է կյանք կոչ­վա­ծը. ա­ռաջ ապ­րում էինք ու եր­ջա­նիկ էինք, գա­լիս է մի պահ, երբ գի­տակ­ցում ես, որ դու եր­ջա­նիկ ես, ո­րով­հետև դեռ ապ­րում ես…՚։