[ARM]     [RUS]     [ENG]

ԳԻ­ՏԱ­ԺՈ­ՂՈՎ՝ ԸՆԴ­ԴԵՄ ԿԵՂ­ԾԱ­ՐԱ­ՐՈՒ­ԹՅԱՆ

 Սվետլանա Խաչատրյան

ՙՄես­րոպ Մաշ­տոց՚ հա­մալ­սա­րա­նի (ՄՄՀ) նա­խա­ձեռ­նու­թյամբ Ստե­փա­նա­կեր­տում մար­տի 14-ին անց­կաց­վեց մի­ջազ­գա­յին գի­տա­ժո­ղով` ՙՊատ­մու­թյուն և քա­ղա­քա­կա­նու­թյուն. կեղ­ծա­րա­րու­թյուն, ֆո­բիա, ա­ռաս­պե­լա­բա­նու­թյուն՚ թե­մա­յով: Մաս­նակ­ցում էին գիտ­նա­կան­ներ և մաս­նա­գետ­ներ Ար­ցա­խից, ՀՀ-ից, ՌԴ-ից: Ող­ջու­նե­լով գի­տա­ժո­ղո­վի մաս­նա­կից­նե­րին` ՄՄՀ ռեկ­տոր Դո­նա­րա Գաբ­րիե­լյանն ա­սաց, որ հա­մալ­սա­րանն իր Կով­կա­սա­գի­տու­թյան կենտ­րո­նով մշ­տա­կան ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում է պա­հում նշ­ված թե­ման և, իր շուր­ջը հա­մախմ­բե­լով Ար­ցա­խի բա­րե­կամ­նե­րին, փոր­ձում է հա­կա­հար­ված տալ Ադր­բե­ջա­նի հա­կա­հայ քա­րոզ­չա­մե­քե­նա­յին:

ՄՄՀ պրո­ռեկ­տոր, Կով­կա­սա­գի­տու­թյան կենտ­րո­նի ղե­կա­վար Ղա­րիբ Բա­բա­յա­նը կարևո­րեց թե­մա­յի հրա­տա­պու­թյու­նը` ըն­դգ­ծե­լով, որ այ­սօր Ադր­բե­ջա­նում հա­յա­տյա­ցու­թյու­նը քա­րոզ­վում է պե­տա­կան մա­կար­դա­կով, ժխտ­վում է 1988-1991թթ. Սում­գա­յի­թում, Բաք­վում, Կի­րո­վա­բա­դում և այլ քա­ղաք­նե­րում ի­րա­կա­նաց­ված հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյու­նը:
Գի­տա­ժո­ղո­վում հն­չել են ա­վե­լի քան եր­կու տաս­նյակ զե­կու­ցում­ներ:
Կով­կա­սի ինս­տի­տու­տի տնօ­րեն Ա­լեք­սանդր Իս­կան­դա­րյա­նը խո­սել է այն մա­սին, որ այ­սօր պատ­մա­կան հի­շո­ղու­թյան պա­տե­րազմ­նե­րը դառ­նում են ա­վե­լի ու ա­վե­լի հրա­տապ գի­տա­կան դիս­կուրս­նե­րում: Պատ­մա­կան հի­շո­ղու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյու­նը ներ­կա­յաց­վում է որ­պես նպա­տա­կին հաս­նե­լու գոր­ծիք, պատ­մա­կան շա­րադ­րանք­ներ ստեղ­ծե­լու մի­ջոց, որն էլ օգ­տա­գործ­վում է քա­ղա­քա­կա­նու­թյան մեջ:
Այս հա­մա­տեքս­տում քն­նար­կե­լով Ադր­բե­ջա­նի օ­րի­նա­կը` նկա­տում է, որ իր գո­յու­թյան հա­րյուր տա­րում այս պե­տու­թյու­նը փո­խել է իր պատ­մա­կան տես­լա­կա­նը` մի դեպ­քում որ­պես թուր­քա­կան կոն­ցեպ­ցիա, մեկ այլ դեպ­քում` ալ­բա­նա­կան կամ ա­լա­նա­կան, ընդ­հան­րու­թյան մեջ` հա­կա­հայ­կա­կան. ՙԱյդ ազգն ա­սում է` չխան­գա­րեք մեզ հա­վա­տալ մեր պատ­մա­կան վար­կա­ծին, թո­ղեք մեզ հա­մա­րենք այն, ինչ ու­զում ենք պատ­մու­թյու­նից: Ադր­բե­ջան­ցի­նե­րը չեն ու­սում­նա­սի­րում պատ­մա­կան նյու­թե­րը, նրանք փնտ­րում են ի­րենց հա­մար ար­ժա­նա­պատ­վու­թյուն: Ե­թե այդ ար­ժա­նա­պատ­վու­թյա­նը պետք է հաս­նել կեղ­ծա­րա­րու­թյամբ, թող լի­նի կեղ­ծա­րա­րու­թյուն: Դա ճշ­մար­տու­թյուն է, թե սուտ, եր­կրոր­դա­կան նշա­նա­կու­թյուն ու­նի, ե­թե չա­սենք` զրո­յա­կան: Խոս­քը գնում է ազ­գի գո­յատևման, ինք­նու­թյան մա­սին: Ա­յո, ադր­բե­ջան­ցին հա­մե­մա­տա­բար նոր ազգ է և մի ազգ, ո­րը գո­ղա­նում է աշ­խար­հի մա­սին իր պատ­կե­րա­ցում­նե­րը շր­ջա­պա­տից ու ստեղ­ծում իր պատ­մու­թյու­նը մեր աչ­քի ա­ռաջ: Եվ աշ­խա­տում են ոչ միայն պատ­մա­բան­նե­րը, այլև պե­տու­թյու­նը՚: Բա­նա­խո­սը օ­րի­նակ բե­րեց բո­լո­րո­վին վեր­ջերս Ա­լիևի պահ­ված­քը պատ­մա­կան քար­տե­զի ա­ռաջ, երբ նրա վրա չի տե­սել Ադր­բե­ջան ա­նու­նը և որ­տեղ գր­ված էր միայն Ու­րար­տու: Նա զայ­րա­ցել էր, թե այդ քար­տե­զով ինչ պատ­կե­րա­ցում պի­տի կազ­մեն ադր­բե­ջան­ցի ե­րե­խա­նե­րն ի­րենց ՙպատ­մա­կան՚ հայ­րե­նի­քի մա­սին: Ի­հար­կե, նա դրա­նով չի ա­սում, որ պետք է ու­սում­նա­սի­րել պատ­մա­կան ճշ­մար­տու­թյու­նը, այլ ու­զում է, որ ՙստեղ­ծեն՚ դա: Ա. Իս­կան­դա­րյա­նի կար­ծի­քով` պատ­մա­կան ճշ­մար­տու­թյան մա­սին գի­տա­կան լեզ­վով վի­ճե­լը Ադր­բե­ջա­նի հետ ա­նի­մաստ է, քա­նի որ նա ոչ միայն հաշ­վել կամ այ­բու­բե­նը չգի­տի, այլև որ նա ադր­բե­ջան­ցի է և փոր­ձում է ստեղ­ծել շա­րադ­րանք, ո­րում իր ժո­ղո­վուր­դը հար­մա­րա­վետ կապ­րի: Մեր պե­տու­թյու­նը պետք է ա­նի հետևյա­լը. դրա­մաշ­նորհ­ներ տա և պատ­մա­կան փաս­տաթղ­թե­րը տա­րա­ծի ա­մե­նու­րեք: Ինչ­պես նաև ըն­դար­ձա­կի պատ­մա­կան շա­րադ­րան­քի շր­ջա­նակ­նե­րը: Պետք չէ սահ­մա­նա­փակ­վել միայն Խո­ջա­լուով. ՙԽո­ջա­լուն մեր պատ­մու­թյան նույն­պի­սի մաս է, որ­պի­սին Բաք­վի ջար­դերն են` Կի­րո­վա­բա­դը, Շամ­խո­րը, Դաշ­քե­սա­նը, Նա­խիջևա­նը, Ջու­ղա­յի խաչ­քա­րե­րը: Լռել չի կա­րե­լի՚:
Սո­ցիո­լո­գիա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր Մաք­սիմ Վաս­կո­վի (Հա­րա­վա­յին դաշ­նա­յին հա­մալ­սա­րան, Ռու­սաս­տան) թե­ման էր ՙՊատ­մա­կան հի­շո­ղու­թյու­նը Կով­կա­սյան մակ­րո­տա­րա­ծաշր­ջա­նի եր­կր­նե­րի տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազմ­նե­րում և միջ­պե­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում՚: Նա պե­տա­կան հի­շո­ղու­թյու­նը ներ­կա­յաց­րեց ե­րեք տե­սան­կյու­նով` որ­պես տե­ղե­կատ­վա­կան պա­տե­րազմ­նե­րի գոր­ծիք, փոխ­զիջ­ման հաս­նե­լու և հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ու ին­տեգր­ման գոր­ծիք:
Հայ-ռու­սա­կան հա­մալ­սա­րա­նի Արևե­լա­գի­տու­թյան ինս­տի­տու­տի տնօ­րեն Գառ­նիկ Ա­սատ­րյա­նը ներ­կա­յաց­րեց թա­լի­շա­կան շարժ­ման պատ­մու­թյունն ու ար­դի վի­ճա­կը: Նրա նկատ­մամբ մեր շա­հագր­գռ­վա­ծու­թյու­նը բխում է թա­լի­շա­կան մշա­կույ­թի և լեզ­վի զար­գաց­մա­նը հայ ժո­ղովր­դի հա­զա­րա­մյա մար­դա­սի­րա­կան ա­ռա­քե­լու­թյու­նից: Բա­նա­խո­սը պար­զա­բա­նեց, որ հայ ժո­ղո­վուր­դը, սկ­սած Մես­րոպ Մաշ­տո­ցից, միշտ մաս­նակ­ցել է հարևան ժո­ղո­վուրդ­նե­րի լու­սա­վո­րու­թյան զար­գաց­մա­նը: ՙՄեր նպա­տակն է, որ թա­լիշ­ցի­նե­րը պահ­պա­նեն ի­րենց ինք­նա­գի­տակ­ցու­թյունն ու ինք­նա­տի­պու­թյու­նը և ի վի­ճա­կի լի­նեն դի­մա­կա­յել ա­սի­մի­լյա­ցիա­յի կոր­ծա­նիչ քա­ղա­քա­կա­նու­թյա­նը: Քա­ղա­քա­կան ինչ հե­ռան­կար ու­նեն թա­լիշ­ցի­նե­րն Ադր­բե­ջա­նում` շատ կարևոր է, բայց դա հենց ի­րենց` թա­լիշ­ցի­նե­րի գործն է՚:
Հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծիչ Լա­րի­սա Ա­լա­վեր­դյա­նը Ադր­բե­ջա­նի օ­րի­նա­կով ներ­կա­յաց­րեց ա­ռաս­պե­լաս­տեղ­ծա­րա­րու­թյունն ու ա­տե­լու­թյան քա­րոզ­չու­թյու­նը որ­պես ցե­ղաս­պա­նա­կան վտան­գի նշան­ներ:
Կով­կա­սա­գի­տու­թյան կենտ­րո­նի գի­տաշ­խա­տող, գի­տա­ժո­ղո­վի հա­մա­կար­գող Հո­վիկ Ա­վա­նե­սո­վը բա­ցա­հայ­տեց ադր­բե­ջա­նա­կան դպ­րո­ցա­կան գրա­կա­նու­թյան մեջ Խո­ջա­լուի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի կեղ­ծու­մը:
Ար­ցա­խի բա­րե­կամ, Սևծո­վյան- կաս­պյան տա­րա­ծաշր­ջա­նի քա­ղա­քա­կան և սո­ցիո­լո­գիա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րի ինս­տի­տու­տից Վլա­դի­միր Զա­խա­րո­վը, իր մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րով հան­դերձ, ՙՌուս-ի­րա­նա­կան բա­րե­կա­մու­թյան միու­թյան՚ մե­դա­լով պարգևատ­րեց ՄՄՀ ռեկ­տո­րին ու պրո­ռեկ­տո­րին, գի­տա­ժո­ղո­վի մի խումբ մաս­նա­կից­նե­րի: