[ARM]     [RUS]     [ENG]

ՍՏԵՂԾ­ՎԵԼ Է ՙՙԱՐ­ՑԱԽ՚ ԳԻ­ՏԱ­ՀԵ­ՏԱ­ԶՈ­ՏԱ­ԿԱՆ ԻՆՍ­ՏԻ­ՏՈՒՏ՚ ՀԻՄ­ՆԱԴ­ՐԱՄ

ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մար­տի 15-ին Ստե­փա­նա­կեր­տում կա­յա­ցել է նո­րաս­տեղծ ՙՙԱր­ցախ՚ գի­տա­հե­տա­զո­տա­կան ինս­տի­տուտ՚ հիմ­նադ­րա­մի հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի անդ­րա­նիկ նիս­տը: Բա­ցե­լով այն` հիմ­նադ­րա­մի գոր­ծա­դիր տնօ­րեն, Ար­ցա­խի ե­րի­տա­սարդ գիտ­նա­կան­նե­րի և մաս­նա­գետ­նե­րի միու­թյան (ԱԵԳՄՄ) նա­խա­գահ Ա­վե­տիք Հա­րու­թյու­նյա­նը ներ­կա­յաց­րել է հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի ներ­կա ան­դամ­նե­րին. Խա­չիկ Գալս­տյան, քա­ղա­քա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր և Ռո­ման Կա­րա­պե­տյան` պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, դո­ցենտ (Հա­յաս­տան), Մաք­սիմ Վաս­կով, սո­ցիո­լո­գիա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր (Հա­րա­վա­յին դաշ­նա­յին հա­մալ­սա­րան, Ռու­սաս­տան), Դա­վիթ Բա­բա­յան, պատ­մա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր (Ար­ցախ) և այլք:

Ա. Հա­րու­թյու­նյա­նի խոս­քով` գի­տա­հե­տա­զո­տա­կան ինս­տի­տու­տի հիմ­նադր­ման գա­ղա­փա­րը ծա­գել է 2018թ. Ստե­փա­նա­կեր­տում ԱԵԳՄՄ-ի կող­մից կազ­մա­կերպ­ված գի­տու­թյան հար­ցե­րին նվիր­ված կլոր սե­ղա­նի ժա­մա­նակ, երբ քն­նար­կում­նե­րի ար­դյուն­քում ա­ռա­ջարկ­վել է Ար­ցա­խում ու­նե­նալ գի­տա­հե­տա­զո­տա­կան կենտ­րոն կամ ինս­տի­տուտ, ո­րը գի­տա­կան հե­տա­զո­տու­թյուն­նե­րին զու­գա­հեռ ակ­տիվ հա­մա­գոր­ծակ­ցու­թյուն կծա­վալ­ի ար­տա­քին աշ­խար­հի հետ: ՙՄեր գլ­խա­վոր նպա­տակն այն է, որ կա­րո­ղա­նանք գի­տու­թյան մի­ջո­ցով Ար­ցա­խը ճա­նա­չե­լի դարձ­նել աշ­խար­հին, և պա­տա­հա­կան չէ, որ մեր կազ­մա­կեր­պու­թյան կա­նո­նադ­րու­թյան մեջ հս­տակ ձևա­կերպ­ված է նաև նրա ա­ռա­քե­լու­թյու­նը, իսկ ա­ռա­քե­լու­թյու­նը հետևյալն է` զար­գաց­նել գի­տու­թյու­նը Ար­ցա­խում, նրա ար­դյունք­նե­րը ներդ­նել երկ­րի կեն­սա­գոր­ծու­նեու­թյան հա­մար ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող բնա­գա­վառ­նե­րում` ամ­րապն­դե­լով հա­յոց պե­տա­կա­նու­թյու­նը, գի­տու­թյան դի­վա­նա­գի­տու­թյան մի­ջո­ցով նպաս­տել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան ճա­նա­չե­լիու­թյան բարձ­րաց­մանն ու մի­ջազ­գա­յին ճա­նաչ­մա­նը՚:
Հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի նիս­տը վա­րող, հիմ­նադ­րա­մի նա­խա­գահ Խա­չիկ Գալս­տյա­նը հույժ կարևո­րեց Ար­ցա­խում նման գի­տա­կան կա­ռույ­ցի գո­յու­թյու­նը, մաս­նա­գի­տաց­ված գի­տա­կան կա­ռույց, ո­րը կյան­քի կկո­չի հայ ժո­ղովր­դի հա­մար ա­մե­նա­կեն­սա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող խն­դիր­նե­րից մե­կի` ար­ցա­խյան հիմ­նախ­նդ­րի հա­յան­պաստ բո­վան­դա­կու­թյան ստեղ­ծու­մն, գե­նե­րա­ցու­մը և տա­րա­ծու­մը ամ­բողջ աշ­խար­հում: Ըստ նրա` Ար­ցա­խը, որ­պես ինք­նիշ­խան, սու­վե­րեն հան­րա­պե­տու­թյուն, առն­վազն պետք է ու­նե­նա նման մի քա­նի կենտ­րոն­ներ:
Նիս­տում քն­նարկ­վե­ցին ՙԱր­ցախ՚ գի­տա­հե­տա­զո­տա­կան ինս­տի­տու­տի ռազ­մա­վա­րա­կան ուղ­ղու­թյուն­նե­րը, կար­ճա­ժամ­կետ և միջ­նա­ժամ­կետ ծրագ­րե­րը, ՙԱր­ցախ՚ հրա­տա­րակ­չու­թյան հիմ­նադր­ման մա­սին, կազ­մա­կեր­պա­կան հար­ցեր: Մի շարք ա­ռա­ջար­կու­թյուն­ներ ներ­կա­յաց­րեց Մաք­սիմ Վաս­կո­վը:
Մեր ճե­պազ­րույ­ցը գիտ­նա­կան­նե­րի հետ.
Խա­չիկ Գալս­տյան.
- ՙԱր­ցախ՚ գի­տա­հե­տա­զո­տա­կան ինս­տի­տու­տը ձևա­վո­րվում է ԱԵԳՄՄ բա­զա­յի վրա, որն էլ նրա հիմ­նա­դիրն է: ԱԵԳՄՄ-ն իր գոր­ծու­նեու­թյան ան­ցած չորս տա­րի­նե­րի ըն­թաց­քում ձևա­վո­րել է մի շարք նա­խագ­ծեր: Հի­մա պետք է հա­մախմ­բել և դրանց հի­ման վրա նո­րե­րն ա­ռաջ տա­նել: Ա­ռա­ջին ա­մե­նա­կա­յուն գա­ղա­փա­րը` ԱՀ-ն որ­պես ինք­նիշ­խան պե­տու­թյուն, ու­նե­նա ի­րեն սպա­սար­կող ու­ղե­ղա­յին կենտ­րոն, որ­տեղ կլի­նեն վեր­լու­ծու­թյուն­ներ. կներ­կա­յաց­վեն մեր տա­րա­ծաշր­ջա­նում տե­ղի ու­նե­ցող ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի, հարևան պե­տու­թյան հա­կա­հայ քա­ղա­քա­կա­նու­թյան քայ­լե­րի և դրանց կան­խար­գել­ման և հա­կազդ­ման կոնկ­րետ գի­տապ­րակ­տիկ ա­ռա­ջար­կու­թյուն­ներ և ե­րաշ­խա­վո­րու­թյուն­ներ:
Պա­տե­րազմն ա­վարտ­ված չէ, այն նոր ձևեր է ստա­նում, հիբ­րի­դա­յին պա­տե­րազ­մի բնույթ է կրում, և այդ տե­սան­կյու­նից մենք ա­մե­նօ­րյա ռե­ժի­մով մեր ճշ­մար­տու­թյու­նը աշ­խար­հին հասց­նե­լու խն­դիր ու­նենք: Մենք այն­քան ենք հա­մոզ­ված մեր ճշ­մար­տա­ցիու­թյան մեջ, որ եր­բեմն հան­գս­տա­նում եք, պատ­շաճ ու­շադ­րու­թյուն չենք դարձ­նում այդ ուղ­ղու­թյամբ քա­րոզ­չա­կան աշ­խա­տան­քին, իսկ դաշ­տը լց­վում է կեղծ գի­տա­կան թե­զե­րով, պատ­մու­թյան զեղ­ծա­րար­նե­րով, ո­րոնք էլ գի­տա­կան հան­րու­թյան մեջ, փոր­ձա­գի­տա­կան հան­րու­թյան շր­ջա­նա­կում ո­րո­շա­կի բա­ցա­սա­կան ֆոն են ստեղ­ծում: Հենց դրանց հա­կազդ­ման խն­դիր է դնում մեր գի­տա­հե­տա­զո­տա­կան ինս­տի­տու­տը:
Ի­հար­կե, տա­րօ­րի­նակ է, որ այդ աս­տի­ճա­նի կարևո­րու­թյուն ու­նե­նա­լով հան­դերձ` մինչ օրս Հա­յաս­տա­նում չու­նենք նմա­նա­տիպ կենտ­րոն: Իսկ Ադր­բե­ջա­նը գրե­թե ա­մեն երկ­րում ու­նի հա­կա­հայ­կա­կան քա­րոզ­չա­կան կենտ­րոն­նե­րը, միայն Հեյ­դար Ա­լիևի ֆոն­դը տաս­նյակ մի­լիո­նա­վոր դո­լար­ներ է ծախ­սում հա­կա­հայ­կա­կան քա­րոզ­չու­թյու­նը տա­րա­ծե­լու հա­մար: Հա­յաս­տա­նում կան կենտ­րոն­ներ` կա­ռա­վա­րու­թյա­նը սպա­սար­կող և այլն, բայց դրան­ցից ոչ մե­կը նվիր­ված չէ հա­տուկ Ար­ցա­խի հիմ­նախ­նդ­րին: Ե­թե մենք ըն­դու­նում ենք, որ ար­ցա­խյան հիմ­նա­հար­ցը հայ ժո­ղովր­դի նո­րա­գույն պատ­մու­թյան ա­մե­նա­կարևոր, ա­ռանց­քա­յին հիմ­նա­հարցն է, ե­թե ըն­դու­նում ենք, որ Հա­յաս­տա­նի անվ­տան­գու­թյու­նը սկս­վում է Ար­ցա­խից, և այս­տեղ մեր եր­կու պե­տու­թյուն­նե­րի անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման խն­դիրն է, մենք պետք է նաև այս ուղ­ղու­թյամբ ջան­քեր թա­փենք: Զին­վո­րա­կան­ներն ի­րենց գոր­ծը փառք ու պատ­վով կա­տա­րում են, գիտ­նա­կան­ներն էլ գի­տա­կան դի­վա­նա­գի­տու­թյան մեջ, ո­րն Ար­ցա­խը ճա­նա­չե­լի դարձ­նե­լու ա­մե­նաար­դյու­նա­վետ ե­ղա­նակ­նե­րից մեկն է, պետք է կա­տա­րեն: Եվ ցույց տալ, որ Ար­ցա­խը ոչ միայն և ոչ այն­քան հա­կա­մար­տու­թյան գո­տի է, որ­քան ստեղ­ծա­րար աշ­խա­տան­քի դաշտ, որ­տեղ կան գիտ­նա­կան­ներ և ո­րոնք կա­րո­ղա­նում են խա­ղաղ պայ­ման­նե­րում ստեղ­ծա­գոր­ծել ու գի­տա­կան բո­վան­դա­կու­թյուն ա­րա­րել ի լուր աշ­խար­հի:
Մաք­սիմ Վաս­կով.
-ՙԱր­ցախ՚ գի­տա­հե­տա­զո­տա­կան ինս­տի­տու­տի հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի ան­դամ լի­նե­լն ինձ հա­մար ևս մեկ ա­ռիթ է շատ սերտ հա­մա­գոր­ծակ­ցել Ար­ցա­խի գիտ­նա­կան­նե­րի հետ: Եր­կար տա­րի­ներ է, ինչ հա­մա­գոր­ծակ­ցում եմ ՙՄես­րոպ Մաշ­տոց՚ հա­մալ­սա­րա­նի հետ: Հա­մալ­սա­րա­նա­կան կր­թու­թյուն- գի­տա­հե­տա­զո­տա­կան-գի­տա­լու­սա­վոր­չա­կան աշ­խա­տան­քը մեկ միաս­նա­կան հա­մա­կարգ է: Ո՞րն եմ հա­մա­րում իմ դե­րը այդ աշ­խա­տան­քում: Ա­ռա­ջին հեր­թին` զար­գաց­նել գի­տա­կան շփում­նե­րը, որ­պես­զի Ար­ցա­խի տե­սա­կե­տը, տե­ղե­կատ­վու­թյու­նը, որ գա­լիս է ձեր կող­մից, ա­ռա­վե­լա­գույնս ներ­կա­յաց­վի և ա­ռա­վե­լա­գույնս լսե­լի լի­նի Ռու­սաս­տա­նում` ա­կա­դե­միա­կան շր­ջա­նա­կում, ԶԼՄ-նե­րում և այ­լուր:
Ես ընդ­հան­րա­պես Ար­ցա­խը չեմ բա­ժա­նում Հա­յաս­տա­նից: Ար­ցա­խը սուրբ, բազ­մա­չար­չար հայ­կա­կան հող է, այն հայ ժո­ղովր­դի հողն է, և կար­ծում եմ` Ռու­սաս­տա­նի հա­մար ա­մե­նա­լավ դաշ­նա­կի­ցը, եղ­բայ­րը հայ ժո­ղո­վուրդն է: Մենք, ան­կաս­կած, պետք է ա­ջակ­ցենք Հա­յաս­տա­նին, բա­ցար­ձա­կա­պես կապ չու­նի, որ այդ հա­կա­մար­տու­թյու­նը ներ­կա­յաց­նում են իբրև Հա­յաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի միջև, միևնույն է, մենք պետք է ա­ջակ­ցենք Հա­յաս­տա­նին: Իսկ Հա­յաս­տա­նին ա­ջակ­ցել` նշա­նա­կում է ա­ջակ­ցել Ար­ցա­խին: