[ARM]     [RUS]     [ENG]

Ֆրանսիական անկյուն Ստեփանակերտի սրտում

Սրբուհի ՎԱՆՅԱՆ

Հայ-ֆրան­սիա­կան բա­րե­կա­մու­թյան շր­ջա­նակ­նե­րում Ար­ցա­խում վեր­ջին տա­րի­նե­րին տար­բեր մա­կար­դակ­նե­րով կազ­մա­կերպ­վող բազ­մա­թիվ հան­դի­պում­ներն ու մի­ջո­ցա­ռում­ներն ար­դեն հա­ճե­լի ա­վան­դույթ են դար­ձել։ Դա­րա­վոր մշա­կու­թա­յին, քա­ղա­քա­կան, մարդ­կա­յին կա­պե­րը նպաս­տել են, որ­պես­զի Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում սի­րեն ֆրան­սիա­կա­նը, իսկ Ֆրան­սիա­յում հար­գեն և ակ­նա­ծան­քով վե­րա­բեր­վեն հայ­կա­կան ա­վան­դույթ­նե­րին, մշա­կույ­թին, պատ­մու­թյա­նը։

Ար­ցա­խում 2015 թվա­կա­նից գոր­ծում է ՙՊոլ Է­լյուա­րի տուն ֆրան­կո­ֆո­նիա­յի կենտ­րոն՚ հիմ­նադ­րա­մը, ո­րի ու­սում­նա­կան մա­սով տնօ­րեն Նել­լի Ա­վա­նե­սյա­նը տե­ղե­կաց­րել էր, որ մար­տի 20-ին Ֆրան­կո­ֆո­նիա­յի մի­ջազ­գա­յին օր­վան նվիր­ված մի­ջո­ցա­ռում­ներ էին անց­կաց­վե­լու նաև Ար­ցա­խում։ Սա­կայն, օ­րերս ԱՀ պետ­նա­խա­րար Գ. Մար­տի­րո­սյա­նը լրագ­րող­նե­րի հետ հան­դիպ­մա­նը հայ­տա­րա­րել էր բո­լոր մշա­կու­թա­յին, մար­զա­կան և նմա­նա­տիպ մի­ջո­ցա­ռում­նե­րի չե­ղարկ­ման կամ հե­տաձգ­ման մա­սին` աշ­խար­հում, այդ թվում և Հա­յաս­տա­նում տա­րած­վող հա­մա­ճա­րա­կի` կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով։
Ֆրան­կո­ֆո­նիա­յի մի­ջազ­գա­յին օ­րը նշ­վում է աշ­խար­հի ա­վե­լի քան 65 եր­կր­նե­րում։ Ֆրան­սա­խո­սու­թյան տո­նի նպա­տա­կը ֆրան­սե­րե­նի տա­րա­ծումն է, ինչ­պես նաև ֆրան­սիա­կան մշա­կույ­թին և քա­ղա­քա­կա­նու­թյա­նը մարդ­կու­թյա­նը ծա­նո­թաց­նե­լը։
ՙԱ­մեն տա­րի կենտ­րո­նը, ո­րը, ի դեպ, ու­նի 50 ու­սա­նող, Ֆրան­սիա­յից հյու­րեր է ըն­դու­նում` կազ­մա­կեր­պե­լով տա­րաբ­նույթ մի­ջո­ցա­ռում­ներ, ո­րոնց մի­ջո­ցով փոր­ձում ենք հյու­րե­րին ցույց տալ կենտ­րոն հա­ճա­խող ու­սա­նող­նե­րի գի­տե­լիք­նե­րը, ինչ­պես նաև նրանց ներ­կա­յաց­նում ենք ար­ցա­խյան մշա­կույ­թը։ Այս տա­րի մար­տի 20-ից սկ­սած, մեկ շա­բաթ­վա ըն­թաց­քում կր­կին պի­տի կազ­մա­կեր­պեինք տա­րաբ­նույթ մի­ջո­ցա­ռում­ներ։ Հե­տաքր­քիր թա­տե­րա­կան ներ­կա­յա­ցում, խաղ-մր­ցույթ­ներ էինք կազ­մա­կեր­պե­լու ֆրան­սիա­կան գրա­կա­նու­թյան, աշ­խար­հագ­րու­թյան, ե­րաժշ­տու­թյան և այլ ո­լորտ­նե­րի, ինչ­պես նաև ֆրան­սիա­կան քա­ղա­քակր­թու­թյա­նը վե­րա­բե­րող թե­մա­նե­րով։ Պատ­րաս­տել էինք նաև մուլտ­ֆիլ­մե­րի և ֆիլ­մե­րի ցու­ցադ­րու­թյուն­ներ, ո­րոնք ևս կն­պաս­տեն Ար­ցա­խում ֆրան­սե­րե­նի զար­գաց­մա­նը, ա­սել է Ն. Ա­վա­նե­սյա­նը։-Ցա­վոք, աշ­խարհն ա­պա­հո­վագր­ված չէ ճգ­նա­ժա­մե­րից, և այս ան­գամ էլ Կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­ճա­րա­կը խա­փա­նեց պլան­նե­րը՚։
Նշենք, որ Ֆրան­կո­ֆո­նիա­յի մի­ջազ­գա­յին օ­րը տոն­վում է ի նշա­նա­վո­րումն 1970 թվա­կա­նի մար­տի 20-ին Նի­գե­րի մայ­րա­քա­ղաք Նիա­մե­յում ստո­րագր­ված հա­մա­ձայ­նագ­րի ար­դյուն­քում ստեղծ­ված Ֆրան­կո­ֆոն եր­կր­նե­րի մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյան ստեղծ­մա­նը։ Կազ­մա­կեր­պու­թյունն ու­նի 56 ան­դամ և 19 դի­տորդ պե­տու­թյուն­ներ ու կա­ռա­վա­րու­թյուն­ներ, ո­րոնց միա­վո­րում են ընդ­հա­նուր ար­ժեք­ներն ու ըն­կա­լում­նե­րը ժո­ղովր­դա­վա­րու­թյան, խա­ղա­ղու­թյան, ի­րա­վուն­քի և այլ հար­ցե­րում։ ՙՖրան­սե­րե­նը ՄԱԿ-ի պաշ­տո­նա­կան լե­զու­նե­րից է, աշ­խար­հում ա­վե­լի քան 200 մլն ֆրան­սա­խոս է հաշվ­վում՚,-մեզ հետ զրույ­ցում ա­սաց Ն. Ա­վա­նե­սյա­նը, ում մեջ ֆրան­սե­րեն լեզ­վի հան­դեպ սերն ու հե­տաք­րք­րու­թյու­նը դեռ դպ­րո­ցա­կան տա­րի­նե­րից է ա­ռա­ջա­ցել։ ՙՊետք է ա­սեմ, որ հենց սկզ­բից սի­րա­հար­վել եմ այդ լեզ­վին, և այն դար­ձել է իմ երկ­րորդ մայ­րե­նին,-ա­սում է նա,- և չնա­յած այ­սօր այն զի­ջում է անգ­լե­րե­նին, բայց և այն­պես շա­րու­նա­կում է մնալ հան­րա­հայտ և սի­րե­լի շա­տե­րի հա­մար՚։

Ֆրան­սե­րենն իր հա­մար կա­խար­դա­կան բա­նա­լի է հա­մա­րում, ո­րի շնոր­հիվ մի քա­նի դռ­ներ են բաց­վել իր առջև։ ՙՊոլ Է­լյուար՚ կենտ­րո­նի բաց­ման ար­դյուն­քում և գոր­ծու­նեու­թյան շնոր­հիվ նաև Ար­ցա­խում մեծ տա­րա­ծում գտավ ֆրան­սե­րեն լե­զուն`ա­ռա­վե­լա­գույնս նպաս­տե­լով հայ-ֆրան­սիա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ամ­րապ­նդ­մա­նը։
Այդ հիմ­նադ­րամն Ար­ցա­խում սկ­սել է գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լել ԱՀ կա­ռա­վա­րու­թյան նա­խա­ձեռ­նու­թյամբ. նպա­տակն Ար­ցա­խի և Ֆրան­սիա­յի միջև բա­րե­կա­մա­կան կա­պե­րի ամ­րապն­դումն է` տար­բեր ծրագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման մի­ջո­ցով։
Կենտ­րո­նի կող­մից հինգ տա­րի­նե­րի ըն­թաց­քում կազ­մա­կերպ­վել են տար­բեր դա­սըն­թաց­ներ։ Ա­ռայժմ տար­բեր վայ­րե­րում, քա­նի որ դեռ մշ­տա­կան տեղ չու­նեն։ Օգ­տա­գոր­ծել են ԱրՊՀ, հի­վան­դա­նոց­նե­րի, արտ­գործ­նա­խա­րա­րու­թյան, ԱԺ շեն­քե­րը` կապ­ված մի­ջո­ցառ­ման բնույ­թից և ուղղ­վա­ծու­թյու­նից։ ՙՖրան­կո­ֆո­նիա­յի մի­ջազ­գա­յին օր­վան նվիր­ված մի­ջո­ցա­ռում­նե­րով ու­զում ենք հա­մախմ­բել ֆրան­սա­խոս­նե­րին ու ֆրան­սա­սեր­նե­րին։ Իսկ տար­վա ըն­թաց­քում կազ­մա­կեր­պում ենք ֆրան­սե­րեն լեզ­վի դա­սա­վան­դում տար­բեր մաս­նա­գետ­նե­րի շր­ջա­նում, այս տար­վա­նից նաև` ա­շա­կերտ­նե­րի ու ու­սա­նող­նե­րի հետ։ Փոր­ձում ենք կազ­մա­կեր­պել վե­րա­պատ­րաստ­ման դա­սըն­թաց­ներ նեղ մասն­գետ­նե­րի հա­մար` ֆրան­սիա­ցի մաս­նա­գետ­նե­րի ներգ­րավ­մամբ, ֆրան­սիա­կան փոր­ձը բե­րե­լով ու կի­րա­ռե­լով Ար­ցա­խում։ Եվ քա­նի որ մեր կենտ­րո­նի գոր­ծու­նեու­թյու­նը բա­վա­կա­նին ակ­տիվ է, և ստիպ­ված ենք լի­նում հա­ճախ մի­ջո­ցա­ռում­ներ անց­կաց­նել տար­բեր տե­ղե­րում, անհ­րա­ժեշ­տու­թյուն է ա­ռա­ջա­ցել սե­փա­կան ան­կյուն ու­նե­նալ, որ­տեղ միա­ժա­մա­նակ կա­րող ենք բո­լորս աշ­խա­տել։ Շատ ու­րա­խա­ցանք, երբ ի­մա­ցանք, որ հաս­տատ­վել է կենտ­րո­նը կա­ռու­ցե­լու մեր ա­ռա­ջար­կը՚,-պատ­մում է մեր զրու­ցա­կի­ցը։
Նա­խա­գի­ծը կյան­քի է կոչ­վել ԱՀ կա­ռա­վա­րու­թյան ա­ջակ­ցու­թյամբ, Ֆրան­սիա­յի հա­մա­հայ­կա­կան հիմ­նադ­րա­մի և ֆրան­սա­խո­սու­թյունն Ար­ցա­խում կազ­մա­կեր­պու­թյան ֆի­նան­սա­վոր­մամբ։


Շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը սկս­վել են 2019 թվա­կա­նի ամ­ռա­նը։ Շեն­քը բաղ­կա­ցած է լի­նե­լու 2 մա­սից` առևտրա­յին և ոչ առևտրա­յին, որ­տեղ էլ հենց կազ­մա­կերպ­վե­լու են ֆրան­սե­րե­նի դա­սըն­թաց­նե­րը, տար­բեր մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­ներ` ֆրան­սե­րե­նով։ Ֆրան­կո­ֆո­նիա­յի մի­ջազ­գա­յին տոնն էլ հե­տա­գա­յում այս­տեղ կնշ­վի։ Մյուս մա­սում տե­ղա­կայ­ված են լի­նե­լու սր­ճա­րան-ռես­տո­րան, հա­ցա­բուլ­կե­ղե­նի խա­նութ։ Կենտ­րոնն ու­նե­նա­լու է բազ­մա­ֆունկ­ցիո­նալ սրահ` նա­խա­տես­ված զա­նա­զան մի­ջո­ցա­ռում­նե­րի հա­մար, կկի­րառ­վեն ժա­մա­նա­կա­կից ու­սում­նա­կան մե­թոդ­ներ և սար­քա­վո­րում­ներ, դա­սըն­թաց­նե­րի մի մա­սը կլի­նի առ­ցանց։ Բա­կի կենտ­րո­նում կլի­նի շատր­վան, կա­նաչ գո­տի` պու­րակ, շեն­քում կլի­նի նաև գի­նու մա­ռան։
Կենտ­րո­նում ա­մեն ինչ կլի­նի եվ­րո­պա­կան չա­փո­րո­շիչ­նե­րին հա­մա­պա­տաս­խան։ Ն. Ա­վա­նե­սյա­նի խոս­քով, հիմ­նա­կան շեշ­տը դր­վե­լու է խո­սակ­ցա­կան լեզ­վի զար­գաց­ման վրա։
Շեն­քը մա­սամբ երկ­հարկ է, մա­սամբ` միա­հարկ։ Երկ­րորդ հար­կում տե­ղա­կայ­ված են լի­նե­լու նաև սե­նյակ­ներ` ժա­մա­նած հյու­րե­րի, մաս­նա­գետ­նե­րի հա­մար։ Կենտ­րո­նը կու­նե­նա բա­րե­կարգ բակ և մեծ պար­տեզ։
Այդ­պի­սով Ստե­փա­նա­կեր­տում կլի­նի ֆրան­սիա­կան փոք­րիկ ան­կյուն, ո­րը կա­մուր­ջի դեր կու­նե­նա Ար­ցա­խի և Ֆրան­սիա­յի միջև:
Ներ­կա­յումս կենտ­րո­նի ու­սում­նա­կան մա­սում աշ­խա­տում են հինգ հո­գով, կադ­րե­րի հա­մալր­ման անհ­րա­ժեշ­տու­թյուն չեն տես­նում։ Ա­ռա­ջի­կա­յում հնա­րա­վոր է, որ միայն առևտրա­յին մա­սում նոր հաս­տիք­նե­րի ա­վե­լաց­ման անհ­րա­ժեշ­տու­թյուն լի­նի։
Կենտ­րո­նի շի­նա­րա­րու­թյունն ի­րա­կա­նաց­նում է ՙՊանտ՚ ՍՊԸ-ն, նա­խա­գի­ծը կազ­մել է ճար­տա­րա­պետ Սևակ Աս­րյա­նը։ Նրա խոս­քով, նա­խա­գի­ծը կազմ­վել է այդ թա­ղա­մա­սի ընդ­հա­նուր ճար­տա­րա­պե­տու­թյա­նը հա­մա­հունչ, լի­նե­լու է մո­դեռն ո­ճի կա­ռույց։ Շի­նա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը նա­խա­տես­վում է ա­վար­տել 2020 թվա­կա­նի ամ­ռա­նը, իսկ պաշ­տո­նա­կան բա­ցու­մը կլի­նի սեպ­տեմ­բե­րի 2-ին։