[ARM]     [RUS]     [ENG]

ՙՎԵ­ՐԱ­ԴԱՐ­ՁԵԼ ԵՄ՝ ՆՈՐ ՄՏԱՀ­ՂԱ­ՑՈՒՄ­ՆԵ­ՐՈՎ...՚

 

 

 

Լաու­րա ԳՐԻ­ԳՈ­ՐՅԱՆ

 ՙԱր­ցա­խի ե­րի­տա­սարդ գիտ­նա­կան­նե­րի և մաս­նա­գետ­նե­րի միա­վո­րում՚ (ԱԵԳՄՄ) հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­գահ, ի­րա­վա­բա­նա­կան գի­տու­թյուն­նե­րի թեկ­նա­ծու, դո­ցենտ Ա­վե­տիք Հա­րու­թյու­նյանն օ­րերս գտն­վում էր Հնդ­կաս­տա­նի Դե­լի քա­ղա­քում, որ­տեղ մաս­նակ­ցել է ՙԳի­տու­թյան դի­վա­նա­գի­տու­թյու­նը՚ դա­սըն­թաց­նե­րին։ Այն կազ­մա­կեր­պել էր ՙՀե­տա­զո­տա­կան և տե­ղե­կատ­վա­կան հա­մա­կարգ՝ զար­գա­ցող եր­կր­նե­րի հա­մար՚ ինս­տի­տու­տը։

ՙՆման դա­սըն­թաց­նե­րի վե­րա­բե­րյալ հե­տաք­րք­րու­թյու­նը պա­տա­հա­կան չէ. ըն­թա­ցիկ տար­վա հուն­վա­րի 13-ին լրա­ցել է ԱԵԳՄՄ-ի ստեղծ­ման հինգ տա­րին, ո­րի նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի մեծ մասն ուղղ­ված է Ար­ցա­խի մի­ջազ­գա­յին ճա­նաչ­մա­նը։ Այս հա­մա­տեքս­տում կազ­մա­կեր­պու­թյան հիմ­նա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը գի­տու­թյան դի­վա­նա­գի­տու­թյամբ Ար­ցա­խի ճա­նաչ­ման գոր­ծըն­թա­ցին նպաս­տելն է։ Մեկ տա­րի ա­ռաջ ես հան­դի­պել էի մի ճա­նաչ­ված, ծան­րակ­շիռ անձ­նա­վո­րու­թյան հետ, և նա ինձ խոր­հուրդ էր տվել մաս­նակ­ցել այդ ծրագ­րին` հաշ­վի առ­նե­լով, որ այն լայն հնա­րա­վո­րու­թյուն է ստեղ­ծում այլ եր­կր­նե­րի փոր­ձին ծա­նո­թա­նա­լու,- ա­սաց ար­ցախ­ցի ե­րի­տա­սարդ գիտ­նա­կա­նը։
Ա. Հա­րու­թյու­նյա­նի հա­վաստ­մամբ՝ դա­սըն­թաց­նե­րին մաս­նակ­ցել է 30 ուն­կն­դիր՝ 23 եր­կր­նե­րից, մաս­նա­վո­րա­պես` ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյուն­նե­րի և գի­տու­թյան բնա­գա­վառ­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ Աֆ­րի­կա­յից, Լա­տի­նա­կան Ա­մե­րի­կա­յից և հետ­խոր­հր­դա­յին երկ­նե­րից։
ՙՄենք՝ եր­կու հայ մաս­նա­կից­ներ, ներ­կա­յաց­նում էինք Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը, բայց հե­տաքր­քիրն այն էր, որ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նից ե­կած մաս­նա­կից­նե­րից մեկն էլ ազ­գու­թյամբ հայ էր,- ա­սաց Ա­վե­տիք Հա­րու­թյու­նյա­նը։- Ու ստաց­վեց այն­պես, որ ա­ռա­ջին ան­գամ այդ դա­սըն­թաց­նե­րին միան­գա­մից ե­րեք հայ է մաս­նակ­ցել։ Դա­սըն­թաց­ներն անց­նում էին դա­սա­խո­սու­թյուն­նե­րի ձևա­չա­փով, ո­րոնք հիմ­նա­կա­նում անց էին կաց­նում ՙՀե­տա­զո­տա­կան և տե­ղե­կատ­վա­կան հա­մա­կարգ՝ զար­գա­ցող եր­կր­նե­րի հա­մար՚ ինս­տի­տու­տի տնօ­րե­նը և հայտ­նի բարձ­րա­կարգ մաս­նա­գետ­ներ՝ Հնդ­կաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի, գի­տու­թյան և տեխ­նո­լո­գիա­յի նա­խա­րա­րու­թյուն­նե­րից։ Դա­սըն­թաց­նե­րի ա­վար­տից հե­տո մենք ներ­կա­յաց­րել ենք ինչ­պես ան­հա­տա­կան, այն­պես էլ խմ­բա­յին շնոր­հան­դես­ներ, ո­րոնց շր­ջա­նակ­նե­րում ես պատ­մել եմ մեր կազ­մա­կեր­պու­թյան նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րի մա­սին։ Իսկ վեր­ջում բո­լո­րին հրա­վի­րել եմ Ար­ցախ՝ Ստե­փա­նա­կերտ, մաս­նակ­ցե­լու անց­կաց­վե­լիք ՙՀայ­կա­կան պե­տա­կա­նու­թյան ան­ցյա­լը, ներ­կան և ա­պա­գան՚ 5-րդ մի­ջազ­գա­յին գի­տա­ժո­ղո­վին՚։

Նրա խոս­քով՝ դա­սըն­թաց­նե­րին զու­գա­հեռ Դե­լիում մաս­նա­կից­նե­րի հա­մար կազ­մա­կերպ­վել են այ­ցե­լու­թյուն­ներ տար­բեր գի­տա­հե­տա­զո­տա­կան ինս­տի­տուտ­ներ` գի­տու­թյան ո­լոր­տում հնդ­կա­կան փոր­ձի փո­խա­նակ­ման նպա­տա­կով։
Դա­սըն­թաց­նե­րի ժա­մա­նակ բո­լոր մաս­նա­կից­նե­րին հանձ­նա­րար­վել էր հոդ­ված պատ­րաս­տել՝ ժո­ղո­վա­ծուում հրա­պա­րա­կե­լու հա­մար։ Ար­ցա­խի գիտ­նա­կանն այս ա­ռու­մով ներ­կա­յաց­րել է ՙԳի­տու­թյան դի­վա­նա­գի­տու­թյու­նը և Հա­յաս­տա­նում քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյան դե­րը՝ ԱԵԳՄՄ-ի օ­րի­նա­կով՚, ո­րը հրա­պա­րակ­վել է նշ­ված ժո­ղո­վա­ծուում անգ­լե­րե­նով։
ՙՀոդ­վա­ծում ես հիմ­նա­կա­նում ներ­կա­յաց­րել ու խո­սել եմ մեր կազ­մա­կեր­պու­թյան ե­րեք հիմ­նա­կան ծրագ­րի՝ մի­ջազ­գա­յին գի­տա­ժո­ղո­վի, Ար­ցա­խի է­լեկտ­րո­նա­յին գրա­դա­րա­նի և ՙԳի­տա­կան Ար­ցախ՚ պար­բե­րա­կա­նի մա­սին` հիմ­նա­վո­րե­լով, որ այդ նա­խագ­ծե­րը կա­րող են նպաս­տել Ար­ցա­խի մի­ջազ­գա­յին ճա­նաչ­մա­նը՚,- ա­սաց ե­րիտ­սարդ գիտ­նա­կա­նը։
Խո­սե­լով Հնդ­կաս­տա­նում կա­յա­ցած հան­դի­պում­նե­րի մա­սին` Ա. Հա­րու­թյու­նյանն ա­սաց, որ դա­սըն­թաց­նե­րի մեկ­նար­կի հենց ա­ռա­ջին օ­րը տե­ղի է ու­նե­ցել իր հան­դի­պու­մը ՙՀե­տա­զո­տա­կան և տե­ղե­կատ­վա­կան հա­մա­կարգ՝ զար­գա­ցող եր­կր­նե­րի հա­մար՚ ինս­տի­տու­տի տնօ­րեն Սա­չին Չա­տուր­վե­դիի հետ։ ՙՄենք քն­նար­կել ենք մեր հե­տա­գա հա­մա­գոր­ծակ­ցու­թյան վե­րա­բե­րյալ հար­ցեր։ Ես նրան տե­ղե­կաց­րել եմ, որ Ար­ցա­խում սեպ­տեմ­բե­րի 24-27-ը կա­յա­նա­լիք մի­ջազ­գա­յին գի­տա­ժո­ղո­վում քն­նարկ­վե­լու են գի­տու­թյան դի­վա­նա­գի­տու­թյա­նը վե­րա­բե­րող հար­ցեր։ Նաև հան­դի­պում­ներ եմ ու­նե­ցել դա­սըն­թաց­նե­րը վա­րող­նե­րից Սիդդ­խարտ­խի և դես­պան Բա­լակ­րիշ­նա­նի հետ։ Շատ ջերմ հան­դի­պում է ե­ղել Հնդ­կաս­տա­նում Հա­յաս­տա­նի դես­պան Ար­մեն Մար­տի­րո­սյա­նի հետ, ո­րը ներ­կա է ե­ղել պարգևատր­ման հան­դի­սա­վոր ա­րա­րո­ղու­թյա­նը՚,- ի­րա­զե­կեց Ա. Հա­րու­թյու­նյա­նը։
Դա­սըն­թաց­նե­րի կազ­մա­կեր­պիչ­նե­րը հո­գա­ցել են նաև մաս­նա­կից­նե­րի ակ­տիվ հան­գս­տի մա­սին. նրանք հնա­րա­վո­րու­թյուն են ու­նե­ցել ծա­նո­թա­նա­լու Հնդ­կաս­տա­նի պատ­մա­կան և տե­սար­ժան վայ­րե­րին։ Մաս­նա­վո­րա­պես այ­ցե­լել են Լո­տո­սի վանք, Մա­հաթ­մա Գան­դիի հու­շա­հա­մա­լիր և, ի­հար­կե, աշ­խար­հի հրա­շա­լիք­նե­րից մե­կը՝ Թաջ-Մա­հա­լի դամ­բա­րան։
Կիս­վե­լով իր տպա­վո­րու­թյուն­նե­րով՝ ար­ցախ­ցի գիտ­նա­կանն ա­սաց. ՙԵս ցնց­ված եմ գի­տու­թյան հան­դեպ հնդ­կա­կան պե­տու­թյան ու­շադ­րու­թյու­նից։ Ու­զում եմ մի հե­տաքր­քիր փաստ ար­ձա­նագ­րել. Հնդ­կաս­տա­նում 2020-2021թթ. հա­մար բյու­ջեից գի­տու­թյա­նը հատ­կաց­ված գու­մա­րը կազ­մում է 800 մլն ԱՄՆ դո­լար... Ինձ վրա հն­դիկ­նե­րը նույն­պես մեծ տպա­վո­րու­թյուն են թո­ղել. նրանք կա­րեկ­ցող ու հյու­րա­սեր են, ինչ­պես մենք՝ հա­յերս։ Ինչ վե­րա­բե­րում է հնդ­կա­կան ճա­շա­տե­սակ­նե­րին, չնա­յած դրանք սո­վո­րա­կա­նից ա­վե­լի կծու են, այ­նուա­մե­նայ­նիվ, հե­տաքր­քիր և ան­մո­ռա­նա­լի համ ու­նեն՚։ Նրա հա­մոզ­մամբ՝ դա­սըն­թաց­նե­րին մաս­նակ­ցու­թյունն ի­րեն նոր գի­տե­լիք­ներ և մտահ­ղա­ցում­ներ է տվել գի­տու­թյան դի­վա­նա­գի­տու­թյան բնա­գա­վա­ռում, հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռել ա­վե­լի քան 20 եր­կր­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ կարևոր կա­պեր հաս­տա­տել և, ին­չու չէ, անգ­լե­րե­նով հոդ­ված հրա­տա­րա­կել Ար­ցա­խի մա­սին, ո­րը տա­րած­վել է դա­սըն­թաց­նե­րի մաս­նա­կից­նե­րի և դես­պան­նե­րի շր­ջա­նում։
ՙԱմ­բողջ դա­սըն­թաց­նե­րի ժա­մա­նակ մտո­րում և ա­մեն ինչ հա­մե­մա­տում էի մեր երկ­րի հետ, փոր­ձում էի հաս­կա­նալ, թե ինչ­պես և ինչ ձևով կա­րե­լի է ա­րա­գաց­նել գի­տու­թյան զար­գա­ցումն Ար­ցա­խում։ Վե­րոն­շյալ ինս­տի­տուտն ա­մե­նա­մյա դա­սըն­թաց­ներ է անց­կաց­նում՝ սկ­սած 2017 թվա­կա­նից (ա­մեն տա­րի՝ հուն­վա­րին)։ Նրանք, ով­քեր հե­տաքր­քր­ված են, կա­րող են հայտ ներ­կա­յաց­նել ու մաս­նակ­ցել, իսկ ես էլ հարկ ե­ղած դեպ­քում կօգ­նեմ նրանց այս կամ այն հար­ցում՚,-ա­սաց Ա­վե­տիք Հա­րու­թյու­նյա­նը։
Դե ինչ, հու­սով ենք` մեր մյուս ե­րի­տա­սարդ գիտ­նա­կան­նե­րը, զուտ գի­տա­կան նպա­տակ­նե­րից զատ, նույն­պես ի­րենց ա­վան­դը կու­նե­նան Ար­ցա­խի հան­րա­ճա­նա­չու­թյան և դե-ֆակ­տո մի­ջազ­գա­յին ճա­նաչ­ման գոր­ծում։