[ARM]     [RUS]     [ENG]

ԹԱՏ­ՐՈ­ՆԻ Ա­ՌԵՂԾ­ՎԱ­ԾԸ, ՈՐ ՀԱՆ­ԴԻ­ՍԱ­ՏԵ­ՍԻՆ ՏԵ­ՂԱ­ՓՈ­ԽՈՒՄ Է ՄԻ ՈՒ­ՐԻՇ ԱՇ­ԽԱՐՀ կամ` ՙԱՐ­ՑԱ­ԽԻՆ ԼԱՎ ԹԱՏ­ՐՈՆ Է ՊԵՏՔ՚

Նվարդ ՍՈ­ՂՈ­ՄՈ­ՆՅԱՆ

 Նոր կո­րո­նա­վի­րու­սի վտան­գով պայ­մա­նա­վոր­ված Ստե­փա­նա­կեր­տի Վ. Փա­փա­զյա­նի ան­վան ն դրա­մա­տի­կա­կան թատ­րո­նը մեկ ամ­սով դա­դա­րեց­րել է իր գոր­ծու­նեու­թյու­նը։ Թատ­րո­նի մի­ջազ­գա­յին օր­վա՝ մար­տի 27-ի առ­թիվ շնոր­հա­վո­րենք կո­լեկ­տի­վին և թա­տե­րա­կան ար­վես­տի եր­կր­պա­գու­նե­րին, ցան­կա­նանք բաց վա­րա­գույր­ներ, լի­քը ծա­փեր, ստեղ­ծա­գոր­ծա­կան մտահ­ղա­ցում­նե­րի ի­րա­կա­նա­ցում։ Իսկ օր­վա առ­թիվ թատ­րո­նի խն­դիր­նե­րի շուրջ զրույ­ցի ենք հրա­վի­րել թատ­րո­նի գե­ղար­վես­տա­կան ղե­կա­վար Ռու­զան ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ։

-87-րդ թա­տե­րաշր­ջա­նի սկիզ­բը նշա­նա­վոր­վեց ՙԱ­րա, պա ստի պեն կը­նի՚ և ՙԼու­սա­բա­ցից ա­ռաջ՚ ներ­կա­յա­ցում­նե­րով։ Եր­կու բե­մադ­րու­թյուն­նե­րի տեքս­տա­յին հե­ղի­նակ­նե­րը Ար­ցա­խից են՝ փի­լի­սո­փա­յա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր, պրո­ֆե­սոր Ա­լեք­սանդր Մա­նա­սյա­նը և ե­րի­տա­սարդ գրող Հեր­մի­նե Ա­վա­գյա­նը։ Ըն­թաց­քի մեջ է ՙՏմբ­լա­չի Խա­չա­նի՚ բե­մադ­րու­թյու­նը։ Թե­ման դար­ձյալ ղա­րա­բա­ղյան է։ Խո­սենք խա­ղա­ցան­կի և խա­ղա­ցան­կա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան շուրջ. ի՞նչ է մա­տուց­վում հան­դի­սա­տե­սին, և ար­դյո՞ք հան­դի­սա­տե­սը ընտ­րե­լու հնա­րա­վո­րու­թյուն ու­նի։
-Թատ­րոնն ա­մեն տա­րի իր խա­ղա­ցան­կը կազ­մե­լիս հաշ­վի է առ­նում տար­վա ստեղ­ծա­գոր­ծա­կան ուղ­ղու­թյու­նը։ Եվ, ընդ­հան­րա­պես, կարևո­րու­թյուն ու­նի, թե ինչ թե­մա­նե­րի, ինչ հե­ղի­նակ­նե­րի ենք անդ­րա­դառ­նում։ Այս ա­ռու­մով բա­վա­կա­նին պա­տաս­խա­նա­տու ենք վե­րա­բեր­վում խա­ղա­ցան­կը կազ­մե­լիս։ Աշ­խա­տում ենք պա­հել դա­սա­կա­նը և ձեռք զար­կել ժա­մա­նա­կա­կից գոր­ծե­րին։ Ժան­րա­յի­նը ևս հաշ­վի ենք առ­նում՝ ընդ­գր­կե­լով դրա­մա­տի­կա­կա­նը, կո­մե­դիան, վո­դե­վի­լը… Փոր­ձում ենք ժան­րա­յին հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նը պա­հել, ո­րով­հետև հան­դի­սա­տե­սը բազ­մա­շերտ է, բազ­մա­ճա­շակ ու բազ­մա­կար­ծիք։ Բայց ա­սեմ նաև, որ ճա­շա­կի ա­ռու­մով մենք ու­նենք հս­տակ սկզ­բունք, դիր­քո­րո­շում. թատ­րո­նը ճա­շակ է թե­լադ­րում։ Թատ­րո­նը հան­դի­սա­տե­սի ճա­շա­կին չպի­տի հետևի՝ հաշ­վի առ­նե­լով ֆի­նան­սա­կան մուտ­քը, այլևայլ հան­գա­մանք­ներ։
Եր­կար ժա­մա­նակ Ար­ցա­խում ստեղծ­ված գրա­կա­նու­թյու­նը դուրս էր մնում թատ­րո­նի ու­շադ­րու­թյու­նից։ Այս ա­ռու­մով մենք փոր­ձե­ցինք հաս­կա­նալ, թե ինչ կա­րե­լի է ա­նել այդ բա­ցը լրաց­նե­լու հա­մար։ Մա­րատ Դավ­թյա­նը, որ ղե­կա­վա­րում էր Երևա­նի կի­նո­յի և թատ­րո­նի պե­տա­կան ինս­տի­տու­տի ար­ցա­խյան մաս­նա­ճյու­ղի կուր­սը, որ­պես դիպ­լո­մա­յին աշ­խա­տանք ա­րել էր 20-25-րո­պեա­նոց ներ­կա­յա­ցում Ա­լեք­սանդր Մա­նա­սյա­նի ՙԱ­րա պա ստի պեն կը­նի՚ ար­ցա­խյան բար­բա­ռով գրած պոե­մի հի­ման վրա։ Գա­ղա­փա­րը ծն­վեց, մտա­ծե­ցինք այն դարձ­նել խա­ղա­ցան­կա­յին ներ­կա­յա­ցում՝ ընդ­լայ­նե­լով, նե­րա­ռե­լով հե­ղի­նա­կի այլ ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րից, ար­ցա­խյան բա­նա­հյու­սու­թյան այլ նմուշ­նե­րից, աղ­բյուր­նե­րից։ Կարճ ժա­մա­նա­կում ստեղծ­վեց ներ­կա­յա­ցում` թեթև, հե­տաքր­քիր, բար­բա­ռի համ ու հո­տով, ե­րաժշ­տա­կան, ժա­մա­նա­կա­կից շն­չով հա­գե­ցած։ Ի դեպ, ներ­կա­յա­ցումն ըն­դուն­վեց ար­ցախ­ցի հան­դի­սա­տե­սի կող­մից։ Հե­ղի­նա­կը, ո­րի հետ սերտ հա­մա­գոր­ծակ­ցել ենք, ևս գոհ է մնա­ցել։ Բե­մադ­րու­թյան վրա աշ­խա­տե­լիս կազ­մը մշ­տա­պես խրա­խուս­վում էր Ա. Մա­նա­սյա­նի կող­մից, ին­չը ևս կարևոր գոր­ծոն էր։ Հա­ջորդ ներ­կա­յա­ցու­մը ՙԼու­սա­բա­ցից ա­ռաջն՚ էր, ո­րի հե­ղի­նա­կը ե­րի­տա­սարդ, ժա­մա­նա­կա­կից գրող Հեր­մի­նե Ա­վա­գյանն է։ Այս գոր­ծում կարևո­րը թե­ման էր։ Ես եր­կար ժա­մա­նակ մտա­ծում էի ար­ցա­խյան ազ­գա­յին-ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի թե­մա­յով ներ­կա­յա­ցում ու­նե­նալ։ Հա­յաս­տա­նի տար­բեր թատ­րոն­ներ անդ­րա­դար­ձել էին, մեզ հա­մար ևս անհ­րա­ժեշ­տու­թյուն էր, և մենք գի­տակ­ցում էինք պա­տաս­խա­նատ­վու­թյան չա­փը։ Հե­ղի­նա­կի հետ մե­կու­կես տա­րի աշ­խա­տե­ցինք սցե­նա­րի վրա։ Գիր­քը, տեքս­տը բե­մա­կա­նաց­նե­լու ա­ռու­մով դժ­վա­րու­թյուն­նե­րի հան­դի­պե­ցինք։ Տեխ­նի­կա­կան բար­դու­թյուն­ներ ևս կա­յին։ Թե­մա­յի, գոր­ծի ընտ­րու­թյու­նը պա­տա­հա­կան չէր, և բե­մադ­րու­թյունն իր ար­ժա­նի տե­ղը գտավ թատ­րո­նի խա­ղա­ցան­կում, ըն­դուն­վեց հան­դի­սա­տե­սի կող­մից։
Ինչ վե­րա­բե­րում է ՙՏմբ­լա­չի Խա­չա­նին՚, ա­սեմ, որ փոր­ձե­րը սկս­ված էին, ըն­տր­ված է դե­րա­սա­նա­կան կազ­մը։ Այս պա­հին հայտ­նի հան­գա­մանք­նե­րով պայ­մա­նա­վոր­ված, բե­մադ­րու­թյան շուրջ աշ­խա­տանք­ներն ընդ­հատ­ված են, բայց փոր­ձե­րի նախ­նա­կան փու­լը հաղ­թա­հար­ված է։ Թվում է, թե բար­բա­ռով ներ­կա­յա­ցու­մը հեշտ է, բայց պարզ­վում է՝ չէ։ Ռե­ժի­սո­րի օգ­նա­կան Քա­ջիկ Հա­րու­թյու­նյա­նը օգ­նում է հաղ­թա­հա­րե­լու բար­բա­ռա­յին խոս­քը, ո­րի ըն­կալ­ման հար­ցում մեր ե­րի­տա­սարդ­նե­րը դժ­վա­րու­թյուն­ներ ու­նեն։ Տեքս­տա­յին ա­ռու­մով զգա­լի աշ­խա­տանք է կա­տար­վել և՜ կր­ճատ­ման, և՜ փո­փո­խու­թյուն­նե­րի հար­ցում։ Բնա­կա­նա­բար, ըն­թաց­քում էլ ա­նե­լիք­ներ կլի­նեն։ Ժամ­կե­տի հար­ցում ո­րո­շա­կի ո­չինչ ա­սել չեմ կա­րող։ Հու­սամ` տար­վա ըն­թաց­քում կհասց­նենք հան­դի­սա­տե­սին ներ­կա­յա­նալ ար­ցա­խյան շն­չով ար­ված նոր ներ­կա­յաց­մամբ։

-Անդ­րա­դառ­նանք ՙԼու­սա­բա­ցից ա­ռաջ՚ ներ­կա­յաց­մա­նը։ Կար­ծես գե­ղար­վես­տա­կան մա­կար­դա­կի ա­ռու­մով թատ­րո­նը նա­հանջ ապ­րեց. ներ­կա­յաց­ման շուրջ կար­ծիք­նե­րը հա­կա­սա­կան էին՝ հիա­ցա­կա­նից մինչև …հիաս­թա­փու­թյուն։
-Ես հար­գում եմ հն­չած բո­լոր կար­ծիք­նե­րը՝ և՜ բա­նա­վոր, և՜ հա­մա­ցան­ցում։ Հան­դի­սա­տե­սի ըն­դու­նե­լու­թյու­նը շատ ջերմ էր, հե­տաք­րք­րու­թյու­նը՝ մեծ։ Ինչ վե­րա­բե­րում է գե­ղա­գի­տա­կան նա­հան­ջին, ես հա­մա­կար­ծիք չեմ։ Պա­տե­րազ­մա­կան թե­ման, նյու­թը բա­ցա­ռա­պես ռեա­լիս­տա­կան է։ Նույ­նիսկ՜ նա­տու­րա­լիս­տա­կան, պա­տե­րազ­մը չու­նի ե­րանգ­ներ, չու­նի գու­նա­զար­դում։ Եվ դա վե­րա­ծել ար­վես­տի ստեղ­ծա­գոր­ծու­թյան, որ­տեղ պի­տի լի­նի պայ­մա­նա­կա­նու­թյուն, այ­սինքն` նյու­թը բարձ­րաց­նել գե­ղար­վես­տի աս­տի­ճա­նի, հեշտ բան չէ։ Հեշտ բան չէ բե­մից հա­ղոր­դել պա­տե­րազ­մի շուն­չը։ Հատ­կա­պես, որ հան­դի­սա­տե­սը շո­շա­փե­լիո­րեն գի­տի ինչ է պա­տե­րազ­մը։ Այն, որ ՙԼու­սա­բա­ցից ա­ռաջ՚ ներ­կա­յա­ցու­մը հու­զա­կա­նու­թյան տե­սա­կե­տից հա­ջող­վել է, դրա­նում կաս­կած չկա, այդ մա­սին է խո­սում հան­դի­սա­տե­սի մեծ հե­տաք­րք­րու­թյու­նը։ Գու­ցե կան մար­դիկ, որ տրա­մադր­ված են ե­ղել բե­մում այլ բան տես­նել, բայց…ես շոյ­ված եմ և՜ դրա­կան կար­ծիք­նե­րի հա­մար, և՜ այն կար­ծիք­նե­րի հա­մար, որ փոր­ձել են հաս­կա­նալ…
-Աս­ված խոսք է՝ իս­կա­կան թատ­րո­նը փո­խում է կյան­քը, և կյան­քը միշտ հետ է մնում թատ­րո­նից...
-Թատ­րո­նը կյան­քի նա­տու­րա­լիս­տա­կան ար­տա­ցո­լու­մը չէ։ Ար­վես­տը կյան­քից բարձր է։ Ար­վես­տը մաք­րա­գոր­ծում է։ Բե­մը սին­թե­զում է կյան­քը և հա­ղոր­դում է ի­րա­կա­նու­թյու­նը՝ այն բարձ­րաց­նե­լով ար­վես­տի աս­տի­ճա­նի։ Մար­դիկ գա­լիս են թատ­րոն՝ մե­կը` ե­րե­կոն անց­կաց­նե­լու, մե­կը՝ նոր բան ստա­նա­լու, մե­կը՝ ծա­նոթ գոր­ծին նո­րից առ­նչ­վե­լու։ Բայց երբ ան­ջատ­վում են լույ­սե­րը, բաց­վում է վա­րա­գույ­րը, բո­լո­րը հայ­տն­վում են մի կե­տում՝ դա թատ­րո­նի ա­ռեղծ­վածն է, թատ­րո­նի հե­քիաթն է, հա­մախմ­բու­մը գա­ղա­փա­րի շուրջ, գա­ղա­փար, ո­րը հան­դի­սա­տե­սին տե­ղա­փո­խում է հոգևոր ո­լորտ, մի ու­րիշ աշ­խարհ։

-ՙԵ­թե դու դե­րա­սան ես, նշա­նա­կում է` գե­րի ես դե­րա­սա­նու­թյա­նը։ Դե­րա­սա­նը ան­հաս­կա­նա­լի երևույթ է։ Թատ­րո­նում խրախ­ճանք չկա, սա տա­ռա­պան­քի վայր է՚. մեջ­բե­րու­մը Եր­վանդ Ղա­զան­չյա­նից է։
-Աստ­վա­ծաշն­չում այս­պի­սի միտք կա, բա­ռա­ցի չեմ վե­րար­տադ­րում, ի­մաստն այն է, որ տա­ռա­պան­քով են գա­լիս ինք­նա­մաքր­ման։ Ար­վես­տի, թատ­րո­նի նպա­տա­կը մար­դուն ինք­նա­մաքր­ման տա­նելն է։ Տա­ռա­պան­քից, ցա­վից ծն­վում է Լույ­սը։ Ե­թե ու­զում ես գնալ լույ­սի հետևից, պի­տի տա­ռա­պես, և դա հա­ճե­լի տա­ռա­պանք է։
-ՙԵ­թե ա­սեմ թատ­րո­նի հա­մար լավ ժա­մա­նակ­ներ էին, չհա­վա­տաք. թատ­րո­նի հա­մար ժա­մա­նակ­նե­րը միշտ էլ դժ­վար են ե­ղել՚. մեջ­բե­րու­մը դար­ձյալ Ղա­զան­չյա­նից է։
-Խոր­հր­դա­յին ժա­մա­նակ­նե­րում թատ­րոնն, իս­կա­պես, վե­րելք ապ­րեց, նաև` Ստե­փա­նա­կեր­տի թատ­րո­նը։ Լեփ-լե­ցուն դահ­լիճ­նե­րը, տոմ­սի հա­մար հեր­թե­րը պե­տա­կան քա­րոզ­չու­թյան մաս էր։ Ե­թե չլի­նեին պե­տա­կան հո­գա­տա­րու­թյու­նը, ներդ­րում­նե­րը, գլուխ­գոր­ծոց­ներ չէին ստեղծ­վի։ Դաս­տիա­րա­կու­թյու­նը սկս­վում էր ման­կա­պար­տե­զից, դպ­րո­ցից, և մե­ծա­նա­լով մար­դու հա­մար հոգևոր պա­հանջ էր դառ­նում թատ­րոն հա­ճա­խե­լը։ Այ­սինքն` մարդ­կանց պար­տադ­րում էին…ար­վես­տը։ Եվ դա ճիշտ էր։ Թատ­րոն հա­ճա­խե­լը պետք է դառ­նա կեն­ցա­ղի մաս։ Պե­տու­թյու­նը այն ժա­մա­նակ թատ­րո­նը դարձ­րել էր բարձ­րաշ­խար­հիկ նշա­նա­կու­թյան վայր, որ­տեղ հա­ճա­խե­լը էս­թե­տիկ էր։ Դե­րա­սանն այն ժա­մա­նակ­նե­րում հնա­րա­վո­րու­թյուն է ու­նե­ցել ամ­բող­ջո­վին նվիր­վե­լու թատ­րո­նին, նա 24 ժամ թատ­րո­նում էր, և ար­դյուն­քում` տար­վա կտր­ված­քով ստեղծ­վում էր 10-15 նոր ներ­կա­յա­ցում։ Այ­սօր դե­րա­սա­նը ստիպ­ված է մի քա­նի տեղ աշ­խա­տել և թատ­րո­նին տրա­մադ­րում է միայն մի քա­նի ժամ։
-Իսկ սերն­դա­փո­խու­թյա՞ն հար­ցը…
-Այն ժա­մա­նակ­նե­րում թա­տե­րա­կան ինս­տի­տուտն ա­վար­տում էին և պար­տադր­ված էին գնալ- աշ­խա­տել շր­ջա­նա­յին թատ­րոն­նե­րում՝ գո­նե 5 տա­րի։ Հինգ տա­րուց հե­տո հա­մալ­րում էին նոր կադ­րեր։ Այս տա­րի Ղա­րա­բա­ղից 18 դի­մորդ կար, ո­րից 8-ը ըն­դուն­վել է թա­տե­րա­կան։ Այ­սինքն, պա­հան­ջարկ կա։ Թատ­րո­նը իր գոր­ծը կա­տա­րում է։ Տա­րի­ներ շա­րու­նակ թատ­րո­նին կից գոր­ծել է ստու­դիա, ո­րը թատ­րո­նը կադ­րե­րով սնու­ցե­լու հիմ­նա­կան ե­րակն էր։ Չորս տա­րի է խո­սում եմ ստու­դիա­յի վե­րա­բաց­ման մա­սին, բայց ա­ռայ­սօր… շատ ե­րի­տա­սարդ­ներ, պա­տա­նի­ներ են ու­զում սո­վո­րել, ու ես չգի­տեմ ինչ պա­տաս­խա­նել։
Շու­շիի երևա­նյան մաս­նա­ճյու­ղը եր­կու թո­ղար­կում տվեց և փակ­վեց։ Թատ­րո­նում ե­րի­տա­սարդ­ներ ու­նենք, բայց ես չեմ ու­զում ծան­րա­նալ այն հար­ցի շուրջ, թե ինչ­պես ենք նրանց պա­հում։ Հան­դի­սա­տե­սը պար­տա­վոր չէ ի­մա­նալ, թե ինչ դժ­վա­րու­թյուն­նե­րով է ստեղծ­վում ներ­կա­յա­ցու­մը, նա պար­զա­պես ու­զում է տես­նել լա­վը։ Այս վեր­ջին թա­տե­րաշր­ջա­նում ու­նե­ցել ենք 7 հա­զար հան­դի­սա­տես։ Մեր պայ­ման­նե­րում սա շատ լավ ար­դյունք է։ Դժ­վար է, բայց պատ­վով ենք դուրս գա­լիս։ Այս ա­ռու­մով ես նր­բան­կատ եմ մո­տե­նում թատ­րո­նի մա­սին աս­ված յու­րա­քան­չյուր խոս­քի։ Ա­նում ենք ա­մեն ինչ՝ թատ­րոն ու­նե­նա­լու հա­մար, չենք տրտն­ջում՝ էս չկա, էն չկա։ Փոր­ձում ենք թե՜ գե­ղա­գի­տա­կան ճա­շա­կը, թե՜ բո­վան­դա­կա­յի­նը պա­հել, թե՜ ա­պա­հո­վել մարդ­կանց ժա­ման­ցը։ Գործ ենք ա­նում։ Դե­րա­սա­նի հա­մար շատ է դժ­վար, բայց հան­դի­սա­տե­սը չգի­տի, թե ինչ­պես ենք աշ­խա­տում, կեր­պար ստեղ­ծում…
Հույս ու­նեմ, որ մոտ ա­պա­գա­յում շեն­քի հար­ցը կլուծ­վի։ Ես լա­վա­տե­սո­րեն եմ տրա­մադր­ված, ո­րով­հետև այն ար­դեն դար­ձել է հան­րա­յին պա­հանջ, դար­ձել է մար­տահ­րա­վեր։ Ար­ցա­խին լավ թատ­րոն է պետք։