[ARM]     [RUS]     [ENG]

ՊԱՏ­ՐԱՍ­ՏԵԼ ՀՄՈՒՏ ՄԱՍ­ՆԱ­ԳԵՏ

Ա­նուշ ԱՍ­ՐԻ­ԲԱ­ԲԱ­ՅԱՆ,

ք. Մար­տու­նի

 Մար­տու­նու Վլա­դիկ Խա­չատ­րյա­նի ան­վան ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րա­նը գոր­ծում է 1973թ.-ից։ Ստեղծ­ման պա­հից մինչ այ­սօր ու­սում­նա­րա­նի նպա­տակն ան­փո­փոխ է՝ թո­ղար­կել մաս­նա­գետ­ներ, ո­րոնք ի­րենց նպաս­տը կբե­րեն երկ­րի գյու­ղատն­տե­սու­թյան և այլ ո­լորտ­նե­րի զար­գաց­ման գոր­ծում։ 

Այ­սօր, ա­ռա­վել քան երբևէ, մեր երկ­րում խն­դիր ու­նենք բա­նի­մաց ու ար­հես­տա­վարժ գյու­ղատն­տե­սա­կան տեխ­նի­կա­նե­րի մաս­նա­գետ­նե­րի։

ՙՃա­նա­պար­հա­շի­նա­րա­րա­կան և բա­րե­լավ­ման աշ­խա­տանք­նե­րի տեխ­նի­կա­կան սպա­սար­կում՚, ՙՏրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի շա­հա­գոր­ծում և նո­րո­գում՚, ՙԵ­ռակց­ման աշ­խա­տանք­նե­րի տեխ­նո­լո­գիա՚. սրանք ու­սում­նա­րա­նի այն բա­ժին­ներն են, ո­րոնց թո­ղար­կած մաս­նա­գետ­նե­րի պա­հան­ջար­կը մեծ է։ Ու­սում­նա­րա­նի տնօ­րե­նի պաշ­տո­նա­կա­տար Աի­դա Մով­սի­սյա­նը ցա­վով է ար­ձա­նագ­րում, որ նա­խորդ տա­րի­նե­րի հա­մե­մա­տու­թյամբ սո­վո­րող­նե­րի թի­վը նվա­զել է։
Ար­ցա­խը գյու­ղատն­տե­սա­կան եր­կիր է, իսկ տրակ­տո­րը` գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տում ա­ռանց­քա­յին նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող տեխ­նի­կա է։ Վար­պետ Օ­լեգ Դա­նիե­լյա­նը, կարևո­րե­լով տրակ­տո­րիս­տի դե­րա­կա­տա­րու­թյու­նը գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­նե­րում, ըն­դգ­ծեց, որ գյու­ղատն­տե­սա­կան ար­տադ­րու­թյան տրակ­տո­րիստ-մե­քե­նա­վարն ի­րա­կա­նաց­նում է տար­բեր բնակ­լի­մա­յա­կան գո­տի­նե­րում ագ­րե­գատ­նե­րով հո­ղի հիմ­նա­կան, նա­խա­ցան­քա­յին, միջ­շա­րա­յին և միջբ­նա­յին մշա­կում, կա­տա­րում ցանք­սի, սա­ծիլ­նե­րի, պա­լա­րապ­տուղ­նե­րի և տն­կի­նե­րի տն­կում, սնու­ցում, մո­լա­խո­տե­րի և հի­վան­դու­թյուն­նե­րի դեմ պայ­քա­րի, բեր­քա­հա­վա­քի, մթերք­նե­րի և տար­բեր տե­սա­կի բեռ­նե­րի տե­ղա­փոխ­ման և բեռ­նա­թափ­ման աշ­խա­տանք­ներ, կա­տա­րում է տրակ­տոր­նե­րի և գյու­ղատն­տե­սա­կան մե­քե­նա­նե­րի տեխ­նի­կա­կան խնամք, սպա­սար­կում, ըն­թա­ցիկ նո­րո­գում և պահ­պա­նում։
Օ­րերս ար­հես­տա­գոր­ծա­կան ու­սում­նա­րա­նի տրակ­տո­րիստ­նե­րի 2-րդ կուր­սում, 2019-2020 ուս.տա­րում ԱՀ ԿԳՍ նա­խա­րա­րու­թյան կող­մից ՙԼա­վա­գույն վար­պետ՚ կոչ­մանն ար­ժա­նա­ցած Օ.Դա­նիե­լյա­նը կազ­մա­կեր­պել էր բաց դաս՝ ՙՍն­ման հա­մա­կար­գի տեխ­նի­կա­կան վի­ճա­կի ստու­գու­մը՚ թե­մա­յով։ Ար­տադ­րա­կան դասն անց­կաց­վեց ՙՎա­րան­դա­շին՚ ՓԲԸ-ի նո­րոգ­ման և տեխս­պա­սարկ­ման ար­հես­տա­նո­ցում։ Դա­սը նպա­տակ ու­ներ ստու­գե­լու սո­վո­րող­նե­րի գի­տե­լիք­ներն ու կա­րո­ղու­թյուն­նե­րը գործ­նա­կա­նում, ո­րի ըն­թաց­քում յու­րա­քան­չյուր սո­վո­րող պետք է կա­րո­ղա­նա ինք­նու­րույն ստու­գել սն­ման հա­մա­կար­գի տեխ­նի­կա­կան վի­ճա­կը։

Թե­ման ներ­կա­յաց­նե­լուց հե­տո վար­պե­տը կա­տա­րեց աշ­խա­տան­քի բա­ժա­նում, տվեց հրա­հանգ­ներ, բա­ցատ­րեց անվ­տա­գու­թյան կա­նոն­նե­րը։ Հանձ­նա­րա­րու­թյուն­ներ ստա­նա­լուց հե­տո սո­վո­րող­ներն ան­ցան գոր­ծի։ Ա­պա­գա տրակ­տո­րիստ­ներն ու­սում­նա­րա­նում ստա­ցած գի­տե­լիք­նե­րով ու հմ­տու­թյուն­նե­րով կա­տա­րե­ցին ա­ռա­ջադ­րան­քը և վե­րա­կանգ­նե­ցին սն­ման հա­մա­կար­գի ան­սար­քու­թյու­նը։ Բա­ցի սն­ման հա­մա­կար­գի տեխ­նի­կա­կան ստու­գու­մից կա­տա­րե­ցին նաև այլ աշ­խա­տանք­ներ՝ գու­թա­նի ի­րա­նի վե­րա­կանգ­նում, յուղ­ման հա­մա­կար­գի տեխս­պա­սար­կում, ճա­նա­պար­հա­յին խո­զա­նա­կի տեխ­նի­կա­կան սպա­սար­կում և այլն։ Բաց դա­սին ներ­կա գտն­վող վար­պետ­նե­րը հետևե­ցին ըն­թաց­քին, հար­ցադ­րում­ներ կա­տա­րե­ցին սո­վո­րող­նե­րին և ստա­ցան գո­հա­ցու­ցիչ պա­տաս­խան­ներ։
Վար­պետ Դա­նիե­լյա­նը տե­ղե­կաց­րեց, որ խմ­բի ար­տադ­րա­կան ժա­մե­րը միշտ կազ­մա­կեր­պում են ՙՎա­րան­դա­շին՚ ՓԲԸ-ի նո­րոգ­ման և տեխս­պա­սարկ­ման ար­հես­տա­նո­ցում: ին­չի կա­պակ­ցու­թյամբ շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց ըն­կե­րու­թյան տնօ­րի­նու­թյա­նը. ՙՈւ­սում­նա­րա­նում չկան ու­սում­նա­կան գոր­ծըն­թա­ցում պա­հանջ­վող բո­լոր սար­քա­վո­րում­ներն ու տեխ­նի­կա­կան մի­ջոց­նե­րը, բայց այս­տեղ մեր սո­վո­րող­նե­րը հնա­րա­վո­րու­թյուն ու­նեն ոչ միայն տես­նե­լու, այլև պա­հանջ­վող աշ­խա­տան­քը կա­տա­րե­լու։ Տե­սա­կան գի­տե­լիք­նե­րը եր­բեք չեն կա­րող տալ այն ար­դյու­նա­վե­տու­թյու­նը, ին­չը հնա­րա­վոր է ստա­նալ գործ­նա­կան պա­րապ­մունք­նե­րի ժա­մա­նակ՚,- ըն­դգ­ծեց վար­պե­տը։ Խմ­բի ու­սա­նող­նե­րը շր­ջա­նի տար­բեր գյու­ղե­րից են։
Նվեր և Մհեր Աս­րյան­նե­րը Նոր­շե­նից են։ Երկ­վո­րյակ եղ­բայր­ներն ա­սում են, որ ու­սում­նա­րա­նում ստա­ցած գի­տե­լիք­նե­րի շնոր­հիվ գյու­ղում կա­տա­րում են գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տանք­ներ և գու­մար վաս­տա­կում։ Տղա­նե­րը սի­րով են կա­տա­րում այդ գոր­ծը և ան­կեղ­ծա­նում են, որ հե­տա­գա­յում նույն­պես կաշ­խա­տեն ի­րենց մաս­նա­գի­տու­թյամբ։
Չնա­յած ցուրտ ե­ղա­նա­կա­յին պայ­ման­նե­րին՝ խմ­բի բո­լոր ու­սա­նող­նե­րը պա­տաս­խա­նատ­վու­թյամբ ու սի­րով կա­տա­րե­ցին ա­ռա­ջադ­րանք­նե­րը։ Դա­սի ա­վար­տից հե­տո ե­ղավ քն­նար­կում։ Օ.Դա­նիե­լյա­նը նշեց, որ հա­սել է իր նպա­տա­կին։ Կար­ծիք­նե­րով կիս­վե­ցին դա­սին ներ­կա վար­պետ­ներն ու ու­սում­նա­րա­նի տնօ­րե­նի ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար Աի­դա Մով­սի­սյա­նը։
Վար­պետ Դա­նիե­լյա­նը վս­տահ է, որ ու­սում­նա­րա­նի շր­ջա­նա­վարտ­նե­րի մեծ մա­սը կդառ­նա հմուտ մաս­նա­գետ­ներ ու հպար­տու­թյամբ հա­վե­լեց. ՙՄենք թո­ղար­կում ենք ոչ միայն տրակ­տո­րիստ­ներ, այլև տան­կիստ­ներ, ո­րով­հետև եր­կու տեխ­նի­կա­նե­րի դեպ­քում էլ մե­խա­նիզ­մը նույնն է՚։ Վար­պետն այս խոս­քը պա­տա­հա­կան չի ա­սում. Ար­ցա­խյան ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րում ու­սում­նա­րա­նի մե­խա­նիկ շր­ջա­նա­վարտ­ներն ի­րենց գի­տե­լիքն օգ­տա­գոր­ծե­ցին ռազ­մա­կան տեխ­նի­կա­յի վրա։ Ա­վան­դույթ դար­ձած գոր­ծըն­թա­ցը շա­րու­նակ­վում է։