Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1
[ARM]     [RUS]     [ENG]

«ԽՕՍՏՈՒՄՍ ԷՐ՝ ԴԱՐՁԵԱԼ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ՝ ԱՒԵԼԻ ՄԵԾ ՀԱՄԵՐԳ ՄԸ ՈՒՆԵՆԱԼՈՎ»

 Անի ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

 Լիբանանահայ սոպրանո Շողիկ Թորոսյանն իր ուրույն դիմագիծն  ունի Լիբանանի մշակութային կյանքում։ Նա ելույթներով հանդես է եկել աշխարհի տարբեր բեմերում՝  համագործակցելով անվանի երաժիշտների ու համույթների հետ։  Հայաստանում համերգներով հանդես է եկել  2014 թվականից,  իսկ Արցախում`  2019 թ.  օգոստոսին՝  մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աջակցությամբ: Երգչուհու մենահամերգը  կայացավ Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում:  Մեր հայրենակցուհին համատեղում է նաև մանկավարժական գործունեությունը :  Մեր զրույցը.

 

-Կպատմե՞ք Ձեր մասին:

-Ծնած եմ Պէյրութ Լիբանան, հայ ընտանիքի մը երրորդ զաւակը ըլլալով։ Նախահայրերս հօրս կողմէ Մարաշէն են ,  իսկ մօրս կողմը՝ Խարբերդէն։ Ցեղասպանութենէն ազատած ըլլալով հասած են Լիբանան և իրենց կեանքը շարունակած են ընտաիք կազմելով։ Ես ալ իմ կարգիս կազմած եմ հայ ընտանիք մը, ամուսնացած եմ Ռաֆֆի Թորոսեանին հետ և ունիմ երկու զաւակ` Նարեկ և Քնար։

-Տիկին Թորոսյան, կխնդրեինք մի փոքր պատմել  Ցեղասպանությունից մազապուրծ Ձեր նախապապերի մասին:                                                                                                                                      

- Նախապապերս՝ հօրս կողմէ  մեծ հայրը և մեծ մայրը Գրիգոր և Թամիցա Խառնուլեաններ, գաղթական Մարաշէն կուգան Իսկենտերուն։Անոնք ունէին չորս զաւակ, որոնցմէ  մէկը մեծ հայրս Է։ Իսկ հօրս մօրը կողմէ մեծ հայրը՝ յայտնի ֆետայի Սարգիս Փանոսեանն,  իր ընտանիքով եւ իր եղբայրը՝ Յակոբ Չաուշ Ամանոսէն, կը բռնեն գաղթի ճամբան եւ կը հասնին Իսկենտերուն։ Հոս , անշուշտ, երեւի ծանօթութիւն ստեղծուած է երկու ընտանիքներու միչեւ և հասած են Լիբանան, ուր տեղի կունենայ իրենց զաւակներուն՝ իմ մեծ հօրս և մօրս ամուսնութիւնը։ Այս պէտք է տեղի ունեցած ըլլայ 1937-1938 թուականներուն։ Անոնք կունենան 5 զաւակ, որոնցէ մէկը հայրս է՝ Յովհաննէս։                                                                                                           Մօրս կողմէ.  մեծ մօրս հայրը՝ խարբերդցի Ասատուր Ասատուրեան, ստիպողաբար թրքական բանակ կը ղրկուի եւ իր յղի կինը ձգած բանակ կերթայ, սակայն չվերադառնար։Մեծ մօրս մայրը իր փոքրիկ աղջկան հետ կը բռնէ գաղթի ճամբան, կը հասնի Հալէպ և ապա՝ Լիբանան։ Դժուր պայմաններու տակ մեծ մայրս կը մեծնայ և կամուսնանայ  մեծ հօրս հետ` Սուրէն Փուչիկեանին հետ, որ իր կարգին գաղթած էր Խարբերդէն իր եղբօր հետ։ Իսկ քոյրը այդ գէշ օրերուն թուրք փաշա մը կ'արեւանգէ զայն և հետագային կամուսնանայ հետը։ Բաւական ժամանակ վերջ եղբայրները` մեծ հայրս և եղբայրը, ինչ-ինչ միջոցներով կը գտնան իրենց քոյրը, որ դաւադրաբար կուգայ Լիբանան միանալու իրեն եղբայրներուն, որմէ ետք կը ճամբորդէ Ամերիկայ։ Մեծ մայրս և մեծ հայրս  կունենան 4 զաւակ, որոնցմէ է մայրս` Արփին։

-Ինչպիսի՞ մանկություն ունեցավ Շողիկ Թորոսյանը:

-Տակաւին մանուկ, Լիբանանի քաղաքացիական պատերազմը բոլոր հայերուն և լիբանանցիներուն շատ դժուար պայմաններու մէջ դրած է։ Այդ օրերուն ռմբակոծումներէ պատսպարուելու  համար, ազգականներով և դրացիներով  կը հաւաքուէին ապահով տեղեր։ Կը յիշեմ ինչպէս զիս կը դնէին բարձր տեղ մը եւ երգեր կ'առաջարկէին,  որ երգեմ։ Չմոռնանք, որ այս տարիներուն պատէրազմը, քաղաքական և տնտեսական անորոշութիւնները, միշտ ներկայ էին, բայց կրնամ ըսել՝ շատ լաւ մանկութիւն եւ պատանեկութիւն ունեցած եմ, որովհետեւ կը բաւէր, որ գուրգուրոտ և իրենց զաւակներուն համար զոհուած ծնողք մը ունէի։

- Երգելու շնորհն  ումի՞ց է ժառանգել լիբանանահայ սոպրանոն և ո՞ր տարիքից է  բեմում:                                                   -Երգելու շնորհքը ժառանգած եմ իմ մօրեղբօրմէս և հօրաքրոջմէս, որոնք երկուքն ալ շատ լաւ ձայն ունին։ Գալով թէ որ տարիքէն բեմի վրայ եմ, կրնամ ըսել՝ այդ տարիքէն,  որ մանուկին յիշելու կարողութիւնը կը սկսի։ Երեւի երք-չորս տարեկանէս ։Կը յիշեմ ինչպէս ծնողներս և ուսուցիչներս առիթ չէին փախցներ և զիս երգել կու տային և կը քաջալերէին, երեւի իմ մէջ գտած էին երգելու տաղանդը։ Աւելի ուշ քիչ մը մեծցած ես կը կազմէի խումբ մը, եւ յայտագիր պատրաստելով կը հրամցնէինք մեր ծնողներուն։Դպրոցին մէջ տեւական ներկայ էի բեմին վրայ յայտագիրներու ընթացքին։ Մօրեղբայրս և հօրաքոյրս իրենց գեղեցիկ ձայներով միշտ կը ճոխացնէին մեր ընտանեկան հաւաքները, անոնց վրայ հադաւ միանալու Շողիկը։ Մինչեւ եկաւ այն պահը, ուր հայրս առաջնորդեց զիս դէպի երաժշտանոց՝ հետեւելու Ձայնամարզութեան։

-Ըստ էության , այդ երաժշտանոցի դռնով  բացեցիք Ձեր  մուտքը դեպի երգաշխարհ:

-Աւարտեցի համազգայինի Բարսեղ Կանաչեան երաժշտանոցը գերազանց արթիւնքով։ Տրուած ըլլալով, որ երաժշտանոցը յատու համաձայնութիւն կնքած է Երեւանի Կոմիտասի անուան երաժշտանոցի հետ, իմ վկայականս կը վաւերացուի Կոմիտասի անուան երաժշտաանոցէն։

Կրնամ ըսել, որ այստեղ սկսաւ իմ մեծածաւալ աշխատանքը։Սկսաւ իմ մենահամերգներս եւ բեմական ներկայացումներս։Միաժամանակ կը մասնակցէի Մեծի Տանն Կիլիկիոյ Շնորհալի և Համազգայինի Գուսան երգչախումբերուն՝ որպէս մենակատար, որ կը շարունակուի մինչեւ այսօր։ Ունիմ երկու խտասալիք. առաջինը՝ «Փունջ մը շարականներ», իսկ երկրորդը` ՆՍՕՏՏ Արամ Ա.ի հովանաւորութեամբ, որ կը կոչուի «Մեղեդիներ, տաղեր և գանձեր»։Աշխատակցած եմ հայրենի երաժիշտներու հետ, ինչպէս Գ.Մանադեան, Է. Գյանջումեան եւ Սասուն Պասկեվիչեան ։Կը դասաւանդեմ համազգայինի Բարսեղ Կանաչեան երաժշտանոցին մէջ որպէս ձայնամարզոււթեան եւ սօլֆէճիոյի դասատու, ինչպէս նաեւ հայ Աւետարանական կեդրոնական վարժարանին մէջ որպէս երգի ուսուցչուհի և երգչախումբի ղեկավար։ Անշուշտ, ունիմ հայ խօստմնալից աշակերտներ։

Ունեցած եմ շատ մենահամերգներ Լիբանանեան բեմերու վրայ, Լիբանանեան եւ հայկական շրջանակներու մէջ: Շատ ուշագրաւ է Հայաստանի բեմի վրայ ունեցած երկու մենահամերգներս, առաջինը Հայաստանի պետական ազգային նուագախումի հետ, խմբավար` Նորայր Դաւթեան, իսկ երկրորդը՝ Հայաստանի պետական Սիմֆոնիք նուագախմբի հետ, խմբավար՝ Սէրկէյ Սմբատեան։Եղած եմ Գանատա և Արցախ։ Իւրաքանչիւր բեմ ունի իր դրական արձագանքը, որ խթան կը հանդիսանայ շարունակելու և հասնելու ամէն տեղ։ Առաքելութիւնս է տարածել հայ երգը և մշակոյթը ամէնուրէք եւ փոխանցել հայկական երգի եւ երաժշտութեան ամենասքանչելի արժէքները հայ սերունդին։

-Կա՞ այնպիսի ստեղծագործություն , որ մշտապես տեղ ունի Ձեր երգացանկում:

-Իմ մենահամերգներուս երգացանկը միշտ բծախնդրութեամբ կը պատրաստեմ՝ նկատի առնելով վայրը, առիթը, հանդիսատեսը ևայլն։ Կայ յատուկ ստեղծագործութիւն մը, որ մշտապէս կուզեմ երգել համերգներուս ընթացքին. այդ ալ Արտեմի Այվազեանի Երեւան երգն է։

-Առաջին անգամ Արցախում ելույթ ունեցաք 2019-ի ամռանը: Ինչպիսի՞ առանձնահատկություններ ունեն  արցախյան բեմն ու հանդիսատեսը: Ի՞նչ  տպավորություններով մեկնեցիք այստեղից:

-Այս համերգը երազ մըն էր, որ իրականացաւ։Երազ էր ինծի համար՝ ըլլալ հերոսներու հողի վրայ, մեր եղբայրներուն և քոյրերուն հետ։Արցախեան բեմին վրայ ըլլալով զգացի տարբեր զօրութիւն մը, կարծես նահատակներու խռոխտ հոգիներու ուժը փոխանձուեցաւ ինծի։Շատ տաքուկ հանդիսատեսի ներկայութեամբ եւ գնահատանքին արժանանալով, շահեցայ պատւոյ գիր մը, որ մեծ հպարտանքով աւելցուեցաւ իմ կենսագրութեանս մէջ։ Շատ նեծ տպաւորութիւնով մեկնեցայ Արցախէն։ Խօստումս էր՝ դարձեալ վերադառնալ՝ աւելի մեծ համերգ մը ունենալով։