ԽՈՍՔ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԻ ՈՒ ԲԱՐԵՄԱՂԹԱՆՔԻ

ԼՂՀ վաստակավոր լրագրող, անվանի հրապարակախոս Վարդգես Բաղրյանը դարձավ 60 տարեկան: Մեծ է նրա ներդրումը Արցախի լրատվադաշտի կայացման գործում, հատկապես հեռուստալրագրության բնագավառում, որի ակունքներում է կանգնած եղել նա: 
Արցախյան գոյամարտի մասին Վարդգես Բաղրյանի ստեղծած ֆիլմաշարերը, ինչպես նաև ղարաբաղյան թեմատիկայով հրատարակած գրքերը հսկայական նյութ են պարունակում մեր նորանկախ հանրապետության անցած հերոսական ուղու մասին: Աստված անուրանալի տաղանդ շնորհելով նրան, հավատում ենք,  նաև առողջություն ու մշտանորոգ եռանդ կպարգևի Վարդգես Բաղրյանին, որպեսզի կարողանա լիարյուն շարունակել Հայրենիքին ու Գրչին նվիրվելու պատվավոր գործը:
Այս մաղթանքով էլ մեր գրչեղբորը շնորհավորում ենք վաթսունամյա հոբելյանի առթիվ: Տարիք, որ իմաստնության ճանապարհի նոր մեկնակետ է հանդիսանում:
 
Արցախի  ժուռնալիստների միության  վարչություն