Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_users, 1
  • Error loading component: com_content, 1
  • Error loading component: com_content, 1

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕԳՏԻՆ

4.jpgՀոկտեմբերի 22-ին Շուշիում  ուշագրավ իրադարձություն տեղի ունեցավ. ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունում ստորագրվեց արձանագրություն ՙՀայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին՚ համաձայնագրում լրացում կատարելու մասին: 
Երբ 2009 թվականին  այս  կառույցների  միջև համանուն համաձայնագիր ստորագրվեց, մեկնաբանեց ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, թանգարանները գտնվում էին մեկ այլ ոլորտի ենթակայության ներքո: Եվ քանի որ 2013թ. հունվարի 1-ից դրանք փոխանցվեցին Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը, անհրաժեշտություն առաջացավ համաձայնագրի մեջ մտցնել նաև այդ ոլորտում համագործակցության դրույթները, ինչպես նաև վավերացնել համաձայնագրից բխող`   2014-2015 թթ. իրականացվելիք միջոցառումների գործնական ծրագիր` դրանով իսկ փաստելով երկու կողմերի հետագա համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունն ու վճռականությունը։
 ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իրազեկեց, որ աշխատանքն այդ փաստաթղթերի վրա տևել է երկար ու հանգամանալից և  իր մեջ ներառում է մշակույթի բոլոր ոլորտները: ՙՈրպես ՀՀ մշակույթի նախարար`  ես գոհ եմ փաստաթղթի բովանդակությունից,- ասաց նա:- Եվ եթե կարողանանք ամբողջական այս ծրագիրն իրականացնել, կարծում եմ, մենք շատ լուրջ ձեռքբերումներ կունենանք երկու տարվա կտրվածքով՚: 
Այս փաստաթղթերի ստորագրությամբ, եզրափակեց Նարինե Աղաբալյանը, երկու նախարարությունների ղեկավարներն էլ ստանձնում են պատասխանատվություն թե՜  Արցախում և թե՜ Հայաստանում իրականացվող մշակութային քաղաքանության համար:
Համառոտ անդրադառնալով գործնական ծրագրին` նշենք, որ այն մշակվեց համաձայնագրի դրույթները լավագույնս իրականացնելու նպատակով: Ծրագիրն իր մեջ ներառում է մշակութային ժառանգության պահպանությանը և հանրահռչակմանը, ժամանակակից արվեստի, մշակութային կրթության զարգացմանը, միջազգային նախագծերի, փորձի փոխանակման միջոցառումների իրականացմանն ուղղված գործնական քայլեր:  Այսպես, նախատեսվում են գիտական աշխատությունների, ժողովածուների հրատարակություն, հայկական երկու հանրապետությունների գրադարանների, պատկերասրահների, թանգարանների ֆոնդերի, մշակութային արժեքների պահպանություն և հանրահռչակում, կադրերի վերապատրաստում,  ինչպես նաև ԼՂՀ գրադարանների գրքային ֆոնդի համալրում, ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանություն և հանրահռչակում, ՀՀ և ԼՂՀ թատրոնների միջև անմիջական համագործակցություն,  գեղարվեստական կրթության ոլորտի կադրերի վերապատրաստում,  ՀՀ մարզերի և ԼՂՀ շրջանների միջև փոխադարձ կապերի հաստատում, արտերկրում կազմակերպվող միջոցառումներին ԼՂՀ մասնակցության ապահովում, մշակույթի և արվեստի բնագավառների ներկայացուցիչների խորհրդակցությունների կազմակերպում և այլն։  
 
Սուսաննա ԲԱԼԱՅԱՆ