Error
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • JLIB_APPLICATION_ERROR_COMPONENT_NOT_LOADING
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1
  • Error loading component: com_k2, 1

ԿԱՅԱՑԱՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՁՅՈՒԴՈՅԻ ՄՐՑԱՇԱՐԸ

dyudo.jpgՀունիսի 19-ին Ստեփանակերտի թիվ 5 դպրոցի ձյուդոյի մարզադահլիճում կայացավ Հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի դեռահասների և պատանիների ձյուդոյի մրցաշարը։ Գլխավոր մրցավարը Գոռ Ազիզբեկյանն էր։ Ընդհանուր առմամբ, մասնակցեցին շուրջ 60 ձյուդոիստներ։
 dyudo2.jpgՄրցաշարը կազմակերպվել էր Հանրապետական մարզադպրոցի մարզական միջոցառումների  տարեկան ժամանակացույցի համաձայն։ 
11 քաշային կարգերի միջև ընթացավ թեժ մրցապայքար։ Ընդհանուր արդյունքներով՝ տարբեր քաշային կարգերում առաջին մրցանակային տեղերն զբաղեցրել են Արման Մանգասարյանը (27 կգ քաշային կարգ), Հայկ Հակոբյանը (30 կգ), Ռոբերտ Պողոսյանը (34 կգ), Արեն Բաբայանը (38 կգ), Աշոտ Մելքումյանը (42 կգ), Սուրեն Մայիլյանը (46 կգ), Արբիկ Չոբանյանը (56 կգ), Արման Հարությունյանը (56 և ավելի քաշային կարգ), Սամվել Պողոսյանը (62 կգ) և Արեն Համբարձումյանը (62 և ավելի քաշային կարգ)։ Աղջիկների միջև 34 կգ քաշային կարգում առաջին տեղը գրավել է Եվա Հովհաննիսյանը, երկրորդ տեղը՝ Ռուզաննա Բալասանյանը։ Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկներն  արժանացել են մեդալների և պատվոգրերի։ Պարգևատրվել են նաև լավագույն տեխնիկա ցուցաբերած ձյուդոիստները։ Գլխավոր մարզիչ Իվան Ազիզբեկյանը գոհ է իր սաների ցուցաբերած արդյունքներից։ Նրա խոսքով՝ ձյուդոիստները գերազանց են հանդես եկել։ dyudo3.jpgՊարգևատրման ժամանակ նախօրոք քննություններ հանձնած մարզիկներ Արամ Ավանեսյանը և Գոռ Գրիգորյանը ստացան 5-րդ քյու դեղին գոտիներ։ Լավագույն արդյունքներ ցուցաբերած պատանիները կմասնակցեն հուլիսի 11-12-ը Գյումրիում կայանալիք՝ ՀՀ լավագույն ձյուդոիստ Հովհաննես Սարգսյանին նվիրված ձյուդոյի հուշամրցաշարին։ 
Ի. Ազիզբեկյանը շնորհակալություն հայտնեց Հանրապետական մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Կարեն Մելքումյանին, թիվ 5 դպրոցի տնօրեն Վանյա Ղազարյանին և ԼՂՀ ձյուդոյի ֆեդերացիային՝ մրցաշարին աջակցելու համար։ 
 
 Զարինե ՄԱՅԻԼՅԱՆ